Jelly Belly
| Բնագավառ | candy industry | |
|---|---|---|
| Ստեղծում | 1898 | |
| Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Location of formation | Բելվիլ | |
| Գլխամասի վայր | Fairfield | |
| Product or material produced | Դոնդողե կամ մարմելադե կոնֆետներ | |
| Պաշտոնական կայք | www.jellybelly.com | |
Jelly Belly Candy Company, որը նախկինում հայտնի է եղել որպես Herman Goelitz Candy Company և Goelitz Confectionery Company, ամերիկյան ընկերություն, որն արտադրում է «Jelly Belly» դոնդողե կամ մարմելադե կոնֆետներ և այլ կոնֆետներ[1]։
Ընկերությունը հիմնվել է Կալիֆոռնիայի Ֆեյրֆիլդ քաղաքում, իսկ երկրորդ արտադրամասը գտնվում է Իլինոյսի Հյուսիսային Չիկագոյում: Վիսկոնսին նահանգում գտնվող «Pleasant Prairie» արտադրական և էքսկուրսիոն կենտրոնը փակվել է 2020 թվականին[2]։ 2008 թվականի հոկտեմբերին ընկերությունը բացել է 4645 մ² տարածքով արտադրական գործարան Թաիլանդի Ռայոնգ քաղաքում, որտեղ միջազգային շուկայի համար արտադրում է կոնֆետներ[3]։ 2023 թվականի հոկտեմբերին «Ferrara Candy» ընկերությունը հայտարարել է, որ գնել է «Jelly Belly Candy» ընկերությունը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1866–1913
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուստավ Գյոլիցը Միացյալ Նահանգներ է եկել 1866 թվականին Գերմանիայից և 1869 թվականին սկսել է հրուշակեղենի բիզնեսը Իլինոյսի Բելվիլ քաղաքում[5]։ Նրա կրտսեր եղբայրները՝ Ալբերտը և Ջորջը գաղթել են Ամերիկա և միացել նրան բիզնեսում։ 1898 թվականին ընկերությունը սկսել է արտադրել «դդմակոնֆետներ»: Քաղցր եգիպտացորենը քաղցրավենիքի տեսակ է, որը հավանաբար մշակվել է Ֆիլադելֆիայի Wunderle's Candy ընկերության աշխատակից Ջորջ Ռենիգերի կողմից: Goelitz հրուշակեղենի ընկերությունը հաջող կերպով վաճառել է մի շարք մեղրային կոնֆետներ, ներառյալ քաղցր եգիպտացորենը[6][7]։ 1900 թվականին ընկերությունը արտադրամաս է բացել Ցինցինատիում, իսկ 1904 թվականին ընկերությունը բացել է մեկ այլ գործարան Չիկագոյում: Ի վերջո 1913 թվականին ընկերությունը տեղափոխվել է Հյուսիսային Չիկագո[5]։
1913–1980
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուստավի որդի Հերման Գյոլիցը տեղափոխվել է Ուեսթ Քոսթ և հիմնել է իր սեփական բիզնեսը՝ Herman Goelitz Candy Company: Ընկերությունը 1924 թվականին հաստատվել է Օքլենդում, Կալիֆոռնիա: 1960-ականներին ընկերությունը սկսել է ընդլայնել արտադրանքի գիծը՝ ներառելով դոնդողե կամ մարմելադե կոնֆետներ, տարբեր դոնդողներ և այլ հրուշակեղեն: «Այդ նոր ապրանքներից մեկը փոքրիկ և շատ համեղ «Մինի Ջելի Բինն է եղել [մշակված 1965 թվականին]»[8][9]։ Կոնֆետի համար բնական բուրավետիչ է ավելացվել կենտրոնին, իսկ արտաքին կեղևը գունանյութով է ներկվել, ինչը նորարարություն է եղել այդ ժամանակների համար։
