Kalush
Kalush | |
---|---|
![]() | |
Ժանրեր | հիփ հոփ[1] |
Գործունեություն | 2019[2] |
Պարգևներ | |
![]() |
Kalush, ուկրաինական ռեփ խումբ, որը հիմնադրվել է 2019 թվականին։ «Kalush Orchestra»-ն՝ Kalush խմբի զուգահեռ նախագիծն է, որով նրանք ներկայացրել են Ուկրաինան Եվրատեսիլ 2022-ին «Stefania» երգով և հաղթել մրցույթում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբի «Не маринуй» երգի առաջին տեսահոլովակը թողարկվել է Յություբյան պաշտոնական ալիքում 2019 թվականի հոկտեմբերի 17-ին։ Տեսահոլովակի ռեժիսորը Դելտա Արթուրը ուկրաինացի ռեփ-արտիստ Ալյոնա Ալյոնայի բազմաթիվ տեսահոլովակների ռեժիսորն է[3]։ Տեսահոլովակը նկարահանվել է Կալուշի փողոցներում, իսկ Ալյոնա Ալյոնան երգի թողարկումից առաջ այդ մասին հայտնել է ինստագրամի իր էջում[4]։

2019 թվականի նոյեմբերին «Ти гониш» երգի երկրորդ տեսահոլովակի թողարկումից հետո Kalush խումբը համագործակցության պայմանագիր ստորագրեց ամերիկյան հիփ-հոփ Def Jam լեյբլի հետ, որը մտնում է Universal Music Group-ի մեջ։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին խումբը մասնակցեց Ալյոնա Ալյոնայի համերգին՝ կատարելով «Гори», «Не маринуй» և «Ти гониш» երգերը[5]։
Դեկտեմբերի 9-ին թողարկվեց «Горы» երգի տեսահոլովակը, որը խմբի անդամները կատարեցին Ալյոնա Ալյոնայի հետ միասին։ 12 օրվա ընթացքում տեսանյութը Յություբում հավաքել է 1,2 միլիոն դիտում[6]։
2021 թվականի փետրվարի 19-ին թողարկվեց խմբի դեբյուտային ալբոմը՝ «HOTIN»-ը[7][8]։
2021 թվականի հուլիսի 23-ին Kalush-ը ռեփեր Սկոֆկայիի հետ թողարկեց իր երկրորդ «Йо-Йо» ձայնասկավառակը[9]։
Kalush Orchestra[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականին հայտնի դարձավ զուգահեռ նախագծի «Kalush Orchestra»-ի մեկնարկի մասին[10]։ Ի տարբերություն հիմնական խմբի, այս խումբը կենտրոնանում է ռեփի վրա՝ ֆոլկլորային մոտիվներով և ուկրաինական վավերականությամբ։ Երկու խմբերն էլ ունեն ընդհանուր անդամներ։ Բազմատեսակ գործիքների տիրապետող Տիմոֆեյ Մուզիչուկը և Վիտալի Դուժիկը միացել են խմբի մասնակիցներին՝ Օլեգ Պսյուկին (վոկալ, խոսքեր), ՄՍ Կլիմենին (դիջեյ) և Ջոնի Դիվնին։ Մեկ այլ երաժիշտ՝ Իգոր Դիդենչուկը, սկզբում նվագել է Kalush-ում, իսկ այժմ կենտրոնացել է Kalush Orchestra-ի վրա։
Եվրատեսիլ 2022[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի փետրվարի 12-ին «Kalush Orchestra» նախագիծը «Stefania» երգով մրցեց Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինան ներկայացնելու իրավունքը ստանալու համար[11]։ Ազգային ընտրության եզրափակչում խումբը 14 միավորով (6-ը ժյուրիից և 8-ը հանդիսատեսից) գրավեց երկրորդ տեղը[12], սակայն առաջին տեղը զբաղեցրած Ալինա Պաշը հրաժարվեց մասնակցել մրցույթին[13]։ 2022 թվականի փետրվարի 22-ին Kalush Orchestra-ի մասնակցությունը Եվրատեսիլ 2022-ին պաշտոնապես հաստատվեց[14]։
Եվրատեսիլ 2022-ի եզրափակչում հանդիսատեսի քվեարկության և ժյուրիի ընդհանուր արդյունքներով խումբը հաղթանակ տարավ՝ ստանալով 631 միավոր[15]։ Նրանց մրցանակը՝ բյուրեղապատյա բարձրախոսը, աճուրդում վաճառվել է $900,000: Ստացված հասույթն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար։ Այնուհետև խումբը սկսեց գովազդային շրջագայություն դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա՝ բարձրացնելու պատերազմի մասին իրազեկությունը և նվիրատվություններ հավաքելու ռուսական ներխուժման դեմ Ուկրաինայի պայքարը առաջ մղելու համար[16]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականին Կալուշ քաղաքի երկաթուղային կայարանի տանիքին վարդագույն գլխարկ է տեղադրվել՝ ի պատիվ Kalush նվագախմբի[17][18]։
