Limp Bizkit
| Limp Bizkit | |
|---|---|
| Ժանրեր | Նու մետալ և rapcore? |
| Գործունեություն | 1994 |
| Լեյբլ | Cash Money Records, Flip Records? և Interscope Records |
| Կայք | limpbizkit.com |
Limp Bizkit, ամերիկյան նու մետալ[1][2] և ռեփ ռոք խումբ, որը ստեղծվել է 1995 թվականին Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում[3]։ Խմբի ներկայիս կազմում են Ֆրեդ Դյորսթը (վոկալ), Ուես Բորլանդը (կիթառ), Սեմ Ռիվերսը (բաս), Ջոն Օտտոն (հարվածային գործիքներ) և DJ Lethal (դիջեյ): Limp Bizkit-ը հայտնի է դարձել իր թեմատիկ ծանր ռիթմիկ երգերով[1], Ֆրեդ Դյորսթի ագրեսիվ կատարմամբ, Ուես Բորլանդի ձայնային փորձարկումներով, ինչպես նաև նրանց կենդանի կատարումներով։ Խումբը երեք անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի և վաճառել ավելի քան 40 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում[4], այդ թվում 16,5 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում[5]:
Limp Bizkit-ը վաղ հայտնիություն է ձեռք բերել Ջեքսոնվիլում[1]: Ավելի ուշ խումբը հայտնի է դարձել ԱՄՆ-ում[3][6][7], 1997 թվականին խմբի և Interscope ու Flip Records լեյբլների հետ կնքված պայմանագրից հետո, որոնք թողարկել են խմբի դեբյուտային Three Dollar Bill, Y'all$ ստուդիական ալբոմը[8]: Limp Bizkit-ը հաջողության է հասել «Significant Other» (1999)[9] և «Chocolate Starfish and the Hot Dog Flavored Water» (2000) ալբոմների թողարկմամբ[10], հետագա համերգային շրջագայություններով, ելույթներով Woodstock '99-ում և Big Day Out փառատոներում, որոնք բազմաթիվ վեճեր են առաջացրել քննադատների և լրագրողների շրջանում[[11][12][13]։
2001 թվականին Ուես Բորլանդը լքել է խումբը և նրան փոխարինել է կիթառահար Մայք Սմիթը[14]։ Այնուամենայնիվ, 2003 թվականին իր չորրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո՝ Results May Vary, Բորլանդը վերադարձել է խումբ։ 2005 թվականին թողարկվել է The Unquestionable Truth (Part I) մինի ալբոմը, որից հետո խումբը ժամանակավորապես դադարեցրել է ստեղծագործական գործունեությունը։ 2009 թվականին Limp Bizkit-ը վերամիավորվել է: Երաժիշտները թողարկել են իրենց հինգերորդ սկավառակը՝ Gold Cobra-ն (2011), հետո լքել Interscope-ը և կնքել պայմանագիր Cash Money Records լեյբլի հետ։ 2012 թվականին Ֆրեդ Դյորսթի հետ կոնֆլիկտի պատճառով ծրագրավորող և DJ Lethal-ը լքել է խումբը իսկ նրան փոխարինել է DJ Skeletor-ը որպես ելույթների ժամանակ ներկա գտնվող անդամ։ Տարիներ շարունակ փորձնական «Stampede of the Disco Elephants» թիզերային ալբոմից հետո խումբը հայտարարել է իր վեցերորդ ստուդիական ալբոմի մասին՝ Still Sucks, որը հետագայում թողարկել է 2021 թվականի հոկտեմբերի 31-ին:
Խմբի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորում և վաղ տարիներ (1995-1996 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդ Դյորստը մեծացել է Ջեքսոնվիլում՝ Ֆլորիդա[3] նահանգում։ Դեռահաս տարիքում նա հետաքրքրվել է բրեյք դանսով, հիփ հոփ մշակույթով, պանկ-ռոքով և ծանր մետալով։ Դյորստը եղել է ռեփ, զբաղվել է դիջեյությամբ, բիթբոքսինգով և սքեյթբորդինգով[3]։ Երբ Դյորստն աշխատել է որպես խոտհնձիչ և դաջվածքների վարպետ[3], որոշել է ստեղծել երաժշտական խումբ, որը կհամատեղեր ռոք երաժշտության և հիփ հոփի տարրերի հետ[1][15]։
