Jump
«Jump» | |
---|---|
Մադոննաի երգը | |
Ժանր | դենս փոփ |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Warner Bros. Records |
Հեղինակ | Մադոննա |
Պրոդյուսեր | Մադոննա |
«Jump», ամերիկացի երգչուհի Մադոննայի չորրորդ և վերջին սինգլը նրա «Confessions on a Dance Floor» տասներորդ ստուդիական ալբոմից, որը թողարկվել էր 2006 թվականի հոկտեմբերի 31-ին «Warner Brothers» լեյբլի կողմից։ Սինգլը հասել է առաջին հորիզոնականին Հունգարիայում և Իտալիայում, ինչպես նաև Ֆինլանդիայում, Իսպանիայում և Դանիայում ընդգրկվել է «լավագույն հնգյակում»։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե «Jump»-ը ծրագրվել էր թողարկվել որպես ալբոմի երրորդ սինգլ։ Բայց որպես երրորդ սինգլ թողարկվել է «Get Together» երգը, իսկ դրա հետ մեկտեղ սկսվել է Confessions Tour յոթերորդ համաշխարհային շրջագայությունը[1]։ Այդ պատճառով սինգլի թողարկումը հետաձգվել է 4 ամսով։ «Get Together»-ը համարվում է «Confessions on a Dance Floor» ալբոմի վաճառքների թվով երրորդ սինգլը։ Դրա տպաքանակը կազմել է 20 հազար օրինակ, այն դեպքում, երբ «Jump»-ի տպաքանակը միայն 9 հազար օրինակ էր[2]։ 2006 թվականի հուլիսի 12-ին հայտնի է դարձել, որ «Jump»-ը դառնալու է ալբոմի չորրորդ սինգլը[3]։
Երգը գրվել է 80-ական թվականների սինտոթոթի ոճով՝ տեխնոյի տարրերով։ Երաժշտական պորտալներից մեկում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ սինգլը «Pet Shop Boys» խմբի «West End Girls» սինգլի տարբերակն է, որը թողարկվել է 1985 թվականին։ Երգի տեքստում կոչ է արվում գործել։ «Պատրաստ ես թռիչքի։ Այո, ես պատրաստ եմ թռիչքի։ Երբեք հետ մի՛ նայիր» (անգլ.՝ Are you ready to jump? Yes, I`m ready to jump! Don't ever look back!)։ Երգի տեքստը նման է Մադոննայի 1989 թվականի «Like a Prayer» ալբոմի «Keep It Together» երգի տեքստին։ Սակայն տեքստի տարբերությունները, այնուամենայնիվ, կան, եթե «Keep It Together»-ում Մադոննան անդրադառնում է ընտանեկան թեմաներին, ապա «Jump»-ում պատմում է նոր սիրո որոնման մասին։
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ քննադատներ երգի տեքստը համեմատել են «Keep It Together» տեքստի, իսկ մեղեդին՝ «Ray of Light» մեղեդու հետ։ «Նյու Յորք Թայմս»-ից Ջոն Պարելեսը «Confessions On A Dance Floor»-ի իր հետազոտության մեջ գրել է, որ «Jump»-ը լավ երաժշտության համակցության և լավատեսության կոչի հիանալի օրինակ է[4]։ Մեթ Զակոսեկը գրել է. ««Jump»-ի և «Push»-ի մեղեդիներով Մադոննան վերադառնում է 90-ական թվականների վերջեր, իսկ տեքստերը տրամադրում են անհրաժեշտ տոնայնություններ[5]»։ About.com կայքից Բիլ Լամբը երգը անվանել է ալբոմի լավագույնը։ Յասոն Շևոունն իր կայքում գրել է, որ տեսնում է «Jump» և «Push» երգերի նմանությունը 70-ականների վերջին Դոնա Սամերի և Ջորջիո Մորոդերի երգերին[6]։
Ճանապարհ հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Warner Brothers» լեյբլը, որը թողարկել է սինգլը, ցանկացել է երգը խորհուրդ տալ որպես նոր հիթ և առաջին անգամ երգը հնչել Է ԱՄՆ-ի հեղինակավոր «Top 40 CHR» ռադիոկայանի եթերում[7]։ Բայց երգը հիթ չի դարձել, այլ հասել է ընդամենը 21-րդ հորիզոնականին և 2007 թվականի հունվարի 27-ին այլևս չի հեռարձակվել։ Բացի այդ, երգը ցանկացել են օգտագործել որպես «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի սաունդթրեք[8]։
