K’Naan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
K’Naan
K'naan by David Shankbone.jpg
Ծնվել էփետրվարի 1, 1978(1978-02-01) (43 տարեկան) կամ մայիսի 30, 1978(1978-05-30)[1] (43 տարեկան)
Մոգադիշո, Սոմալի[2]
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of Somalia.svg Սոմալի
Ժանրերռեփ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, երգիչ, երաժիշտ և մանկագիր
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլA&M Octone Records? և A&M Records
ԿրթությունՅորքի համալսարան
Կայքknaanmusic.com
K'naan Վիքիպահեստում

K’Naan (իսկական անվանում` Քեյնան Աբդի Վարսամե (անգլ.՝ Keinan Abdi Warsame), փետրվարի 1, 1978(1978-02-01) կամ մայիսի 30, 1978(1978-05-30)[1], Մոգադիշո, Սոմալի[2]), սոմալա-կանադացի պոետ, ռեփեր և երաժիշտ։ Արժանացել է Juno, Polaris Music Prize և BBC Radio 3 Award for World Music մրցանակներին։ Նրա «Wavin’ Flag» երգը դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնը[3]։ Սոմալերենում k’naan նշանակում է «ճանապարհորդ»։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

K’Naan ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում[4]։ Երաժշտի մորաքույրը սոմալացի հայտնի երգչուհի Magool-ն է, իսկ պապիկը՝ Հաջի Մոհամեդը, գրող էր։ K’Naan-ի մանկությունն անցել է Սոմալիում քաղաքացիական պատերազմի տարիներին, ինչի արդյունքում դժվարությամբ է գոյատևել քաղաքի փողոցներում։ Այդ շրջանում սկսել է հետաքրքրվել հիփ հոփ երաժշտությամբ, որի ձայնագրությունները նրան ուղարկում էր ԱՄՆ արտագաղթած հայրը։ 13 տարեկանում K’Naan-ը մոր, ավագ եղբայր Լիբանի և կրտսեր քույր Սագալի հետ լքել է հայրենիքը՝ կարճ ժամանակով միանալով Հարլեմում գտնվող ազգականներին։ Ընտանիքի ճամփորդության վերջին կետը Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքն էր, որտեղ կա խոշոր կանադա-սոմալական համայնք[5]։ Երաժշտի հարազատները մինչ օրս ապրում են Օնտարիոյում։ Նոր երկրում K’Naan-ը սկսել է սովորել անգլերեն։ Դրան նպաստել են նաև Նասի և Ռակիմի երգերը։ Թեպետ երաժիշտը անգլերեն չգիտեր, սկսել է ռեփ կարդալ՝ նմանակելով անգլալեզու կատարողների կատարման ոճը և տեքստերը[6]։ Ավելի ուշ նա սկսել է ստեղծագործել[7]։ K’Naan-ը կիսատ է թողել դպրոցը, որպեսզի ճանապարհորդի, զարգացնի երաժշտական ունակությունները և վերջին հաշվով վերադառնա Տորոնտո։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայում K’Naan-ը գտել է ընկեր և ապագա գործընկեր՝ ի դեմս Սոլ Գայի (անգլ.՝ Sol Guy)։ 1999 թվականին Գայը նրան հնարավորություն է տվել հանդես գալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի առջև։ Ասմունքի (spoken word) ոճով ելույթում K’Naan-ը քննադատել է ՄԱԿ-ին Սոմալիում տապալված մարդասիրական առաքելության համար[8]։ Միջոցառման մասնակիցներից մեկը՝ սենեգալցի երգիչ Իուսսու Ն’Դուրը, այնքան էր տպավորվել ելույթով և պատանի երաժշտի քաջությամբ, որ նրան հրավիրել է մասնակցել իր նոր ալբոմի («Building Bridges») ձայնագրմանը։

