Mary GU (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mary GU
Նաև հայտնի է որպեսMary Gu[1]
Ծնվել էօգոստոսի 17, 1993(1993-08-17)[2] (30 տարեկան)
Pokhvistnevo, Սամարայի մարզ, Ռուսաստան[2]
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ և դիփ հաուս
Մասնագիտությունբլոգեր, երգչուհի, կոմպոզիտոր և բանաստեղծուհի
Գործիքներդաշնամուր
ԼեյբլWarner Music Russia
Կայքmarygu.ru

Մարիա Գուսարովա (օգոստոսի 17, 1993(1993-08-17)[2], Pokhvistnevo, Սամարայի մարզ, Ռուսաստան[2], ավելի հայտնի է Mary Gu (Мэ́ри Гу) կեղծանունով), ռուս երգչուհի և բլոգեր[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Գուսարովան ծնվել է 1993 թվականի օգոստոսի 17-ին Սամարայի շրջանի Պոխվիստնեվո քաղաքում[3]։

Մեծացել է առանց հոր։ Մայրը 23 տարեկանից թմրամոլ էր (հերոին էր օգտագործում) և նույնիսկ դստերը տանում էր հասարակաց տներ։

Մաշայի երաժշտական տաղանդը դրսևորվել է 4 կամ 5 տարեկանում[5]։ Ինչպես ինքն է ասում, ամեն ինչ սկսվեց Սելին Դիոնի երգից «Տիտանիկ» ֆիլմից։

Նոր էր դուրս եկել «Տիտանիկ» ֆիլմը, և ինձ այնքան դուր եկավ Սելին Դիոնի երգը, որ ես ամբողջ օրը շրջում էի տանն ու «ոռնում» այն։ Տատիկը, լսելով այս ամենը, ինձ համար գնեց իմ առաջին գործիքը, որպեսզի ես կարողանամ մի պարզ բան նվագել դրա վրա, իսկ մեկ տարի անց ինձ ուղարկեցին երաժշտական դպրոց։

Սկզբում նա երաժշտական դպրոցում սովորել է դաշնամուր նվագելու համար, այնուհետև անցել է փոփ-ջազ վոկալին։

Արդյունքում ես ավելի երկար սովորեցի երաժշտական դպրոցում, քան հանրակրթական դպրոցում՝ 12 տարի՝ 7 տարի դաշնամուրի դասարանում և ևս 5 տարի՝ փոփ-ջազ ուղղությամբ։

11 տարեկանում Մաշայի մայրը դատապարտվել է բանտարկության՝ թմրանյութ պահելու և իրացնելու համար։ Աղջկա խնամակալությունը ստանձնել է նրա տատիկը։ Հաջորդ 18 տարիները մայրն անցկացրել է ճաղերի հետևում՝ պարբերաբար կարճ ժամանակով ազատվելով։

Դպրոցից հետո Մաշան տեղափոխվում է Սամարա[6], որտեղ ընդունվում է Սամարայի մշակույթի պետական ինստիտուտ[6][7], որն ավարտում է 4 տարի անց[6]։

Մերի Գու կեղծանվամբ նա ցանցում ներբեռնեց հայտնի երգերի քավերներ և որոշակի հանրաճանաչություն ձեռք բերեց այս ոլորտում[7]։ Բացի դրանից, երգում էր նաև իր երգերը[7]։

Մասնակցել է «Ձայնը» հեռուստաշոուի լսումներին, որտեղ ձախողվել է[7][8]։

Մարիայի համար բեկումնային դարձավ ЛСП «Безумие» քավերը․ հենց սրա շնորհիվ էր, որ մեծ թվով մարդիկ իմացան նրա մասին[5]։

2017 թվականի սկզբին տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ։

2018 թվականին Մարիան թողարկեց դեբյուտային մինի ալբոմ, որը կոչվում էր «Грустный мотив» և ընդգրկում էր 4 երգ ՝ «Грустный мотив», «Дикая», «Здравствуй», «Я мелодия»[6]։

Նույն թվականի սեպտեմբերի 27-ին թողարկվեց Mary Gu-ի դեբյուտային սինգլը ՝ «Ай-Петри»։ Այս երգը Մարիան գրել և կատարել է երգիչ Սերյոժա Դրագնիի հետ[6]։

2020 թվականի մարտին Մարիան թողարկեց իր դեբյուտային «Дисней» ալբոմը Warner Music Russia լեյբլում։ Վերնագրային երգի համար տեսահոլովակ էր նկարահանված։

2020 թվականի օգոստոսի 7-ին թողարկել է «Нежность» սինգլը, որի կրկներգը վերցված է երգչուհի Մաքսիմի 2000-ական թվականների նույնանուն երգից ․

