Kep1er

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kep1er
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2021
ԼեյբլWAKEONE?
Կայքhello-kep1er.com
 Kep1er Վիքիպահեստում

Kep1er (կորեերեն՝ 케플러, կարդացվում է որպես Քեփլեր, նաև հայտնի որպես Kepler), հարավկորեական համաշխարհային գըրլ-բենդ՝ ձևավորված 2021 թվականին «Girls Planet 999» ռեալիթի շոուի միջոցով, որը գոյություն է ունենալու 2,5 տարի։ Խումբը բաղկացած է 9 անդամից՝ Յուջին, Սյաոթին, Մաշիրո, Չեհյոն, Դայոն, Հիկարու, Բահիյե, Յոնըն և Յեսո[1]։ Նրանք դեբյուտով հանդես են եկել 2022 թվականի հունվարի 3-ին՝ իրենց առաջին «First Impact» մինի ալբոմով։

2022 թվականի հունվարի 3-ին «Swing Entertainment»-ի և «Wake 1 Entertainment»-ի ներքո դեբյուտով հանդես գալուց հետո[2], Kep1er-ը անմիջապես հասավ հաջողության, քանի որ խմբի դեբյուտային մինի ալբոմից առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվեց 150,153 օրինակ՝ դառնալով հարավկորեական «Hanteo» չարթերի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշ ունեցող աղջիկների խումբը[3]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Kep1er»-ն առաջարկվել և ստեղծվել է շոուի հեռուստադիտողների կողմից «Naver» կայքի միջոցով։ «Kep1er» անունը երկու բառի համակցություն է՝ «Kep», որը վերաբերում է նրանց երազանքների պահպանմանը, և «1» համարը, որը նշանակում է, որ բոլոր անդամները միավորվում են դառնալով մեկ ամբողջություն։ Անունը գալիս է Յոհան Կեպլերից և նրա՝ մոլորակների շարժման օրենքներից։ Կեպլերը գերմանացի աստղագետ և մաթեմատիկոս էր, ով ապրել է 16-17-րդ դարերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Kep1er-ը ձևավորվել է որպես «Girls Planet 999» ռեալիթի շոուի մի մաս Mnet հեռուստաաիլքով, որը հեռարձակվել է 2021 թվականի օգոստոսի 6-ից հոկտեմբերի 22-ը։ Շոուն ներկայացրեց 99 թրեյնի Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից՝ մրցելու համաշխարհային աղջիկների խմբում դեբյուտով հանդես գալու իրավունքի համար[4]։ 2021 թվականի հոկտեմբերի 22-ին շոուի վերջին էպիզոդի ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարվեց ապագա խմբի կազմը, որոնց թվում էին Քիմ Չեհյոն, Հյունին Բահիյե, Չհվե Յուջինը, Քիմ Դայոնը, Սո Յոնըն, Քան Յեսոն, Էզակի Հիկարուն, Սակամոտո Մաշիրոն և Շեն Սյաոթինը։

Շոուի մեկնարկից առաջ վերջնական կազմի մի քանի անդամներ ակտիվորեն ներգրավված էին զվարճանքի ոլորտում։ Քանգ Յեսոն վաղ տարիքից դերասանուհի է եղել և դեբյուտով հանդես է եկել «CutieL» մանկական խմբում 2010 թվականին՝ նախքան 2019 թվականին «Busters»-ին միանալը։ 2020 թվականին Յեսոն հեռացավ թիմից[5]։

Չհվե Յուջին 2015 թվականին մարտի 19-ին դեբյուտով հանդես է եկել «Cube Entertainment»-ի «CLC» աղջիկների խմբի հետ[6]։

Շեն Սյաոթինը և Քիմ Դայոնը նախկինում մասնակցել են գոյատևման այլ շոուների։ Դայոնը մասնակցել է Mnet-ի «Produce 101», «Produce 48» ռեալիթի շոուի երրորդ եթերաշրջանին 2018 թվականին՝ ներկայացնելով «CNC Entertainment»-ը։ Նա դուրս մնաց առաջին շրջանում՝ զբաղեցնելով 70-րդ տեղը[7]։ Շոուից հետո Քիմ Դայոնը լքեց «CNC Entertainment»-ը և պայմանագիր կնքեց «Stardium Entertainment»-ի հետ, բայց նորից հեռացավ այն բանից հետո, երբ նրա դեբյուտը չեղարկվեց[8]։ Սյաոթինը ներկայացնում էր իր «Top Class Entertainment»-ը Չինաստանի «Produce Camp 2020»-ում։ Նա դուրս մնաց առաջին շրջանում՝ զբաղեցնելով 80-րդ տեղը։ Շեն Սյաոթինը նաև եղել է պարահանդեսային և ժամանակակից պարերի պարուհի՝ շահելով ոսկե մեդալ Շանհայում անցկացված ժամանակակից պարերի մրցույթում և զբաղեցնելով վեցերորդ տեղը աշխարհում՝ բրիտանական մրցույթում[9]։