Այդ համագործակցությունը K’Naan-ին հնարավորություն է տվել դրսևորել իրեն նաև ՄԱԿ-ի այլ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ելույթ ունենալ Մոնրեալում ջազի փառատոնի և Halifax Pop Explosion փառատոնի ժամանակ։ 2001 թվականին նա ծանոթացել է պրոդյուսեր Ջերվիս Չրչի (Jarvis Church) հետ և համատեղ ձայնագրել իր դեբյուտային ալբոմը՝ «The Dusty Foot Philosopher»։ Սկավառակը թողարկվել է 2005 թվականին և ընդունվել երաժշտական քննադատների կողմից։ 2006 թվականին ալբոմն արժանացել է Juno Award մրցանակի «Տարվա ռեփ սկավառակ անվանակարգում»[9] և նոմինացվել 2006 Polaris Music Prize մրցանակի։ 2007 թվականին ալբոմն արժանացել է BBC Radio 3 Award for World Music մրցանակի «Նորեկ» կատեգորիայում[10][11]։

2008 թվականին «The Dusty Foot Philosopher» ալբոմը վերաթողարկվել է մի շարք երկրներում և լրացվել նոր միքսերով և DVD-սկավառակով։ Այնուհետև K’Naan-ը մեկնել է սկավառակի շրջագայության՝ զուգահեռաբար աշխատելով հաջորդ՝ «Troubadour» ալբոմի շուրջ։ Երաժիշտը համագործակցել է մի շարք երաժիշտների հետ, այդ թվում՝ Նելլի Ֆուրտադո, Mos Def, The Roots, Dead Prez և այլք։ 2007 թվականին K’Naan-ը Wrasse Records լեյբլում թողարկել է «The Dusty Foot on the Road» երգերի հավաքածուն, որը ձայնագրվել է համաշխարհային շրջագայության ժամանակ[12]։

Երաժշտի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Troubadour»-ը, թողարկվել է 2009 թվականի փետրվարի 24-ին A&M/Octone Records լեյբլում։ Սկավառակի համաշխարհային տարածումն ապահովել է Universal Music Group ընկերությունը։ Նրա երգերը դարձել են որոշ համակարգչային երգերի սաունդրեք․ «Madden NFL 09»-ում օգտագործվել է «ABC’s» երգը, իսկ «FIFA 06»-ում՝ «Soobax»-ը։

K’Naan-ի «Wavin’ Flag» երգի ռեմիքսն այնքան է դուր եկել ունկնդիրներին, որ դարձել է Հարավային Աֆրիկայում 2010 թվականին կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության ոչ պաշտոնական հիմնը[13]։ 2009 թվականի սեպտեմբերի 21-ին երգիչը ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի միջազգային շրջագայության շրջանակներում մեկնել է համաշխարհային շրջագայության[14]։ 2010 թվականի մարտի 21-ին K’Naan-ը այցելել է Մոսկվա[15][16][17][18]։

Ոճ և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները բնութագրում են K’Naan-ի երաժշտությունը որպես «Բոբ Մառլիի ժառանգության, ողջամիտ ամերիկյան հիփ հոփի և բողոքի աչքի ընկնող պոեզիայի խառնուրդ»[7]։ Նրա ձայնը և կատարման եղանակը համեմատվել է Էմինեմի հետ[6]։ Անձամբ K’Naan-ը բնութագրել է իր ստեղծագործությունը որպես «սուր սոցիալական երաժշտություն»։ Իր երգերում երաժիշտը պատմում է իր հայրենի Սոմալիում ստեղծված բարդ իրադրության մասին և կոչ է անում հրաժարվել բռնությունից և զանգվածային սպանություններից[19]։ K’Naan-ը նաև փորձում է խուսափել ձևամոլությունից[20] և գանգստա ռեփին բնորոշ կլիշեից։

K’Naan-ը ոգեշնչվում է ավանդական սոմալիական երաժշտությունից[21]։ «Troubadour» ալբոմում հստակ նկատվում է եթովպիական երաժիշտների, մասնավորապես՝ ջազմեններ Alemayehu Eshete-ի և Tilahun Gessesse-ի ազդեցությունը[22][23]։

