La mamma (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«La mamma (երգ)»
Շառլ Ազնավուր և Քորի Բրոքքենի երգը
Ժանրշանսոն
ԼեյբլBarclay Records և Philips Records
ՀեղինակRobert Gall?
ԿոմպոզիտորՇառլ Ազնավուր

La MammaՄաման»), ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի՝ 1962 թվականին ֆրանսիացի պոետ Ռոբեր Գալլի բանաստեղծության խոսքերով հորինած և կատարած հիթային երգը[1]։

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

La Mamma երգը սիրված մոր մասին է, որին կյանքի վերջին ժամերին սատարելու են գալիս հարազատները, մտերիմները...

Ֆրանս Գալլը՝ երգի տեքստի հեղինակ Ռոբեր Գալլի դուստրը, պատմում է[2]. «Հիշում եմ՝ փոքրիկ աղջնակ էի, երբ համերգի ժամանակ Շառլ Ազնավուրի հետ կատարեցի La Mamma անչափ հուզիչ երգը։ Ինձ թվում էր, թե այդ պահին իմ կողքին էին երգի բանաստեղծական տեքստի հեղինակ հայրս և նրա մայրիկը՝ իմ թանկ տատիկը, որն իր ապրած կյանքով, իր հոգու ջերմությամբ և իր մահով ներշնչել էր հորս՝ գրելու այդ բանաստեղծությունը»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Ազնավուրը «La mamma»-ն առաջին անգամ կատարել և ձայնագրել է 1962 թվականին՝ իր երգերի 1963 թվականին թողարկվելիք ալբոմի համար։ Երգը որպես սինգլ առաջին անգամ թողարկվել է 1963 թվականի սկզբներին, Les Compagnons de la chanson երաժշտախմբի կատարմամբ, որը ֆրանսիական հիթ-շքերթում զբաղեցրել է 80-րդ տեղը[3]։ Բայց շուտով (1964 թվականի փետրվարին) թողարկվել է Ազնավուրի կատարման տարբերակը, որը շատ կարճ ժամանակամիջոցում զբաղեցրել է առաջին տեղը և երկար ժամանակ պահպանել այդ բարձր տեղը հիթ-շքերթում։ «La mamma»-ի ազնավուրյան կատարումը 1964 թվականին առաջնակարգ տեղեր է գրավել նաև Բելգիայում, Իտալիայում և այլ երկրներում։ Այն դարձել է Շառլ Ազնավուրի առաջին երգը, որի վաճառքի ցուցանիշը հատել է մեկ միլիոն օրինակի սահմանագիծը[4]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(La Mamma երգի ազնավուրյան կատարման՝ տարբեր երկրների 1963-1965 թվականների հիթ-շքերթներում զբաղեցրած տեղերը )

Երկիրը Զբաղեցրած տեղը[5]
Ավստրիա 15
Բրազիլիա 4
Իսպանիա 1
Ֆլանդրիա 15
{{{2}}} Ֆրանսիա (IFOP) 1
Հունաստան 12
Իտալիա 11
Ուրուգվայ 4
Վալոնիա 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Source : accréditation Sacem
  2. Source : extrait de son commentaire concernant son duo avec Charles Aznavour dans son huitième album live Concert public Olympia / Concert acoustique M6 (1997) figurant dans l'intégrale Évidemment, Les années Warner (13 CD + 1 DVD, Warner Music, 2004).
  3. Les Compagnons de la chanson, La Mamma — Palmarès des chansons sur le site de l'INA.
  4. Million selling records from the 1900s to the 1980s: an illustrated directory, by Joseph Murrells. Batsford, 1984, p. 170
  5. Classements de Charles Aznavour

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]