Mary kay

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mary Kay, Inc.
Marykaylogo.gif
Mary-Kay-Addison-TX-6737.jpg
Տեսակ Մասնավոր ընկերություն
Անվանված է Մերի Քեյ Էշի պատվին
Հիմնադրված է 1963 թվականին, Դալլաս, Տեխաս, ԱՄՆ
Հիմնադիր Մերի Քեյ Էշ
Վայր Դալաս
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գլխավոր անձինք Richard R. Rogers, Executive Chairman David Holl, CEO, Mindy Volney
Արդյունաբերություն Կոսմետիկա
Արտադրանք կոսմետիկա, անձնական հիգիենայի պիտույքներ, մաշկի խնամք, օծանելիք
Հասույթ 2,9 մլրդ ԱՄՆ դոլար[1]
Աշխատողների թիվ 3 մլն աշխատող ողջ աշխարհով մեկ[1]
Կարգախոս Դու կարող ես
Կայք Mary Kay Inc.
Մասնակից է Direct Selling Association, Direktesalgsforbundet, Direct Selling Sweden, Seldia, Direct Selling Association և Polskie Stowarzyszenie Sprzedazy Bezposredniej

Mary Kay (Մերի Քեյ, Մերի Քեյ Էշի անունով), ընկերությունը զբաղվում է կոսմետիկայի, անձնական հիգիենայի պարագաների, մաշկի խնամքի, կանանց և տղամարդկանց համար օծանելիքի արտադրությամբ և վաճառքով: 2011 թվականին անմիջական վաճառքի ոլորտում Mary Kay-ը եղել է վեցերորդը խոշոր ընկերությունների մեջ: Մաքուր եկամուտը կազմում էր 2,9 մլրդ ԱՄՆ դոլար[1]:

Mary Kay-ի գլխավոր գրասեյակը գտնվում է ամերիկյան Addison քաղաքում, Տեխաս, Դալասայից ոչ հեռու: Ընկերությունը հիմնադրել է Մերի Քեյ Էշը, 1963 թվականին: Տնօրենների խորհրդի ներկայացուցիչ է հանդիսանում նրա որդին՝ Ռիչարդ Ռոջերսը (Richard Rogers), իսկ նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է հանդիսանում Դեվիդ Հոլը (David Holl) (2006 թվականից)[2][3]:

Բիզնես-մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Mary Kay-ը դարձել է առաջին ընկերությունը, որը կանանց սովորեցնում է ինչպես խնամել մաշկը: Մինչ այդ ընկերությունները միայն վաճառում էին կարմրաներկ, շրթներկ կամ աչքերի նոր ստվերաներկեր: Վաճառքը իրականացվում է խորհրդատուների միջոցով՝ «Գեղեցկության գծով անկախ խորհրդատուներ»: Խորհրդատու դառնալու համար պետք է ձեռք բերել ստարտային հավաքածուն, որի մեջ մտնում է ընկերության արտադրանքը առաջին վարպետության դասերի համար և ուսուցանող նյութեր, նաև անցնել անվճար ուսուցման կարճ կուրս վաճառման գծով և մաշկի խնամքի ծրագրով (ավելի խորացված թրենինգ կարելի է անցնել ընկերության հետ համագործակցության ընթացքում):

Ընկերության համար ծայրաստիճան կարևոր է հաճախորդներին սովորեցնել մաշկ խնամել: Դրա համար պատրաստված խորհդատուներն անց են կացնում համապատասխան վարպետության դասեր, որտեղ չդիպչելով հաճախորդի մաշկին բացատրում են ինչպես խնամել և առաջարկում են ինքնուրույն փորձել քսել նյութերը առաջարկված սխեմայով: Ընկերության կարգախոս՝ «Փորձիր մինչև գնելը», դրա համար վարպետության դասերին հաճախորդները կարող են ոչ միայն ճիշտ օգտագործել խնամքի միջոցները, այլև փորձել նորույթները, եթե նրանք դարձել են խորհրդատուների մշտական հաճախորդները: Վարպետության դասերը հաճախ անց են կացվում փոքր մասշտաբներով, որտեղ ըստ սովորության հավաքվում է 6 հյուր: Սակայն խորհրդատուները կարող են անցկացնել մեծ երեկույթներ, որպեսզի ցուցադրեն օրինակ բուրմունքների նորույթներ իրենց մշտական հաճախորդների համար և ներգրավեն նոր հաճախորդներ:

