Jump to content

Look Mum No Computer

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Look Mum No Computer
Բնօրինակ անուն
Ի ծնե անուն
Նաև հայտնի է որպեսLook Mum No Computer[2] և Sam Battle
Ծնվել էփետրվարի 3, 1989(1989-02-03)[3][1] (37 տարեկան)
Գրանտեմ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Երկիր Միացյալ Թագավորություն
ԺանրերԷլեկտրոնային
Մասնագիտություներգիչ, DJ producer, կոմպոզիտոր, electronic musician, յություբեր և թանգարանի աշխատակից
Երգչաձայնտենոր
Գործիքներսինթեզատոր և modular synthesizer?
ԼեյբլBGP Records?
ԿրթությունՀալի համալսարան և Sawtry Village Academy?
ԱնդամակցությունZIBRA?
Կայքlookmumnocomputer.com
 Sam Battle Վիքիպահեստում

Սեմ Ջեյմս Բեթլ (անգլ.՝ Sam James Battle, փետրվարի 3, 1989(1989-02-03)[3][1], Գրանտեմ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), առավել հայտնի որպես Look Mum No Computer, բրիտանացի երգիչ, յություբեր, երաժիշտ և կոմպոզիտոր, հրապարակում է տեսանյութեր պրոֆեսիոնալ աուդիոսարքավորումների և սինթեզատորների ստեղծման, ինչպես նաև օրիգինալ երաժշտական ստեղծագործությունների մասին[5]։ Ներկայացրել է Միացյալ Թագավորությունը Եվրատեսիլ 2026 երգի մրցույթում[6]։

Հայտնի է նրանով, որ ստեղծել և օգտագործել է անսովոր և էքսցենտրիկ էլեկտրոնային երաժշտական սարքեր՝ պատրաստված վինտաժային տեխնոլոգիաների հիման վրա․ մասնավորապես այնպիսի սարքեր, ինչպիսիք են Ֆերբի երգեհոնը[7] և դասական Raleigh Chopper հեծանիվի հետ համակցված սինթեզատորը։ Բեթլը ղեկավարել է «This Museum Is (Not) Obsolete» թանգարանը Ռամսգիտում, Քենթ կոմսությունում, որտեղ ներկայացվել են վինտաժային անալոգային սարքեր՝ վերափոխված հումորային նպատակներով[8]։

Բեթլը մեծացել է Պիտերբորոյում[9]՝ մանկության մեծ մասն անցկացնելով տանը և փորձարկումներ կատարելով տարբեր կոնստրուկտորների հետ, ինչպիսիք են հրթիռներն ու ռոբոտները՝ ոգեշնչվելով «Ռոբոտների պատերազմներ» հեռուստաշոուից։ Վաղ տարիքից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել մեխանիկայի նկատմամբ՝ հաճախ քանդելով խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, օրինակ՝ արդուկներ և տոստերներ, ինչպես նաև նույնիսկ մանկական ոտնակավոր մեքենաներ՝ դրանց ներքին կառուցվածքը ուսումնասիրելու համար։

Երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթլը իր YouTube ալիքը գործարկել է 2013 թվականին․ այն սկզբում ստեղծվել է ZIBRA խմբի համար, որը Սեմը հիմնադրել է երեք ընկերների հետ։ Բեթլի առաջին տեսանյութը, որը նվիրված է եղել երաժշտական սարքավորումներին, հրապարակվել է 2016 թվականին[10]։ Բացի YouTube-ի գովազդային եկամուտներից՝ Բեթլը իր էլեկտրոնային գյուտերը ֆինանսավորել է նաև երկրպագուների նվիրատվությունների միջոցով՝ Patreon բաժանորդագրային հարթակում։

2019 թվականին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Groundhog Day» անվանումով[11]։ Նույն թվականին շրջագայություն է կատարել Գերմանիայում, Շվեյցարիայում և Միացյալ Թագավորությունում[11]։

Look Mum No Computer-ը ելույթ է ունենում Kosmo մոդուլային սինթեզատորով։

2022 թվականի մայիսին ձևավորել է Uncompressed անունով երաժշտական խումբ[12]։

Բեթլը համապրոդյուսեր է եղել կինոյի համար մի քանի ստեղծագործություններում, օրինակ՝ «Satellite Moment»-ը՝ «Փողոցի կատուն Բոբ անունով» ֆիլմի էկրանավորման համար, ինչպես նաև «Glitter and Gold»-ը՝ Netflix-ի «Safe» սերիալի համար[13]։

2025 թվականի մարտին հայտարարել է տեսախաղի մասին[14], որը մշակվել է գերմանական ինդի ստուդիա The Bitfather-ի[15] և հրատարակիչ Headup Games-ի հետ համագործակցությամբ[16]։ Խաղը թողարկվել է Steam-ում 2025 թվականի հուլիսի 24-ին, իսկ խաղային կոնսոլների համար՝ 2026 թվականի հունվարի 22-ին։ 2025 թվականին խաղը առաջադրվել է գերմանական մշակողների մրցանակի՝ լավագույն ձայնային դիզայնի համար[17]։

2026 թվականի փետրվարին ազգային հեռարձակող BBC-ն հայտարարել է, որ Look Mum No Computer-ը ընտրվել է որպես Միացյալ Թագավորությունը ներկայացնող կատարող Եվրատեսիլ 2026 երգի մրցույթում[6]։

