MacWorld Expo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

MacWorld Expo, (ամբողջական անունը՝ Macworld Conference & Expo), համաշխարհային կոնֆերանս-ցուցահանդես նվիրված Macintosh պլատֆորմին և նրա ապարանքանիշների։ Կոնֆերասնը անց է կացվում ամեն տարի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում։

MacWorld Expo իր մեջ ներառում է նաև հանրային կրթական կոնֆերանսներ, որոնք անց են կացնում այդ ոլորտի առաջատար մասնագետները։ Ցուցահանդեսը տևում է մի քանի օր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ցուցահանդեստ անց է կացվել 1985 թվականին Սան Ֆրացիսկոյում։

Հիմնականում ցուցահանդես անց է կացվում ամեն տարի Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ), տարվա սկզբին։

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ցուցահանդեսը անց է կացվել հունվարի 5-ից միջև 22-ը։ Սա վերջին ցուցահանդեսն էր, որին մասնակցում էր Apple ընկերություն։ Արդյունքում ցուցահանդեսին մասնակցելուց հրաժարվեց որոշ այլ ընկերություններ օրինակ՝ Belkin և այլն։ Ցուցահանդեսի գոյությունը ապագայում հարցականի տակ էր։

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Macworld 2010

2010 թվականի կոնֆերանսը անց կացվեց փետրվարի 9-ից 13-ը, Սան Ֆրանցիսկոյում։ Ցուցահանդեսին մասնակցեցին ավելի քան 300 ընկերության ներկայացուցիչներ, իսկ ընդհանուր մասնակցների քանակը հասավ 30000-ի։ Միջոցառման ավարտի Macworld-ը հրապարակեց իր ավանդական ցանկը ամենահետաքրքիր նորություններով[1]։

2011[խմբագրել | խմբագրել կոդը]

«MacWorld-2011» անց է կացվել 2011 թվականի հունվարի 26-ից 29-ին, Սան Ֆրանցիսկոյում[2]։ Հոկտեմբերի 27-ին ցուցահանդեսի կազմակերպիչ IDG ընկերությունը փոխարինեց իր մասնաճյուղային անվանումը, որի արդյունքում Macworld Expo դարձավ Macworld | iWorld[3]։

2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Macworld 2012

«MacWorld | iWorld-2012» ցուցահանդեսը անց կացվեց հունվարի 26-28-ը, Սան Ֆրանցիսկոյում[4]։

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

«MacWorld | iWorld-2013»-ը անց կացվեց 2013 թվականի հունվարի 31-ից փետրվարի 2-ը ընկած ժամանակահատվածում, Սան Ֆրանցիսկոյում[5]։

2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Macworld 2014

«MacWorld | iWorld-2014» անց կացվեց մարտի 24-ից 29-ին Սան Ֆրանցիսկոյում։

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

«MacWorld | iWorld-2015» ցուցահանդեսը անց է կացվել արդեն ավանդական դարձած վայլում՝ մարտի 12-ից 14-ը ընկած ժամանակահատվածում[6]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «15.02.2010 :: Macworld Expo 2010: Лучшие из лучших». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  2. «22.01.2011 :: iphone.ru :: Выставка Macworld-2011 назначена на 26.01.2011». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  3. «27.10.2011 :: deepapple.com :: Macworld Expo превратился в Macworld | iWorld». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.
  4. macworldiworld.com/exhibits Արխիվացված 2011-12-27 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  5. «macworldiworld.com/about-macworld-iworld-2013/». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  6. «Macworld / iWorld will "March" onward in 2015». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.