A321-ի ավիավթար Սինայի թերակղզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդանավը Մանչեստրի օդանավակայանում (ապրիլ, 2011)
Ընդհանուր տեղեկություններ
ՏեսակԱվիավթար
ԹվականՀոկտեմբերի 31, 2015
Ժամանակ06:13 (տեղական ժամանակով)
07:15 (մոսկովյան ժամանակով)
ՊատճառԴեռևս անորոշ պատճառներով, հետաքննության մեջ
ՎայրՀյուսիսային Սինայ, ,  Եգիպտոս
Չվերթ7K-9268[1]
Թռիչքի վայրԵգիպտոս «Շարմ էլ Շեյխ», Սինայի թերակղզի, ԵԱՀ
Վերջնական կետՌուսաստան «Պուլկովո» օդոնավակայան, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
Զոհվածներ217[2][3]
Aviation Safety Network ID20151031-0
Օդանավ
ՄոդելAirbus A321-200[4]
ԱվիաընկերությունMetrojet
Կողային համարEI-ETJ
Անձնակազմ7
Կենդանի մնացած0
30°11′10″ հս․ լ. 34°09′26″ ավ. ե.HGЯO
 Kogalymavia Flight 9268 Վիքիպահեստում

Kogalymavia թռիչք 9268 (KGL 9268 կամ 7K-9268), ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության կողմից իրականացվող միջազգային չարտերային ուղևորատար չվերթ[5], որը 2015 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 4:12 UTC (7:12 Մոսկվայի ժամանակով) Շարմ էլ-Շեյխի օդանավակայանից (Եգիպտոս) ուղևորվել է դեպի Պուլկովո օդանավակայան (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ընկել է կենտրոնական Սինայի մոտ[6]՝ օդ բարձրանալուց ընդամենը 23 րոպե անց կորչելով ռադարների էկրաններից[7]։ Airbus A321-231 օդանավը փոխադրում էր 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամներին[8][9]։ Ուղևորներից 214-ը ռուսներ էին, երեքը՝ ուկրաինացի, հիմնականում՝ զբոսաշրջիկներ[10]։

Զոհվածների նման ցուցանիշով պատահարը համարվում է Եգիպտոսի օդային տիրույթում գրանցված ամենամահացու ավիավթարը։

Օդանավը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Airbus A321-231»[11] վարձակալված էր Դուբլինում գործող AerCap ընկերությունից և վթարի պահին 18 տարեկան էր։ 1997 թվականի մայիսին օդանավը հանձնվել էր Middle East Airlines ավիաընկերությանը։ Այնուհետ այն ծառայել է Onur Air ավիաընկերությանը և շատ ուրիշ ընկերությունների, ինչպիսին է Saudia-ն, մինչև Kolavia ընկերությունը ձեռք բերեց օդանավը 2012 թվականի մայիսին, այնուհետ փոխանցեց Metrojet-ին։ Օդանավը սնուցվում էր երկու IAE V2533 շարժիչների օգնությամբ և հարմարեցված էր փոխադրելու 220 ուղևոր[12][13]։

2001 թվականի նոյեմբերի 16-ին, Middle East Airlines ավիաընկերությանը ծառայելու ընթացքում, օդանավը Կահիրեում վայրէջք կատարելիս պոչի վնասվածք է ստացել։ Այնուհետ օդանավը վերանորոգվել է և 2002 թվականից շարունակել է ծառայելլ MEA ավիաընկերությանը[14]։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավում գտնվողներ
Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմ Ընդհանուր
 Ռուսաստան 212 7 219
{{{2}}} Ուկրաինա 4 0 4
{{{2}}} Բելառուս 1 0 1
Ընդհանուր 217 7 224

Ինքնաթիռը շահագործվում էր Ռուսաստանի անձնակազմի կողմից։

Ինքնաթիռի առաջին հրամանատար - Նեմով Վալերիյ Յուրեվիչ։ Օդում անցկացրել է ավելի քան 12 000 ժամ, որից 3860 ժամ անցկացրել է Airbus A321 օդանավում։ Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - Տրուխաչյով Սերգեյ Ստանիսլավովիչ։

Ինքնաթիռում կար հինգ ուղեկցորդ՝

  • Բելոմեստնով Անդրեյ Վիտալևիչ
  • Օլարու Իրինա Դմիտրիևնա
  • Սվիրիդով Ստանիսլավ Վասիլեևիչ
  • Ֆիլիմինով Ալեքսեյ Անդրեևիչ

