Jump to content

Loro Piana

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Loro Piana
պատկերանիշ Խմբագրել Wikidata
բիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն Խմբագրել Wikidata
Բնագավառկարի արդյունաբերություն, Տեքստիլ արդյունաբերություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1924 Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվPietro Loro Piana Խմբագրել Wikidata
ՀիմնադիրPietro Loro Piana Խմբագրել Wikidata
Գլխավոր գործադիր տնօրենFrédéric Arnault Խմբագրել Wikidata
ԵրկիրԻտալիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԼոմբարդիա
 Միլան մետրոպոլիտեն քաղաք
  Միլան Խմբագրել Wikidata
Կոորդինատներ45°28′38″N 9°11′14″E Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևsocietà per azioni Խմբագրել Wikidata
Հիմնադրման վայրԿուարոնա Խմբագրել Wikidata
ՍեփականատերLVMH Խմբագրել Wikidata
Վերադաս կազմակերպությունLVMH Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԿուարոնա Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.loropiana.com Խմբագրել Wikidata
Քարտեզ

Loro Piana, իտալական ընկերություն։ Բրդից և քաշմիրից պատրաստված լյուքս դասի հագուստի, ինչպես նաև ինտերիերի առարկաների արտադրող։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Իտալիայի Կուարոնա քաղաքում։ Հիմնադրման օրվանից եղել է քաշմիրից և գերբարակ բրդից պրեմիում դասի արտադրանքի խոշորագույն արտադրող։ 2013 թվականի դեկտեմբերին ֆրանսիական LVMH շքեղության հոլդինգը գնել է ընկերության 80%-ը։ Ընկերությունն ունի 2 սեփական գործարան։

Loro Piana բրենդի ստեղծման պատմությունը բավականին պայմանական է, քանի որ դժվար է հետևել ժամանակագրությանը։ Լորո Պիանա ընտանիքը դեռևս XVII դարից զբաղվել է բրդյա թելերից և բրդից պատրաստված իրերի արտադրությամբ և առևտրով[1]։ Ընտանեկան բիզնեսը լայն զարգացում է ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ ընկերությունը գլխավորել է Պիետրոյի զարմիկը՝ Ֆրանկո Լորո Պիանան: XX դարի կեսերից Loro Piana անունը սկսում են կապել բարձր նորաձևության աշխարհի հետ։ 1970-ական թվականներից սկսած ընկերությունը ղեկավարել են Ֆրանկոյի որդիները՝ Պիեռ Լուիջին, որը բարձրագույն որակի հումքի որոնումներով ճանապարհորդել է աշխարհով մեկ, և Սերջիոն, որը վերահսկել է դիզայներներին և արտադրական գործընթացները[2]։

мини

Հասկանալով իր գնորդների արժեքները և հետաքրքրությունները՝ բրենդը մանրակրկիտ կերպով է մոտենում գործընկերների և դեսպանների ընտրությանը։

1985 թվականին Loro Piana-ն սկսում է համագործակցել Իտալիայի ձիասպորտի ֆեդերացիայի հետ[3]:

2008 թվականից ի վեր ապրանքանիշը Boat International Media-ի և Costa Smerelda-ի հետ միասին հովանավորում է առագաստային սպորտը։

Ընկերությունը զբաղվում է նաև գիտական հետազոտություններով։ Մասնավորապես, այն ունի սեփական լաբորատորիաներ Մոնղոլիայում և Արգենտինայում՝ զգալի միջոցներ հատկացնելով կենդանիների բրդի որակի վրա արտաքին գործոնների ազդեցության ուսումնասիրությանը։

Այս պահին Loro Piana-ն ունի ավելի քան 140 մոնոբրենդային խանութներ աշխարհի խոշորագույն քաղաքներում։ 2015 թվականից ընկերությունն իրականացնում է սեփական արտադրանքի վաճառքը առցանց խանութի միջոցով։

2025 թվականի հուլիսի 14-ին Միլանի դատարանը ընկերությունում սահմանեց 1 տարվա վարչական հսկողություն՝ աութսորսինգով վարձված աշխատողների շահագործմամբ զբաղվող չինական ընկերությունների կողմից աշխատանքի շահագործման պատճառով։ Չինական ընկերությունները Loro Piana-ի ենթապատրաստողներն են։ Ընկերությունը մեղադրվել է չինացի գործընկերների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու մեջ[4][5][6]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության գործվածքների մեծ մասը արտադրվում է մերինոս ցեղի ոչխարի բրդից։ Արտադրվող մանրաթելն ունի 12 միկրոն հաստություն։ Ընկերությունն այդ բրդից տարեկան արտադրում է 200 կգ։ Ընկերությունը համագործակցում է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ոչխարաբույծների հետ։