«Нежность»-ի գաղափարը ծնվել է ստուդիայում աշխատելու ընթացքում։ Կարծես սկզբում հայտնվեց մի չափածո, և ինչ-որ անսպասելի հիշողությունից կրկներգ, որը տեղին էր։ ՄաքՍիմի աշխատանքին վերաբերվում եմ հաճելի կարոտով։ Ես նրան լսում էի, երբ դեռ դպրոցական էի, ինձ դուր էին գալիս նրա երգերը։ Ամենասիրելիներից մեկը հենց „Нежность“-ն էր։ Ես ընդհանրապես սիրում եմ հին հիթերին նոր շունչ հաղորդելու, այսպես կոչված, թրենդը»[9]։

2021 թվականին «Не влюбляйся» սինգլը դարձավ պլատինե[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին նա ամուսնացավ երաժիշտ և բլոգեր Դմիտրի Բոգոյավլենսկու հետ[11], ով նաև իր PR մենեջերն էր։ 2022 թվականի ապրիլի 29-ին սոցիալական հարթակներում զույգը հայտարարեց բաժանման որոշման մասին՝ հայտնելով, որ նրանք պահպանում են ընկերական և աշխատանքային հարաբերությունները։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
«Дисней»
  • Թողարկում՝ 12 մարտ 2020[12]
  • Լեյբլ՝ Warner Music Russia
  • Ձևաչափ ՝ թվային բաշխում

Մինի ալբոմներ (EP)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
«‎Грустный мотив»
  • Թողարկում ՝ 17 սեպտեմբեր 2018[13]
  • Լեյբլ ՝ Klever Label
  • Ձևաչափ ՝ թվային բաշխում
«Хорошее и плохое»[14]
  • Թողարկում ՝ 1 ապրիլ 2021[15]
  • Լեյբլ ՝ Warner Music Russia
  • Ձևաչափ ՝ թվային բաշխում
«Плохое и хорошее»[16]
  • Թողարկում ՝ 22 ապրիլ 2021[17]
  • Լեյբլ ՝ Warner Music Russia
  • Ձևաչափ ՝ թվային բաշխում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ծանոթագրություն
2018 «Ай-Петри» (с Драгни) Թվային սինգլ, թող. 26 սեպ. 2018[18]
«Я не прощаю» Թվային սինգլ, թող. 11 դեկտ. 2018[19]
2019 «Папа» Թվային սինգլ, թող. 18 փետր. 2019[20]
«Магнолия» Թվային սինգլ, թող. 21 մայիս 2019[21]
«17» Թվային սինգլ, թող. 13 հուն. 2019[22]
«Свежие раны» (с ASAMMUELL) Թվային սինգլ, թող. 14 օգ. 2019[23]
«Ты моя слабость» Թվային սինգլ, թող. 6 սեպ. 2019[24]
«Грустный Новый год» Թվային սինգլ, թող. 11 դեկ. 2019[25]
2020 «‎Пьяный романтик» Թվային սինգլ, թող. 5 հուն. 2020[26]
«Нежность» Թվային սինգլ, թող. 7 օգ. 2020[27]. Ремейк песни «Нежность» певицы МакSим[28].
«Астероид» Թվային սինգլ, թող. 25 սեպ. 2020[29]
«Не влюбляйся» Թվային սինգլ, թող. 20 նոյ. 2020[30]
2021 «Косички» Թվային սինգլл, թող. 5 մարտ. 2021[31]
«Я в моменте 2» (Էլդար Ջարախովի հետ) Թվային սինգլ, թող. 5 օգ. 2021[32]
«Кислород» Թվային սինգլ, թող. 9 սեպ. 2021[33]
«Холодно не будет» (Մոտի հետ) Թվային սինգլ, թող. 3 դեկտ. 2021[34]
2022 «Если в сердце живёт любовь (Из "Моя любимая Страшко")» Թվային սինգլ, թող. 3 փետ. 2022[35]
«Не перегори» Թվային սինգլ, թող. 18 մարտ 2022[36]
«Спасибо» (с Dose) Թվային սինգլ, թող. 10 հուն. 2022[37]
«Невеста» Թվային սինգլ, թող. 1 հուլ. 2022[38]
«Калифорния» Թվային սինգլ, թող. 30 սեպ. 2022[39]
«Два выстрела» (MAYOT-ի հետ) Թվային սինգլ, թող. 18 նոյ. 2022[40]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 թվականի ապրիլի 17-ից վարում է«Русский чарт» ТНТ Music-ում[41]։
  • 2022 թվականի փետրվարի 25-ից վարում է «Русский чарт» Муз-ТВ-ում։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ист.
2020 Премия OK Новые лица. Музыка Առաջադրված [42][43]