1990-ականների սկզբին Ֆրեդ Դյորստը եղել է երեք խմբերի անդամ՝ «Split 26», «Malachi Sage», որոնք ժամանակի ընթացքում չեն հասել հաջողության և դադարել են գոյությունը, և «10 Foot Shindig», որը Դյորստը լքել է ինքնակամ[16]։ 1994 թվականի դեկտեմբերին Ֆրեդ Դյորստը լրջորեն մտածել է սեփական խումբ ստեղծելու մասին։ Նա կապվել է «Malachi Sage»-ի բաս կիթառահար Սեմ Ռիվերսի հետ և առաջարկել նրան դառնալ իր խմբի անդամ[3][16]։ Ռիվերսը համաձայնվել է և իր հերթին թմբկահարի դերի համար առաջարկել իր զարմիկի՝ ջազային թմբկահար Ջոն Օտտոյի թեկնածությունը[3], որն այդ ժամանակ նվագել է Դուգլաս Անդերսոնի արվեստի դպրոցում և տարբեր տեղական ավանգարդային խմբերում[1][16]։
Այս կազմով նրանք անցկացել են իրենց առաջին փորձերը. Ֆրեդը նվագել է կիթառ, ինչպես ինքն է ասել՝ «Նվագում էի մեկ լարի վրա և մատս շարժում էի այս ու այն կողմ»։ Այնուհետև նրանց միացել կիթառահար Ռոբ Ուոթերսը Դյորստի հետ հանդիպումից հետո, որից հետո Դյորստը նրան առաջարկել է նվագել իր խմբում, և Ռոբը համաձայնվել է։ Այդ պահին նրանք միասին ձևավորել են «Limp Biscut» անվանումով խումբը։
Ավելի ուշ կազմը սկսել է «Mental Aquaducts» դեմո ալբոմի ձայնագրությունը։ Ուոթերսը դիմել է իր ծանոթ Ջոն Ջեյքենսին, որը ուներ իր ձայնագրման ստուդիան։ Ինչպես ասել է նա՝ Ջոնը, դեմոն ձայնագրվել է մի քանի օրվա ընթացքում։ Այնուհետև արդեն մեկ այլ ստուդիայում խումբը զբաղվել է երգերի մաստերինգով։ Սակայն մաստերինգի ընթացքում Ռոբը լքել է խումբը, և նրա տեղը զբաղեցրել է կիթառահար Ուես Բորլանդը[1][16]։ Նոյեմբերի 22-ին սկավառակը եղել է լիովին պատրաստ։
Մի փոքր ուշ՝ թողարկումից մեկ շաբաթ անց, Korn խումբը ժամանել է Ջեքսոնվիլ՝ «Milk Bar» ակումբում հանդես գալու Sick of It All[17] խմբից առաջ, որտեղ հաճախ հանդես է եկել Limp Bizkit-ը։ Ֆրեդն առաջարկել է Հեդին անել եգիպտացորենի տեսքով դաջվածք։ Արդյունքները եղել են հիասթափեցնող, քանի որ նրանք հարբած էին։ Այնուամենայնիվ, Դյորստին հաջողվել է Korn-ին տալ դեմոն, որպեսզի նրանք այն փոխանցեն Ռոս Ռոբինսոնին, սակայն պրոդյուսերը չի հավանել ձայնագրությունը, և համագործակցությունը սկսվել է արդեն հաջորդ դեմո ձայնագրություններից հետո։
1995 թվականի աշնանից Ուես Բորլանդի եղբայրը՝ Սքոթ Բորլանդը, նվագել է Limp Bizkit-ի հետ։ Այն ժամանակ խումբն աշխատել է միայն անդերգրաունդ բեմերում։ Խումբը ելույթ է ունեցել Ֆլորիդայի տարբեր փանկ ակումբներում, առավել հաճախ՝ Milk Bar-ում։ Limp Bizkit-ը արագ ձեռք է բերել ժողովրդականություն, և Sugar Ray ռոք խումբը հրավիրել է երաժիշտներին որոշ ժամանակ նվագել այդ ակումբում[16]: Milk Bar-ի սեփականատեր Դենի Ուիմմերը ավելի ուշ ասել է, որ «Limp Bizkit-ը սկսել է նվագել տասը հոգու համար և մի քանի ամսվա ընթացքում աճել մինչև ութ հարյուր հոգու համար[16] »: Այնուամենայնիվ, երաժիշտները հասկացել են, որ հայտնիության հասնելու համար իրենց պետք է մի բան, որը կտարբերեր իրենց մյուս խմբերից[16]: Նոր ունկնդիրներ գրավելու համար Limp Bizkit-ը, բացի իրենց երգացանկից, սկսել է կատարել Ջորջ Մայքլի «Faith» կոմպոզիցիան[2][3] և Պոլա Աբդուլի «Straight Up» ստեղծագործությունը` հարդ ռոք ոճով[1][16]: Բացի այդ, հանդիսատեսին հետաքրքրել է Ուես Բորլանդի անսովոր կերպարը[1]։ Նրա արտաքինը դարձել է խմբի գովազդը[1][16]։
