Jump to content

MV Barima լաստանավի խորտակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MV Barima լաստանավի խորտակում
նավ Խմբագրել Wikidata
Կոորդինատներ7°28′13″N 58°23′27″W Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունshipwrecking Խմբագրել Wikidata
ԱրտադրողFerguson Marine Խմբագրել Wikidata
Գործարկման ամսաթիվ1939 Խմբագրել Wikidata
Երկարություն40,26 մետր Խմբագրել Wikidata
Գրանցման երկիրԳայանա Խմբագրել Wikidata
Նավաշինարանի համար340 Խմբագրել Wikidata
Քարտեզ

MV Barima լաստանավի խորտակումը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 18-ին՝ մոտավորապես ժամը 23:00-ին, Ատլանտյան օվկիանոսում՝ Գայանայի ափից մոտ 11 կմ հեռավորության վրա։ Նավաբեկության պատճառը եղել է մեծ ալիքի հետևանքով նավի շրջվելը։

Վթարի հետևանքով զոհվել է 73 մարդ, անհետ կորել է 30 մարդ, իսկ 76 մարդ փրկվել է։ Դեպքը դարձել է Գայանայի պատմության ծովային խոշորագույն աղետներից մեկը[1]։ Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ[1][2][3]։ Գայանան հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին 2026 թվականի Համագործակցության խաղերի բացման արարողության ժամանակ։ Գայանացի մարզիկներն ու պաշտոնյաները մարզադաշտ մտնելիս հագել են սև թևկապեր և սև հագուստ[4]

MV Barima լաստանավը ունեցել է 40 մետր երկարություն և կառուցվել է Մեծ Բրիտանիայում 1939 թվականին[5]։ Նավը Գայանայում շահագործվել է ավելի քան 40 տարի՝ տեղափոխելով ուղևորներ և բեռներ Ջորջթաուն, Մորավաունա, Մաբարումա և Պորտ Կայտում ուղղություններով։

2026 թվականի հուլիսի 18-ին նավը դուրս է եկել Ջորջթաունից դեպի Պորտ Կայտում՝ ունենալով 162 ուղևոր, 17 անձնակազմի անդամ և մոտ 200 տոննա բեռ։ Մոտավորապես ժամը 23:00-ին նավը աղետի ազդանշան է ուղարկել[6]։ Փրկարարները դեպքի վայր են հասել հուլիսի 19-ին՝ ժամը 2:30-ին։

Հուլիսի 24-ի դրությամբ հայտնաբերվել է զոհված 73 մարդու մարմին, փրկվել է 76 մարդ, իսկ ևս 30 մարդ համարվում էր անհետ կորած։

Նավի կապիտանը և անձնակազմի ևս երեք անդամներ փրկվել են։ Կատարված թեստերը ցույց են տվել, որ կապիտանի և անձնակազմի անդամներից մեկի օրգանիզմում առկա են եղել մարիխուանայի հետքեր։ Նրանք ձերբակալվել են[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Huge search operation after passenger ferry sinks off coast of Guyana». The Guardian. 2026-07-20. Վերցված է 2026-07-21-ին.
  2. ↑ «MV Barima death toll rises to 73 as divers recover another body inside the wreck». Guyana Chronicle. 2026-07-24. Վերցված է 2026-07-24-ին.
  3. ↑ «53 bodies so far recovered from MV Barima tragedy». Demerara Waves. 2026-07-21. Վերցված է 2026-07-21-ին.
  4. ↑ Commonwealth Games 2026: Team Guyana to honour MV Barima victims at opening ceremony
  5. ↑ «Vessel list». Clyde Ships. Վերցված է 2026-07-20-ին.
  6. ↑ «MV Barima comes to tragic end after 87 years». Kaieteur News. 2026-07-20. Վերցված է 2026-07-20-ին.
  7. ↑ «Twenty-seven bodies recovered after ferry capsizes off Guyana». Reuters. 2026-07-20. Վերցված է 2026-07-21-ին.
  8. ↑ «Police wouldn't explain continued detention of Captain and crew member of sunken MV Barima ferry». NEWS Source Guyana. 2026-07-23. Վերցված է 2026-07-23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «MV Barima լաստանավի խորտակում» հոդվածին։