Jump to content

Lara Croft Go

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lara Croft Go
ՄշակողSquare Enix Montréal
ՀրատարակիչSquare Enix
ԴիստրիբյուտորHumble Store[1], Steam[2], Google Play, App Store և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն[2], ֆրանսերեն[2], իտալերեն[2], գերմաներեն[2], իսպաներեն[2] և բրազիլիական պորտուգալերեն[2]
Սերիայի մասԴամբարաններ թալանողը և Lara Croft?
Թողարկման թվականօգոստոսի 27, 2015, դեկտեմբերի 4, 2016[2] և դեկտեմբերի 3, 2016
ՊլատֆորմներWindows[2], Անդրոիդ, iOS, մաքՕՍ[2], Լինուքս[2] և PlayStation 4
Շարժիչun Alcatel one touch?[3]
Ժանրգլուխկոտրուկ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
ESRB10+[4]
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐laracroftgo.com(անգլ.)
 Lara Croft Go Վիքիպահեստում

Lara Croft GO, քայլ առ քայլ տեսախաղ-գլուխկոտրուկ, մշակել է կանադական Square Enix Montreal ստուդիան և թողարկվել է ճապոնական միջազգային Square Enix ընկերության կողմից։ Խաղը թողարկվել է iOS, Android և Windows 10 Mobile-ի համար 2015 թվականի օգոստոսի 27-ին, Microsoft Windows, macOS, Linux, PlayStation 4 և PlayStation Vita-ի համար՝ 2016 թվականի սեպտեմբերի 3-ին և 4-ին։ Խաղի էությունն այն է, որ խաղացողը, կառավարելով Լարա Քրոֆթին, պետք է հաղթահարի գլուխկոտրուկ քարտեզը և հասնի ելքին՝ հաղթահարելով տարբեր տեսակի խոչընդոտներ և դրա համար դիմելով տարբեր տրամաբանական լուծումների։ Խաղը 2014 թվականի Hitman GO-ի հոգևոր ժառանգորդն է։

Խաղը քննադատների կողմից ստացել է ընդհանուր առմամբ դրական արձագանքներ։ Ամենաբարձրը գնահատվել են էսթետիկան, գլուխկոտրուկի ձևավորումը և շարքին հավատարմությունը, սակայն քննադատվել է դրա կարճ տևողությունը և դժվարության անհավասարակշիռ մակարդակը։ Այնուամենայնիվ, Lara Croft GO-ն արժանացել է մրցանակի Apple Design Awards 2016-ում և ճանաչվել է լավագույն խաղ բջջային հեռախոսների համար The Game Awards 2015-ում։

Խաղային ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lara Croft GO-ն քայլ առ քայլ վիդեոխաղ-գլուխկոտրուկ է։ Նրա հիմնական խաղային գործընթացը և կառավարումը գրեթե ամբողջությամբ նման են նախորդին՝ Hitman GO-ին: Մակարդակները բաղկացած են փոխկապակցված հանգույցներից և գծերից: Խաղացողը կառավարում է Tomb Raider շարքի գլխավոր հերոսուհուն՝ Լարա Քրոֆթին։ Խաղացողը և շրջակա միջավայրը (օրինակ՝ հակառակորդները) հաջորդում են միմյանց, որոնցում մեկը հանգստանում է, իսկ մյուսը շարժվում է[5]: Օգտագործելով սենսորային կառավարումը շարժական սարքերում՝ խաղացողը մատը սահեցնում է գծի երկայնքով այն ուղղությամբ, որտեղ պետք է գնա Լարան[6]: Մինչ Քրոֆթը կանգնած է տեղում, թշնամիները միաժամանակ քայլ են անում[6]:

Խաղի առաջընթացի հետ մեկտեղ մակարդակները դառնում են ավելի բարդ և ներմուծվում են նոր թշնամիներ և մեխանիկա: Ինչպես Tomb Raider խաղերի շարքում, այստեղ թշնամիները նման են մահացու արարածների, ինչպիսիք են օձերը, մողեսները և հսկա սարդերը[7]: Յուրաքանչյուր թշնամի ունի որոշակի վարքագիծ: Lara Croft GO-ն ունի նաև միանգամյա օգտագործման իրեր, ինչպիսիք են նիզակները: Դրանք կարելի է հավաքել մակարդակներում և օգտագործել հակառակորդներին հեռվից սպանելու համար: Այլ մեխանիկաներ ներառում են խոչընդոտներ, ինչպիսիք են ժայռաբեկորները, սղոցները և թակարդները[6]: Խաղացողը կարող է ակտիվացնել լծակները, որոնք բացում են ուղիներ մակարդակի միջով: Lara Croft GO-ն առաջարկում է նաև լրացուցիչ գնումներ, որոնք իրենցից ներկայացնում են հուշումներ գլուխկոտրուկների և Լարայի համար նախատեսված զգեստների համար[6]:

Խաղի մշակմամբ զբաղվել է կանադական Square Enix Montreal ընկերությունը, որը հայտնի է բջջային սարքերի համար նախատեսված խաղով (իսկ հետագայում թողարկվել է այլ «ավագ» հարթակներում) Hitman GO-ն։ Hitman GO-ի հայտարարման պահին ստուդիայում տեղի է ունեցել վերակազմավորում, որի ընթացքում մշակողների գրեթե ողջ կազմը լքել է այն, բացառությամբ տեխնիկական տնօրեն Անտուան Ռուտոնի և խաղի ռեժիսոր Դանիել Լուտցի։ Այնուամենայնիվ, Hitman խաղաշարքի այս նախագիծը շատ հաջող է ստացվել և ստուդիային մեծ եկամուտ է բերել[8]:

Հաջողության ալիքի վրա մշակողների թիմը որոշել է ստեղծել նոր քայլ առ քայլ խաղ Tomb Rider շարքի հիման վրա։ Մշակմամբ զբաղվել է յոթ հոգի[9], որոնք իրենք ծանոթ էին Tomb Raider շարքի խաղերին, այդ իսկ պատճառով խաղի ստեղծման ընթացքում սերտ համագործակցում էին Square Enix-ի և Crystal Dynamics-ի հետ։ Թեև նոր խաղը ստեղծվել է Hitman GO-ի նմանությամբ, այնուամենայնիվ, որոշվել է ավելի շատ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրին և անիմացիային, քան թե թշնամիների սպանություններին և սեղանի խաղի էսթետիկային։ Աշխատելով խաղային աշխարհի վրա՝ մշակողները հիմք են վերցրել դասական շարքը, այլ ոչ թե վերագործարկումները։ Թիմը վերստեղծել է խաղային աշխարհը հիշողությունից՝ չնայելով 1996-ից 2003 թվականների Tomb Raider խաղերի տարբեր նյութերին։ Չնայած այն հանգամանքին, որ խաղը քայլ առ քայլ գլուխկոտրուկ է, մշակողները ձգտում էին խաղում վերստեղծել հսկա արարածների և ժայռաբեկորների կողմից հերոսուհու հետապնդման պահերը[8]։ Քանի որ քայլ առ քայլ խաղում ժամանակավոր սահմանափակումներ ստեղծելն անհնար է, մշակողները ավելացրել են այլ խոչընդոտներ, ինչպիսիք են փլուզվող հատակները, որոնց վրայով կարելի է անցնել միայն մեկ անգամ, կամ մի քանի քայլի սահմանափակում, որոշ մեխանիզմների ակտիվացման կամ կենդանիների հետապնդման դեպքում[10]։

Մշակողների թիմը նաև շեշտը դրել է խաղային գործընթացի վրա՝ առանց համառոտագրի, հնարավորություն տալով խաղացողին ինքնուրույն ուսումնասիրել նոր վայրեր և լուծումներ փնտրել այս կամ այն խնդիրների և վտանգների համար։ Դրա համար խաղացողը հնարավորություն ունի տեսնել բոլոր գլուխկոտրուկները էկրանին ամբողջությամբ՝ առանց ավելորդ մանրամասնության և կուրսորի թերթման[8]: Խաղը ստեղծվել է Unity խաղային շարժիչի վրա, որպեսզի այն հնարավոր լինի թողարկել միանգամից մի քանի բջջային հարթակներում[9][10]:

Խաղի մասին հայտարարվել է 2015 թվականի հունիսին Square Enix E3 2015 մամուլի ասուլիսում։ Խաղը թողարկվել է 2015 թվականի օգոստոսի 27-ին Android, iOS, Windows և Windows Phone բջջային օպերացիոն համակարգերի համար[11]: 2020 թվականին Lara Croft GO-ն ժամանակավորապես անվճար է դարձել հեռախոսներում[12]:

Խաղն արժանացել է խաղային քննադատների դրական արձագանքներին։ Metacritic ագրեգատոր կայքի վարկածով՝ iOS-ի համար խաղի միջին գնահատականը կազմել է 100-ից 83 միավոր[13], PlayStation 4-ի տարբերակի համար՝ 84[14]: Lara Craft GO-ն ճանաչվել է 2015 թվականի լավագույն խաղ iPhone-ի համար՝ «իր գեղեցկության և լավագույն դիզայնի» շնորհիվ[15], ինչպես նաև արժանացել է The Game Awards մրցանակին՝ որպես տարվա լավագույն բջջային խաղ[16]: Ավելի ուշ՝ 2016 թվականին, Apple-ը խաղին շնորհել է Apple Design Awards մրցանակը[17]: Քննադատները բարձր են գնահատել Lara Craft GO-ն իր գեղարվեստական ոճի[18][19][20], գլուխկոտրուկի դիզայնի[21][19][20] և Tomb Rider ֆրանշիզային հավատարմության համար[19], սակայն քննադատել են խաղը արագ անցման[21][20][22] և դժվարության անհավասարակշիռ մակարդակի համար, լրագրողների մի մասը անցումը համարել է չափազանց հեշտ[21][19], կամ չափազանց դժվար[18][20]:

Խլոյ Ռեդը IGN-ից խաղն անվանել է տպավորիչ, թատերական ոգով օժտված և գովել է խաղը մանրուքների նկատմամբ ուշադրության համար[19]: Էնդրյու Ռեյները Game Informer-ից նույնպես գովել է խաղը շրջապատող աշխարհի և անիմացիայի դինամիկության համար, իսկ նրա գրաֆիկան ընդհանրապես անվանել է լավագույնը բջջային խաղի համար[18]: Ռեդը, սակայն, նկատել է, որ խաղի գլուխկոտրուկները բավականաչափ բարդ չեն, և դրանք կարելի է արագ անցնել[19]: Միևնույն ժամանակ, Ռայների կարծիքով, եզրափակիչ մակարդակները (օձի մասնակցությամբ) անհամաչափ բարդ են[18]:

Ռեք Կարսիլոն Electronic Gaming Monthly-ից քննադատել է խաղի գեղարվեստական ոճը սեղանի խաղի ոճից հեռանալու համար, ինչպես Hitman GO-ում, և Lara Craft GO-ն անվանել է «հայտնի ֆրանշիզայի էժան կեղծիք»: Թեև որոշ գլուխկոտրուկներ, Ռեքի կարծիքով, արժանի էին, խաղն ընդհանուր առմամբ բարդ չէր և չի առաջարկել այն նրանց, ովքեր բնօրինակ ֆրանշիզայի երկրպագու չեն[21]: Մեթ Փեքհեմը Wired-ից լրացուցիչ վրդովված էր խաղի հավաքածու իրերից, որոնք, իր կարծիքով, չափազանց գաղտնի էին, և խաղացողը հաճախ չի նկատի դրանք մակարդակներն անցնելիս[22]: Ջազ Ռիգնալը Eurogamer-ից նույնպես նկատել է խաղի չափազանց արագ անցումը, բայց լավ գրաֆիկայի և մշակված շրջապատող տարածության շնորհիվ, Lara Croft GO-ն, ըստ գրախոսի, իդեալականորեն հավասարակշռված և իդեալական է iOS խաղի համար, որը, Ռիգնալի կարծիքով, ստեղծվել է մեկ այլ խաղի՝ Monument Valley-ի ազդեցության տակ[20]:

Վաճառքներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Steam Web API-ի պաշտպանության խոցելիության շնորհիվ հայտնի է դարձել, որ Steam ծառայության ճշգրիտ օգտատերերի քանակը, որոնք գոնե մեկ անգամ խաղացել են խաղը, կազմում է 72 299 մարդ[23]: 2022 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Lara Croft and the Guardian of Light, Lara Croft and the Temple of Osiris, Lara Croft: Relic Run և Lara Croft GO բջջային նախագծերի ներբեռնումների թիվը գերազանցել է 53 միլիոն օրինակը[24]:

Ռուսական Игры Mail.ru կայքը 2016 թվականին այն ներառել է 2015 թվականի լավագույն բջջային խաղերի ցանկում[25]:

Մրցանակների ցանկ
Մրցանակներ Կատեգորիա Արդյունքներ
Apple Design Awards 2016 Խաղ Հաղթանակ
Apple’s Best of 2015 Տարվա խաղ Հաղթանակ
The Game Awards 2015 Լավագույն բջջային խաղ Հաղթանակ
IGN’s Best of 2015 Տարվա բջջային խաղ Հաղթանակ
D.I.C.E. Awards Տարվա բջջային խաղ Առաջադրում
Ձեռքբերումներ գեղարվեստական ոլորտում Առաջադրում
Խաղային ուղղության ձեռքբերումներ Առաջադրում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Humble Store
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Steam — 2003.
  3. PCGamingWiki — 2012.
  4. ESRB rating database
  5. Brown, Mark (2015 թ․ օգոստոսի 27). «Lara Croft Go». Pocket Gamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Furniss, Zack (2015 թ․ օգոստոսի 27). «Review: Lara Croft Go». Destructoid. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. Corriea, Alexa Ray (2015 թ․ հունիսի 18). «Lara Croft Go Iterates on Hitman Go for a True Tomb Raider Adventure». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. 8,0 8,1 8,2 Kleckner, Stephen (2015 թ․ սեպտեմբերի 2). «Lara Croft Go developer on turning an action blockbuster into a turn-based mobile game». GamesBeat. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. 9,0 9,1 Judge, Alysia (2015 թ․ սեպտեմբերի 15). «An athletic aesthetic: The making of Lara Croft Go». Pocket Gamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. 10,0 10,1 Batchelor, James (2015 թ․ նոյեմբերի 24). «The Develop Post-Mortem: Lara Croft Go». Develop (magazine)|Develop. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. McAloon, Alissa (2015 թ․ օգոստոսի 19). «Lara Croft Go». Game Informer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  12. Прищепа, Вячеслав (2020 թ․ մարտի 27). «На iOS и Android бесплатно раздают хиты Lara Croft GO и Monument Valley 2». Игры Mail.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  13. «Lara Croft Go Critic Reviews for iPhone/iPad». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  14. «"Lara Croft GO for PlayStation 4 Reviews"». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. Graham, Jefferson (2015 թ․ դեկտեմբերի 9). «Game of the year – Lara Croft Go». USA Today. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  16. «Here are all the winners of The Game Awards 2015». GamesRadar. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. Starr, Michelle (2016 թ․ հունիսի 13). «Apple Design Awards go to Lara Croft Go and an anatomy app». CNET. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Reiner, Andrew (2015 թ․ օգոստոսի 28). «Spelunking with Brains – Lara Croft Go review». Game Informer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Rad, Chloi (2015 թ․ օգոստոսի 27). «Lara Croft Go review». IGN. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Rignall, Jaz (2015 թ․ օգոստոսի 27). «Lara Croft Go iOS Review: Pretty, Brilliant Puzzling». USgamer. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 Carsillo, Ray (2015 թ․ օգոստոսի 27). «Lara Croft Go review». Electronic Gaming Monthly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  22. 22,0 22,1 Peckham, Matt (2015 թ․ օգոստոսի 28). «Lara Croft Go is so good, but so short». Wired. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  23. KYLE ORLAND (2018 թ․ հուլիսի 7). «Valve leaks Steam game player counts; we have the numbers». Ars Technica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  24. Александр Аммосов (2022 թ․ մայիսի 2). «Общие продажи серии Tomb Raider достигли 88 млн копий». igromania.ru (ռուսերեն). Игромания (журнал)|Игромания. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  25. Ломакин, Станислав (2016 թ․ հունվարի 6). «Лучшие мобильные игры 2015 года». Игры Mail.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lara Croft Go» հոդվածին։