«Limp Bizkit» խմբի ներկայիս անվանումը կարող է թարգմանվել որպես «փափուկ թխվածքաբլիթ»: Այն հայտնվել է հետևյալ կերպ. երաժիշտները սկսել են մտածել իրենց խմբի անվան մասին։ Նրանք դիտարկել են «Gimp Disco», «Split Dickslit», «Bitch Piglet» և «Blood Fart»[18] տարբերակները: Ըստ Ֆրեդ Դերսթի՝ առաջարկված անունները համապատասխան չեն եղել[16]։ Այդ ժամանակ շատ շատերը օգտագործել են մարիխուանա, և նրանք զգացել են, որ իրենց ուղեղը թխվածքաբլիթի պես փափուկ է: Սեմ Ռիվերսը եղել է նրանցից մկեը և պարզապես ասել է հետևյալ արտահայտությունը. «My brain is like a limp biscuit!»: (անգլ. թարգմանաբար՝ «Իմ ուղեղը նման է փափուկ թխվածխաբլիթի»[16]:
1995 թվականի վերջին խմբի հայտնիությունը աճել է, սկսել են հայտնվել նոր խմբեր, որոնք նմանակում են Limp Bizkit-ին, ինչին վերջինս պատասխանել է «Counterfeit» երգով։ Սկզբում այն հնչել է միայն համերգների ժամանակ, սակայն հետագայում, խումբը ձայնագրել է երգը մասնակիցներից մեկի տանը հենց կեսգիշերին։
1996 թվականի սկզբին նրանք որոշել են վերանվանել խումբը Limp Bizkit և Ֆրեդ Դերսթը սկսել է գրավել խոշոր ձայնագրման լեյբլների ուշադրությունը Limp Bizkit-ի վրա՝ ներկայանալով որպես խմբի մենեջեր, սակայն փորձերը անհաջող են եղել[16]։ «Counterfeit»-ը ձայնագրելուց հետո խումբը գրել է ևս երկու երգ, Սեմ Ռիվերսը եկել է իր ընկեր Դոն Սմիթի մոտ և պատմել խմբի մասին։ Հետագայում հատուկ նրա համար կենդանի նվագել են իրենց երգերից մի քանիսը, նա շատ տպավորված է եղել և սկսել է քննարկել ստուդիայում ձայնագրվելու հնարավորությունը։ Վերջում նրանք ձայնագրել են դեմո, որը ներառել է 3 երգ՝ «Counterfeit», «Pollution», «Stuck»:
Ավելի ուշ խումբը առաջին անգամ շոու է նվագել Ջեքսոնվիլից դուրս՝ Լոս Անջելեսում, Korn-ի ելույթից առաջ: Դյորստը Արվիզին և Ուելչին տվել է Limp Bizkit-ի դեմո՝ լսելու համար (այդ ժամանակ խումբն արդեն այդպես է կոչվել, թեև որոշ համերգային բրոշյուրներում նրանց շարունակել են անվանվել որպես «Limp Bizkut» մինչև 1997 թվականի վերջը)։ Korn-ի անդամներն դեմոն փոխանցել է իրենց պրոդյուսեր Ռոս Ռոբինսոնին[1]: Ռոբինսոնը տպավորված է եղել ձայնագրությամբ. նա ավելի ուշ համաձայնել է դառնալ պրոդյուսեր Limp Bizkit-ի դեբյուտային ստուդիական ալբոմի համար:
1996 թվականի գարնան սկզբին Ֆրեդը և Ուես Բորլանդը կոնֆլիկտ են ունեցել, ինչի պատճառով վերջինս լքել է խումբը, և նրան փոխարինել է Թերի Բալսամոն։ Նրա հետ խումբը ձայնագրել է 2 դեմո ալբոմ։
Հունիսին, Հոլիվուդում Limp Bizkit-ի հաջող ելույթից հետո, խումբը պայմանագիր է կնքել Mojo records-ի հետ՝ MCA Records-ի դուստր լեյբլի հետ։ Կալիֆորնիայի ճանապարհին, որտեղ գտնվել է ձայնագրման ստուդիան, երաժիշտները լուրջ վթարի են ենթարկվել։ Միջադեպից հետո Ֆրեդ Դյորսթը համոզել է Բորլանդին շարունակել նվագել խմբում, ինչին նա համաձայնվել է[16], իսկ Թերին հեռացել։ Կալիֆորնիա ժամանելուն պես երաժիշտները որոշել են խզել պայմանագիրը Mojo-ի հետ և սկսել համագործակցել Flip-ի՝ Interscope Records-ի դուստր մասնաճյուղի հետ, իսկ Ֆրեդ Դյորսթը համոզել է Բորլանդին շարունակել նվագել խմբում, ինչին նա համաձայնվել է:
1996 թվականի ամռանը Limp Bizkit-ը սկսել է ելույթ ունենալ բազմաթիվ խմբերի հետ, ներառյալ House of Pain-ը, որտեղ նաև հանդես է եկել DJ Lethal-ը: 1996 թվականի նոյեմբերին House of Pain-ը դադարեցրել է իր գօրծունեությունը, և DJ Lethal-ը միացել է Limp Bizkit-ին, այդ իսկ պատճառով Սքոթը դադարեցրել է նվագել ելույթներին, սակայն չի լքել խումբը առաջին երեք ստուդիական ալբոմների համար: Ըստ երաժիշտների՝ DJ Lethal-ի գալուստը թույլ է տվել խմբին փորձեր կատարել հնչողության հետ և ձևավորել իրենց ոճը[16]։ Այս ժամանակ կոնֆլիկտ է առաջացել Ֆրեդ Դերսթի և Ուես Բորլանդի միջև, ինչի պատճառով Բորլանդը հրաժարվել է նվագել խմբում[16]։