Համատեղ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին K’Naan-ը ձայնագրել է երկու համատեղ երգ («Stop For a Minute» և «Looking Back») անգլիական Keane ռոք խմբի հետ՝ նրանց Night Train մինի ալբոմի համար։ Առաջինի համար նկարահանվել է նաև տեսահոլովակ։
  • 2009 թվականի ամռանը K’Naan-ը մասնակցել է ամերիկացի երգիչ Ջեյսոն Մրազի հետ Gratitude Cafe Tour շրջագայությանը։
  • 2010 թվականին՝ Վանկուվերում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, կանադացի 50 երաժիշտ և արտիստ՝ K’Naan-ի գլխավորությամբ հավաքվել է Բրայան Ադամսի ձայնագրման ստուդիայում և ձայնագրել «Wavin' Flag» երգի բարեգործական տարբերակը։ Young Artists for Haiti անվանումը ստացած նախագծի շրջանակներում 2010 թվականի մարտի 12-ին կայացել է երգի համացանցային թողարկումը[24]։
  • 2010 թվականին թողարկվել է նաև 2010 թվականի աշխարհի առաջնության հիմնի երկլեզու տարբերակը՝ «Wavin' Flag (Coca Cola Spanish Celebration Mix)»։ K’Naan-ը երգը կատարել է իսպանացի երգիչ Դավիդ Բիսբալի հետ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • 2004: «My Life Is a Movie»
  • 2005: «The Dusty Foot Philosopher»
  • 2009: «Troubadour»
  • 2012: «Country, God or the Girl»
EP
  • 2012: «More Beautiful Than Silence»
Համերգային ալբոմներ
  • 2007: «The Dusty Foot on the Road»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #137609809 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. «Автором гимна ЧМ-2010 стал рэпер K’Naan»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-28-ին։ Վերցված է 2021-04-16 
  4. Beautiful Dreamer
  5. Egere-Cooper, Matilda (2006-05-30). «K’Naan: Rapping about War» The Independent Archived 2007-05-01 at the Wayback Machine.
  6. 6,0 6,1 McKinnon, Matthew (2005-06-30). «Kicking Up Dust». CBC
  7. 7,0 7,1 Welte, Jim (2006-08-07). «K’Naan breaks out». MP3.com Archived 2007-09-29 at the Wayback Machine.
  8. Doherty, Mike (2005-02-10). «Wandering star». Eye Weekly
  9. 2006 Juno winners
  10. Lusk, John. «Awards for World Music 2007 — Newcomers». BBC
  11. «Canadian musician K’naan captures BBC prize». CBC
  12. «K’naan — The Dusty Foot On The Road Album». Wrasse Records. 2006 Archived 2007-06-29 at the Wayback Machine.
  13. ««Toronto hip-hop artist K’naan says World Cup anthem is a 'huge thing'». MSN News. 2010-01-29»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-22-ին։ Վերցված է 2010-03-28 
  14. ««Coca-Cola представляет гимн мирового тура кубка FIFA»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-28-ին։ Վերցված է 2010-03-28 
  15. ««C Кубком Мира FIFA в Россию приедет K`naan»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-22-ին։ Վերցված է 2010-03-28 
  16. «Как K’Naan в Москве зажигал»
  17. Официальный русскоязычный блог K’Naan
  18. «K’Naan дает старт своему блогу в России!»
  19. Setterington, Joanne (2007-03-17). «K’NAAN — If Rap Gets Jealous». South by Southwest Archived 2007-05-15 at the Wayback Machine.
  20. Colle, Liam (2005-11-03). «NOW HEAR THIS!: K’naan». PopMatters
  21. Rapreviewes.com
  22. https://www.youtube.com/watch?v=rZZyP0i5B5w
  23. Avclub.com
  24. http://www.facebook.com/youngartistsforhaiti?v=app_4949752878

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]