Lil Yachty

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lil Yachty
Ի ծնե անունանգլ.՝ Miles Parks McCollum
Նաև հայտնի է որպեսLil Yachty
Ծնվել էօգոստոսի 23, 1997(1997-08-23)[1] (26 տարեկան)
Mableton, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, Թրեպ երաժշտություն, փոփ-ռեփ[2] և մամբլ ռեփ[3]
Մասնագիտությունռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլQuality Control Music
ԿրթությունԱլաբամա նահանգի համալսարան և Pebblebrook High School?
Կայքlilyachty.com
 Lil Yachty Վիքիպահեստում

Մայլս Փարքս ՄաքՔոլում (անգլ.՝ Miles Parks McCollum; օգոստոսի 23, 1997(1997-08-23)[1], Mableton, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Lil Yachty, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Yachty-ն առաջին անգամ ուշադրության է արժանացել 2015 թվականի օգոստոսին՝ «One Night» և «Minnesota» սինգլներով իր «Summer Songs» մինի ալբոմից[4][5][6][7]։ Նա թողարկել է իր առաջին միքսթեյփը՝ «Lil Boat»-ը, 2016 թվականի մարտին։ 2016 թվականի հունիսի 10-ին Yachty-ն հայտարարել է, որ համատեղ ձեռնարկության պայմանագիր է կնքել Quality Control Music, Capitol Records և Motown Records լեյբլների հետ[8]։ Նրա միքսթեյփերը՝ «Lil Boat»-ը և «Summer Songs 2»-ն թողարկվել են 2016 թվականին, իսկ նրա «Teenage Emotions» դեբյուտային ստուդիական ալբոմը՝ 2017 թվականին։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Lil Boat 2»-ը, թողարկվել է 2018 թվականի մարտի 9-ին։ Lil Yachty-ի երրորդ ալբոմը՝ «Nuthin' 2 Prove»-ը, թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին։ Նրա չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Lil Boat 3»-ը, պետք է թողարկվի 2020 թվականին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՔոլումը ծնվել է Ջորջիա նահանգի Մեյբլթոն տեղանքում[9]։ 2015 թվականին նա վերցրել է «Yachty» բեմական կեղծանունը և տեղափոխվել իր հայրենի քաղաքից՝ Ատլանտայից, Նյու Յորք՝ իր կարիերան զարգացնելու համար։ Նա ապրում էր իր ընկերոջ հետ և համացանցում ծանոթանում էր օնլայն փողոցային նորաձևության անձերի հետ, ինչի համար նա ստեղծել է սեթական ինստագրամյան էջը[10]։ Նա աշխատում էր ՄաքԴոնալդսում[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2017․ «One Night», Lil Boat և Teenage Emotions[խմբագրել | խմբագրել կոդը]

Yachty-ն առաջին անգամ հռչակ է ստացել 2015 թվականի դեկտեմբերին, երբ նրա «One Night» երգի SoundCloud-ի տարբերակն օգտագործվել է լայնորեն տարածված կատակերգական հոլովակում[12]։

2016 թվականի փետրվարին Yachty-ն դեբյուտել է որպես Քանյե Ուեսթի Yeezy Season 3 նորաձևության գծի մոդել՝ Մեդիսոն Սքուեր Գարդենում[13]։ Yachty-ի դեբյուտային միքսթեյփը՝ «Lil Boat»-ը, թողարկվել է 2016 թվականի մարտին[14]։

2016 թվականի ապրիլին Yachty-ն համագործակցել է DRAM-ի հետ «Broccoli» հիթ երգում, որը զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 5-րդ հորիզոնականը[12]։ Նա նաև մասնակցել է Chance the Rapper-ի «Coloring Book» միքսթեյփում, որը թողարկվել է 2016 թվականի մայիսին[10]։ 2016 թվականի հունիսի 10-ին նա հայտարարել է, որ համատեղ ձեռնարկության պայմանագիր է կնքել Quality Control Music, Capitol Records և Motown Records լեյբլների հետ[8][15]։ Yachty շ-ն թողարկել է իր երկրորդ միքսթեյփը՝ «Summer Songs 2»-ը, 2016 թվականի հուլիսին[16]։

2016 թվականի դեկտեմբերին նա մասնակցել է Kyle-ի «iSpy» հիփ հոփ սինգլին[17]։ 2017 թվականի մարտին թողարկվել է Tee Grizzley-ի «From the D to the A» սինգլը, որին նա նույնպես մասնակցել է[18]։

