libxml2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Libxml2
Տեսակծրագրային գրադարան, C library? և ազատ ծրագրային ապահովում
Գրված է՝C[1]
ՕՀՅունիքսանման օպերացիոն համակարգ
Լույս տեսավ՝սեպտեմբերի 23, 1999
ԱրտոնագիրMIT արտոնագիր[2]
Կայքxmlsoft.org
Աղբյուր կոդgitlab.gnome.org/GNOME/libxml2

libxml2XML փաստաթղթերի վերլուծության համար նախատեսված ծրագրային գրադարան է: Այն նաև հիմք է հանդիսանում libxslt գրադարանի համար, որն աշխատեցնում է XSLT-1.0 ոճաթերթերը (XSLT-ն XML փաստաթղթերն այլ XML փաստաթղթերի կամ այլ ֆորմատների փոխարկելու լեզու է):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

libxml2-ը գրված է C ծրագրավորման լեզվով և ապահովում է կապեր C++, Ch (C/C++ ինտերպրետատոր)[3], XSH, C#, Python, Kylix/Delphi, Պասկալ, Ruby, Perl, Common Lisp[4] և PHP[5] ծրագրավորման լեզուների համար: Այն ի սկզբանե նախատեսված է եղել ԳՆՕՄ (GNU Network Object Model Environment) նախագծի համար, բայց կարող է օգտագործվել նաև դրանից դուրս: libxml2-ի կոդը կարելի է հեշտորեն փոխարկել[6], քանի որ այն հիմնված է միայն ANSI C ստանդարտ գրադարանների վրա[7] և թողարկվել է MIT արտոնագրով (Բաց կոդով ծրագրային ապահովման արտոնագիր՝ մշակված Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից): Այս գրադարանը գրվել է Դանիել Վեյլարդի կողմից և ստացել է բազմաթիվ արձագանքներ:

Այն ներառում է xmllint command-line սպասարկող ծրագիրը և HTML փարսեր[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]