László Papp (մարզադաշտ, Բուդապեշտ)
Տեսակ | մարզասրահ |
---|---|
Մարզաձև | թենիս, հանդբոլ, բռնցքամարտ և տափօղակով հոկեյ |
Տեղագրություն | Բուդապեշտ, Հունգարիա |
Երկիր | Հունգարիա |
Հիմնադրված | մարտի 13, 2003 |
Անվանված է | Լասլո Պապ |
Բացված | մարտի 13, 2003 |
Տարողություն | 11,390 (բռնցքամարտ), 9,479 (հոկեյ) 12,500 (համերգասրահ) |
Տնային թիմ | Hungary men's national ice hockey team? |
Կայք | budapestarena.hu(հունգարերեն) |
László Papp Budapest Sports Arena Վիքիպահեստում |
László Papp Բուդապեշտի մարզադաշտ (հունգ.՝ Papp László Budapest Sportaréna), որը հայտնի է նաև Բուդապեշտ Սպորտ Մարզադաշտ կամ տեղական մասշտաբով միայն Մարզադաշտ անվամբ, հանդիսանում է բազմաֆունկցիոնալ փակ մարզադաշտ Բուդապեշտում։ Այն երկրի ամենամեծ սպորտային համալիրն է և անվանվել է հունգարացի բռնցքամարտիկ Լասլո Պապպի անվամբ։ Համերգասրահը կարող է տեղավորել 12․ 500 մարդ համերգենրի ժամանակ, բռնցքամարտի դեպքում 11․ 390, իսկ հոկեյի դեպքում էլ 9․ 479 մարդ։ Այն կառուցվել է որպես փոխարինում Բուդապեշտի սպորտային սրահի համար (հունգ.՝ Budapest Sportcsarnok, կամ BS հապավմամբ), որը նույն տեղում էր կանգնած և ավերվեց 1999 թվականի դեկտեմբերին հրդեհի հետևանքով։ Շինության տակ է գտնվում ավտոկայարանը, որը հեռահար ուղևորափոխադրումներ է իրականացնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզահամալիրի կառուցումը սկսվել է 2001 թվականի հունիսի 30-ին, երբ 1982 թվականին կառուցված Բուդապեշտի սպորտային սրահը այրվեց 1999 թվականի դեկտեմբերի 15-ին։ Մարզահամալիրի կառուցումը ավարտվեց մեկուկես տարի անց, իսկ բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 2003 թվականի մարտի 13-ին։ 2004 թվականի մայիսի 28-ից սկսած մարզահամալիրը կրում է հունգարացի բռնցքամարտիկ Լասլո Պապպի անունը[1]։
Շենքը ունի 200 հազար տոննա ընդհանուր քաշ և պարունակում է 50.000 տոննա բետոն, 2300 տոննա պողպատե կառույց, ավելի քան 11.000.000 հաստոց և մի քանի կիլոմետր մալուխ[1]։
Ժամանակակից բազմաֆունկցիոնալ սպորտային հրապարակում կարելի է անցկացնել գրեթե բոլոր սպորտային միջոցառումներ, ինչպիսիք են՝ գնդային խաղերը, մարմնամարզական մրցույթները, տափօղակով հոկեյը և աթլետիկայի միջոցառումները, ինչպես նաև տպավորիչ և ծայրահեղ սպորտային միջոցառումներ, ինչպիսիք են մոտոքրոսսը, ջրային դահուկները և սերֆինգը[2]։
Մարզահամալիրը մեծ նշանակություն ունի ժամանացային բիզնեսում, որում հանդես են գալիս միջազգային նշանակության աստղեր, ինչպես նաև անցկացվում են՝ պարային շոուներ, օպերաներ, դրամաներ, կրկեսային, երաժշտական և մի շարք այլ հատուկ միջոցառումներ[2]։
Մարզահամալիրում տեղի ունեցած առաջին խոշոր միջոցառումը 2003 թվականի Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունն էր, որում տան տերերը զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը։ Հաջորդ տարի, 2004 թվականին Թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը կազմակերպվեց մարտի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև դեկտեմբերին կայացան կանանց 2004 թվականի Եվրոպայի ձեռնագնդակի առաջնության եզրափակիչ փուլերը։ Մեկ տարի անց էլ տեղի ունեցավ Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