2017 թվականի մայիսի 26-ին Lil Yachty-ն թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Teenage Emotions»-ը։ Այն ներառել է Migos-ի, Դիպլոյի, Evander Griiim-ի, Grace-ի, Ստեֆլոն Դոնի և YG-ի մասնակցությունը[19][20]։ Ալբոմի հետ մեկտեղ թողարկվել են նաև երեք գովազդային սինգլներ։ Առաջին գովազդային սինգլը՝ «Harley»-ն, որի պրոդյուսերը K Swisha-ն է, թողարկվել է 2017 թվականի ապրիլի 14-ին[21][22]։ Երկրորդ գովազդային սինգլը՝ «Bring It Back»-ը, որի պրոդյուսերը Free School-ն է, թողարկվել է 2017 թվականի մայիսի 4-ին[23][24]։ Երրորդ գովազդային սինգլը՝ «X Men»-ը, որի պրոդյուսերներն են 30 Roc-ը և Tillie-ն, և որին մասնակցել է ամերիկացի ռեփեր Evander Griiim-ը, թողարկվել է 2017 թվականի մայիսի 18-ին[25][26]։ Yachty-ն մասնակցել է Creek Boyz-ի «With My Team»-ի ռեմիքսին, որը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին[27]։

2018-այժմ․ Lil Boat 2, Nuthin' 2 Prove և A-Team[խմբագրել | խմբագրել կոդը]

Lil Yachty-ն հայտարարել է 2018 թվականի փետրվարի 20-ին, որ նրա ալբոմը՝ «Lil Boat 2»-ը, պետք է թողարկվի 2018 թվականի մարտի 9-ին[28]։ Ավելի վաղ՝ 2018 թվականի հունվարի 21-ին, հայտարարվել էր, որ Lil Yachty-ն և Takeoff-ը համագործակցել են ալբոմում, որը դեռ չի թողարկվել[29]։

Նա մասնակցել է Ocean Park Standoff-ի «If You Were Mine» սինգլին, որը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 27-ին[30]։ Նա միացել է FaZe Clan-ին 2018 թվականի դեկտեմբերին՝ որպես «FaZe Boat»[31]։

2020 թվականի փետրվարի 8-ին Lil Yachty-ն թողարկել է A-Team անվանմամբ համագործակցական նախագիծ՝ ռեփերներ Lil Keed-ի ու Lil Gotit-ի, և պրոդյուսեր Zaytoven-ի հետ։ Ալբոմը 10 թրեքեր է ներառել, և դրանից առաջ թողարկվել են «Accomplishments» (Lil Yachty, Lil Keed և Zaytoven), «A-Team (You Ain't Safe)» (Lil Yachty, Lil Keed և Zaytoven), «Drip Jacker» (շLil Yachty, Lil Keed և Zaytoven) և «Hightop Shoes» (Lil Yachty, Lil Keed և Zaytoven) սինգլները[32]։ 2020 թվականի մարտի 9-ին Lil Yachty-ն թողարկել է «Lil Boat 3»-ի առաջնային սինգլը՝ «Oprah's Bank Account»-ը, որին մասնակցել են Դրեյքը և DaBaby-ն[33][34]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lil Yachty-ն անվանել է իր ոճը «բաբլգամ թրեպ»[10][12]։ Նրա երգերը ներառում են Mario Bros-ի, Չարլի Բրաունի և Daoko-ի երգերի սեմփլները[10][12]։ Նրա ընկերը՝ TheGoodPerry-ն, ներառվել է նրա երգերի արտադրությանը[12]։ Yachty-ի երաժշտական ոճը նաև նկարագրվում է որպես մամբլ ռեփ[10][35]։

Yachty-ն մեծացել է՝ լսելով կանադացի ռեփեր Դրեյքին[36]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Yachty-ի 2015 թվականի ձերբակալության լուսանկարը

Yachty-ն հաճախել է Ալաբամայի Պետական Համալսարանը, սակայն լքել է այն երաժշտական կարիերա սկսելու համար[37]։

2016 թվականի CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ Yachty-ն աջակցություն է հայտնել Բեռնի Սանդերսին 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և գնահատել է Սանդերսի աշխատանքը քաղաքացիների իրավունքների շարժման մեջ[38]։

Yachty-ն՝ ԼեԲրոն Ջեյմսի հետ միասին, մասնակցել է Սփրայթի գովազդին, որտեղ նա դաշնամուր էր նվագում քարանձավում[39]։ Lil Yachty-ին ընտրել են որպես Nautica-ի և Urban Outfitters-ի հավաքածուի պաշտոնական դեմք[40]։ Yachty-ն նաև հայտնվել է Target-ի համար Կարլի Ռեյ Ջեպսենի «It Takes Two» տեսահոլովակում[41]։