Եվրատեսիլում եզրափակչում զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը՝ ստանալով ժյուրիից մեկ միավոր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2026 թվականի ապրիլի 9-ին Բեթլը և նրա կինը նրա Instagram-ում հաստատել են, որ ծնվել է իրենց որդին որին անվանել են Մաքս[18]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասներ
These Songs are Obsolete
Look Mum No Bootleg PT. I
Look Mum No Bootleg PT. II
Kosmo Comes For Christmas
  • Թողարկման ամսաթիվ՝ 2023 թվականի դեկտեմբերի 1
  • Լեյբլ՝ Look Mum No Label
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, սթրիմինգային ծառայություններ
Double Barelled Decadence
  • Թողարկման ամսաթիվ՝ 2024 թվականի նոյեմբերի 6
  • Լեյբլ՝ Look Mum No Label
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում, սթրիմինգային ծառայություններ
Portakosmo 2.0
Godwin Band in a Box

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասներ
Look Mum No Mixtape
Human Procrastination
Kosmo Plays Vivaldi
Rotopops
(մասնակցությամբ՝ Hainbach)
Pipe Dreams
PortaKosmo Vol 1 At the Length
Ghosts
(մասնակցությամբ՝ Hainbach)
The VCS4 Collection
Անվանում Տարի Ալբոմ
«Groundhog Day» 2019 Human Procrastination
«Modern Gas»
«Desperado Vespa» 2020 These Songs Are Obsolete
«Daydreamer»
«Stand and Deliver»
«Shock Horror»
«Stupid Me» 2021 Double Barrelled Decadence
«Youth8500»
«Ride»
«Mind over Matter»
«We'll Find a Way» 2022
«Time Is Not a Healer It's a Fuel for Resentment»
«Handbook on How to Stay Alive» 2023
«Night or Day»
«T.I.M»
«Bordsteinkante»
(մասնակցությամբ՝ Hainbach)
2024 Pipe Dreams
«Too Many Mistakes»
«No Hope Eternal» 2025
«Hungry Vultures»
«Keeping Busy, the Most Effective Therapy I’ve Found»
«Eins, Zwei, Drei» 2026

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 https://find-and-update.company-information.service.gov.uk/officers/saHrIJPe0pyHeHARWtWhDWfUiEs/appointments
  2. ↑ Yardley S., Dexter A. Proud family cheering on UK's Eurovision hopeful // BBC News Online — 2026.
  3. 1 2 https://web.archive.org/web/20190330111131/https://www.lookmumnocomputer.com/bio
  4. 1 2 https://www.newhamrecorder.co.uk/things-to-do/national/25898771.song-title-confirmed-look-mum-no-computers-2026-uk-eurovision-entry/
  5. ↑ «Look Mum No Computer brings Kosmo #1222 Performance VCO to Eurorack - gearnews.com» (բրիտանական անգլերեն). 2022-05-06. Վերցված է 2026-02-21-ին.
  6. 1 2 «LOOK MUM NO COMPUTER to represent the United Kingdom at the Eurovision Song Contest 2026». www.bbc.co.uk (անգլերեն). Վերցված է 2026-02-21-ին.
  7. ↑ «Sam Battle: The Sunday Interview - Sam Battle (aka Look Mum No Computer) talks Drones, Drains, and DIY Synths with Alan Rider ...the latest story in Outsideleft». outsideleft.com. Վերցված է 2026-02-21-ին.
  8. ↑ By (2021-09-24). «This (Obsolete Technology) Museum Is (Not) Obsolete». Hackaday (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-02-21-ին.
  9. ↑ «Look Mum No Computer, portrait of a musician 100% maker». Makery (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-02-21-ին.
  10. ↑ LOOK MUM NO COMPUTER (2016-02-06). «Guitar into modular synth Interfacing». Վերցված է 2026-02-21-ին.
  11. 1 2 «Inside the crazy, musical mind of Look Mum No Computer». Engadget (ամերիկյան անգլերեն). 2019-06-04. Վերցված է 2026-02-21-ին.
  12. ↑ updated, Ben Rogersonlast (2022-05-26). «Look Mum No Computer, Cuckoo and Hainbach are forming "the world's first synth-nerd supergroup"». MusicRadar (անգլերեն). Վերցված է 2026-02-21-ին.
  13. ↑ «LOOK MUM NO COMPUTER biography». Last.fm (անգլերեն). Վերցված է 2026-02-21-ին.
  14. ↑ «Look Mum No Computer в Steam». store.steampowered.com (ռուսերեն). Վերցված է 2026-02-21-ին.
  15. ↑ «NO WORD OF A LIE WE MADE A GAME... REPAIRING MACHINES AND MAKING SYNTHS» (ռուսերեն). Վերցված է 2026-02-21-ին.
  16. ↑ «Look Mum No Computer on PC, Mac, Linux, Xbox One, Xbox Series X, PS4, PS5 & Switch | Headup Games». www.headupgames.com. Վերցված է 2026-02-21-ին.
  17. ↑ «Look Mum No Computer». Deutscher Entwicklerpreis (գերմաներեն). Վերցված է 2026-02-21-ին.
  18. ↑ https://www.instagram.com/p/DW69-QFjSJY/?hl=en
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Look Mum No Computer» հոդվածին։