iTunes-ում թողարկվելուց հետո երգը հայտնվել է «Bubbling Under Hot 100 Singles» հիթ-շքերթում, իսկ հետո Billboard Hot 100 հիթ-շքերթի 53-րդ հորիզոնականում։ «Jump»-ը Մադոննայի քսանչորսերորդ ստեղծագործությունն է, որը գլխավորում էր «Hot Dance Club Play»-ը։ Երգը հիթ-շքերթից դուրս է եկել 2006 թվականի նոյեմբերի 18-ին[9]։ Սա նաև յոթերորդ սինգլն է, որն առաջին տեղն Է զբաղեցրել Hot 100 Singles Sales հիթ-շքերթում։ Գնվել է 31 հազար թվային ներբեռնումներ և 9 հազար CD-սինգլներ։ Երգը դարձել է երգչուհու չորրորդ սինգլը, որը գլխավորել է Hot Dance Airplay հիթ-շքերթը[10]։ Մեծ Բրիտանիայում երգը առաջնաելույթ է ունեցել է 59-րդ հորիզոնականում, իսկ մեկ շաբաթ անց բարձրացել է ազգային հիթ-շքերթի 9-րդ հորիզոնական, ինչի համար էլ դարձել է Confessions on a Dance Floor-ի չորրորդ երգը, որը հասել է նման արդյունքի[11][12]։ Ավստրալիայում սինգլը առաջնաելույթ է ունեցել 29-րդ հորիզոնականում, իսկ հետո գլխավորել է ազգային հիթ-շքերթը[13]։ Իտալիայում «Jump»-ը 13 շաբաթ գտնվել է «լավագույն տասնյակում»[14]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով իր համաշխարհային Confessions Tour շրջագայությունը Ճապոնիայում՝ Մադոննան մնացել է Տոկիոյում, որտեղ էլ տեղի են ունեցել տեսահոլովակի նկարահանումները։ Մադոննայի ոճաբան Էնդի Լե Կոմպետեն խորհուրդ է տվել պլատինե սպիտակ կեղծամ դնել։ Այստեղ երգչուհին անցկացրել է 2 օր[15]։ Տեսանյութը նկարահանվել է պարկուր արտիստ Սեբաստիան Ֆուկոյի հետ համագործակցությամբ, որը լայնորեն հայտնի է Տոկիոյում[16]։ Ըստ սցենարի՝ Մադոննան Տոկիոյի կյանքով է պարում, իսկ Սեբաստյանը ցույց է տալիս պարկուրի հնարքներ։ Եզրափակիչ մասում Մադոննան սալտո է անում։
Կենդանի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Jump»-ի սեմփլը գովազդային ձայնասկավառակի համար օգտագործվել է Confessions on a Dance Floor ալբոմի գովազդի համար, որը պարտվել է Լոնդոնի հեղինակավոր G-A-Y-ն և KokoClub ակումբներում։ «Jump» երգով Մադոննան հանդես է եկել բազմաթիվ փառատոներում։ Նրա համաշխարհային շրջագայության ժամանակ ստեղծագործությունը թվով չորրորդն է եղել։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորության և Եվրոպայի CD սինգլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jump (Ալբոմային տարբերակ) — 3:59
- Jump (Extended Album Version) — 5:09
Միացյալ Թագավորության CD սինգլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jump (Radio Edit)
- Jump (Junior Sanchez`s Misshapess Mix)
- History (B-Side)
ԱՄՆ-ի և Եվրոպայի 2x12 վինիլային ձայներիզ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Jump» (Jacques Lu Cont Mix) — 7:47
- «Jump» (Album Version) — 3:59
- «Jump» (Extended Album Version) — 5:09
- «Jump» (Axwell Remix) — 6:38
- «Jump» (Junior Sanchez’s-Misshapes Mix) — 6:49
- «History» — 5:54
- «Jump» (Radio Edit) — 3:22
ԱՄՆ-ի և Կանադայի մաքսի CD
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Jump» (Radio Edit) — 3:22
- «Jump» (Jacques Lu Cont Mix) — 7:47
- «Jump» (Axwell Remix) — 6:38
- «Jump» (Junior Sanchez’s-Misshapes Mix) — 6:49
- «Jump» (Extended Album Version) — 5:09
- «History» — 5:55*
Վինիլային ձայներիզ 12" СК
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Jump» (Jacques Lu Cont Mix) — 7:47
- «Jump» (Extended Album Version) — 5:09
- «History» — 5:54
Ճապոնական պրոմոսինգլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Jump» (Live Version) — 4:48
Ձայնագրության մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վոկալ՝ Մադոննա
- Հեղինակներ՝ Մադոննա, Ջո, Հենրի, Ստյուարդ Պրայս
- Պրոդյուսերներ՝ Մադոննա, Ստյուարդ Պրայս
- Ասիստնետ՝ Ալեքս Դրոմգոդ
- Աուդիո, միքսինգ՝ Մարկ «Spike» Ստենդ
- Մաստեր սկավառակ՝ Բրայն «Big Boss» Գարդներ
Հորիզոնականներ հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր (2006) | Գագաթնակետային հորիզոնական |
---|---|
Ավստրալիա[13] | 29 |
Ավստրիա | 20 |
Բելգիա (Flanders) | 18 |
Կանադա | 7 |
Չեխիա[17] | 20 |
Դանիա | 7 |
Եվրոպա[9] | 19 |
Գերմանիա | 23 |
Հունգարիա[18] | 1 |
