Master Blaster (Jammin)
«Master Blaster» | |
---|---|
Սթիվի Ուանդերի սինգլը | |
«Hotter than July» ալբոմից | |
Թողարկված | 1980 թվականի սեպտեմբերի 12 |
Ֆորմատ | 7" , 12" |
Ժանր | Ռեգգի, |
Երգահան | Սթիվի Ուանդեր |
Տևողություն | 6:11 (12") , 5:08 (Album) , 4:49 (7") |
Լեյբլ | Tamla Records |
Պրոդյուսեր | Սթիվի Ուանդեր |
Master Blaster (Jammin), երգ՝ ստեղծված 1980 թվականին ամերիկացի երգիչ-երգահան Սթիվի Ուանդերի կողմից։ Երգը ներառված է «Hotter than July» ալբոմում։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգը ստեղծվել է ռեգգիի ծանր հնչյուններով՝ ոգեշնչված Բոբ Մառլիի ռեգգի հնչյուններից։ Ուանդերն այն առաջին անգամ կատարել է հենց Բոբ Մառլիի հետ՝ 1980 թվականի աշնանը։ Երգի բառերի մեջ զետեղված են տողեր Ջայի երեխաների, Մերիլին Մոնրոյի կրքոտության, Զիմբաբվեի քաղաքացիական պատերազմի մասին։
Երգը համարվում է «Hotter than July» ալբոմի գլխավոր սինգլը։ Այն դարձավ մեգահիթ՝ գրավելով Billboard R&B singles չարթում 1-ին հորիզոնականը 7 շաբաթ շարունակ, 5-րդ հորիզոնականը՝ 1980 թվականի Billboard's pop singles չարթում և 2-րդ հորիզոնականը՝ UK Singles չարթում[1]։ Երգը ներառում է նաև «Hotter than July» վերնագիրը։
Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սթիվի Ուանդեր - վոկալ, բեկ վոկալ՝ Ֆենդեր Ռոդես, Քլավինեթ, Օրջեն
- Նաթան Ուաթս - բաս, բեկ վոկալ
- Բենջամին Բրիջս - կիթառ, բեկ վոկալ
- Դենիս Դեյվս - հարվածային գործիքներ
- Իրլ Դեռուին - հարվածային գործիքներ, բեկ վոկալ
- Իսայահ Սանդերս- բեկ վոկալ, պիանետ, երգեհոն
- Հենդ Ռեդդ – սաքսոֆոն
- Լարրի Ջիթթենս – շեփոր
- Ռիք Զանեջար- կիթառ
- բեկ վոկալ- Անգելա Վինբաշ, Ալեքսանդրա Բրոուն Էվանս, Շիրլի Բրեր, Մարվա Հոլքոլմ
Չարթի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթվա չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|
DJ Luck & MC Neat տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Master Blaster (Jammin') cover տարբերակով ներկայացվել է UK garage-ի կողմից (երգում էր Ջիջին) 1999 թվականին։ Այդ տարբերակը հայտնվել է Top 5 hit-ում՝ UK Singles Chart-ի 5-րդ հորիզոնականում[3][4]։
Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին երգը դարձել է «Ստելլայի հրապուրանքը» ֆիլմի սաունդրեքը, որը կատարել է Ուիքլիֆ Ջինը։ Երգն ունի այլ քավեր տարբերակներ՝ մշակված Ջեյմս Լաստի (1981), Ջերոյի (2006) և Մինի Դրայվերի (2014) կողմից[5]։
2014 թվականի հոկտեմբերի 3-ին «Jools Holland Hootenanny » երաժշտական շոուի ժամանակ երգի քավեր տարբերակ ներկայացրեց նաև Էդ Շիրանը։ Շիրանը երգը ներկայացրեց «Jools' Rhythm and Blue Orchestra»-ի հետ[6]։
«The Stevie Wonder: Songs In the Key of Life – An All-Star Grammy Salute»-ի ժամանակ Բիյոնսեն և Էդ Շիրանը ներկայացրին երգի նոր տարբերակը։ Շոուն հեռարձակվել է 2015 թվականի փետրվարի 15-ին CBS-ով[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Whitburn Joel (2004)։ Top R&B/Hip-Hop Singles: 1942-2004։ Record Research։ էջ 636
- ↑ Kent David (1993)։ Australian Chart Book 1970–1992։ St Ives, NSW: Australian Chart Book։ ISBN 0-646-11917-6
- ↑ «DJ LUCK & MC NEAT»։ Վերցված է հոկտեմբերի 5, 2014
- ↑ «Masterblaster 2000»։ WhoSampled։ Վերցված է հոկտեմբերի 5, 2014
- ↑ «Master Blaster (Jammin')»։ WhoSampled։ Վերցված է հոկտեմբերի 7, 2014
- ↑ «Ed Sheeran covers Stevie Wonder's 'Master Blaster' on 'Jools Holland'»։ WhoSampled։ Վերցված է 10 Jan 2015
- ↑ «Beyonce Delivers Powerhouse Stevie Wonder Tribute Medley»։ Article by Daniel Kreps for Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-20-ին։ Վերցված է փետրվարի 17, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգի տեքստը MetroLyrics կայքում
|