Three Dollar Bill, Y’all$ (1997-1998 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Ռոս Ռոբինսոնը լսել է Limp Bizkit-ի դեմոն, նա համաձայնել է թողարկել խմբի դեբյուտային ալբոմը[1][2]։ Երաժիշտները սկսել են աշխատել ստուդիական նյութի վրա Ռոբինսոնի Indigo Ranch ստուդիայում: Խումբն աշխատել է ձայնագրության վրա՝ իմպրովիզացնելով և տրվելով պրոցեսին։ Օրինակ՝ Դյորստի՝ ընկերուհու հետ հարաբերություններում առկա խնդիրները ոգեշնչել են նրան գրել «Sour» երգը, իսկ «Everything» ստեղծագործության կառուցվածքը հիմնված է գործիքային իմպրովիզացիայի վրա[16]:
Չնայած «Faith»-ի հաջողությանը, Ռոբինսոնը ցանկացել է համոզել խմբի անդամներին այն չընդգրկել ալբոմ։ Այնուամենայնիվ, երգի վերագրանցված տարբերակը, որն ուներ ավելի ծանր գործիքավորում, տպավորել է Ռոբինսոնին[16]: Ալբոմը ձայնագրելիս Limp Bizkit-ի անդամները կրել են Tool խմբի և առհասարակ պրոգրեսիվ մետալի ազդեցությունը[2]։ Երաժիշտների կարծիքով, հենց պրոգրեսիվ մետալն է մեծ դեր խաղացել դեբյուտային ալբոմի ձայնի ձևավորման գործում. Դրա տարրերն առկա են «Nobody Loves Me» երգում, որտեղ Դյորսթը ընդօրինակել է Մեյնարդ Ջեյմս Քինանի վոկալի ոճը[16]։
1997 թվականի մայիսին խումբն ավարտել է աշխատանքը ալբոմի վրա, որից հետո անցել է համատեղ համերգային շրջագայության Korn-ի և Helmet-ի հետ[1]։ Երաժշտական քննադատները բացասաբար են արձագանքել խմբերի համատեղ ելույթներին։ Մասնավորապես, Ջոն Մ. Գիլբերթսոնը Milwaukee Journal-Sentinel-ից չափազանց բացասաբար է արտահայտվել Դյորսթի պահվածքի մասին բեմում՝ ասելով. «Իմ ուշադրությունը գրավել է Limp Bizkit-ը իր ռեփ թրեշ ելույթով, որտեղ վոկալիստը իր արտահայտրչ խոսքով «ստիպում էր ինչ-որ համասեռականների դոփել համերգի ժամանակ»։ Դա նույնիսկ ինչ-որ ապստամբություն չէ: Սա ուղղակի մանկամտություն է»[16]։
Շարունակելով ունկնդրին վանող անուններ օգտագործելու մարտավարությունը՝ Limp Bizkit-ը, հղում անելով ԱՄՆ-ի հայտնի «queer as a three dollar bill» արտահայտությանը (անգլ. թարգմանաբար՝ «Քվիր ինչպես երեք դոլարանոց թղթադրամը»)։ Անվանել են Three Dollar Bill, Yall$ առաջին ստուդիական ալբոմը (անգլ. թարգմանաբար՝ «Բոլորդ երեք դոլարանոց թղթադրամ եք»)[16]։
Interscope Records-ն առաջարկել է խմբին վճարել 5000 դոլար՝ ապահովելով «Counterfeit» երգի եթերը պորտլենդյան ռադիոկայաններում, որը թողարկվել է որպես գալիք ալբոմի գովազդային սինգլ[19][20][21]։ Վճարովի եթերաժամանակի համար Limp Bizkit-ը քննադատության է ենթարկվել երաժշտական լրագրողների կողմից, որոնք այն ընկալել էին որպես կաշառք[6][20]։ Այնուամենայնիվ, խմբի մենեջեր Ջեֆ Կուետինեցը հետագայում անվանել է դա «փայլուն մարքեթինգային քայլ»[6]։