Վարպետության դասից կամ երեկույթից հետո խորհրդատուն կարող է հաճախորդից ընդունել պատվեր և պայմանավորվել երբ և որտեղ հաճախորդին հարմար կլինի ստանալ պատվերը: Վճարման միջոցը նույնպես քննարկվում է յուրաքանչյուր հաճախորդի հետ:

Mary Kay-ը հատուկ սահմանափակում է արտադրանքի տեսականին: Դա արված է նրա համար, որպեսզի խորհրդատուները լավ տիրապետեն տվյալ ապրանքին և հեշտ մտապահեն նորույթները: Նաև որպեսզի խորհրդատուները ցանկության դեպքում կարողանան պահել ապրանքի մինի-պաշարը և ապահովեն պատվիրած ապրանքի արագ փոխադրումը: Ի տարբերություն շատ ընկերությունների Mary Kay-ը չի սահմանափակում վաճառքը:

Mary Kay-ը դարձել է նյույորքյան ֆոնդային բորսայում առաջին կազմակերպությունը, որի գլխում կանգնած էր կին[4]: Բացի դրանից Ռիչարդը կազմակերպության ամենաերիտասարդ նախագահն էր, ներկայացված Նյու Յորքի բորսային առևտրին[5]:

1995 թվականին Մերի Քեյ Էշը առողջական խնդիրների պատճառով թողում է իր պաշտոնը:

2013 թվականին կազմակերպությունը տոնեց իր 50-ամյակը և նրա համբավը ամբողջ աշխարհով մեկ դեռ աճում է

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին համաշխարհային եկամուտը գերազանցել է 2,2 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2010 թվականին 2,5 մլրդ դոլար:

Տարեթիվ Ընդհանուր եկամուտ, ԱՄՆ դոլար Խորհրդատուներ Առաջնորդներ Ազգային առաջնորդներ Եկամտի ծավալ, ԱՄՆ դոլար / խորհրդատուների քանակ
1963 198 154 318 0 0 623
1983 300 000 000 195 000 1538
1989 400 000 000 200 000 2000
1991 511 000 000 220 000 2322
1992 500 000 000 250 000 2000
1993 735 000 000 325 000 2261
1994 850 000 000[6]
1995 950 000 000[6]
1995, Ռուսաստան 25 000 000[7]
1996 1 000 000 000[6]
1997, Չինաստան 12 000 000[8] 15 000 800
1998, Չինաստան $7,200,000[8]
2001 1 400 000 000 800 000 1750
2001, ԱՄՆ Տվյալներ չկան 500 000
2001, Մեքսիկա 20 000 000[9]
2002 1 600 000 000 850 000 19 000[10] Ավելի քան 300[10] 1882
2002, ԱՄՆ 13 000[10]
2002, Չինաստան 120 000 000[8] 120 000[8] 100
2003 1 800 000 000 1 100 000 18 500[11] Ավելի քան 100[11] 1636
2004 1 960 000 000 1 300 000[12] 27 000 410[12] 1507
2004, ԱՄՆ 210[12]
2004, Կանադա 125 000 000[13] 29 357[14] 661[14] 16[14] 4257
2004, Մեծ Բրիտանիա 7 700 000[15] 3500[11] Ավելի քան 70[11] 0[11] 2200
2005 2 200 000 000 1 600 000 31 000 500 1375
2005, Չինաստան 300 000 000[16] 400 000[16] 750
2005, ԱՄՆ 1 300 000 000[16] 715 000[16] 1818
2005, Կանադա 32 820[17] 673[17] 17[17]
2005, Արգենտինա 20 000[18] 500[18] 8[18]
2005, Մեքսիկա 175 000[19]
2005, Մեծ Բրիտանիա 5000[20] 140[20] 2[20]
2006 2 250 000 000 1 700 000+ Մոտ 500[21] 1323
2006, Կանադա 62 000 000 կանադական դոլար[22] 34 272[17] 724[17] 18[17] 1809 կանադական դոլար/մարդ
2006, ԱՄՆ 14 000+[21]
2006, Մեծ Բրիտանիա 5000[20] 140[20] 2[20]
2007 2 400 000 000[23][23] 1 700 000[23] 1411
2007, Կանադա 31891[24] 659[17] 25[17]
2007, ԱՄՆ 700 000 14 000[25] 215[23]
2008 2 600 000 000 1 800 000 34 000 500 1444
2008, Կանադա 30 679[26] 608[26] 24[26]
2008, ԱՄՆ 600 000[27] 13 000[27]
2009 2 500 000 000[28] 2 000 000[28] 37 000[28] 600[28] 1250
2009, Չինաստան 600 000 000[29] 200 000[29] 3000
2010 2 500 000 000[2] 2 000 000[2] 600[2] 1250
2010, Ավստրալիա 25 000 000 ավստրալական դոլար[30] 10 000 2500 ավստրալական դոլար/մարդ
2010, Կանադա 29573[31] 24[31]
2012 3 000 000 000[4] 39 000[4] 600[4]
2012, Ռուսաստան 3500[4]

