Live Like You Were Dying

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Live Like You Were Dying»
Թիմ Մաքգրոյի սինգլը
«Live Like You Were Dying» ալբոմից
Թողարկված7 հունիսի, 2004
ՖորմատCD single
Ժանրքանթրի
Տևողություն4:28
ԼեյբլCurb Records
ՊրոդյուսերByron Gallimore, Թիմ Մաքգրո
Թիմ Մաքգրոյի սինգլների ժամանակագրություն
«Watch the Wind Blow By»
(2003)
«Live Like You Were Dying»
(2004)
«Back When»
(2004)

«Live Like You Were Dying», ամերիկացի քանթրի երգիչ Թիմ Մաքգրոյի երգը, որ թողարկվել է որպես նրա Live Like You Were Dying (2004) ութերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգի հեղինակներն են Թիմ Նիկոլսն (անգլ.՝ Tim Nichols) ու Քրեյգ Վայսմենը (անգլ.՝ Craig Wiseman)։ «Live Like You Were Dying» երգն արժանացել է Գրեմմի մրցանակի և CMA Awards քանթրի երաժշտության ասոցիացիայի մրցանակի՝ հաղթելով նաև «Տարվա լավագույն երգ» (Song of the Year) անվանակարգում[1]։ «Live Like You Were Dying» երգը Billboard Hot Country Singles & Tracks հիթ-շքերթում ընդգրկվել է 2004 թվականի հունիսի 5-ին՝ զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը։ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին այն ստացել է պլատինե կարգավիճակ RIAA-ի կողմից[2]։ Մինչ 2015 թվականի մայիս ԱՄՆ_ում վաճառվել է երգի 2,160,000 օրինակ[3]։ Billboard ամսագիրը «Live Like You Were Dying» երգը կոչել է 2004 թվականի լավագույն քանթրի երգ՝ տեղադրելով այն Best of 2004: Country Songs ցանկի առաջին հորիզոնականում[4]։ Ներկայացված լինելով երեք անվանակարգերում՝ երգն արժանացել է երկու Գրեմմիի՝ հաղթելով Լավագույն քանթրի երգ և Տղամարդու լավագույն քանթրի վոկալ անվանակարգերում[5]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն արժանացել է մի շարք մրցանակների[1][5][6][7].

Մրցանակ Անվանակարգ Արդյունք
Grammy Awards Տղամարդու լավագույն քանթրի-վոկալ Հաղթանակ
Լավագույն քանթրի երգ Հաղթանակ
Լավագույն երգ Առաջադրված
CMA Awards Տարվա երգ (Song of the Year) Հաղթանակ
Տարվա սինգլ (Single of the Year) Առաջադրված
ACM Awards Տարվա երգ (Song of the Year) Հաղթանակ
Single Record of the Year Հաղթանակ
Video of the Year Առաջադրված
CMT Music Awards Most Inspiring Video of the Year Հաղթանակ
Male Video of the Year Առաջադրված
Video of the Year Առաջադրված

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2004-05) Ամենաբարձր
հորիզոնական
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[8] 29
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[9] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[10] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[11] 37
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[12] 21

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2004) Հորիզոնական
ԱՄՆ Country Songs (Billboard)[4] 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «CMA Awards. Searchable CMA Awards Database». cmaworld.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 24 июля 2015-ին.
  2. American single certifications – Tim McGraw – Live Like You Were Dying. Recording Industry Association of America. If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH
  3. Matt Bjorke (2015 թ․ մայիսի 28). «Country Music's Top 30 Digital Singles: Week of May 27, 2015».
  4. 4,0 4,1 «Best of 2004: Country Songs». Billboard. Prometheus Global Media. 2004. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  5. 5,0 5,1 «47th Grammy Awards — 2005» (անգլերեն). Rockonthenet.com. February 2005. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  6. «ACM Awards. Searchable Academy of Country Musica Awards Database». acmcountry.com. Վերցված է 25 июля 2015-ին.
  7. «CMT Music Awards. Archive. Searchable Country Music Television Awards Database». cmt.com. Վերցված է 25 июля 2015-ին.
  8. Tim McGraw Album & Song Chart History Billboard Hot 100 for Tim McGraw. Ստուգվել է 2010-08-24.
  9. Tim McGraw Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Tim McGraw. Ստուգվել է 2010-08-24.
  10. Tim McGraw Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Tim McGraw. Ստուգվել է 2010-08-24.
  11. Tim McGraw Album & Song Chart History Billboard Pop Songs for Tim McGraw. Ստուգվել է 2010-08-24.
  12. Tim McGraw Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Tim McGraw. Ստուգվել է 2010-08-24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]