«Counterfeit» սինգլի թողարկումից հետո Limp Bizkit-ի առաջին ստուդիական ալբոմը թողարկվել է 1997 թվականի հուլիսի 1-ին[3]։ Քննադատների կարծիքները դեբյուտային ալբոմի վերաբերյալ եղել են տարբեր։ AllMusic-ի գրախոս Սթիվեն Թոմաս Էրլյուինը գրել է. «Նրանք այդքան էլ բնօրինակ գաղափարներ չունեն, բայց նրանք լավ են կատարում իրենց երաժշտությունը: Նրանք ունեն հզոր ռիթմային հատվածներ և հիշվող էֆեկտներ, որոնք երգերը դարձնում են «հուզիչ»[22]։ Այնուամենայնիվ, Ռոբերտ Քրիսթգաուն ցածր է գնահատել Three Dollar Bill, Y’all$-ը[23]: Չնայած նման հակասական կարծիքներին, ալբոմի թողարկումից հետո Ֆրեդ Դյորսթը նշանակվել է Interscope Records-ում A&R-ի ավագ փոխնախագահ[24]: Three Dollar Bill Y'all$-ի թողարկումից հետո Limp Bizkit-ը սկսել է համերգային շրջագայություն, որի ընթացքում խումբը նաև ելույթ է ունեցել Warped Tour էքստրեմալ սպորտի փառատոնում Pennywise, The Mighty Mighty Bosstones, Sick of It All, Lagwagon և Blink -182[6]-ի հետ միասին: Կամբոջայում Primus-ի և Deftones-ի հետ մի շարք համերգների ժամանակ Limp Bizkit-ը որոշել է անվճար տոմսեր տալ աղջիկներին մուտքի մոտ[3]:
Limp Bizkit շրջագայության եվրոպական փուլը տեղի է ունեցել 1998 թվականին Soulfly և Cold խմբերի հետ։ 1998 թվականի հուլիսին թողարկվել է «Faith» երկրորդ գովազդային սինգլը, որը դարձել է ռադիոհիթ[3]։ Limp Bizkit-ը հետագայում ելույթ է ունենում Ozzfest- ում[3][6][25]: Օգոստոսին խմբի անդամ Ջոն Օտտոն մի գիշերվա ընթացքում ձերբակալվել է Միչիգան նահանգի Օբերն Հիլզ քաղաքում՝ ապօրինի տրավմատիկ զենք կրելու համար[6]:
Օզֆեստից հետո Limp Bizkit-ը, Korn-ի, Orgy-ի, Rammstein-ի և Incubus-ի հետ միասին ելույթ է ունեցել Family Values Tour-ում 1998 թվականին[1][2][26]: Երաժիշտները նկարահանել են «Faith» երգի տեսահոլովակը «Very Wild Things» ֆիլմի գովազդման համար: Ֆրեդ Դյորսթը դժգոհ է եղել տեսահոլովակից, և որոշվել է նկարահանել ևս մեկը։ Այս տեսահոլովակում ներկայացված են եղել Primus, Deftones և Mötley Crüe խմբերի երաժիշտները[6]: Հոլովակը մեծ ճանաչում է ձեռք բերել և ակտիվորեն հեռարձակվել երաժշտական ալիքներով[6]։ Ավելի ուշ Ֆրեդ Դյորսթը հարցազրույցներից մեկում ասել է. «Ջորջ Մայքլը ատում էր այդ քավեր տարբերակը և նա ատում էր մեզ»[6]։
Significant Other (1999-2000 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Faith» սինգլի հաջողությունից հետո Limp Bizkit-ը սկսել է աշխատել իրենց երկրորդ ստուդիական ալբոմի վրա։ Ձայնագրությունը պատրաստել է Թերի Դեյթը, որը նախկինում աշխատել է Pantera-ի, White Zombie-ի և Deftones-ի հետ[14][27]: Method Man-ի և Pauly Shore-ի մասնակցությամբ խումբը ձայնագրել է «Shut the Fuck Up» երգը, որը վերնագրվել է «N 2 Gether Now»[9]։ Limp Bizkit-ից բացի, ալբոմի վրա աշխատել են Ջոնաթան Դևիսը, Stone Temple Pilots-ի Սքոթ Ուայլանդը, Staind-ի Աարոն Լյուիսը, Լես Քլեյփուլը և Մեթ Փինֆիլդը[9]: Դյորսթը նաև Էմինեմի հետ ձայնագրել է «Turn Me Loose» կոմպոզիցիան, որը չի ընդգրկվել ալբոմի երգացանկում[9]։
1999 թվականի հունիսի 22-ին թողարկված երկրորդ ալբոմը՝ Significant Other-ը (անգլ.՝ «Երկրորդ կես») Limp Bizkit-ին բերել է մեծ առևտրային հաջողություն[28]: Ալբոմը հասել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով 643,874 օրինակ[24]: Երկրորդ շաբաթվա ընթացքում վաճառվել է ևս 335,000 օրինակ[24]: Ալբոմին նախորդող «Nookie» սինգլը նույնպես հայտնի դարձել է հայտնի հիթ[24]: Խմբի անդամները պարբերաբար հայտնվել են տարբեր երաժշտական հրատարակությունների շապիկներին[1], այդ թվում՝ Spin-ի: Խումբը նաև ստեղծել է իր սեփական կայքը և սկսել շփվել իր երկրպագուների հետ[29]։ Significant Other-ի թողարկումից հետո Ֆրեդ Դյորսթը Ջեքսոնվիլից տեղափոխվել է Լոս Անջելես:
Երաժշտական առումով երկրորդ ալբոմը զգալիորեն գերազանցել է Three Dollar Bill, Yall$-ի հնչողության որակը և ստացել երաժշտական քննադատների բազմաթիվ դրական արձագանքներ[30][31][32]։ Այնուամենայնիվ, խումբը նաև քննադատության է ենթարկվել զանգվածային լրատվամիջոցներում։ Spin-ի հոդվածներից մեկում Significant Other ալբոմի մասին գրվել է, որ «Limp Bizkit-ը դեռ լավ երգ չի գրել», իսկ երաժիշտներ Մերիլին Մենսոնը և Թրենթ Ռեզնորը քննադատել են Limp Bizkit-ի երաժշտական մոտեցումը[29]:
Significant Other-ի թողարկումից որոշ ժամանակ անց խումբը մեկնել է համերգային շրջագայության, որը սկսվել է անախորժություններով: Քիդ Ռոքի հետ համատեղ ելույթի ժամանակ Սեմ Ռիվերսը ջարդել է իր բաս կիթառը՝ զայրանալով վատ հնչողության պատճառով: Ռիվերսը լրջորեն վնասել է իր ձեռքը, և առաջացել է անհրաժեշտություն կարեր դնելու[24]: 1999 թվականի հուլիսի 12-ին Մինեսոտա նահանգի Սենթ-Փոլում ելույթի ժամանակ Ֆրեդ Դյորսթը հրել է պահակին, ինչի պատճառով հետագայում ձերբակալվել է հարձակման մեղադրանքով[24]: Այս դեպքերը լայնորեն լուսաբանվել են մամուլում[24]: Մասնավորապես, Rolling Stone-ը բացասաբար ընդունել է տեղի ունեցածը[24]: Ավելի ուշ The New York Times-ի խմբագիր Էն Փաուերսը գրել է. «Խումբը հետաքրքիր կլիներ, եթե չլինեին միապաղաղ տեմպի կուտակումը և պարոն Դյորսթի տաղանդի բացակայությունը»[24]:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
- Three Dollar Bill, Y'all$ (1997)
- Significant Other (1999)
- Chocolate Starfish and the Hot Dog Flavored Water (2000)
- Results May Vary (2003)
- Gold Cobra (2011)
- Still Sucks (2021)
Այլ թողարկումներ
- Mental Aquaducts (1995)
- Three Dollar Bill, Y'all$ Demo (1996)
- Limp Bizkut Demo (Pollution, Stale Mate, Counterfiet) (1996)
- Limp Bizkut Demo (Counterfit, Red, Sideways) (1996)
- New Old Songs (2001)
- The Unquestionable Truth (Part 1) (2005)
- Greatest Hitz (2005)
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
|---|---|---|---|
| 1999 | «Billboard Music Awards» | «Լավագույն երաժշտական վիդեո» («Nookie»)[33] | Հաղթանակ |
| «MTV Video Music Awards» | «Լավագույն ռոք վիդեո» («Nookie»)[34] | Առաջադրված | |
| 2000 | «Լավագույն հիփ հոփ վիդեո» («N 2 Gether Now»)[35] | Առաջադրված | |
| «Լավագույն ռոք տեսանյութ» («Break Stuff»)[35] | Հաղթանակ | ||
| «Գրեմմի» | «Լավագույն հարդ ռոք կատարող» («Nookie»)[36] | Առաջադրված | |
| «Լավագույն ռոք ալբոմ» (Significant Other)[36] | Առաջադրված | ||
| «Blockbuster Awards» | «Լավագույն խումբ ռոք ժանրում»[37][38] | Հաղթանակ | |
| «MuchMusic Awards» | «Լավագույն միջազգային տեսանյութ» («Break Stuff»)[39] | Հաղթանակ | |
| «Billboard Music Awards» | «Լավագույն ռոք խումբ»[40] | Հաղթանակ | |
| 2001 | «Գրեմմի» | «Լավագույն հարդ ռոք կատարող» («Take a Look Around»)[36] | Առաջադրված |
| «MTV Europe Music Awards» | «Լավագույն ալբոմ» (Chocolate Starfish and the Hot Dog Flavored Water)[36] | Հաղթանակ | |
| «Լավագույն ռոք խումբ»[36] | Առաջադրված | ||
| «MTV Video Music Awards» | «Լավագույն ռոք տեսահոլովակ» («Rollin’ (Air Raid Vehicle)»)[41] | Հաղթանակ | |
| «Լավագույն ռոք տեսահոլովակ» («My Way»)[36] | Առաջադրված | ||
| «Billboard Music Video Awards» | «Տարվա լավագույն տեսահոլովակ» («Rollin' (Air Raid Vehicle)») | Առաջադրված | |