Երկրորդ նախագիծը «Pecora Nera» («Սև ոչխար») մերինոսյան բուրդն է։ Բուրդը նախատեսված է վերին դեմիզոնային հագուստի համար։

Ընկերությունը արտադրում է նաև վիկունիայի բուրդ։ 1976 թվականին վիկունիան գրանցվել է Կարմիր գրքում։ 1994 թվականից ընկերությունը զբաղվում է նրա գլխաքանակի վերականգնմամբ։ 1976 թվականին վիկունիայի գլխաքանակը կազմել է 5000։ Մինչև 2008 թվականը այն հասել է 160 000-ի։ Արտադրվող բրդի հաստությունը 6–12 միկրոն է։ Մեկ վիկունիայից երկու տարին մեկ կտրում են 250 գրամ բուրդ։ Մեկ վերարկուի համար պահանջվում է 25-ից 30 կենդանու բուրդ։

1990-ականների կեսերին Պիեռ Լուիջի Լորո Պիանան հայտնաբերել է ենթաբրդի բաժանման և նրա ամենանուրբ մասի արդյունահանման միջոց։ Նոր տեխնոլոգիայի մշակումը տևել է 10 տարի։ 2008 թվականին ընկերությունը ներկայացրել է «baby cashmere» քաշմիրը։ Այն ստանում են մինչև մեկ տարեկան ուլերի փափուկ մազերից, որոնց բուծում են Մոնղոլիայում, Տիբեթի մոտակայքում։ Մազի տրամագիծը կազմում է ընդամենը 13,5 միկրոն։ Մեկ ուլից հավաքում են 30 գրամ փափուկ մազ։

2025 թվականի ապրիլին Միլանում՝ Cortile della Seta-ում, դիզայներներ Բրիթ Մորանը և Էմիլիանո Սալչին Loro Piana-ի հետ համատեղ ներկայացրին «La Prima Notte di Quiete» կահույքի հավաքածուի թեմատիկ ինստալացիան՝ 1970-ական և 1980-ական թվականների ոճի կահավորված ինտերիերը։ Դեկորացիաները կառուցվել էին կինեմատոգրաֆիկորեն՝ ձայնային հատուկ էֆեկտների կիրառմամբ։ Կահույքի պաստառները ներկայացրել է Loro Piana-ն[7]:

Ֆինանսական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է մոտ 700 միլիոն դոլար, ինչը գրավել է LVHM խմբի ուշադրությունը, որը հետագայում ձեռք է բերել Loro Piana-ի 80%-ը։

2016 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 800 միլիոն եվրո։

2017 թվականին Պիանո ընտանիքի բաժինը հերթական անգամ կրճատվել և կազմել է 15 

Հայտնի հաճախորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. brendov.net. «История бренда Loro Piana | BRENDOV.NET - модные бренды одежды» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019-07-10-ին. Վերցված է 2019-06-20-ին.
  2. Luisa Zargani,Alessandra Turra, Luisa Zargani, Alessandra Turra (2013-12-20). «Sergio Loro Piana Dead at 65» (անգլերեն). WWD. Արխիվացված օրիգինալից 2015-06-14-ին. Վերցված է 2019-06-20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Company Details». www.arabianbusiness.com. Արխիվացված է օրիգինալից 2019-06-20-ին. Վերցված է 2019-06-20-ին.
  4. «Loro Piana попал под суд за эксплуатацию труда - Газета.Ru | Новости». Газета.Ru (ռուսերեն). 2025-07-16. Վերցված է 2025-07-16-ին.
  5. «Loro Piana put into administration over 'worker exploitation' - TopNews - Ansa.it». Agenzia ANSA (իտալերեն). 2025-07-14. Վերցված է 2025-07-16-ին.
  6. «Loro Piana поместили под судебный надзор за использование незаконного труда в Китае». Коммерсантъ (ռուսերեն). 2025-07-14. Վերցված է 2025-07-16-ին.
  7. «Четыре комнаты». Коммерсантъ (ռուսերեն). 2025-05-27. Վերցված է 2025-07-16-ին.
  8. The new Russian cult of war Արխիվացված է Մարտ 27, 2022 Wayback Machine-ի միջոցով:, The Economist, Mar 26th 2022

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]