2018 թվականին Yachty-ն աշխատել է Դոնի Օսմոնդի հետ՝ Chef Boyardee ընկերության «Start the Par-dee» երգի ստեղծման համար[42]։

Օրինախաղտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Yachty-ն և մի ուրիշ մարդ ձերբակալվել են Ֆլորիդայի Փալմ Բիչ Գարդենսում՝ քարդինգի պատճառով։ Yachty-ն ազատ է արձակվել 11․000 ԱՄՆ դոլար հարկ վճարելուց հետո[10][43]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2018 Պատանի տիտաններ, առաջ Teen Titans Go! To the Movies Գրին Լանթերն Ձայնային դեր[44]
2018 Կյանքի չափ 2․ Սուրբ Ծննդյան երեկո Life-Size 2: A Christmas Eve Բիթբոքսեր [45]
2019 Այ թե զույգ է Long Shot ինքը
2019 Ինչքան բարձր է 2 How High 2 Ռոջեր Հեռուստաֆիլմ[46]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Teenage Emotions» (2017)
  • «Lil Boat 2» (2018)
  • «Nuthin' 2 Prove» (2018)
  • «Lil Boat 3» (պլանավորված է 2020-ին)[47]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://www.theguardian.com/music/2016/nov/30/best-hip-hop-2016-lil-yachty-dram-chance-the-rapper
  3. https://theringer.com/mumble-rap-moratorium-lil-yachty-desiigner-15bc3647dae9
  4. «The Post-Internet Worlds of Atlanta Rappers Lil Yachty and Playboi Carti»։ MTV։ Վերցված է March 30, 2016 
  5. «Lil Yachty, Lil Uzi Vert and Playboi Carti, Oddball Rap's Children, at Play»։ New York Times։ Վերցված է March 30, 2016 
  6. «Lil Yachty Lil Boat»։ Pitchfork։ Վերցված է March 30, 2016 
  7. «Meet Lil Yachty, The Atlanta Rapper Born To Go Viral»։ The Fader։ Վերցված է March 30, 2016 
  8. 8,0 8,1 Hernandez Victoria (June 10, 2016)։ «Lil Yachty signs deal with Quality Control»։ Hiphopdx.com։ Վերցված է June 11, 2016 
  9. Madden Sidney (August 23, 2016)։ «Happy Birthday, Lil Yachty!»։ XXL։ Վերցված է December 17, 2016 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Weiner Jonah (November 9, 2016)։ «How Lil Yachty Went From Instagram Whiz to Kanye West Collaborator»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից June 17, 2018-ին։ Վերցված է December 6, 2016 
  11. Greene Andy, Greene Andy (June 20, 2017)։ «Lil Yachty on His Favorite Beatles Song, Why He's Never Been Drunk»։ Վերցված է December 29, 2019 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Pearce Sheldon (November 30, 2016)։ «From Lil Yachty to DRAM, 2016's best hip-hop is all about black joy»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է December 6, 2016 
  13. «Rapper debuted 'The Life of Pablo' and Yeezy Season 3 fashion line at Madison Square Garden»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2017-ին։ Վերցված է March 30, 2016 
  14. Hernandez Victoria (March 10, 2016)։ «Lil Yachty "Lil Boat" Mixtape Stream, Cover Art & Tracklist»։ HipHopDX (en-US)։ Վերցված է December 6, 2016 
  15. fashionablyearly (June 14, 2016)։ «Lil Yachty Signs With Capitol Records»։ Վերցված է July 1, 2016 
  16. Rappaport Ben (July 20, 2016)։ «Lil Yachty Drops New Mixtape, 'Summer Songs 2′»։ Վերցված է August 5, 2016 
  17. Gooden Darren (December 2, 2016)։ «KYLE - "iSpy" ft. Lil Yachty»։ Artistic Manifesto։ Արխիվացված է օրիգինալից May 3, 2017-ին։ Վերցված է March 28, 2017 
  18. Low Carver։ «Tee Grizzley - From The D To The A Feat. Lil Yachty | Stream [New Song]»։ Hot New Hip Hop։ Արխիվացված է օրիգինալից March 21, 2017-ին։ Վերցված է March 28, 2017 
  19. «Lil Yachty Reveals 'Teenage Emotions' Album Tracklist and Official Cover»։ XXL։ Վերցված է May 24, 2017 
  20. Dandridge-Lemco Ben (April 20, 2017)։ «Lil Yachty Announces Release Date For Debut Album, Teenage Emotions»։ The Fader։ Վերցված է May 24, 2017 