Ռոնալդ Ռեյգանը, որը «տարիներ առաջ հրաժարվել է ծխախոտից և որպես փոխարինող օգտագործել կոնֆետը»՝ առաջին անգամ փորձել է ընկերության [մինի] մարմելադները 1969 թվականին: Ըստ «People» ամսագրի խմբագիր Մարիա Վիլհելմի՝ նա «կախվածություն է ունեցել» Ռոուլենդից այդ մարմելադը ստանալուց հետո[10]։
Ռեյգանը որպես նահանգապետ 1973 թվականին գրել է Հերման Ռոուլենդին՝ «մենք հազիվ թե կարողանանք ժողով սկսել կամ որոշում կայացնել՝ առանց մարմելադե կոնֆետների տարայի կողքով անցնելու»[11]։
1976 թվականին Դեյվիդ Քլեյնը՝ կոնֆետներ և ընդեղեն արտադրողը համագործակցել է Հերման Ռոուլենդի (Հերման Գյոլիցի թոռ) հետ՝ բնական բուրավետիչ օգտագործող դոնդողե կոնֆետ մշակելու համար: Օգտագործելով Մինի ջելի բինի կոնցեպտը՝ ստեղծվել է «Jelly Belly jelly Bean»-ը[12]։ Դեյվիդ Քլայնը վարձել է Herman Goelitz Candy Company-ին, որպես իր պայմանագրային արտադրող: Քլեյնը ստեղծել է «Jelly Belly» անունը՝ որպես հարգանքի տուրք բլյուզ երաժիշտ Լեդ Բելլիին և հանդես է եկել որպես արտադրանքի հայտնի կարմիր և դեղին ապրանքանիշի ձևավորման հեղինակ[13]։
Դեյվիդ Քլեյնը վաճառել է առաջին «Jelly Belly» կոնֆետները 1976 թվականին Կալիֆոռնիայի Ալհամբրայում գտնվող Fosselman's պաղպաղակի սրահում: Առաջին համերը եղել են բալի, մանդարինի, կիտրոնի, կանաչ խնձորի, խաղողի, քաղցրահամ, արմատային գարեջրի և սերուցքային սոդայի համերով[14]։ Դեյվիդ Քլեյնի գաղափարն է եղեկ «վաճառել դրանք որպես առանձին համային տեսականի՝ բազմազան փաթեթի փոխարեն...»[15]։
1980–ներկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության արտադրանքի մշակող և գործարանի մենեջեր Մարինուս վան Դամը վերահսկել է Ջելի բելի մարմելադե հատիկների մշակումը: 1980-ականներին շատ համեր են մշակվել։ 1980 թվականին Քլեյնը վաճառել է «Jelly Belly» ապրանքանիշը[16]։ «Դեյվիդ Քլեյնը Jelly Belly ապրանքանիշը վաճառել է Ռոուլենդին՝ 4,8 միլիոն դոլարով, որը վճարվել է ամսական մարումներով 20 տարվա ընթացքում, Քլեյնը այն բաժանել է գործընկերոջ հետ»[17]։ «The Jelly Belly» ապրանքանիշը գրանցվել է 1982 թվականի օգոստոսի 3-ին[18]։ «Mr. Jelly Belly» կերպարը մշակվել է 1983 թվականին։ Մինչ կերպարի զարգացումը Դեյվիդ Քլեյնն իրեն անվանել է«Միստր Ջելի բելի»։

1981 թվականին հանրությունը տեղեկացել է այն մասին, որ Ռեյգանը սիրում է այդ մարմելադե կոնֆետները[19]։ Ընկերությունը նրան կոնֆետ է մատակարարել նախագահության ողջ ընթացքում[20]։ Նախագահ Ռոուլենդը գրել է՝ «Մենք ոգևորված էինք մամուլում հայտնված տեղեկություններից այն մասին, որ նախագահ Ռեյգանը մարմելադե կոնֆետից տարաներ է նվիրել այցելող բարձրաստիճան պաշտոնյաներին»[19]։ Ռեյգանը այդ մարմելադե կոնֆետների հատիկներից ուղարկել է տիեզերք՝ ուղարկելով Space Shuttle Challenger-ով 1983 թվականին STS-7 առաքելության ժամանակ[21]։ Այնուամենայնիվ դրանից հետո Ռեյգանը «հաստատել է M&M's-ը որպես Սպիտակ տան պաշտոնական քաղցրավենիք՝ իր պաշտոնավարման ութերորդ և վերջին տարվա ընթացքում»[22]։