2007 թվականին հունգարական տափօղակի ֆեդերացիան իր 80-ամյակը տոնեց ընկերական խաղով, որտեղ հանդես եկավ օլիմպիական և աշխարհի չեմպիոն Շվեդիայի հավաքականը, որը հանդես էր եկել մարզահամալիրում։ Համառ պայքարում Հունգարիայի ազգային հավաքականը 2–1 հաշվով հաղթանակ տոնեց հավելյալ ժամանակում սկանդինավացիների նկատմամբ և հաճույք պարգևեց 8․000 երկրպագուներին[3]։
2008 թվականից սկսած, ամեն տարի Բուդապեշտի մարզադաշտում տեղի է ունենում թենիսային մրցախաղ, որում հանդես են գալիս գործող և նախկին թենիսիստներ։ Վերջին մի քանի տարիներին Բուդապեշտում հանդես են եկել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են՝ Ստեֆան Էդբերգը, Մաթս Վիլանդերը, Իվան Լենդլը և Թոմաս Մուսթերը և գործող խաղացողներ Ռոբին Սյոդերլինգը և Թոմաշ Բերդիխը[4]։
2011 թվականի ապրիլի 17-ից 23-ը ընկած ժամանակահատվածում մարզահամալիրում է տեղի ունեցել Տափօղակի աշխարհի առաջնությունը։ Հաջորդ կարևոր իրադարձությունը եղավ 2014 թվականի կանանց Եվրոպայի ձեռնագնդակի առաջնությունը, որը Եվրոպայի ձեռնագնդակի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի որոշմամբ պետք է տեղի ունենար Հունգարիայում և Խորվաթիայում։ Բուդապեշտի մարզադաշտում տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ փուլը, այդ թվում` կիսաեզրափակիչ, բրոնզե մեդալի և եզրափակիչ հանդիպումները[5][6]։ 2014 թվականից սկսած Կանանց Ձեռնագնդակի չեմպիոնների լիգայի չորսի եզրափակիչ հանդիպումները տեղի են ունենում մարզահամալիրում[7]։
2017 թվականի Աշխարհի ձյուդոյի առաջնությունը տեղի է ունեցել մարզահամալիրում։
Հրդեհային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը պաշտպանված է մի շարք հրդեհային անվտանգության համակարգերով։ Դրանցից մեկը պաշտպանական ազդանշանային համակարգն է, որը հրդեհի դեպքում երեք վայրկյանի ընթացքում ազդանշան է տալիս։ Բուդապեշտի մարզադահլիճը հագեցած է նաև հրդեհային հիդրանտ համակարգով, որը աղետի դեպքում կարող է օգտագործվել շենքում ավելի քան վաթսուն դիրքերում։ Հրդեհայի փողրակների միջոցով կարելի է հասնել մարզադաշտի ցանկացած կետին։ Որպես Հունգարիայի եզակի առանձնահատկություն, շենքը պարունակում է երեք բարձրորակ ջրի թնդանոթներ։ Բոլոր երեքը գտնվում են դահլիճում, պաշտպանելով տարածքը, որը առաջացրել է նախորդ կառույցի ոչնչացումը։ Մարզադաշտում կա նաև բազմաթիվ հակահրդեհային դռներ, որոնք ավտոմատ կերպով կողպվում են կրակի դեպքում, որով կանխում են հրդեհի հետագա տարածումը։
Զվարճանքի միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համերգային միջոցառումներ | |||
---|---|---|---|
Տարի | Artists | Միջոցառում | |
2003 | |||
23 ապրիլ | Բրայան Ադամս | ||
15 մայիս | Փոլ ՄաքՔարթնի | ||
4 հունիս | Հառլեմ Գլոբթրոթերս | ||
18 հունիս | Yes | ||
23 հունիս | Dave Gahan | ||
16 հոկտեմբեր | Էրոս Ռամազոտի | ||
24 հոկտեմբեր | Բոբ Դիլան | Never Ending Tour 2003 | |
3 նոյեմբեր | Ռոբբի Վիլիամս | Cock of Justice Tour | |
18 նոյեմբեր | Դիփ Փարփլ | ||