Իռլանդիա | 19 |
Իտալիա[14] | 1 |
Ռումինիա[19] | 6 |
Իսպանիա | 3 |
Շվեդիա | 40 |
Շվեյցարիա | 21 |
Միացյալ Թագավորություն[12] | 9 |
ԱՄՆ Billboard Bubbling Under Hot 100[7] | 5 |
ԱՄՆ Billboard Hot Dance Club Play[9] | 1 |
ԱՄՆ Billboard Hot Dance Airplay[10] | 1 |
ԱՄՆ Billboard Hot Singles Sales | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Reporter, Staff (2006 թ․ ապրիլի 27). «For The Record: Quick News On Madonna, Mary J. Blige, Red Hot Chili Peppers, Shyne, Jennifer Lopez, 50 Cent & More». MTV. MTV News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Caulfield, Keith (2006 թ․ ապրիլի 4). «Ask Billboard: Sorry Get Together». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Caulfield, Keith (2006 թ․ հուլիսի 12). «Ask Billboard:Madonna's single». Billbaord. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Pareles, Jon (2005 թ․ նոյեմբերի 14). «Thoroughly Modern Madonna Gets Retro». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Zabosek, Matt (2005 թ․ նոյեմբերի 21). «Madonna's Confession: My new album could be so much more». The Chicago Maroon. University of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Lamb, Bill (2005 թ․ նոյեմբերի 15). «Whirlwind Tour Of Classic Dance Sounds With a 21st Century Sheen». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 7,0 7,1 Caulfield, Keith (2006 թ․ նոյեմբերի 6). «Ask Billboard: Stalled 'Jump'». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Caulfield, Keith U.S. Radio Hangs Up on Madonna(անգլ.) // Billboard : magazine. — New York: Nielsen Business Media, Inc, 2006. — Т. 118. — № 30. — С. 76. — ISSN 0006-2510.
- ↑ 9,0 9,1 9,2 «Madonna - Jump - Billboard Chart history». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 10,0 10,1 Pietrolungo, Silvio Disney 'Montana' Sets Record(անգլ.) // Billboard : magazine. — New York: Nielsen Business Media, Inc, 2006. — Т. 118. — № 45. — С. 104. — ISSN pages 104 pages.
- ↑ «UK Singles Top 75». The Official Charts Company. acharts.us. 2006 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 12,0 12,1 «UK Singles Top 75». The Official Charts Company. acharts.us. 2006 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 13,0 13,1 «Australia Singles Top 50». Australian Recording Industry Association. acharts.us. 2006 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 14,0 14,1 «Madonna - Jump on Italian charts». Federation of the Italian Music Industry. Ultratop 50. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Reporter, Icon (2006 թ․ հոկտեմբերի 6). «Behind The Scenes Of The Jump Video Mademoiselle». Icon: Official Madonna website. Madonna.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Donachiel (2006 թ․ դեկտեմբերի 17). «Parkour - Fashion phenomenon or new philosophy». The Morning Star. People's Press Printing Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «RADIO TOP100 Oficiální - Madonna Jump». International Federation of the Phonographic Industry. IFPIcr.cz. 2007 թ․ մարտի 14. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Editors' Choice rádiós játszási lista - 2006 edition 51». Mahasz. Magyar Hanglemezkiadók Szövetsége. 2006 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Romanian Singles Chart - Issue 49 - 2006». Romanian Top 100. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=unknown-host
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Jump» հոդվածին։ |
|