MD5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MD5
Տեսակcryptographic hash function?

MD5 գաղտնագրությունում հաճախ օգտագործվող, մասնակի անապահով, 128 բիթ երկարությամբ հեշ արժեք ունեցող հեշ ֆունկցիա է։ Որպես ինտերնետ ստանդարտ RFC 1321-ի մաս, այն օգտագործվում է բազմազան սպահովագրման գործողություններում և ֆայլերի ամբողջականությունը ստուգելու համար։ MD5 հեշը հաճախ ներկայացվում է որպես 32 նիշանոց տասվեցական թիվ։

MD5ը նախագծվել է Ռոն Ռիվեստի կողմից 1991 թ.-ին իր նախորդող MD4-ին փոխարինելու համար։ 1996 թ.-ին հայտնաբերվել է առաջին թերությունը։ Չնայած որ թերությունը ճակատագրական չէր, գաղտնագրողները սկսեցին խորհուրդ տալ օգտագործել այն հեշ ֆունկցիաներ, օրինակ SHA-1(չնայած վերջինս նույնպես ունի բազում խոցելիություններ)։ 2004 թ.-ին ավելի վտանգավոր խոցելիություններ հայտնաբերվեցին, որոնք MD5-ի օգտագործումը հարցականի տակ էին դնում։ Իսկ 2006 թ.-ին մի խումբ հետազոտողներ նկարագրեցին մի ալգորիթմ, որը թույլ էր տալիս ստեղծել 2 ֆայլ նույն MD5 checksum-ով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Message Digset-ն ալգորիթմների խումբ է, որոնք նկարագրվել են պրոֆեսոր Ռոնալդ Ռիվեստի կողմից։ MD5-ը ստեղծվեց որպես MD4-ի փոխարինող, երբ դեռ վերջինիս խոցելիությունները հայտնի չէին, սակայն նրանք շուտով երևան եկան։ 1993 թ.-ին հայտնաբերվեցին MD5-ի թերություններ ունենալու առաջին պսեվդո-նշանները։ Դեն Բոեռը ներկայացրեց 2 սկզբնարժքեավորման վեկտորներ որոնք տալիս էին նույն հեշ արդյունքը։ 1996 թ.-ին Դոբերտինը հայտարարեց MD5-ի համեմատման ֆունկցիայի ընդհարման մասին։ Սա ամբողջական հարձակում չէր MD5-ի վրա, բայց սա բերեց այլ հեշ ֆունկցիաների օգտագործմանը անցնելու մասին մեծ խոսակցությունների։

128 բիթը բավականին փոքր է ծննդյան հարձակում (birthday attack) գործելու համար։ 2004ին թողարկվեց MD5CRK կոչված մի նախագիծ որը նպատակ էր դրել ապացուցել MD5ում ընդհարումների գոյությունը, սակայն այն ավարտվեց այն բանից հետո, երբ 2004-ի օգոստոսի 17ին Ժիայոյուն Վանգը հայտարարեց MD5ում գոյություն ունեցող լրիվ ընդհարումների մասին։ Նրանց անալիտիկ հարձակումը տևում էր 1 ժամ IBM p690 cluster-ի վրա։

2005 թ.-ի մարտի 1-ին Արյեն Լեսնտրան Ժիայոյուն Վանգի հետ միասին ցուցադրեցին 2 X.509 սերտիֆիկատներ տարբեր հասարակական բանալիներով (public key) և նույն MD5 հեշ կոդով, ինչով ապացուցեցին ընդհարումների հնարավորությունը պրակտիկայում։ Մի քանի օր անց Վլաստիմիլ Կլիման ներկայացրեց ալգորիթմ որը իվիճակի էր կառուցել MD5 ընդհարում մի քանի ժամերի ընթացքում, 1 ծնկադիր համակարգչի վրա։ 2006 թ.-ի մարտի 18-ին նույն Կլիման ներկայացրեց նոր ալգորիթմ, որը նա անվանեց թունելավորման ալգորիթմ։ Վերջինս գտնում էր ընդհարում 1 նոթբուքի վրա, ընդամենը 1 ժամում։

Կիրառությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

MD5-ը լայն կիրառություն է գտել կիրառական ծրագրերի լայն բնագավառում, որտեղ պետք է տալ որոշակի երաշխիք որ փոխադրված տվյալները բարեհաջող տեղ են հասել։ Օրինակ շատ սերվերներ տրամադրում են նախօրոք հաշվարկված MD5 checksum-ներ, որպեսզի օգտագործողը կարողանա ֆայլը ստանալուց հետո հաշվարկել ստացված ֆայլի MD5 checksum-ը և համեմատի ստացվածի հետ։ Սակայն հաշվի առնելով, որ այժմ շատ հեշտ է ստանալ MD5 ընդհարում՝ 2 ֆայլ նույն MD5 հեշ արժեքով, չի կարելի վստահել ֆայլերի ամբողջականությունը ստուգելու այս եղանակին։

UNIX-անման օպերացիոն համակարգերը ներառում են MD5-ի հաշվարկման ծրագրեր իրենց ստանդարտ փաթեթում, մինչդեռ Windows համակարգում օգտագործվում են երրորդ կողմերի ծրագրերը։

Ալգորիթմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ MD5 գործողություն։ MD5 բաղկացած է 64 այսպիսի գործողություններից, միավորված 16 գործողությունների 4 անցման մեջ։ F-ը ոչ գծային ֆունկցիա է. ամեն անցման ժամանակ օգտագործվում է մեկ ֆունկիցա։ Mi-ը 32-բիտանոց փոխանցվող հաղորդման (input meesage) բլոկն է, իսկ Ki -ով նշանակված են 32-բիտանոց հաստատուները, որոնք տարբեր են ամեն գործողության համար

MD5-ը վերածում է փոփոխական երկարության հաղորդագրությունը 128 բիթանոց ելքային տողի։ Ներմուծված տողը մասնատվում է 512-բիթանոց բլոկերի՝ 16 հատ 32-բիթանոց ամբողջ թվերի։ Հաղորդագրության երկարությունը ավելացվում է այնպես, որ այն բաժանելի լինի 512ի։ Ավելացումը իրականացվում է հետևյալ կերպ՝ սկզբից 1 բիթ՝ 1 է ավելացվում հաղորդագրությանը, ինչից հետո հաջորդում են այնքան 0-ներ, որ հաղորդագրության երկարությանը պակասի 64 բիթ 512-ի բաժանելի լինելու համար։ Վերջին 64 բիթերը լրացվում են հաղորդագրության իրական երկարությունը բիթերով ներկայացնող ամբողջ թվով։

Հիմնական MD5 ալգորիթմը աշխատում է 128 բիթանոց վիճակներով, բաժանված 4 հատ 32 բիթանոց բառերի, որոնք համապատասխանաբար կկոչվեն A, B, С և D։ Վերջիններս սկզբնարժեքավորվում են հայտնի հաստատուններով։ MD5 ալգորիթմը հաջորդաբար գործողություններ է կատարոմ ամեն բլոկի հետ, ինչի արդյունքում փոփորվում են վիճակի փոփոխականները։ Հաղորդագրության բլոկի մշակումը բաղկացած է 4 համանման փուլերից, որոնք անվանվում են շրջաններ՝ rounds։ Ամեն շրջանը բաղկացած է 16 ոչ գծային ֆունկցիաների (մոդուլ 2-ով գումարում, ձախ պտույտ) վրա հիմնված օպերացիաներից։ Կան հնարավոր 4 ֆունկցիաներ, որոնցից ամեն շրջանում օգտագործվում է մեկը։

համապատասխանաբար XOR, AND, OR և NOT ֆունկցիաներն են։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]