Lil Pump
Lil Pump | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Gazzy Garcia |
Ի ծնե անուն | անգլ.՝ Gazzy Garcia |
Նաև հայտնի է որպես | Lil Pump |
Ծնվել է | օգոստոսի 17, 2000[1] (20 տարեկան) Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Թրեպ երաժշտություն, SoundCloud rap և մամբլ ռեփ |
Մասնագիտություն | ռեփեր և հեղինակ-կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Tha Lights Global? |
Ստորագրություն | |
Lil Pump Վիքիպահեստում |
Գազզի Գարսիա (անգլ.՝ Gazzy Garcia, օգոստոսի 17, 2000[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ավելի հայտնի Lil Pump բեմական անվանմամբ՝ ամերիկյան ռեփեր և երգիչ Մայամի-ից, Ֆլորիդա նահանգից։ Գարսիան սկսել է երգեր բեռնել «SoundCloud» կայք 2016 թվականին։ Ամենահայտնի երգը «Gucci Gang»-ն է[2], որը ընդամենը 2 շաբաթում հավաքել է 100 միլիոն դիտում ռեփերի YouTube-յան էջում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործունեության սկիզբ (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]
Գազզիի գործունեությունն սկսվել է «LIL PUMP»[3] երգից, որը բեռնվել է «SoundCloud»-ում 2016 թվականի փետրվարի 9-ին։ «LIL PUMP» երգից հետո բեռնվել են այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «ELEMENTARY»-ն[3], «Drum$tick»-ը[3], որոնք հավաքել են ավելի քան 3 միլիոն դիտում։
Հայտնիություն (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլ Փամփը դարձել է հայտնի «D Rose»[3] և «Boss»[3] սինգլների շնորհիվ, որոնք «SoundCloud»-ում հավաքել են տասնյակ միլիոն դիտումներ, իսկ տեսահոլովակները YouTube-ում 2017 թվականի նոյեմբերի հաշվով՝ 89 միլիոն (D Rose)[4] և 45 միլիոն (Boss)[5] դիտում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.xxlmag.com/news/2018/08/happy-birthday-lil-pump/
- ↑ Lil pump (2017-10-23)։ «Lil Pump - "Gucci Gang" (Official Music Video)»։ Վերցված է 2017-11-27
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «LIL PUMP»
- ↑ Cole Bennett (2017-01-30)։ «Lil Pump - D Rose (Dir. by @_ColeBennett_)»։ Վերցված է 2017-11-27
- ↑ Lil pump (2017-06-10)։ «Lil Pump - Boss (Official Music Video)»։ Վերցված է 2017-11-27
|