2004 | |||
23 մարտ | Limp Bizkit | ||
3 ապրիլ | Buena Vista Social Club | ||
5 ապրիլ | Փինկ | Try This Tour | |
25 ապրիլ | Էնիո Մորիկոնե | ||
15 մայիս | Peter Gabriel | ||
23 մայիս | Բրիթնի Սփիրս | Onyx Hotel Tour | |
2 հունիս | Շեր | The Farewell Tour | |
21 հուլիս | Santana | ||
8 սեպտեմբեր | Սառա Բրայթման | Harem World Tour | |
4 դեկտեմբեր | Դեյվիդ Կոպերֆիլդ | ||
9 դեկտեմբեր | Diana Krall | ||
2005 | |||
22 հունվար | R.E.M. | ||
17 փետրվար | Անասթեյշա | Live at Last Tour | |
26 փետրվար | Անդրեա Բոչելլի | ||
27 փետրվար | Ռամշտայն | ||
17 ապրիլ | Սիլ | ||
23 ապրիլ | Queen + Paul Rodgers | Queen + Paul Rodgers 2005 - 2006 Tour | |
4 մայիս | Մարկ Նոպֆլեր | ||
24 մայիս | Ջո Քոքեր | ||
5 հունիս | Ավրիլ Լավին | Bonez Tour | |
8 հունիս | Duran Duran | ||
9 հունիս | Green Day | ||
23 օգոստոս | Մերիլին Մենսոն | ||
22 սեպտեմբեր | Black Eyed Peas | ||
26 հոկտեմբեր | Phil Collins | ||
12 նոյեմբեր | Tiesto | ||
4 դեկտեմբեր | Simple Red | ||
2006 | |||
26 փետրվար | Դիփ Փարփլ | ||
5 մարտ | Քրիս Ռի | ||
21 մարտ | Դեփեշ Մոդ | ||
10 ապրիլ | Լայզա Մինելլի | ||
22 ապրիլ | Էրոս Ռամազոտի | ||
23 մայիս | Il Divo | ||
24 մայիս | Ռիկի Մարտին | ||
31 մայիս | Guns N' Roses | Chinese Democracy Tour | |
19 հունիս | Ֆիֆթի Սենթ | ||
20 հունիս | Սթինգ | ||
18 հուլիս | Էրիկ Կլեպտոն | ||
21 նոյեմբեր | Բրայան Ադամս | ||
29 նոյեմբեր | Աիդա | ||
2007 | |||
5 մարտ | Շակիրա | Oral Fixation Tour | |
14 ապրիլ | Ռոջեր Ուոթերս | ||
16 սեպտեմբեր | Black Eyed Peas | Black Blue & You Tour | |
10 հոկտեմբեր | Մյուզ | ||
19 հոկտեմբեր | Գվեն Ստեֆանի | The Sweet Escape Tour | |
30 հոկտեմբեր | Cirque du Soleil | ||
2008 | |||
29 փետրվար | Cirque du Soleil | ||
12 մայիս | Մարկ Նոպֆլեր | ||
15 մայիս | Քայլի Մինոուգ | KylieX2008 | |
10 սեպտեմբեր | Սնուփ Դոգ | ||
23 սեպտեմբեր | Քոլդփլեյ | Viva la Vida Tour | |
25 հոկտեմբեր | Ջեյմս Բլանտ | ||
28 հոկտեմբեր | Queen + Paul Rodgers | Rock the Cosmos Tour | |
12 նոյեմբեր | Ժան Միշել Ժար | ||
2009 | |||
23 մարտ | AC/DC | Black Ice World Tour[8][9] | |
24 մարտ | Փինկ | Funhouse Tour | |
29 ապրիլ | Բիյոնսե | I Am... World Tour[10] | |
1 հուլիս | Dream Theater | ||
15 հոկտեմբեր | ZZ Top | ||
11 նոյեմբեր | Tom Jones | ||
2010 | |||
11 հունվար | Դեփեշ Մոդ | ||
16 մարտ | Ռամշտայն | ||
24 մայիս | Ժան Միշել Ժար | ||
28 մայիս | Kiss | ||
15 սեպտեմբեր | Placebo | ||
1 հոկտեմբեր | Քեթի Փերրի | ||
4 հոկտեմբեր | Օզզի Օսբորն | ||
6 նոյեմբեր | Սթինգ | ||
7 նոյեմբեր | Լեդի Գագա | The Monster Ball Tour | |
12 դեկտեմբեր | Cirque du Soleil | ||
2011 | |||
21 մարտ | Faithless | ||
8 ապրիլ | Slayer - Megadeth | ||
5 մայիս | Շակիրա | The Sun Comes Out World Tour | |
1 հունիս | Roxette | ||
6 հունիս | Սքորպիոնս | ||
22 հունիս | Ռոջեր Ուոթերս | ||
30 հունիս | Սթինգ | ||
5 հուլիս | Santana | ||
19 սեպտեմբեր | Ջորջ Մայքլ | Symphonicity Tour | |
30 սեպտեմբեր | Բրիթնի Սփիրս | Femme Fatale Tour | |