2022 թվականի հոկտեմբերի 26-ին Kalush նվագախմբի անդամները հանդիպեցին Առնոլդ Շվարցենեգերին, ով ավելի ուշ հայտնվեց նրանց «Щедрий вечір» տեսահոլովակում[19]։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբում ընդգրկված են հիմնադիր և մենակատար Օլեգ Փսյուկը (ծնված 1994 թվականի մայիսի 16-ին), բազմատեսակ գործիքների տիրապետող Իգոր Դիդենչուկը (ծնված 1993 թվականի դեկտեմբերի 29-ին) և ՄՍ Կիլիմենը։ Խումբը կոչվել է Օլեգ Պսյուկի հայրենի քաղաք Կալուշի անունով[20]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hotin (2021)[21]
- «Йо-Йо» (Սկոֆկայիի մասնակցությամբ)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Не маринуй» (2019)
- «Ty Gonysh» (2019)
- «Гори (Gory)» (Ալյոնա Ալյոնայի մասնակցությամբ) (2019)
- «Кент (Kent)» (2020)
- «Тіпок (Tipok)» (2020)
- «Вірус (Virus)» (2020)
- «Вайб (Vibe)» (2020)
- «Стержень (One Core)» (Ալյոնա Ալյոնայի, OTOY-ի, Շերշենի և ուրիշների մասնակցությամբ) (2020)
- «Góry» (2020)
- «В тренді пафос (Պաֆոսի մասնակցությամբ)» (2020)
- «BIMBO» (2020)
- «Таких як я (Takyh Yak Ya)» (Յարմակայի մասնակցությամբ) (2020)
- «Зорi» (2020)
- «Вода» (Ալոյնա Ալյոնայի մասնակցությամբ) (2020)
- «Otaman» (Սկոֆկայիի մասնակցությամբ) (2020)
- «Балабон» (Պանինիի մասնակցությամբ) (2020)
- «Не забуду» (2021)
- «Пірнаю» (Ստանիսլավսկայի մասնակցությամբ) (2021)
- «Ти мала не думала» (Պաուչեկի մասնակցությամբ) (2021)
- «Додому» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
- «Давай начистоту» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
- «Не напрягайся» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
- «Файна» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
- «Маяком» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
- «Я йду» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
- «Таксі» (Քրիստինա Սոլովոյի մասնակցությամբ) (2021)
- «Хвилі» (Jerry Heil-ի մասնակցությամբ) (2021)
- «Перемога» (Օկեան Էլզիի մասնակցությամբ) (2021)
- «Мала в 19» (2021)
- «Майбутність» (Արտյոմ Պիվովարովի մասնակցությամբ) (2022)
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- KALUSH — Давай начистоту (feat. Skofka) 2021
- KALUSH — Файна (feat. Skofka) 2021
- KALUSH — Додому (feat. Skofka) 2021
- Kalush Orchestra — Shtomber Womber 2021
- KALUSH — Калуські вечорниці 2021
- Kalush Orchestra — Stefania 2022
- Kalush Orchestra & The Rasmus — In The Shadows of Ukraine
Kalush Orchestra[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Штомбер Вомбер» (2021)
- «Stefania» (2022)
Պարգևներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական մրցանակ՝ հաղթանակ «Տարվա բացահայտում» անվանակարգում 2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական մրցանակ՝ հաղթանակ «Յություբ Ուկրաինայի լավագույն խումբ» անվանակարգում 2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական մրցանակ՝ հաղթանակ «Յություբ Ուկրաինայի տարվա բացահայտում» անվանակարգում 2022 թվական՝ Իտալիայում կայացած Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հաղթանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Istomina T. Hip-hop is the unsung hero of Ukraine’s music scene // Kyiv Post — 2020. — ISSN 1563-6429
- ↑ Rublevśka R. «Ти гониш». Соліст реп-гурту Kalush навчався в технікумі та працював на бетонному заводі. Зараз він виступає у фіналі «Євробачення». Як у нього це вийшло? (архівний матеріал) (укр.) — 2022.
