MTV Movie Awards

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

MTV կինոմրցանակաբաշխություն (անգլ.՝ MTV Movie Awards), ամերիկական ֆիլմերի մրցանակներ շնորհելու՝ ամենամյա հեռուստատեսային ծրագիր, որը կազմակերպում է MTV հեռուստաալիքը։ Գոյություն ունի 1992 թվականից։ «Կինոմրցանակներ MTV» ծրագիրը, նման է Օսկարին, հատկապես նկարահանվում են հատուկ հոլովակներ-նմանակումներ՝ նոմինացված ֆիլմերի համար։ Անփոփոխ ատրիբուտ է ծրագիրը, որը ուղեկցվում է երաժիշտների կենդանի ելույթներով։ Տարբեր անվանակարգերում հաղթողները, քվեարկությամբ ընտրվում են MTV-ի կայքում և էապես ներկայացնում են ամերիկացի դեռահասների ճաշակը։ Մրցանակների հանձնման արարողության ժամանակ մեծ տեղ ունի հումորը։ Հաճախ է պատահում, որ հանձնում են հումորային մրցանակներ։ Բեմում հայտնվում են, օրինակ Յոդան և Գոլումը և շնորհակալական ճառեր են ասում դերասաններին։

Այժմյան մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն ֆիլմ
  • Տղամարդու լավագույն դերակատար
  • Կնոջ լավագույն դերակատար
  • Տարվա հայտնություն
  • Լավագույն չարագործ
  • Լավագույն հումորային դերակատար
  • Լավագույն համբույր
  • Լավագույն կռիվ
  • Լավագույն վախ
  • Լավագույն էկրանային զույգ (Լավագույն էկրանային խումբ)
  • Լավագույն հերոս
  • Լավագույն երգ
  • Լավագույն WTF պահ
  • Լավագույն վերամարմնավորում
  • Լավագույն հայտնվելը առանց վերնաշապիկի

Նախորդ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենացանկալի տղամարդը (1992—1996)
  • Ամենացանկալի կինը (1992—1996)
  • Լավագույն տեսարանային դրվագ (1992—2005)
  • Լավագույն նոր ռեժիսոր (1992—2002)
  • Լավագույն պար (1995, 1998, 2001, 2004)
  • Լավագույն դրվագային դեր (2001—2002, 2004)
  • Լավագույն հագուստ (2001—2002)
  • Լավագույն երևակայական անձ (2003)
  • Լավագույն տեսախաղ՝ ֆիլմի մոտիվներով (2005)
  • Ամառվա լավագույն ֆիլմ, որը դեռ չեն տեսել (2007)
  • Ամառվա ամենասպասված ֆիլմ (2008)
  • Համաշխարհային սուպերաստղ (2010)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս արարողության առաջին տարբերությունը մյուսներից կայանում է նրանում, որ իրենց սիրելի ֆիլմի (կամ դերասանի) համար ձայնը տալու հնարավորությունը տրվում է հասարակ հեռուստադիտողներին։ Երկրորդ տարբերությունը մրցանակների հավաքածուն է, որը չունի իր համանմանը, մնացած ֆիլմերի մրցանակների հետ համեմատ։
  • Արարողության գլխավոր մրցանակը համարվում է Ոսկե պոպկորնի բաժակը։

Յուրօրինակ ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացած մրցանակների ռեկորդակիրը համարվում է կատակերգու՝ Ջիմ Քերրին, ով տոնել է իր հաղթանակը 10 անգամ, (ընդհանուր անվանակարգերի թիվը՝ 22)։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]