| «ECHO Awards» | «Լավագույն միջազգային մետալ խումբ», «Տարվա ալբոմ» (Chocolate Starfish and the Hot Dog Flavored Water)[42] |
Հաղթանակ | |
| «Blockbuster Awards» | «Լավագույն խումբ ռոք ժանրում»[38] | Հաղթանակ | |
| 2002 | «Ջունո» | «Ամենաշատը վաճառված ալբոմ» (Chocolate Starfish and the Hot Dog Flavored Water)[43] | Առաջադրված |
| «BRIT Awards» | «Լավագույն միջազգային խումբ»[44] | Առաջադրված | |
| «American Music Award» | «Լավագույն ալտերնատիվ կատարող»[45] | Հաղթանակ | |
| 2003 | «The K-Rock Awards» | «Տարվա լավագույն քավեր» («Behind Blue Eyes») | Հաղթանակ |
| 2009 | «Kerrang! Awards» | Kerrang![46] | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Footman, Tim. Global Assassins: The Limp Bizkit Story in Words and Pictures. — Chrome Dreams, 2002. — 100 с. — ISBN 978-1842401446
- 1 2 3 4 5 Hal, Leonard. Guitar World Presents: Nu-Metal. — Hal Leonard Corp., 2002. — 160 с. — ISBN 978-0634032875
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Small, Doug. The Story of Limp Bizkit. — 2000. — 21 с. — ISBN 978-0825617577
- ↑ McGregor, Nick (2013-04-17). «Unabashed Aggressors» (անգլերեն). Folio Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-12-ին. Վերցված է 2013-04-18-ին.
- ↑ «Award Limp Bizkit RIAA». 2019-08-13. Արխիվացված է օրիգինալից 2013-10-19-ին. Վերցված է 2019-08-13-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Devenish, Colin Limp Bizkit. — St. Martin's, 2000. — С. 51—78. — ISBN 0-312-26349-X
- ↑ «Limp Bizkit Pays For 'Counterfeit' Play» (անգլերեն). MTV News. 1998-07-01. Արխիվացված է օրիգինալից 2012-01-15-ին. Վերցված է 2011-12-14-ին.
- ↑ Devenish, Colin Limp Bizkit. — St. Martin's, 2000. — С. 36—49. — ISBN 0-312-26349-X
- 1 2 3 4 Devenish, Colin Limp Bizkit. — St. Martin's, 2000. — С. 95—113. — ISBN 0-312-26349-X
- ↑ Seymour, Craig (2000-10-26). «High Rollin» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011-06-07-ին. Վերցված է 2014-26-03-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ Jeff Stark (1999-07-27). «What A Riot» (անգլերեն). Salon.com. Արխիվացված է օրիգինալից 2007-11-07-ին. Վերցված է 2007-10-07-ին.
- ↑ «Police Investigate Reports of Rapes at Woodstock» (անգլերեն). Washingtonpost.com. 1999-07-29. Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2011-07-21-ին.
- ↑ NME (2001-02-05). «Durst Breaks Silence». NME (անգլերեն). IPC Media. Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին. Վերցված է 2012-09-06-ին.
- 1 2 Bush, John. «Limp Bizkit: Artist Biography by John Bush» (անգլերեն). Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2014-03-01-ին. Վերցված է 2014-03-26-ին.
- ↑ Devenish, Colin Chapter 1 // Limp Bizkit. — St. Martin's, 2000. — С. 1—20. — ISBN 0-312-26349-X
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 Devenish, Colin Chapter 2 // Limp Bizkit. — St. Martin's, 2000. — С. 21—51. — ISBN 0-312-26349-X
- ↑ «1995 Tour Dates - KoRnweb.ru». Արխիվացված օրիգինալից 2024-04-20-ին. Վերցված է 2024-04-20-ին.
- ↑ Fred Durst/Reddit (2013-07-21). «I am Fred Durst of LIMP BIZKIT...Ask Me Anything» (անգլերեն). Reddit. Արխիվացված է օրիգինալից 2014-07-12-ին. Վերցված է 2013-07-21-ին.
