Judas (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Judas»
«Judas» սինգլի շապիկը (Լեդի Գագա, )
Լեդի Գագայի սինգլը
Born This Way ալբոմից
Թողարկված Ապրիլի 15, 2011
Ֆորմատ CD սինգլ, Digital Download
Ժանր Դենս, էլեկտրոհաուզ
Տևողություն 4:09
Լեյբլ Streamline, Interscope, Kon Live
Պրոդյուսեր Լեդի Գագա, RedOne
Երգի հեղինակներ Ստեֆանի Գերմանոտտա, Նադիր Խայաթ

«Judas» (Հուդա), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի Born This Way ալբոմի 2-րդ սինգլն է։ Երգի համաշխարհային թողարկման պրեմիերան տեղի է ունեցել 2011թ ապրիլի 15-ին։ Երգը պարային հիթ է, որը ներկայացնում է կնոջ դժբախտ սերը դեպի մի տղամարդու, որը և հետո դավաճանում է այդ կոնջը։ Թեման նույնն է, ինչպես մի քանի նախորդ երգերում՝ LoveGame, Bad Romance և Alejandro։ Լեդի Գագան հաստատել է, որ երգը հորինված է հիմնվելով Նոր Կտակարանում նկարագրված դեպքերին, և երգում օգտագործված է Հուդա Իսկարիովտացու, Մարիա Մագդաղենացու և այլ ուրիշ կերպարներ։ Լեդի Գագան ներկայանում է Մարիա Մագդաղենացու կերպարով, Նորման Ռիդսը Հուդա Իսկարիովտացու, իսկ Ռիկ Գոնսալեսը Հիսուսի կերպարով։

Արտաքին հղումներ[խմբագրել]