Ծանոթագրություններ.

  • Տվյալները բերված են առանց ինֆլյացիայի հաշվառման:

Գործարաններր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական արտադրական գործարանը գտնվում է Դալլասում, Տեխաս, ԱՄՆ: Երկրորդ գործարանը՝ Հանչժոու, Չինաստան արտադրում և փաթեթավորում է արտադրանք չինական շուկայի համար: Երրորդ գործարանը բացվել է 1997 թվականին Շվեյցարիայի Լա Շո-դե-Ֆոն քաղաքում, եվրոպական շուկայի համար: Շվեյցարական գործարանը փակված էր 2003 թվականին:

Ավտոմեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն Cadillac Deville

1968 թվականին Մերի Քեյ Էշը գնեց իր առաջին վարդագույն Կադիլակը, միջնորդով վերաներկված լեռնագույն դափնի վարդագույն երանգի (Mountain Laurel Blush)[32]: Այդ գովազդային քայլը այնքան հաջող էր, որ Մերի Քեյը Էշը 1969 թվականին որոշեց վարդագույն Կադիլակներով պարգևատրել իր 5 լավագույն խորհրդատուներին: Վարդագույնը եղել է ակնհայտ ընտրություն, համապտասխանող ընկերության աչքերի և շուրթերի արտադրանքի ներկապնակին: 2 տարին մեկ բիզնես խմբի Լիդերը կամ ազգային առաջնորդը կարող է մասնակցել մոտիվացիոն ծրագրին և հատուկ պայմաններին համաձայն ստանալ նոր Կադիլակ (ԱՄՆ-ի համար): Վարդագույնի երանգը փոխվում էր տարիիների հետ: 1998 թվականին այն փոխվեց «սադափե վարդագույնի»: 35-ամյակի պատվին ԱՄՆ-ում առաջարկվում էր սպիտակ գույնի GMC Jimmy սպորտային ավտոմեքենա, հատուկ թողարկում Mary Kay կազմակերպության համար: 2007 թվականի դրությամբ Բիզնես խմբի Լիդերները առաջվա նման կարող էին վաստակել իրենց ցանկալի վարդագույն Կադիլակը:

2005 թվականին կազմակերպության ավտոպարկը ուներ GM (USA)-ի արտադրության 9870 ավտոմեքենա:

Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում ներկայացված են վարդագույն Ford, Hyundai և Mercedes-Benz ավտոմեքենաներ: Արգենտինայում կարելի է վաստակել վարդագույն Ford, իսկ Թայվանում՝ վարդագույն Toyota[33]: Չինաստանում՝ վարդագույն Volkswagen Santana, հյուսիսային երկրներում՝ վարդագույն Volvo V50[34]:

Ավտոմեքնա ստանալու համար կոնկրետ պահանջները կախված են երկրից և ցանկալի մոդելից: Եթե պահանջները կատարված չեն, ապա վարորդը պետք է այդ ամսում վճարի ավտոմեքենայի լիզինգի մի մասը: Պահանջները կատարոլու դեպքում վարորդը վճարում է ապահովագրավարձի 85 %-ը, ամենամսյա լիզինգը պահվում է նրա կոմիսիոն վարձատրումից[35]:

Այս ծրագիրը մտցնելու պահից արդեն 100 000 անկախ խորհրդատուները կատարել են պահանջները, որպեսզի ստանան հնարավորություն վարել այսպիսի ավտոմեքենա[3]: GM գնահատականներով այս կազմակերպությունը ընդհանուր առմամբ Mary Kay-ի համար պատրաստել է 100 000 վարդագույն Կադիլակ[32]:

