Mamihlapinatapai

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mamihlapinatapai
Ծագում/ստուգաբանությունյագան լեզվից
Իմաստ«հայացք, որ առանց բառերի փոխանցվում է երկու հոգու միջև, ովքեր ցանկանում են նախաձեռնել ինչ-որ բան, բայց ոչ ոք չի սկսում»
ԲնօրինակMamihlapinatapai

Mamihlapinatapai (երբեմն գրում են նաև mamihlapinatapei) բառն առաջացել է Հրո երկրի (իսպ.՝ Tierra del Fuego) յագան (Yaghan) լեզվից, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես «ամենաընդգրկուն» բառ և համարվում է թարգմանելու համար ամենաբարդ բառերից մեկը։ Այն թարգմանվում է որպես «հայացք, որ առանց բառերի փոխանցվում է երկու հոգու միջև, որոն ցանկանում են նախաձեռնել ինչ-որ բան, բայց ոչ ոք չի սկսում» կամ «միմյանց նայելը՝ հույս ունենալով, որ դիմացինը կառաջարկի ինչ-որ բան անել, ինչը երկուսն էլ ցանկանում են անել, բայց չեն ձեռնարկում»[1]։

Տրվել է նաև բառիմաստի ռոմանտիկ մեկնաբանություն, որպես «սեղանի վրայով փոխանցված այն հայացքը, երբ երկու մարդիկ կիսում են չասված, բայց անձնական պահը։ Երբ ամեն մեկը գիտի, որ մյուսը հասկանում է և համամիտ է նրա հետ, ինչ արտահայտվում է։ Արտահայտիչ և խորիմաստ լռություն»[2]։

Բառակազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը բաղկացած է անդրադարձ, կրավորական ma- նախդիրից (ձայնավորից առաջ՝ mam-), ihlapi արմատից, որ նշանակում է «մտահոգվել, թե ինչ անել հետագայում», -n վիճակի վերջածանցից, -ata վերջածանցից և -apai կրկնակ վերջածանցից, որը mam- անդրադարձ նախածանցի հետ ունի փոխադարձ իմաստ[3]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը մեջբերվում է խաղերի տեսության գրքերում և հոդվածներում՝ կամավորի երկընտրանքի հետ համատեղ[4][5]։

Այն հիշատակվում է նաև «Սահմանելով աշխարհը» գրքում դժվարությունների քննարկմանը, որոնց հետ բախվել էր Սեմյուել Ջոնսոնը (անգլ.՝ Samuel Johnson)՝ փորձելով հասնել բառի կարճ, բայց հստակ բացատրությանը[6]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Mamihlapinatapei»՝ ամերիկացի դերասան և երաժիշտ Ռոննի Կոկսի (անգլ.՝ Daniel Ronald «Ronny» Cox) երգի անունը՝ 2004 թվականի «Ronny Cox Live» ալբոմից։

Բիզնեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Mamihlapinatapei՝ հրատարակչություն, որ գոյություն է ունեցել 2016-2020 թվականներին։ Թողարկել է «Батенька, да вы трансформер» ամսագիրը, «Breaking Mad» նորությունների կայքը, «Բաց պլանավորում» կրթական նախագիծը, «Ռնգեղջյուր» գրական ամսագիրը և «Глаголев FM» օնլայն ռադիոկայանը։ 2020 թվականին հայտարարել է փակման մասին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peter Matthews, Norris McWhirter (1994). The Guinness Book of Records 1994. էջ 392. ISBN 978-0-553-56561-4. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
  2. «Drachenfutter, Saudade, Onsay».
  3. Zuckermann, Ghil'ad; Shakuto, -Neoh Shiori; Quer, Giovanni Matteo. «Native Tongue Title: Compensation for the loss of Aboriginal languages». Australian Aboriginal Studies (Canberra) (1): 55–71.
  4. Kollock, Peter (1998). «Social Dilemmas: the anatomy of cooperation» (PDF). Annual Review of Sociology. 24: 183–214. doi:10.1146/annurev.soc.24.1.183. hdl:20.500.12749/3338. JSTOR 223479.
  5. Fisher, Len. Rock, Paper, Scissors: Game Theory in Everyday Life. էջ 76.
  6. Hitchings, H. (2005). Defining the World. New York: Farrar, Straus, and Giroux. էջ 92. ISBN 0-374-11302-5.
  7. Анастасия Курашева. «ИД «Мамихлапинатана» закрылся: «Мы здорово протащились мордой по стеклу»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.