Ըստ Դաշնային օդային տրանսպորտի գործակալության՝ ինքնաթիռում կար 192 չափահաս ուղևոր և 25 երեխա։

Վթարը[խմբագրել | խմբագրել կոդը]

թռիչքի քարտեզ

9268 չվերթը Շարմ Էլ-Շեյխի օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 06:51՝ ունենալով 217 ուղևոր, որոնցից 17 երեխաներ[17], և անձնակազմի յոթ անդամներ։ Ըստ Ռուսաստանի դեսպանության հաղորդագրության՝ բոլոր ուղևորները ռուսներ էին[18]։ Օդանավը չի կարողացել կապ հաստատել Կիպրոսի օդային վերահսկողության ծառայության հետ 23 րոպե անց[19]։

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Emirates Airline, Air France-KLM, Lufthansa և Flydubai ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքներ իրականացնել Սինայի թերակղզու տարածքում։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, վթարի հետ կապված, խնդրել է Եգիպտոսում ձևավորել պետական հանձնաժողով։

The Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում իբրև պատկերված է ռուսական օդանավը՝ Իսլամական պետության հարվածից հետո, սակայն պարբերականի ընդգծմամբ՝ տեսանյութը ցածր որակի էր և հնարավոր չէր պարզել՝ որքանով է Իսլամական պետության տարածած տեղեկությունը համապատասխանում իրականությանը[20]։

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերի խոսքերով «քիչ հավանական» է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները կարող էին նման հարձակում իրագործել։ Միևնույն ժամանակ նշել է, որ չի բացառում այդ տարբերակը[20]։

«Կոգալիմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնագովսկիի կարծիքով А321 ինքնաթիռը կործանվել է արտաքին միջամտության հետևանքով։ Նրա հաղորդմամբ А321 ինքնաթիռի երկու շարժիչները հոկտեմբերի 26-ին ենթարկվել են փորձաքննության և որևէ խնդիր չի հայտնաբերվել[21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Расписание рейсов» (ռուսերեն). Аэропорт Пулково (Санкт-Петербург). 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «Russian passenger plane crashes in Egypt's Sinai, country's Prime Minister says». cnn. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են». «Արմենպրես». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. http://www.airbus.com/crisis/
  5. «Technical issues before losing contact: Putin sends rescue teams to wreckage of Russian airliner 'split in two' with 224 on board». South China Morning Post. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Crash: Metrojet A321 over Sinai on Oct 31st 2015, disappeared from radar in climb over Sinai». The Aviation Herald.
  7. Սև արկղերի ձայնագրություն
  8. Sawer, Patrick (2015 թ․ հոկտեմբերի 31). «Russian airliner crashes in Egypt's Sinai peninsula with 219 or 224 people on board». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. "Russian passenger plane crashes in Egypt's Sinai, country's Prime Minister says". cnn.
  10. «LifeNews publishes a list of the missing passengers of the liner». LifeNews. 2015 թ․ հոկտեմբերի 31.
  11. Օդանավի պատմություն
  12. «EI-ETJ Metrojet Airbus A321-231 - cn 663». planespotters.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. Lin Noueihed (2015 թ․ հոկտեմբերի 31). «Flight 7K9268 plane crash: Russian passenger jet with 224 people on board 'has crashed over Egypt'». Mirror.
  14. Օդանավը 2002 թվականից շարունակել է ծառայելլ MEA ավիաընկերությանը
  15. ««Все формы предполетного технического обслуживания выполнены своевременно и в полном объеме»». Коммерсантъ. 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  16. «По предварительным данным Посольства в Египте, среди погибших при катастрофе российского авиалайнера один гражданин Беларуси». МИД Беларуси. 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  17. Jessica Best (2015 թ․ հոկտեմբերի 31). «Egypt plane crash: Live updates as Russian passenger jet carrying 224 people crashes in Central Sinai». Mirror.
  18. Jessica Elgot. «Russian passenger plane crashes in Egypt's Sinai - latest». The Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. «Russian airliner crashes in central Sinai - Egyptian PM». BBC News. 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  20. 20,0 20,1 «ԱՄՆ հետախուզությունը ԻՊ-ի` Եգիպտոսում А321 օդանավի վթարին ներգրավվածության «անմիջական ապացույցներ» չի տեսնում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  21. ««Կոգալիմավիա»-ում համոզված են, որ ռուսական ինքնաթիռը կործանվել է արտաքին գործոնների ազդեցության հետևանքով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]