2012 թվականին կազմակերպության տարբեր բաժիններում հասանելի էին հետևյալ մակնիշները. Chevrolet Malibu, Chevrolet Equinox, Toyota Camry и Cadillac CTS, SRX & Escalade Hybrid, ինչպես նաև վաճառողների մոտիվացիայի բարձրացման համար ներկայացված է սև գույնի Ford Mustang[36]:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի Մերի Քեյի պայքարը ֆիլմը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Direct Selling News, June 01, 2012: DSN Global 100: The Top Direct Selling Companies in the World Retrieved 2012-07-14
  2. 2,0 2,1 2,2 2,3 2011 Press Kit The Company
  3. 3,0 3,1 Mary Kay At-A-Glance — June 2006
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Факты о компании.
  5. Автобиография Мэри Кэй.
  6. 6,0 6,1 6,2 «Company Retrospective»։ Mary Kay (UK)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին։ Վերցված է 2010-10-20 
  7. Stanley Alessandra (1996-08-14)։ «Avon and Mary Kay Create Opportunities for Women»։ Moscow: New York Times։ էջ D1։ Վերցված է 2010-10-20 
  8. 8,0 8,1 8,2 8,3 «China consumer goods: Still off the doorstep»։ Economist Intelligence Unit (Economist Group)։ 2005-06-21։ Վերցված է 2010-10-20 
  9. «Monthly Calendar, 2002»։ US Mexico Chamber of Commerce։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին։ Վերցված է 2010-10-20 
  10. 10,0 10,1 10,2 Mary Kay Inc. (2001-11-22)։ «Mary Kay Inc. 2003 Fact Sheet» (Press release)։ Վերցված է 2010-10-20 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Just the FAQs»։ Mary Kay (UK)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին։ Վերցված է 2010-10-20 
  12. 12,0 12,1 12,2 Mary Kay Corporate Press Kit 2005
  13. Kaye Marcia (December/January 2005)։ «Parent Time: Mary Kay Cosmetics»։ Today's Parent։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին։ Վերցված է 2010-10-20 
  14. 14,0 14,1 14,2 Mary Kay (Canada) Reported earnings 2004
  15. «Mary Kay Cosmetics (U.K.) Ltd.»։ Hoovers, Inc.։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին։ Վերցված է 2010-10-20 
  16. 16,0 16,1 16,2 16,3 Glick Julia (2006-08-04)։ «More Chinese Women Donning Mary Kay Uniforms»։ The San Diego Union-Tribune։ Associated Press։ Վերցված է 2010-10-20 
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 Mary Kay (Canada) Reported earnings
  18. 18,0 18,1 18,2 Mary Kay (Argentina)
  19. Mary Kay (Mexico)
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 «The Mary Kay Opportunity»։ Mary Kay (UK)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին։ Վերցված է 2010-10-20 
  21. 21,0 21,1 «2007 Press Kit» (Press release)։ Mary Kay։ 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-06-27-ին։ Վերցված է 2010-10-20 
  22. Mary Kay Around The World
  23. 23,0 23,1 23,2 23,3 Oberbeck Steven (2008-05-15)։ «Utah woman a star in pink»։ The Salt Lake Tribune (Sequence, Inc.)։ Վերցված է 2010-10-20 
  24. Mary Kay (Canada) Reported earnings
  25. «March 2008 Directors Commission» (PDF)։ Applause։ Mary Kay։ July 2008։ էջ 17։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին։ Վերցված է 2010-10-20 
  26. 26,0 26,1 26,2 2008 Earnings Representation
  27. 27,0 27,1 Johnson Grant (2009-01-01)։ «Beauty Secrets | Mary Kay's Rhonda Shasteen works on brand makeover»։ Directmag.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին։ Վերցված է 2010-10-20 
  28. 28,0 28,1 28,2 28,3 http://www.marykay.com/content/company/images/cpk_thecompany.pdf
  29. 29,0 29,1 Barboza David (26 December 2009)։ «Direct Selling Flourishes in China»։ The New York Times։ Վերցված է 12 May 2010 
  30. Speedy Blair (2 March 2011)։ «Mary Kay Survives Retail Slump»։ The Australian։ Վերցված է 3 March 2011 
  31. 31,0 31,1 Mary Kay Site Outage
  32. 32,0 32,1 Ledger Article
  33. Mary Kay (United Kingdom)
  34. Mary Kay Nordic
  35. Brochure: Mary Kay Career Car Plan Guidelines — February 2005.
  36. Ford Mustang revs up as Mary Kay’s newest ride