MILF

MILF (կարդացվում է հե՛նց միլֆ), անգլերեն «Mother I'd Like to Fuck»[1][2] արտահայտության սկզբնատառային հապավումն է: Խոսակցական անգլերենում այս միտքն ասելու փոխարեն օգտագործվում է հապավումը: Այն նկարագրում է կնոջ, որը սեռականորեն գրավիչ է և հաճախ ունի երեխաներ[1][3][4][5]: Հարակից եզրույթը «կուգուար»-ն է (անգլերենի ժարգոնում՝ «Cougar», պումա), որով բնութագրում են տարեց կնոջ, որն ակտիվորեն ձգտում է սեռական հարաբերություններ ունենալ երիտասարդ տղամարդկանց հետ:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվաբան Լորել Ա. Բաթոնը նշում է, որ «ՄԻԼՖ» բառը «գրավիչ կանանց» նկարագրող ինը եզրույթներից մեկն էր, որոնք 1992 թվականի գարնանը հավաքագրվել էին Բերքլիի լեզվաբանության դասընթացի բակալավրի ուսանողների կողմից։ Որպես կարծրատիպ՝ եզրույթն օգտագործում էին «Կալիֆոռնիայի Արևելյան Կոնտրա Կոստայի քոլեջի ուսանողները»[6]: Այն լայն տարածում է ստացել «Ամերիկյան կարկանդակ» (1999) ֆիլմի շնորհիվ, որտեղ Ջոն Չոյի կերպարը (որին պարզապես անվանում էին «MILF Guy No. 2» անունով) օգտագործել է միլֆ բառը՝ Ջենիֆեր Քուլիջի կերտած Ջանին Սթիֆլերին հերոսուհուն դիմելու համար[7][8]: «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմի սցենարիստ Ադամ Հերցը նշել է, որ այդ արտահայտությունը ինքը չի հորինել[9]:
2007 թվականին New York Magazine-ում հրապարակված մի հոդվածում նշվում էր, որ «CafePress-ում ավելի քան 25,000 MILF-բրենդով գավաթներ ու շապիկներ կան: Սրան գումարած՝ հրապարակվել էին բազմաթիվ գրքեր («Կրքոտ մայրիկի ուղեցույց», «Անհնազանդ մայրիկի խոստովանություններ», «MILF-ի ձեռնարկ»), էկրան էին բարձրացել հեռուստաշոուներ («Հուսափատ տնային տնտեսուհիներ» և այլն) և, իհարկե, շուտով տերմինը դառնում է պոռնոգրաֆիկ ֆիլմի ժանր: Այս ամենը հանդիսանում էին ապացույց, որ եզրույթը դարձել է հիմնական մշակույթի մաս»[10]:
Որոշ լրատվամիջոցներ այս արտահայտությունը վիրավորական են համարել կանանց համար և առաջարկել են այն փոխարինել WHIP-ով, որը նշանակում է «women who are hot, intelligent and in their prime» (հայերեն՝ «Կանայք, որոնք կրքոտ, ինտելեկտուալ և իրենց գագաթնակետին են»)[11][12]:
Նման եզրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]MILF եզրույթի հետ զուգահեռ հաճախ օգտագործվում են նաև այլ արտահայտություններ, օրինակ՝ «yummy mommy»-ն, որը Օքսֆորդի անգլերեն բառարանում սահմանվում է որպես «գրավիչ և ոճային երիտասարդ մայր»[13]:
Չնայած այս տերմինները դեռևս լայն տարածում չունեն ժողովրդական մշակույթում, DILF («Dad/Daddy I'd Like to Fuck») և FILF («Father I'd Like to Fuck») հապավումները օգտագործվում են անդրոֆիլների կողմից՝ սեռական գրավիչ տարեց տղամարդկանց նկարագրելու համար[14], որոնք, ամենայն հավանականությամբ, հայր-ծնողներ են։
GILF[15] («Granny I'd Like to Fuck») և Silver Fox (հայերեն՝ «Արծաթե աղվես») տերմինները վերաբերում են գրավիչ, սեռականորեն ակտիվ տարեց կանանց (55+)՝ անկախ երեխա ունենալու կարգավիճակից:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «MILF, Definition of MILF in English by Oxford Dictionaries». Oxford Dictionaries. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Press, Cambridge University (2008 թ․ ապրիլի 10). Cambridge Advanced Learner's Dictionary. Cambridge University Press. ISBN 9783125179882 – via Google Books.
- ↑ «MILF Meaning». Cambridge Dictionary. Cambridge University Press. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Dash, Rajendra Kumar (2015 թ․ դեկտեմբերի 1). Professional Learner'S Dictionary of Spoken English. PHI Learning Pvt. Ltd. ISBN 9788120352254 – via Google Books.
- ↑ Dalzell, Tom (2008 թ․ հուլիսի 25). The Routledge Dictionary of Modern American Slang and Unconventional English. Routledge. ISBN 978-1134194780 – via Google Books.
- ↑ Sutton, Laurel A. (1995). «Bitches and Skankly Hobags». In Hall, Kira; Bucholtz, Mary (eds.). Gender Articulated: Language and the Socially Constructed Self (անգլերեն). Routledge. էջեր 279–296. ISBN 978-0-415-91398-0.
- ↑ «John Cho: John, 'MILF' Guy #2». IMDb. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Bonner, Mehera (2011 թ․ հոկտեմբերի 31). «Flashback Video: Jennifer Coolidge as a MILF in American Pie». Wetpaint. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Yahr, Emily (2023 թ․ հունվարի 30). «The story behind 'MILF Manor,' the reality show that seems like a fever dream». Washington Post.
- ↑ Em & Lo (2007 թ․ հոկտեմբերի 24). «Of MILF and Men». New York. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Ruiz, Michelle (2017 թ․ օգոստոսի 28). «This Just In: WHIPs Are the New MILFs». Vogue. Արխիվացված օրիգինալից 2022-09-12-ին. Վերցված է 2022-09-12-ին.
- ↑ Hosie, Rachel (2017 թ․ օգոստոսի 29). «WHIPs: The new empowering acronym to take on MILFs». The Independent. Արխիվացված օրիգինալից 2022-09-12-ին. Վերցված է 2022-09-12-ին.
- ↑ «yummy mummy». Oxford Dictionaries. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Mills, Simon (2016 թ․ ապրիլի 27). «How to Be a DILF». GQ. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Dating an older woman». The Montreal Times. 2022 թ․ մայիսի 18. Վերցված է 2022-09-12-ին.