MTV Movie Award

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կինոմրցանակներ MTV (անգլ.՝ MTV Movie Awards) — ամերիկական ֆիլմերի մրցանակներ շնորհելու՝ ամենամյա հեռուստատեսային ծրագիր, որը կազմակերպում է MTV հեռուստաալիքը։ Գոյություն ունի 1992 թվականից։ «Կինոմրցանակներ MTV» ծրագիրը, շատ բաներում նմանակում է Օսկարին, հատկապես նկարահանվում են հատուկ հոլովակներ-նմանակումներ, նոմինացված ֆիլմերի համար։ Անփոփոխ ատրիբուտ ծրագիր, երաժիշտների կենդանի ելույթներով։ Տարբեր կարգերում հաղթողները, բաժանվում են հեռուստադիտողի քվեարկությամբ MTV կայքում և էապես ներկայացնում են ամերիկացի դեռահասների ճաշակը։ Մրցանակների հանձնման արարողության բանալին հումորի մեջ է։ Հաճախ է պատահում, որ հանձնում են հումորային մրցանակներ։ Բեմում հայտնվում են (Յոդան և Գոլումը) և շնորհակալական ճառեր են ասում, ինչպես դերասանները։

Այժմյան մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն տղամարդու դերակատար
  • Լավագույն կնոջ դերակատար
  • Տարվա հայտնություն
  • Լավագույն չարագործ
  • Լավագույն հումորային դերակատար
  • Լավագույն համբույր
  • Լավագույն կռիվ
  • Լավագույն վախ
  • Լավագույն էկրանային զույգ (Լավագույն էկրանային խումբ)
  • Լավագույն հերոս
  • Լավագույն երգ
  • Լավագույն WTF պահ
  • Լավագույն վերամարմնավորում
  • Լավագույն հայտնվելը առանց վերնաշապիկի

Նախորդ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենացանկալի տղամարդը (1992—1996)
  • Ամենացանկալի կինը (1992—1996)
  • Լավագույն տեսարանային դրվագ (1992—2005)
  • Լավագույն նոր ռեժիսոր (1992—2002)
  • Լավագույն պար (1995, 1998, 2001, 2004)
  • Լավագույն դրվագային դեր (2001—2002, 2004)
  • Լավագույն հագուստ (2001—2002)
  • Լավագույն երևակայական անձ (2003)
  • Լավագույն տեսախաղ՝ ֆիլմի մոտիվներով (2005)
  • Ամառվա լավագույն ֆիլմ, որը դեռ չեն տեսել (2007)
  • Ամառվա ամենասպասված ֆիլմ (2008)
  • Համաշխարհային սուպերաստղ (2010)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս արարողության առաջին ընդհանուր տարբերությունը մյուսներից այն է, որ իրենց սիրելի ֆիլմի (կամ դերասանի) համար ձայնը տալու հնարավորությունը տրվում է հասարակ հեռուստադիտողներին, MTV հեռուստաալիքի հեռուստադիտողներին։ Երկրորդ տարբերությունը մրցանակների հավաքածուն է, որը չունի իր համանմանը մնացած ֆիլմերի մրցանակների հետ համեմատ։
  • Արարողության գլխավոր մրցանակը համարվում է Ոսկե պոպկորնի բաժակը։

Յուրօրինակ ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացած մրցանակների ռեկորդակիրը համարվում է կատակերգու՝ Ջիմ Քերրին, ով տոնել է իր հաղթանակը 10 անգամ, (ընդհանուր անվանակարգերի թիվը՝ 22)։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]