- ↑ Devenish, Colin Chapter 3 // Limp Bizkit. — St. Martin's, 2000. — С. 51—78. — ISBN 0-312-26349-X
- 1 2 «Limp Bizkit Pays For 'Counterfeit' Play» (անգլերեն). MTV News. 1998-07-01. Արխիվացված է օրիգինալից 2012-01-15-ին. Վերցված է 2011-12-14-ին.
- ↑ «Counterfeit/Nobody Loves Me» (անգլերեն). Allmusic. Վերցված է 2011-12-28-ին.
- ↑ Erlewine, Stephen Thomas. «Three Dollar Bill, Y'all$ – Limp Bizkit». AllMusic (անգլերեն). All Media Network. Վերցված է 2011-12-14-ին.
- ↑ Robert Christgau. «CG: Limp Bizkit» (անգլերեն). Robert Christgau website. Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին. Վերցված է 2012-02-28-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Devenish, Colin Chapter 6 // Limp Bizkit. — St. Martin's, 2000. — С. 127—153. — ISBN 0-312-26349-X
- ↑ «Snot Singer Charged With Indecent Exposure» (անգլերեն). MTV News. 1998-07-10. Արխիվացված է օրիգինալից 2008-12-19-ին. Վերցված է 2012-01-11-ին.
- ↑ Small, Doug. The Story of Limp Bizkit. — [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.), 2000. — 21 с. — ISBN 978-0825617577
- ↑ Devenish, Colin Chapter 4 // Limp Bizkit. — St. Martin's, 2000. — С. 95—113. — ISBN 0-312-26349-X
- ↑ Geoff Mayfield (1999-25-12). «The listing of Top Pop Albums of the '90s & Hot 100 Singles of the '90s» (անգլերեն). Billboard. Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2010-10-05-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - 1 2 Devenish, Colin Chapter 5 // Limp Bizkit. — St. Martin's, 2000. — С. 115—125. — ISBN 0-312-26349-X
- ↑ Robert Christgau. «CG: Limp Bizkit» (անգլերեն). Robert Christgau website. Արխիվացված օրիգինալից 2012-05-26-ին. Վերցված է 2012-02-28-ին.
- ↑ Limp Bizkit // The new Rolling Stone album guide / Brackett, Nathan; Hoard, Christian. — Simon and Schuster, 2004. — С. 487. — ISBN 0-7432-0169-8
- ↑ «The History of Rock Music. Limp Bizkit: biography, discography, reviews, links» (անգլերեն). Scaruffi.com. Արխիվացված օրիգինալից 2012-01-08-ին. Վերցված է 2012-02-13-ին.
- ↑ «Billboard Music Awards 1999» (անգլերեն). Billboard. 1999-11-27. Արխիվացված օրիգինալից 2014-03-29-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- ↑ «MTV Video Music Awards 1999» (անգլերեն). MTV.com. Արխիվացված օրիգինալից 2008-09-12-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- 1 2 «MTV Video Music Awards 2000» (անգլերեն). MTV.com. Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- 1 2 3 4 5 6 «Limp Bizkit — Timeline» (անգլերեն). Rock on the Net. Արխիվացված է օրիգինալից 2010-06-29-ին. Վերցված է 2010-07-29-ին.
- ↑ «Winners of the Sixth Annual `Blockbuster Entertainment Awards' Announced (ChicagoPride.com: Los Angeles, CA News)». ChicagoPride.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին. Վերցված է 2010-07-29-ին.
- 1 2 «Winners of 2001 Blockbuster Awards(R) Announced – re LOS ANGELES and DALLAS, April 10 /PRNewswire/» (անգլերեն). California, Texas: Prnewswire.com. Արխիվացված է օրիգինալից 2001-04-17-ին. Վերցված է 2010-07-29-ին.
- ↑ «Music Video for Week Ending September» (անգլերեն). Billboard. 1999-10-07. Արխիվացված օրիգինալից 2014-03-29-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- ↑ «Billboard Music Awards 2000» (անգլերեն). Billboard. 1999-09-20. Արխիվացված օրիգինալից 2014-03-29-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- ↑ «MTV Video Music Awards 2001» (անգլերեն). MTV.com. Արխիվացված օրիգինալից 2008-08-28-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- ↑ «ECHO 2002: Künstler/Künstlerin/Gruppe des Jahres international» (գերմաներեն). Echopop.de. Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- ↑ «2002 Juno Awards — Best Selling Album (Foreign or Domestic)» (անգլերեն). 2002-04-14. Արխիվացված է օրիգինալից 2014-03-29-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- ↑ «Limp Bizkit — Best International Group 2002 (Nominee)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-03-29-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- ↑ «26th American Music Awards» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017-02-28-ին. Վերցված է 2014-03-28-ին.
- ↑ «Kerrang! The 2009 Kerrang! Awards winners» (անգլերեն). YouTube. Արխիվացված օրիգինալից 2014-10-31-ին. Վերցված է 2014-03-29-ին.