10 նոյեմբեր | Ռամշտայն | ||
23 նոյեմբեր | Sade | ||
8 դեկտեմբեր | Ռիհաննա | Loud Tour | |
2012 | |||
17 փետրվար | Dream Theater | ||
27 մարտ | Loreena McKennitt | ||
28 ապրիլ | The Prodigy | ||
29 ապրիլ | Նայթվիշ | ||
15 մայիս | Անդրե Ռիու | ||
17–20 մայիս | Cirque du Soleil | ||
27 հունիս | Խուլիո Իգլեսիաս | ||
28 հունիս | Duran Duran | ||
19 հուլիս | Բրայան Ադամս | ||
17 հոկտեմբեր | Dead Can Dance | ||
20 նոյեմբեր | Մյուզ | ||
2013 | |||
5–6 փետրվար | Cirque de Soleil | Michael Jackson: The Immortal World Tour | |
7 փետրվար | Սլեշ | ||
28 մարտ | Յաննի | ||
6 ապրիլ | Vaya Con Dios | ||
8 ապրիլ | Էրոս Ռամազոտի | ||
22 հունիս | Մարկ Նոպֆլեր | ||
7 նոյեմբեր | Բրունո Մարս | ||
8 նոյեմբեր | Nickelback | ||
9 նոյեմբեր | Անդրեա Բոչելլի | ||
2014 | |||
15 փետրվար | Էնիո Մորիկոնե | ||
17 փետրվար | Դիփ Փարփլ | ||
25 ապրիլ | Ռոբբի Վիլիամս | Swings Both Ways Live | |
31 մայիս | Անդրե Ռիու | ||
18 հոկտեմբեր | Քայլի Մինոուգ | Kiss Me Once Tour | |
2 նոյեմբեր | Մայքլ Բուբլե | To Be Loved Tour[11] | |
2015 | |||
5 փետրվար | Սլիպկնոտ | ||
13–15 փետրվար | Cirque du Soleil | ||
19 մայիս | Roxette | ||
20 մայիս | Անդրե Ռիու | ||
7 հունիս | OneRepublic | Native Tour[12][13] | |
29-30 օգոստոս | Վիոլետտա | Violetta Live | |
22–23 հոկտեմբեր | Lord of the Dance | ||
18 նոյեմբեր | Սլեշ | ||
23 նոյեմբեր | Անդրեա Բոչելլի | ||
12 դեկտեմբեր | Նայթվիշ | ||
2016 | |||
17 հունվար | Էնիո Մորիկոնե | ||
29 փետրվար | Սքորպիոնս | 50th Anniversary Tour[14] | |
26 ապրիլ | Լառա Ֆաբիան | ||
11 մայիս | Հանս Ցիմեր | ||
19 մայիս | Անդրե Ռիու | ||
1 հունիս | Բլեք Սաբաթ | The End Tour[15] | |
22 հունիս | Անասթեյշա | Ultimate Collection Tour | |
1 սեպտեմբեր | Red Hot Chili Peppers | The Getaway World Tour[16] | |
2 սեպտեմբեր | |||
16 սեպտեմբեր | Nickelback | No Fixed Address Tour[17][18] | |
9 հոկտեմբեր | Բրայան Ադամս | ||
22 հոկտեմբեր | Neoton Família | ||
27 հոկտեմբեր | The Cure | ||
8 նոյեմբեր | Յան Գիլան | ||
10 նոյեմբեր | Ժան Միշել Ժար | ||
11 նոյեմբեր | Placebo | ||
12 դեկտեմբեր | Էրոս Ռամազոտի | ||
29 դեկտեմբեր | Գլորիա Գեյնոր | ||
2017 | |||
20 հունվար | Խոսե Կարերաս | ||
27 փետրվար | Լինդսի Սթիռլինգ | ||
17 մարտ | Միրեյ Մատյո | ||
12–14 մայիս | Cirque du Soleil | ||
30 մայիս | Բրունո Մարս | 24K Magic World Tour | |
1 հունիս | Հանս Ցիմեր | ||
16 հունիս | Անդրե Ռիու | ||
18 հունիս | Green Day[19] | Revolution Radio Tour | |
26 հունիս | Foo Fighters | Concrete and Gold Tour | |
13 հոկտեմբեր | Սթինգ | ||
18 հոկտեմբեր | Էնիո Մորիկոնե | ||
4 նոյեմբեր | Queen + Adam Lambert | Queen + Adam Lambert Tour 2017-2018 | |
5 նոյեմբեր | |||
6 նոյեմբեր | Քրիս Ռի | ||
13 նոյեմբեր | Gorillaz | ||
25 նոյեմբեր | Անդրեա Բոչելլի | ||
20 դեկտեմբեր | Սառա Բրայթման | ||
2018 | |||
29 հունվար | Rod Stewart | ||
2 փետրվար | Դեփեշ Մոդ | Global Spirit Tour | |
18 փետրվար | Էմելի Սանդե | ||
