Love is...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Love Is...անգլ. թարգմանաբար՝ «Սերը․․․»), նորզելանդացի նկարիչ Քիմ Քասալիի (Գրուվ) 1960-ական թվականների կոմիքս սթրիփ[1][2]։ Գաղափարները կոմիքսի համար վերցրած են Գրուվի սիրային գրությունների շարքից, որոնք նա ուղարկում էր իր ապագա ամուսնուն՝ Ռոբերտո Քասալիին։ Նրանք հրատարակվել են բուկլետներում 1960-ական թվականների վերջին[2]՝ 1970 թվականի թերթում «Kim» անվան տակ սթրիփ ձևով թողարկվելուց առաջ։ Շուտով նրանք սինդիկատացվել են և մինչ օրս էլ թողարկվում են ամբողջ աշխարհում Tribune Content Agency-ի կողմից[1]։ Քասալիի ամենահայտնի պատկերներից մեկը՝ «Սերը․․․ դա պատրաստ լինելն է ներողություն խնդրել» (անգլ.՝ Love Is...being able to say you are sorry), որը թողարկվել է 1972 թվականի փետրվարի 9-ին հրատարակվել է ամբողջ աշխարհում տարբեր քարտերի և հուշանվերների վրա։ Սթրիփի թողարկումը համընկել է 1970 թվականի «Սիրո պատմություն» ֆիլմի պրեմիրայի հետ։ Ֆիլմի պաշտոնական գրությունն էր «Սերը նշանակում է այն, որ դու երբեք ստիպված չես լինի ներողություն խնդրել» (անգլ.՝ Love means never having to say you're sorry)։ Իր հայտնիության գագաթնակետին՝ 1970-ական թվականների կեսին, շարքը Քասալիին 5-ից 6 միլիոն ԱՄՆ դոլար է բերել[3]։

1975 թվականին Ռոբերտո Քասալիի մոտ մահացու քաղցկեղ է ախտորոշվել, և Քիմը դադարել է աշխատել շարքի վրա՝ ամուսնու հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար[4]։ Քասալին բրիտանացի ծաղրանկարիչ Բիլ Ասփրիին հանձնարարել է իր վրա վերցնել սթրիփերի գրումը և նկարչությունը[5]՝ իր կեղծանվան տակ[6]։

Հիմա սթրիփը թողարկվում է ամեն օր, բացի կիրակիից։

Կոմիքսի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսները տղամարդը և կինն են, որոնք պատկերված են առանց հագուստի և առաջնային կամ երկրորդական սեռական հատկանիշների։ Երրորդային հատկանիշների շնորհիվ պարզ է դառնում, թե որ կերպարն է տղամարդը, և որը՝ կինը։ Տղամարդն ունի մուգ սև, կարճ մազեր, իսկ կինը՝ թեթև, երկար մազեր։ Կերպարները ներկայացվել են ռոմանսի տարբեր փուլերում՝ պարզապես հանդիպելով որպես տղա և աղջիկ, իսկ հետո որպես ամուսնական զույգ։ Երբեմն տղամարդը զինվորական համազգեստով է պատկերված։ 1974 թվականի հատվածում տղամարդը կնոջը անվանում է «Քիմ»[7], իսկ 1971 թվականի սթրիփի վրա կինը լողափի ավազի վրա գրում է «Ռ» տառը։ Կերպարները համապատասխանում են օրիգինալ ծաղրանկարիչ Քիմ Քասալիին և նրա ամուսնու՝ Ռոբերտոյին։

Սթրիփը երբեմն ներառում է այս զույգի երկու երեխաներին։ Տղան և աղջիկը իրենց ծնողի հակառակ սեռի մազերի գույն ունեն և ներկայացվել են ինչպես մանուկ, այնպես էլ տարրական դպրոցական տարիքում։ Ժամանակ առ ժամանակ ցուցադրվում են կնոջ ծնողները (մեկ կամ երկու), երկու ծնողներն էլ թեթև մազեր ունեն և պատկերված են որպես տարեցներ։ Տղամարդու ծնողները նույնպես գծերում են հայտնվել։ Նրանք ճիշտ այնպիսի տեսք ունեն, ինչպես կնոջ ծնողները։

Այլընտրանքային տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սթրիփի այլընտրանքյային տարբերակը սկսել է թողարկվել բրիտանական Mail on Sunday պարբերականի «Cartoons» մասում։ Սա 3-4 վահանակից բաղկացած սթրիփ էր, որում տղամարդը և կինը լիովին հագնված էին նկարվում։

ԱՊՀ երկրներում այս շարքը հայտնի է այն բանով, որ ներառվում է Love is... մաստակների հետ, որոնք արտադրվում են Թուրքիայում[8]։

Բջջային հավելված[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարքը պաշտոնական հավելված ունի AppleiTunes խանութում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Love Is... by Kim Casali, drawn by Bill Asprey»։ Tribune Content Agency։ Վերցված է հոկտեմբերի 9, 2018 
  2. 2,0 2,1 Bryant Mark (հունիսի 21, 1997)։ «Obituary: Kim Casali»։ The Independent։ Վերցված է 2011-09-22 
  3. «Obituary: Kim Casali»։ The Times (65921) (London)։ հունիսի 20, 1997։ էջ 23 
  4. Jeffreys Daniel (հոկտեմբերի 8, 1996)։ «I had my baby 16 months after my husband died. I know exactly how that widow feels today...»։ The Daily Mail (London) 
  5. «Bill Asprey»։ The Cartoon Art of Bill Asprey։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-05-ին։ Վերցված է 2011-09-22 
  6. «How I came to draw Love is...»։ The Cartoon Art of Bill Asprey։ 2011։ Վերցված է 2011-09-22 
  7. "Love is... your name pronounced by him while sleeping", 1974
  8. Рейтер С. Любовь и вкладыши // «Большой город», № 3 (200), 17 марта 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]