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի դեկտեմբերին երգչուհուն և նրա պրոդյուսերին 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա՝ տարբեր տարիներին Ղրիմ այցելելու պատճառով[44]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.intermedia.ru/news/345798
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://7days.ru/stars/bio/mary-gu/bio.htm
  3. 3,0 3,1 «Биография Mary Gu». 7Дней.ру (ռուսերեն). «Издательство Семь Дней». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Алексей Мажаев (2020 թ․ ապրիլի 3). «Рецензия: Mary Gu - «Дисней»». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. 5,0 5,1 «Мария Гусарова: Хип-хоп стал культурой номер один в России». МИР24. 2017 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Mary Gu | концерт Ростов на Дону 24.04.2021 купить билет ночной клуб Мед». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «15 кумиров молодежи: кто такие Катя Кищук, Моргенштерн, Instasamka и почему подростки сходят с ума по их музыке». СПЛЕТНИК. 2020 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին. «Параллельно девушка под псевдонимом Mary Gu продолжала публиковать на YouTube как каверы, так и собственные композиции.»
  8. «Mary Gu». «Новое Радио» 98,4 FM. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «Премьера нового трека Mary Gu. Припев песни взят из «Нежности» МакSим | Музыка | SRSLY.RU». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  10. сингл «Не влюбляйся» за несколько месяцев стал.. | Mary Gu | VK
  11. ««Идеальная пара»: Певица Мэри Гу впервые за долгое время выложила фото с мужем». МУЗ ТВ. 2020 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. «‎Дисней by Mary Gu on Apple Music». Apple Music. 2020 թ․ մարտի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «‎Дисней by Mary Gu on Apple Music». Apple Music. 2018 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  14. «Рецензия: Mary Gu — «Хорошее и плохое»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  15. «Альбом «хорошее и плохое - EP» (Mary Gu)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  16. «Рецензия: Mary Gu — «Плохое и хорошее»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  17. «Альбом «плохое и хорошее - EP» (Mary Gu)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  18. «‎Альбом «Ай-Петри - Single» (Mary Gu & Драгни) в Apple Music». Apple Music. 2018 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  19. «‎‎Альбом «Я не прощаю - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2018 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  20. «‎‎Альбом «Папа - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2019 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  21. «‎Альбом «Магнолия - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  22. «‎‎Альбом «17 - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2019 թ․ հունիսի 13. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  23. «‎‎‎Альбом «Свежие раны - Single» (ASAMMUELL & Mary Gu) в Apple Music». Apple Music. 2019 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  24. «‎‎‎‎Альбом «Ты моя слабость - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2019 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  25. «‎‎‎‎‎Альбом «Грустный Новый год - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2019 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  26. «‎Альбом «Пьяный романтик - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2020 թ․ հունիսի 5. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  27. «‎‎Альбом «Нежность - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2020 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  28. «Mary Gu перепела Максим (Слушать)». InterMedia. 2020 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  29. «‎Альбом «Астероид - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2020 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  30. «‎‎Альбом «Не влюбляйся - Single» (Mary Gu) в Apple Music». Apple Music. 2020 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  31. Kosichki — YouTube
  32. «Альбом «Я в моменте 2 - Single» (Джарахов & Mary Gu)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  33. «Альбом «Кислород - Single» (Mary Gu)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  34. «Альбом «Холодно не будет - Single» (Mary Gu & МОТ)» (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
  35. «Альбом «Если в сердце живёт любовь (From "Моя любимая Страшко") - Single» (Mary Gu)» (ռուսերեն). 2022 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  36. «Альбом «Не перегори - Single» (Mary Gu)» (ռուսերեն). 2022 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  37. «Альбом «Спасибо - Single» (Dose & Mary Gu)» (ռուսերեն). 2022 թ․ հունիսի 10. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  38. «Альбом «Невеста - Single» (Mary Gu)» (ռուսերեն). 2022 թ․ հուլիսի 1. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
  39. «Альбом «Калифорния - Single» (Mary Gu)» (ռուսերեն). 2022 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  40. «Альбом «Два выстрела - Single» (Mary Gu & MAYOT)» (ռուսերեն). 2022 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
  41. «MARY GU стала ведущей РУССКОГО ЧАРТА на канале ТНТ MUSIC • ТНТ MUSIC — Здесь твоя музыка». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  42. ««Новые лица»: 12 песен от номинантов премии ОК! «Больше чем звёзды»». ТНТ MUSIC. 2020 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  43. «Премия ОК! «Больше чем звезды» 2020: победители объявлены!». Журнал OK! (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  44. «Украинская погранслужба запретила въезд российской певице». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]