Սակամոտո Մաշիրոն «JYP Entertainment»-ում 2016-2018 թվականներին թրեյնի է եղել։ 2017 թվականին ուրիշ աղջիկ թրեյնիների հետ պայքարել է տղաների թիմի՝ Stray Kids-ի դեմ, «Mnet»-ի կողմից ռեալիթի շոույի առաջին էպիզոդում, սակայն պարտվեց[10]։

2021 թվական․ մեր ժամանակներ։ Դեբյուտ «First Impact»-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հոկտեմբերի 22-ին, «Girls Planet 999»-ի ավարտից հետո, բացվեցին խմբի Թվիթթերյան, Ինստագրամյան և Ֆեյսբուքյանէջերը[11]։ Նրանք նաև տեղադրեցին թիզերը, ցուցադրվել է պաշտոնական պատկերանշանը, որը նախկինում ցուցադրվել էր շոուի վերջին էպիզոդի ժամանակ[12]։

Հոկտեմբերի 25-ին «Naver»-ում հոդված է հրապարակվել, որում ասվում է, որ խումբը կգործի մոտակա երկուսուկես տարին և այժմ սկսում է դեբյուտային ալբոմի նախապատրաստական աշխատանքները։

«Kep1er»-ի դեբյուտը ի սկզբանե նախատեսված էր 2021 թվականի դեկտեմբերի 14-ին իրենց առաջին մինի ալբոմով՝ «First Impact»-ով, որի նախնական պատվերները կսկսվեին նոյեմբերի 29-ին[13]։ Նրանք նաև պիտի ելույթ ունենային 2021 թվականի դեկտեմբերի 11-ին «Mnet Asian Music Awards»-ում։ Այնուամենայնիվ հայտարարվեց, որ խմբի ծրագրված դեբյուտը հետաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 3-ը, քանի որ նրանց անձնակազմից մեկի COVID-19-ի թեստի պատասղանը դրական է եղել[14][15]։ Նրանց ելույթը 2021 «Mnet Asian Music Awards»-ում նույնպես չեղարկվել էր։ Դեկտեմբերի 14-ին հաղորդվեց, որ խմբի անդամներ Մաշիրոյի և Սյաոթինի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Դեկտեմբերի 26-ին «Kep1er»-ը հայտարարեց, որ Սյաոթինը և Մաշիրոն լիովին ապաքինվել են COVID-19-ից[16]։

2022 թվականի հունվարի 3-ին «Kep1er»-ը թողարկեց իր դեբյուտային մինի ալբոմը՝ «First Impact»՝ «Wa Da Da» գլխավոր սինգլով[17][18]։ Հունվարի 10-ին Չեհյոնը հայտարարվեց որպես «SBS MTV» երաժշտական ծրագրի՝ «The Show»-ի նոր հաղորդավար «Cravity» խմբի Մինհիի հետ միասին[19]։ Հունվարի 13-ին «Kep1er»-ը ստացավ իրենց առաջին մրցանակը «M Countdown» երաժշտական շոուի ժամանակ «Wa Da Da» երգի համար[20]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգ[21] Իրական անուն Ծննդյան ամսաթիվ Պաշտոնը խմբում Գործակալություն
Հայերեն Հանգըլ/Կանձի/Հանջա
3 Չհվե Յու Ջին 최유진 12.08.1996 Առաջնորդ CUBE Entertainment
9 Շեն Սյաոթին 沈小婷 12.11.1999 Լիդ-պարող Top Class Entertainment
8 Սակամոտո Մաշիրո 坂本 舞白 16.12.1999 Համաառաջնորդ 143 Entertainment
1 Քիմ Չե Հյոն 김채현 26.04.2002 Կենտրոն WAKEONE Entertainment
4 Քիմ Դա Յոն 김다연 02.03.2003 Jellyfish Entertainment
7 Էզակի Հիկարու 江崎 ひかる 12.03.2004 Avex Artist Academy
2 Հյունին Բահիյե 휴닝바히에 27.07.2004 IST Entertainment
5 Սո Յոն Ըն 서영은 27.12.2004 Biscuit Entertainment
6 Քան Յե Սո 강예서 22.08.2005 Մակնե, Վիժուալ 143 Entertainment

