Jump to content

MØ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MØ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՔերեն Մարի Էրստեդ
Ծնվել էօգոստոսի 13, 1988(1988-08-13)[1][2][3] (38 տարեկան)
Ubberud Parish, Օդենսե, Ֆյուն, DK
ԵրկիրԴանիա Դանիա
Ժանրերինդի փոփ և էլեկտրոնային երաժշտություն[4]
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
ԵրգչաձայնSoubrette?
Գործիքներդաշնամուր և վոկալ[4]
Գործունեություն2007 - ներկա
ԼեյբլRCA Records
ԿրթությունFunen Art Academy? (մայիս 2013)
Պարգևներ
Կայքmomomoyouth.com
 MØ (vocalist) Վիքիպահեստում
MØ-ի ելույթը Utopia Island-ում,2015 թվականի օգոստոս:

Քերեն Մարի Էրստեդ (դանիերեն՝ Karen Marie Ørsted, օգոստոսի 13, 1988(1988-08-13)[1][2][3], Ubberud Parish, Օդենսե, Ֆյուն, DK), որն ավելի հայտնի է որպես MØ, դանիացի երգչուհի և երգերի հեղինակ, ով սկսել է իր երաժշտական գործունեությունը 2006 թվականին։ 2013 թվականին, Քերենը թողարկել է իր առաջին «Bikini Daze» մինի-ալբոմը, իսկ 2014 թվականին իր առաջին լիարժեք ստուդիական ալբոմը, որը կոչվում է «No Mythologies To Follow», որից հետո նա հայտնի է դարձել։ 2014 թվականի նոյեմբերին, MØ-ն ստացել է Danish Music Awards մրցանակաբաշխությանը ստացել է 4 մրցանակներ՝ «տարվա առաջընթաց», «տարվա ձայնագրություն», «տարվա լավագույն արտիստ» և «տարվա տեսահոլովակ» անվանակարգերում։

2007 թվականին, MØ-ն և նրա ընկերուհի Ջոզեֆին Ստրակմանը ստեղծեցին MOR պանկ դուետը և թողարկել են երկու մինի-ալբոմ՝ Fisse I Dit Fjæs և Vanvidstimer, 2009 և 2011 թվականներին։ MOR դուետը փլուզվեց 2012 թվականի սեպտեմբերին[6]։

2012-2014: Bikini Daze և No Mythologies to Follow

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին, MØ-ն թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Glass», իսկ նույն տարվա գարնանը, լույս է տեսել երկու նոր երգեր՝ «Pilgrim» և «Maiden»: Հոկտեմբերի 18-ին MØ-ն թողարկել է իր առաջին մինի-ալբոմը, որը կոչվում է «Bikini Daze», այն ներառում է 4 երգեր՝ «XXX88», «Never Wanna Know», «Dark Night» և «Freedom #1»:

2014 թվականի մարտի 7-ին, թողարկում է իր առաջին ստուդիական ալբոմը, որը կոչվում է «No Mythologies To Follow», որը ներառում է 12 երգ։ Թողարկումից հետո, նա շրջագայում է Եվրոպայով։ 2014 թվականի մարտի 30-ին և 31-ին նա այցելել է Սանկտ-Պետերբուրգ և Մոսկվա։ Նաև թողարկվել է Deluxe edition ալբոմը, որտեղ լրացուցիչ ընդգրկվել է 9 երգ։ Հունվարի 30-ին MØ-ն թողարկել է իր նոր երգը՝ «New Year’s Eve» և դրա տեսահոլովակը։ Կոմպոզիցիան դարձել է ամանորյա նվեր երկրպագուների համար, ուստի այն կարելի է անվճար ներբեռնել SoundCloud կայքից։

2015–ներկա։ Lean On և նոր ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերին սկսվել են Major Lazer-ի «Peace Is The Mission» «Lean On» տեսահոլովակի նկարահանումները։ Մարտի 2-ին կայացել է սինգլի պրեմիերան, իսկ 3 շաբաթ անց՝ մարտի 23-ին, թողարկվեց սինգլի տեսահոլովակը։

2015 թվականի հոկտեմբերի առաջին կեսին, MØ-ն թողարկել է իր նոր ալբոմի առաջին սինգլը, որը կոչվում է «Kamikaze» և նույն ամսվա վերջում նկարահանող խմբի հետ այցելել է Ուկրաինա, որպեսզի նկարահանի տվյալ սինգլի տեսահոլովակը։ Նկարահանումները տեղի են ունեցել Կիևում՝ Տրոեշինայում։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 27-ին։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմի անվանում Դետալներ Դիրքը չարտերում
DEN
[7]
BEL
(FL)
[8]
BEL
(WA)
[9]
FRA
[10]
IRE
[11]
UK
[12]
No Mythologies to Follow 2107831617658
  • Maiden (2012)
  • Glass (2013)
  • Pilgrim (2013)
  • Waste of Time (2013)
  • XXX 88 ft.Diplo (2013)
  • Never Wanna Know (2014)
  • Don ' t Wanna Dance (2014)
  • Walk This Way (2014)
  • Say You ' ll Be There (2014)
  • New Year's Eve (2014)
  • Kamikaze (2015)

Սինգլեր MØ-ի մասնակցությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.information.dk/kultur/anmeldelse/2014/03/moe-fucker-koderne
  2. 1 2 http://nyheder.tv2.dk/2015-03-13-moe-trodser-4000-vrede-fans-vil-ikke-aflyse-sin-koncert
  3. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 1 2 Montreux Jazz Festival Database
  5. ↑ Danish Music Awards: Og vinderne er… — 2014.
  6. ↑ «Facebook: MOR retirement announcement». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  7. ↑ «Discography MØ». danishcharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  8. ↑ «Discografie MØ» (Dutch). Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. ↑ «Discographie MØ» (French). Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. ↑ «Discographie MØ» (French). lescharts.com. Hung Medien. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. ↑ «Discography MØ». irish-charts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  12. ↑ «MO». Official Charts Company. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  13. ↑ «Mo – No Mythologies To Follow (CD)». Tower Records Ireland. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «MØ» հոդվածին։