Marcos
Marcos | |
---|---|
Տեսակ | ավտոմեքենա արտադրող և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1959 |
Հիմնադիր | Jem Marsh? և Frank Costin? |
Վայր | Kenilworth, Ուորիք, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Կայք | marcos-eng.com |
Marcos, 1959-2007 թվականներին սպորտային մեքենաներ արտադրող բրիտանական ավտոարտադրող։ Ընկերության անվանումը կազմվել է համահիմնադիրների անունների առաջին տառերից։ Ընկերության ամբողջական անվանումը՝ Marcos Engineering Ltd:
Ընկերության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Marcos Engineering Ltd հիմնադրվել է Անգլիայի Լութոն քաղաքում՝ Բեդֆորդշիրում, 1959 թվականին Ջեմ Մարշի և Ֆրենկ Կոստինի կողմից։ 1963 թվականին արտադրությունը տեղափոխվել է Ուիլթշիր նահանգի Բրադֆորդ-օն-Էյվոն քաղաքի գործարան։ Մեկ տարի անց հանրությանը ներկայացվել է Marcos 1800 GT-ն։ 1971 թվականին արտադրությունը կրկին տեղափոխվել է, այս անգամ՝ Վեսթբերի մերձակայքում գտնվող նպատակային կառուցված գործարան։ 1970-1971 թվականներին ԱՄՆ-ի ավտոմեքենաների արտահանման հետ և ընկերության նոր վայր տեխափոխվելու հետ կապված խնդիրները հանգեցրել են ֆինանասական ճգնաժամի։
1971 թվականի հուլիսին ընկերության սեփականատերերը փոխվել են և այն վերանվանվել է Marcos Ltd[1]: 1976 թվականին Ջեմ Մարշը գնել է Marcos ապրանքանիշի իրավունքները, իսկ 1981 թվականին Marcos-ը ներկայացրել է Marcos V6 կուպեն, որը հետագայում վաճառվել է որպես լրակազմ մեքենա։
2000 թվականին Մարկոսը կրկին սնանկացել է, բայց կանադացի ներդրողների և ամերիկացի գործարար Թոնի Ստելիգի շնորհիվ արտադրությունը 2002 թվականին վերսկսել է գործունեությունը։
Marcos մրցարշավային մեքենաների արտադրությունը տեղափոխվել է Նիդեռլանդներ, իսկ ճանապարհային մեքենաների արտադրությունը՝ Կենիլվորտ Ուորիկշիր՝ Անգլիա։ 2005 թվականին TVR ընկերությունը սնանկացել է, դիզայներների մեծ մասը միացել է Marcos-ին։ 2007 թվականի հոկտեմբերի 9-ին հայտարարվել է, որ Marcos-ը կդադարեցնի մեքենաների արտադրությունը և կգնա կամավոր լուծարման։ Marcos-ը կկատարի իր TSO GT մոդելի առկա պատվերները մինչ ընկերության ակտիվների վաճառքը և գործարանի փակումը[2][3]։
Marcos մեքենաների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Marcos 1000GT, Marcos Luton Gullwing, Marcos Fastback GT, Marcos 1800 GT
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության առաջին մեքենան` Marcos GT Xylon-ը ներկայացվել է 1960 թվականին և ունեցել է բավականին տարօրինակ տեսք[4]։ Արտադրության մեկնարկի համար դիզայնը վերափոխվել է, բայց պահպանվել է նախնական գաղափարի տարրերից մեկը` «ձողի թև»-ի դռները։ Այն հագեցած է եղել Ford շարժիչով` 997 սմ³-ից 1498 սմ³ ծավալով։ Marcos GT-ի երեսունինը միավոր արտադրվել է մինչև 1963 թվականը։ 1961 թվականին եղբայրներ Դենիս Ադամսը և Փիթեր Ադամսը սկսել են աշխատել Marcos-ի հետ, և նրանք մի շարք փոփոխություններ են կատարել նախնական դիզայնի մեջ, որպեսզի Marcos Luton Gullwing-ը վերածվի Marcos Fastback GT-ի և հետագայում ցուցադրվի Լոնդոնի Racing Car Show-ում, 1963-1964 թվականին ներկայացվել է Marcos 1800 GT-ն։
Marcos Mantis
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին դուրս է եկել երկու մոդել Marcos Mantis XP և Marcos Mantis M70: Marcos Mantis XP-ը սպորտային նախատիպ է` ագրեսիվ արտաքին տեսքով, որն աշխատել է BRM-Repco V8 շարժիչով։ Ընդհանուր առմամբ, արտադրվել է մեկ օրինակով, որը 1968 թվականին մասնակցել է Սպա քաղաքում անցկացվող 1000 կմ մրցավազքին։ Մեկ այլ մոդել է 2+2 կուպեն` Mantis M70-ը, որը հագեցած է եղել 2,5 լիտրանոց V6 շարժիչով, բայց մեքենայի դիզայնը բավականին սառն է ընդունվել հասարակության կողմից, և այս մոդելից ընդամենը 32 օրինակ է վաճառվել։
Marcos TSO
[խմբագրել | խմբագրել կոդը]Marcos TSO-ն գործարկվել է 2004 թվականին։ Chevrolet V8 շարժիչը զարգացրել է 355 ձիաուժ, կամ 400 ձիաուժ կախված փոփոխությունից։ Մեքենայի բաղադրիչները նախագծվել են Անգլիայում, իսկ շասսին մշակել է Prodrive ընկերությունը։ 2004 թվականին նույնպես հայտարարվել է 5.7 լիտրանոց Chevrolet Corvette (LS1) V8 GT TSO, բայց միայն ավստրալիական շուկայի համար։ 2005 թվականին դրան միացել նէ GT2-ը եվրոպական շուկայի համար։ 2006 թվականին Մարկոսը ներկայացրել է TSO GTC- ը `TSO մոդելի փոփոխված տարբերակը` սպորտային կախոցով, սպորտային արգելակներով և հետևի դիֆուզորով։ Գործարանային Performance Pack-ի միջոցով, TSO GTC-ն արագացրել է է 0-ից 60 մղոն/ժամ (97 կմ/ժ) 4,1 վայրկյանում, իսկ մինչև 100 կմ/ժամ (160 կմ/ժամ)՝ 8,5 վայրկյանում։ TSO GTC-ի առավելագույն արագությունը կազմել է ավելի քան 185 մղոն/ժամ (298 կմ/ժամ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Motorweek(անգլ.) // The Motor : magazine. — С. page 53.
- ↑ Marcos Engineering Appoints Administrator
- ↑ Marcos folds Արխիվացված 2007-10-20 Wayback Machine
- ↑ The Xylon or the 'Ugly Duckling' Արխիվացված 2011-09-04 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marcos Engineering Ltd պաշտոնական կայք Արխիվացված 2020-09-26 Wayback Machine
- http://www.marcossportscars.co.uk/(չաշխատող հղում) Marcos Mantis XP
- http://www.marcossportscars.co.uk/(չաշխատող հղում) Տարբեր Marcos մեքենաների մասշտաբային մոդելներ
- Engineering Ltd.- ի հիմնադիր Ջեմ Մարշի պաշտոնական կայք
- Marcos Heritage Spares Ltd
- Mini Marcos սեփականատերերի ակումբ
- Marcos-ի Շվեդական սեփականատերերի ակումբ
- Ոչ պաշտոնական կայք Marcos Cars
- Marcos Forum
- Մարկոսների սեփականատերերի միջազգային ակումբ