- ↑ «"Ти мене не маринуй": калуські репери презентували яскравий кліп (відео)»։ Версії | новини та розслідування (ուկրաիներեն)։ 2019-10-17։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Alyona Alyona радить: сленговий реп у новому проєкті Kalush (відео) | iod.media»։ ЙОД.MEDIA (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-13-ին։ Վերցված է 2020-01-03
- ↑ ««За мною гори, яке там горе»: alyona alyona та Kalush зняли кліп в Карпатах» (ուկրաիներեն)։ Elle։ 2019-12-09։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-09-ին։ Վերցված է 2020-01-04
- ↑ «Понад один мільйон переглядів зібрав кліп гурту Kalush та alyona alyona на YouTube»։ КалушNews.City (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-04-ին։ Վերցված է 2020-01-04
- ↑ «"HOTIN" - дебютний альбом гурту KALUSH»։ rap.ua (ուկրաիներեն)։ 2021-02-19։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-13-ին։ Վերցված է 2021-02-26
- ↑ «KALUSH випустили один із найочікуваніших альбомів в українському репі» (ուկրաիներեն)։ СЛУХ։ 2021-02-19։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-19-ին։ Վերցված է 2021-02-26
- ↑ «"ЙО-ЙО" (KALUSH feat. Skofka)»։ espreso.tv (ուկրաիներեն)։ 2021-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-13-ին։ Վերցված է 2022-02-22
- ↑ ««Штомбер Вомбер» — перша пісня нового гурту KALUSH Orchestra. Дивіться кліп» (ուկրաիներեն)։ СЛУХ։ 2021-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին։ Վերցված է 2021-12-06
- ↑ Юлія Рябчун, Дар'я Коваль (24 січня 2022)։ «Суспільне оголосило фіналістів Нацвідбору на «Євробачення-2022». Хто вони»։ suspilne.media (ուկրաիներեն)։ Суспільне: Новини։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-30-ին։ Վերցված է 2022-02-22
- ↑ «Alina Pash стала переможницею нацвідбору на Євробачення-2022»։ eurovision.ua (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-16-ին։ Վերցված է 2022-02-16
- ↑ «Аліна Паш відмовилась від участі на «Євробаченні» (оновлюється)» (ուկրաիներեն)։ СЛУХ։ 2022-02-16։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-16-ին։ Վերցված է 2022-02-16
- ↑ «Kalush Orchestra представить Україну на Євробаченні в Турині» (ուկրաիներեն)։ Суспільне։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-22-ին։ Վերցված է 2022-02-22
- ↑ «Украина выиграла «Евровидение», в тройке — Британия и Испания» (ռուսերեն)։ Русская служба Би-би-си։ 2022-05-15։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-14-ին։ Վերցված է 2022-05-15
- ↑ Gallicchio Federico (2022-07-03)։ «Eurovision 2022, Kalush Orchestra: la band prepara il tour in Nord America»։ Eurofestival News (it-IT)։ Վերցված է 2022-07-15
- ↑ «В Калуше вокзал "нарядили" в панаму и поздравили юбилейного пассажира "Стефания экспресса"»։ УНИАН (ռուսերեն)։ Վերցված է 2022-09-09
- ↑ «На крыше ж/д вокзала Калуша установили панаму в честь Kalush Orchestra»։ Комсомольская правда (ռուսերեն)։ Վերցված է 2022-09-09
- ↑ «Участники Kalush Orchestra встретились со Шварценеггером»։ Ukrinform.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-10-27
- ↑ ««Ти гониш». Соліст реп-гурту Kalush навчався в технікумі та працював на бетонному заводі. Зараз він записує треки на великому американському лейблі. Як у нього це вийшло?»։ thebabel.com.ua (ուկրաիներեն)։ 2019-12-18։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Whoops!»։ Spotify (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-10-ին։ Վերցված է 2021-02-26