  21. «Harley – Single by Lil Yachty»։ Apple Music։ Արխիվացված է օրիգինալից April 17, 2017-ին։ Վերցված է April 29, 2017 
  22. Goddard Kevin (April 14, 2017)։ «Lil Yachty – Harley»։ HotNewHipHop։ Արխիվացված է օրիգինալից May 4, 2017-ին։ Վերցված է May 24, 2017 
  23. Findlay Mitch (May 4, 2017)։ «Lil Yachty – Bring It Back»։ HotNewHipHop։ Արխիվացված է օրիգինալից May 21, 2017-ին։ Վերցված է May 25, 2017 
  24. Weinstein Max (May 4, 2017)։ «Lil Yachty Drops His New Song "Bring It Back"»։ XXL։ Վերցված է May 25, 2017 
  25. Carey Jonathan (May 18, 2017)։ «Lil Yachty – X Men Feat. Evander Griiim»։ HotNewHipHop։ Արխիվացված է օրիգինալից May 22, 2017-ին։ Վերցված է May 25, 2017 
  26. Berry Peter A. (May 18, 2017)։ «Lil Yachty Flexes on New Song "X Men"»։ XXL։ Վերցված է May 25, 2017 
  27. Burney Lawrence (December 14, 2017)։ «The Creek Boyz Recruited Lil Yachty For A New Version of "With My Team"»։ Noisey (en-us)։ Վերցված է December 15, 2017 
  28. Maicki Salvatore (February 20, 2018)։ «Lil Yachty announces "Lil Boat 2" release date»։ The Fader։ Վերցված է February 21, 2018 
  29. «Lil Yachty and Takeoff Have a Joint Project Coming Soon»։ XXL։ Վերցված է February 16, 2018 
  30. Abby Jones, "Ocean Park Standoff Blends Genres With Lil Yachty-Assisted Banger 'If You Were Mine'," Billboard, April 26, 2018.
  31. «Lil Yachty joins FaZe Clan, the Supreme of e-sports»։ The Verge։ դեկտեմբերի 18, 2018։ Վերցված է դեկտեմբերի 9, 2019 
  32. Mahadevan Tara։ «Zaytoven Drops Collaborative Project 'A-Team' With Lil Yachty, Lil Keed, and Lil Gotit»։ Complex։ Վերցված է մարտի 14, 2020 
  33. Moreland Quinn (մարտի 9, 2020)։ «Drake Joins Lil Yachty on New Song 'Oprah’s Bank Account': Listen»։ Pitchfork։ Վերցված է մարտի 10, 2020 
  34. Zidel Alex (մարտի 10, 2020)։ «Lil Yachty Announces "Lil Boat 3"»։ HotNewHipHop։ Վերցված է մարտի 10, 2020 
  35. Charity, Jus tin (April 18, 2017)։ «Declaring a Moratorium on the Term "Mumble Rap"»։ The Ringer։ Վերցված է May 14, 2017 
  36. «Lil Yachty eating pizza backstage, says Drake's the GOAT»։ Վերցված է December 29, 2019 – via www.youtube.com 
  37. J. Miranda (August 31, 2016)։ «9 Rappers Who Went to College But Didn't Graduate»։ XXL։ Վերցված է February 16, 2018 
  38. «Lil Yachty on getting into Bernie Sanders via Lil B»։ CNN։ Վերցված է August 13, 2018 
  39. «Lil Yachty and LeBron James Team for Sprite Commercial: Watch»։ Վերցված է May 17, 2017 
  40. «Lil Yachty Nautica Meet and Greet at Space Ninety 8»։ UO Blog 
  41. «Watch Carly Rae Jepsen and Lil Yachty Cover 'It Takes Two' in Target Ad»։ Pitchfork։ February 12, 2017։ Վերցված է February 13, 2017 
  42. «Lil Yachty on his bizarre Chef Boyardee jingle with Donny Osmond: 'This is very odd'»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է October 21, 2018 
  43. Sacasa Adam (September 1, 2015)։ «Two men accused of having dozens of fake credit cards at mall in Palm Beach Gardens»։ The Sun-Sentinel 
  44. «Lil Yachty Tapped to Voice Green Lantern in Upcoming 'Teen Titans GO!' Movie»։ Billboard։ Վերցված է July 26, 2018 
  45. «'Life Size 2' Was Cringey, But the Live Tweets Were Hilarious»։ Vice Media։ December 4, 2018 
  46. Petski Denise, Andreeva Nellie (March 7, 2019)։ «‘How High 2’: Mike Epps To Reprise Baby Powder Role In MTV Sequel; Premiere Date Set»։ Deadline Hollywood 
  47. Droke Carolyn (August 12, 2019)։ «Lil Yachty Confirms His New Album, ‘Lil Boat 3,’ Will Be Released In October»։ Uproxx։ Վերցված է August 28, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]