21 փետրվար | Kraftwerk | ||
26 փետրվար | Caro Emerald | ||
12-13 մարտ | Էնրիկե Իգլեսիաս | ||
5 ապրիլ | Metallica | WorldWired Tour | |
8 ապրիլ | Լառա Ֆաբիան | ||
2 մայիս | Ռոջեր Ուոթերս | ||
4 մայիս | Ռորի Չարլզ Գրեհեմ | ||
8 մայիս | Ջեյմս Բլանտ | The Afterlove Tour | |
3 հունիս | Լենի Կրավից | ||
17 հունիս | Arcade Fire | ||
23 հունիս | Massive Attack | ||
24 հունիս | Judas Priest | ||
16 հուլիս | Quincy Jones | ||
15 օգոստոս | David Helfgott | ||
10 հոկտեմբեր | Դևիդ Գարեթ | ||
20 նոյեմբեր | Նայթվիշ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Our history». Budapest Sports Arena Official Website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 «Event types». Budapest Sports Arena Official Website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Legyőzte az olimpia- és világbajnokot a magyar hokiválogatott». Origo.hu (Hungarian). 2007 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tennis Classics Official Website» (Hungarian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Women's EHF EURO 2014 goes to Hungary and Croatia». European Handball Federation. 2011 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Magyar-horvát Európa-bajnokság lesz!» (Hungarian). Handball.hu. 2011 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.nemzetisport.hu/kezilabda/noi-kezi-bl-tovabbi-harom-evig-budapesten-a-final-four-hivatalos-2528039
- ↑ «Egyen megváltás: AC/DC, Budapest 2009.03.23. Papp László Sportaréna». hardrock.hu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Mon. 23 Mar. 2009 : Budapest, Hungary (Papp Laszlo Sportarena)». ac-dc.net. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Բիյոնսե koncert Budapest képek + egy kis beszámoló». poprocks. 2009 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «MICHAEL BUBLÉ CONCERT IN BUDAPEST SPORTARÉNA». Hungary Today. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «ONE REPUBLIC KONCERT BUDAPEST - Jegyek a Jegyáruháztól». jegyaruhaz.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «One Republic Aréna koncert 2015». jegytrafik.hu. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «SCORPIONS KONCERT BUDAPEST». SCORPIONS KONCERT BUDAPEST. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «BLACK SABBATH ANNOUCE EUROPEAN DATES AS PART OF 'THE END' – THE FINAL TOUR». Budapest Arena. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «A RED HOT CHILI PEPPERS 20 ÉV UTÁN». Budapest Arena. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «ELMARAD - NICKELBACK». BudapestArena. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «NICKELBACK KONCERT BUDAPEST 2016 - Papp László Sportaréna». jegyaruhaz.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Budapestre jön a Green Day 2017-ben». Origo. 2016 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.