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի փետրվարի 15-ին «Kep1er»-ը դարձավ հարավկորեական «S2ND» կոսմետիկ ապրանքանիշի մոդել[22]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • First Impact (2022)
  • DOUBLAST (2022)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիթի-շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Girls Planet 999 (2021, Mnet)
  • Kep1er View (2021, M2)[23]
  • Kep1er Debut Show (2022, M2)[24]
  • Kep1er Zone (2022, IDOLLIVE)
  • Kep1er Zone Season 2 (2022, IDOLLIVE)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Soompi: “Girls Planet 999” Group Kep1er Announces Debut Date + Reveals 1st Concept Photos
  2. Lee, Seul (2021 թ․ դեկտեմբերի 24). «'걸스플래닛' 케플러, 12월 14일 데뷔 확정…콘셉트 포토 공개». Naver (կորեերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. Soompi: Kep1er Breaks Record For Highest 1st-Day Sales Of Any Girl Group Debut Album In Hanteo History
  4. Kim, Hyo-jin (2021 թ․ հունիսի 8). «'걸스플래닛999', 8월 첫 방송 확정→여진구 MC 발탁». Top Star News (կորեերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «2005년생 예서 버스터즈 새 멤버, "10년째 아역배우로 활동"». bntnews.hankyung.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  6. «'Cube's new girl group CLC's 'Ratio Finalist' Choi Yoo-jin's profile revealed». Star News. 2015 թ․ մարտի 13. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. Yoo, Dae-gil (2018 թ․ հունիսի 16). «[포토] 프로듀스 48 출연 연습생 김다연 (PRODUCE 48)». Ajou Economy (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  8. «2021-10-22 Episode 12, Completion Mission! Last battle for the TOP9». iqiyi. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  9. «2021-08-06 Phase 1, Yeo Jin-goo navigates! The girls' first stage stun the audience». iQiyi. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  10. Kim, Hyun-sik (2021 թ․ օգոստոսի 7). «JYP 출신 사카모토 마시로, '걸스플래닛999' 등장…선미 극찬». 이데일리 (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  11. Soompi: “Girls Planet 999” Debut Group Kep1er Opens Official Social Media Accounts
  12. @official_kep1er on Twitter (October 23, 2021 tweet)
  13. «Kep1er The 1st Mini Album 'FIRST IMPACT' 앨범 예약 판매 안내(211203 ver.)». Daum (կորեերեն). 2021 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. Choi Ji-yoon (2021 թ․ դեկտեմբերի 5). «케플러, 데뷔 연기…스태프 코로나 확진 여파». NEWSIS via Naver (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. Lee Jae-hoon (2021 թ․ դեկտեմբերի 8). «케플러, 내년 1월3일 데뷔…'2021 MAMA' 출연 취소» [Kep1er to debut on January 3 next year... Cancellation of '2021 MAMA' appearance]. NEWSIS via Naver (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. Kim, Won-kyum (2021 թ․ նոյեմբերի 26). «케플러, 샤오팅‧마시로 코로나19 완치→1월 3일 데뷔 프로모션 재개[공식]». Spotv News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  17. Im, Seong-gyun (2022 թ․ հունվարի 3). «케플러 '2022년 최대 기대주'[★포토]». Star News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  18. Lee, Tae-soo (2022 թ․ հունվարի 3). «'걸스플래닛' 출신 케플러 "우리 강점은 퍼포먼스와 에너지"». Yonhap News Agency (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  19. Lee, Seung-hoon (2022 թ․ հունվարի 10). «[단독]케플러 김채현, '더쇼' 새 MC 확정..'걸스플래닛999' 1위의 대세 행보» (կորեերեն). Osen. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  20. Kim, Bo-ra (2022 թ․ հունվարի 13). «'엠카' 케플러, 아이브 제치고 1위…민호·효린 컴백[종합]» (կորեերեն). Osen. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 13-ին.
  21. հորիզոնական, որը զբաղեցրել են Girls Planet 999-ի մասնակիցները
  22. Kim, Won-ji (2022 թ․ փետրվարի 15). «에스투엔디, 슈퍼루키 케플러 모델 발탁» (կորեերեն). Korea Economic TV. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  23. Lee, Deok-haeng (2021 թ․ դեկտեմբերի 12). «케플러, 첫 리얼리티 '케플러뷰' 성공적 마무리…통통 튀는 행보 기대감». Star News (կորեերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  24. «'걸스플래닛' 걸그룹 케플러, 1월 3일 데뷔쇼…팬덤명 최초 공개». Naver. 2021 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)