Jump to content

Klépierre

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Klépierre
պատկերանիշ
Տեսակկազմակերպություն և բիզնես ձեռնարկություն
Երկիր Ֆրանսիա
ԿարգախոսShop. Meet. Connect
Հիմնադրված1990
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Անձնակազմ▲1031 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Կայքklepierre.com

Klépierre («Կլեպիեր»), ֆրանսիական ընկերություն, առևտրի կենտրոնների օպերատոր Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում։ Ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին, գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում։

«Klépierre»-ը հիմնադրվել է 1990 թվականին։ 1998 թվականին կլանվել է «Compagnie Foncière» ընկերությունը։ 2000 թվականին «Carrefour»-ից գնվել է 160 առևտրի կենտրոն։ 2005 թվականին գնվել են Լեհաստանի և Չեխիայի առևտրի կենտրոնների պորտֆոլիոները։ 2008 թվականին կլանվել է առևտրի կենտրոնների սկանդինավյան օպերատոր «Steen & Strøm»-ը[2]։ 2012 թվականին անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարող ամերիկյան «Simon Property Group» հիմնադրամը դարձել է «Klépierre»-ի ամենախոշոր բաժնետերը՝ գնելով բաժնետոմսերի 28,7 %-ը, այդ բաժնետոմսերը գնվել են «BNP Paribas» բանկից, որը «Klépierre»-ի համահիմնադիրն էր[3]։ 2014 թվականին վաճառվել է նախկինում «Carrefour»-ից գնված առևտրի կենտրոններից 126-ը[4][5]։

2015 թվականին կլանվել է նիդերլանդական «Corio» ընկերությունը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիարդ եվրո[6]։ 2021 թվականին վաճառվել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Նորվեգիայում ունեցած ակտիվների մի մասը, և մինչև 2024 թվականը ընկերության սեփականություն հանդիսացող առևտրի կենտրոնների թիվը կրճատվել է՝ հասնելով 70-ի՝ տասը տարի առաջվա 330-ի համեմատ[7]։

Սեփականատերեր և ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի դրությամբ խոշորագույն բաժնետերը եղել է անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարող ամերիկյան «Simon Property Group» հիմնադրամը, որին պատկանում էր բաժնետոմսերի 22,28 %-ը։ Բաժնետոմսերի մյուս խոշոր պահառուներն էին «BlackRock»-ը (6,25 %), Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը (5 %), նիդերլանդական «APG Group» կենսաթոշակային հիմնադրամը (4,98 %)[4]։

  • Դևիդ Սայմոն (David Simon) — տնօրենների խորհրդի նախագահ 2012 թվականից, նաև «Simon Property Group»-ի նախագահ և գլխավոր տնօրեն։
  • Ժան-Մարկ Ժեստեն (Jean-Marc Jestin) — գործադիր խորհրդի նախագահ 2016 թվականի նոյեմբերից, ընկերությունում է 2012 թվականից։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին ընկերության սեփականությունն է հանդիսացել ավելի քան 70 առևտրի կենտրոն Եվրոպայի 11 երկրներում։ Պորտֆելի ընդհանուր արժեքը կազմել է 19,3 միլիարդ եվրո, որից Ֆրանսիայի անշարժ գույքին բաժին է ընկել 40 %-ը, Իտալիային՝ 22 %-ը, Գերմանիային, Նիդերլանդներին և Կենտրոնական Եվրոպայի երկրներին՝ 14 %-ը, Սկանդինավիային՝ 13 %-ը, Իսպանիային և Պորտուգալիային՝ 12 %-ը[4]։ Բացի այդ, «Klépierre»-ն ունի 45 % բաժնեմաս առևտրի կենտրոնների թուրքական «Akmerkez» օպերատորում[8]։

Առևտրային տարածքների հիմնական վարձակալներն ըստ ոլորտների 2023 թվականին եղել են[4].

  • Նորաձևություն — «Inditex», «H&M», «Bestseller», «Primark», «Calzedonia», «Etam», «Levi’s» և այլ ընկերությունների խանութներ. հասույթի 36 %-ը,
  • Մշակույթ, սպորտ և ժամանց — «Foot Locker», «JD.com», «Pandora», «Օրանժ» և այլ ընկերությունների սպորտային ապրանքների, բջջային հեռախոսների, խաղալիքների ու նվերների, ոսկերչական իրերի և ծխախոտի խանութներ. հասույթի 20 %-ը,
  • Առողջություն և գեղեցկություն — «GrandVision», «Sephora», «Douglas», «Rituals» և այլ ընկերությունների կոսմետիկայի խանութներ, գեղեցկության սրահներ, դեղատներ, օպտիկայի խանութներ և բժշկական կենտրոններ. հասույթի 16 %-ը,
  • Սնունդ և ըմպելիքներ — «McDonald’s», «Burger King», «Starbucks», «Nespresso» և այլ սրճարանների ու ռեստորանների ցանցեր. հասույթի 11 %-ը,
  • Ապրանքներ տան համար — կենցաղային տեխնիկայի և տնտեսական խանութներ «Maisons du Monde», «Fnac Darty», «Media Markt» և այլ բրենդների ներքո. հասույթի 11 %-ը,
  • Այլ — կինոթատրոններ, մարզասրահներ և հանրախանութներ. հասույթի 6 %-ը։

Ծանոթագրություննր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ տարեկան հաշվետվություն
  2. ↑ «Commission clears acquisition of Steen & Strom by Klepierre and ABP» (անգլերեն). Thomson Reuters. 2008-09-24. Վերցված է 2024-10-08-ին.
  3. ↑ «BNP Paribas in €1.5 Billion Sale of Klepierre Shares» (անգլերեն). Cleary Gottlieb. 2012-03-08. Արխիվացված օրիգինալից 2024-10-08-ին. Վերցված է 2024-10-08-ին.
  4. 1 2 3 4 «Universal Registration Document 2023» (PDF) (անգլերեն). Klépierre SA. Արխիվացված (PDF) օրիգինալից 2024-10-08-ին. Վերցված է 2024-10-08-ին.
  5. ↑ «Carrefour seals deal to buy 127 Klepierre malls» (անգլերեն). Fashion Network. 2014-01-26. Արխիվացված օրիգինալից 2024-10-08-ին. Վերցված է 2024-10-08-ին.
  6. ↑ Neil Callanan (2014-07-29). «Klepierre Offers to Buy Competitor Corio for $5.6 Billion» (անգլերեն). Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2020-06-17-ին. Վերցված է 2024-10-08-ին.
  7. ↑ «Big city malls the future for Klepierre in battle with online» (անգլերեն). Reuters. 2024-05-21. Վերցված է 2024-10-08-ին.
  8. ↑ «Akmerkez Gayrimenkul Yatirim Ortakligi – MarketScreener» (անգլերեն). Superperformance. Արխիվացված օրիգինալից 2024-10-08-ին. Վերցված է 2024-10-08-ին.