Kool & the Gang
| Kool & the Gang Kool & the Gang | |
|---|---|
| ժանր | Ռիթմ-էնդ-բլյուզ, ջազ, ֆանկ, դիսկո |
| տարիներ | 1964 - այժմ |
| երկիր | ԱՄՆ |
| քաղաք | Ջերսի-Սիթի, Նյու-Ջերսի, ԱՄՆ |
| երգի լեզու | անգլերեն |
| լեյբլ | De-Lite Records |
| կազմը | Ռոնալդ Բել, Ռոբերտ Բել, Քուրթիս Ուիլյամս, Շոն ՄաքՔուիլլեր, Ամիր Բայյան, Ռիք Մարսել, Ջերմեյն Բրայսոն, Թիմոթի Հորթոն, Կլիֆֆորդ Ադամս, Դոնալդ Բոյս, Սեննի <<Սկիպ>> Մարտին, Քլեյդս Չարլզ Սմիթ |
| նախկին մասնակիցներ | Ջեյմս Թեյլոր, Ռիք Ուեսթֆայլդ, Դենիս Թոմաս |
| պարգևներ | Հոլիվուդյան փառքի ծառուղի, Ռոքնռոլի փառքի սրահ |
Kool & the Gang, ամերիկյան սոուլ-խումբ, որը Գրեմմի մրցանակին է արժանացել և կազմավորվել է 1964 թվականին: Նրանք նվագում են այնպիսի երաժշտական ժանրերում, ինչպիսիք են ռիթմ ընդ բլյուզը, ջազը, ֆանկը, դիսկոն և սոուլը: Ամբողջ աշխարհում նրանք վաճառել են ավելի քան 70 միլիոն ալբոմ[1] և 70 սինգլ: Նրանց 10 հիթերը գլխավորել են U.S. R&B չարթերը, Celebration սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ մյուսները հասել են երկրորդ հորիզոնականին (Ջոաննա, Չերիշ):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմավորվել է 1964 թվականին ԱՄՆ-ի Ջերսի-Սիթիում քաղաքում:[2] Երկար տարիներ խմբի հիմնական անդամներն են եղել եղբայրներ Ռոբերտ Բելը (հայտնի է որպես «Քուլ», ծնվել է 1950 թվականին), որը նվագում է բաս կիթառ, և Ռոնալդ Բելը (ծնվել է 1951 թվականին), որը նվագում է տենոր սաքսոֆոն, գլխավոր վոկալիստ Ջեյմս Թեյլորը, հարվածիչ Ջորջ Բրաունը, շեփորահար Ռոբերտ Միքենսը, ալտ սաքսոֆոնահար Դեննիս Թոմասը, կիթառահար Քլայդս Սմիթը և ստեղնաշարահար Ռիք Վեսթֆիլդը: 1964 թվականին Ռոբերտը, հինգ ավագ դպրոցի ընկերների հետ միասին, ստեղծել է գործիքային անսամբլ, որը սկզբում անվանվել է «Jazziacs», որը հետագայում դարձել է «Kool & The Gang» և պայմանագիր է կնքել նոր De-Lite Records լեյբլի հետ, որը կազմակերպվել է Ջին Ռեդի կողմից 1969 թվականին:[3]
1979 թվականի փետրվարի 15-ին նրանք ստացան Գրեմմի մրցանակ « Տարվա լավագույն ալբոմ » (« Saturday Night Fever »), որտեղ ներառված էր նրանց «Open Sesame» երգը, ձայնագրությանը մասնակցելու համար։
Դիսկոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kool and the Gang (1969)
- Music Is the Message (1972)
- Good Times (1972)
- Wild and Peaceful (1973)
- Light of Worlds (1974)
- Spirit of the Boogie (1975)
- Love & Understanding (1976)
- Open Sesame (1976)
- The Force (1977)
- Everybody's Dancin' (1978)
- Ladies' Night (1979)
- Celebrate! (1980)
- Something Special (1981)
- As One (1982)
- In the Heart (1983)
- Emergency (1984)
- Forever (1986)
- Sweat (1989)
- Unite (1992)
- State of Affairs (1996)
- Gangland (2001)
- Still Kool (2007)
- Kool For The Holidays (2013)
- Perfect Union (2021)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «www.vh1.com». Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին. Վերցված է 2011-01-17-ին.
- ↑ «musicianguide.com». Արխիվացված օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2011-01-17-ին.
- ↑ «Արխիվացված պատճեն». Արխիվացված է օրիգինալից 2009-08-21-ին. Վերցված է 2017-09-28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակումներ թերթերում և ամսագրերում .
- Kool and the Gang(անգլ.) : magazine. — Peterborough, 1982. — № 13. — ISSN 0260-3004.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kool & the Gang-ի խորը հարցազրույցը Փիթ Լյուիսի հետ, «Blues & Soul», նոյեմբեր 2010
- Կենդանի ելույթ Ֆրանսիայում 2008 - Kool And The Gang համերգ 2008