2001 թվականին ընկերությունը վերանվանվել է «Jelly Belly Candy Company»[23]։
2022 թվականին ընկերությունը դատի է տվել Քլեյնին դաշնային դատարանում, որովհետև վերջինս կեղծ պնդումներ է ներկայացրել առ այն, որ ինքը ընկերության հիմնադիրն է[24]։
2023 թվականի հոկտեմբերին «The Ferrara Candy Company»-ն գնել է «Jelly Belly Candy Company»-ն՝ «CTH Invest»-ի միջոցով, որը «Ferrara»-ի առաջատար հոլդինգային ընկերությունն է եղել: Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել[25]։
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջելի կոնֆետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության ֆիրմային արտադրանքը՝« Jelly Belly jelly Bean» ունի ավելի քան 50 տեսակ՝ սկսած ավանդական համերից, ինչպիսիք են նարինջը, կիտրոնը, լայմը և բալը, մինչև ավելի էկզոտիկները, ինչպիսիք են դարչինը, նուռը, կապուչինոն, պոպկորնը և մանգոն[26]։
Jelly Belly Candy Company-ն լիցենզավորված կերպով արտադրում է բազմաթիվ մասնագիտացված մարմելադե կոնֆետներ, ինչպիսիք են Տաբասկո սոուսը և այլ անսովոր համերով կոնֆետներ, ինչպիսիք են էգնոկի և թխկի օշարակով նրբաբլիթների համերը[27]։ Մի քանի համեր, ինչպիսիք են լիչին և կանաչ թեյը վաճառվում են միայն ԱՄՆ-ից դուրս գտնվող շուկաներում[27]։
Մի քանի համեր հիմնված են հանրաճանաչ ալկոհոլային խմիչքների վրա՝ սկսած 1977 թվականին արտադրված Մաի Տաից[28]։ Տարիների ընթացքում նոր հավելումներ են եղել ելակի դայակիրի, մարգարիտա, մոխիտո և պինյա կոլադա համերով[28]։ Գարեջրի համով կոնֆետները ոգեշնչվել են ցորենի գարեջրից և ներկայացվել են 2014 թվականին[28][29]։ Բոլոր համերը լիովին զերծ են ալկոհոլից[28]։
«Bertie Bott's Every Flavor Beans»-ը ոգեշնչվել է Հարրի Փոթերի գրքաշարից և ցուցադրել է հումորային սարսափելի համեր, ինչպիսիք են «սրտխառնոցի», «ականջի կեղտի», «սկունսի», «հոտած ձվի» և «ցեխի» համերը: Նմանատիպ արտադրանքը կոչվում է «BeanBoozled», որը նման է «նորմալ» համերին, բայց ունի այլ անվանում, դրանց օրինակներից են «Դեղձը» և «սրտխառնոցը»[30][31]։
«Sport Beans»-ը մարմելադե հատիկներ են, որոնք նախատեսված են ֆիզիկական էներգիա ապահովելու և մարզական կատարողականությունը բարձրացնելու համար[32][33]։ Դրանք պարունակում են ածխաջրեր, էլեկտրոլիտներ (նատրիումի և կալիումի տեսքով) և B1, B2, B3 և C վիտամիններ[34][33][34]։
Այլ կոնֆետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը պատրաստել է ավելի քան 100 տարբեր հրուշակեղեն, այդ թվում՝ շոկոլադներ, քաղցրարմատ, ծամոն և քաղցր եգիպտացորեն[35]։
Գրասենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը շահագործում է երեք արտադրական գործարան՝ Ֆեյրֆիլդում, Հյուսիսային Չիկագոյում և Ռայոնգում։ Չորրորդ հաստատությունը Pleasant Prairie-ն գտնվում է Վիսկոնսինում, որը բաշխման և էքսկուրսիոն կենտրոն է եղել, որը սակայն փակվել է 2020 թվականի օգոստոսի 3-ին[36][37][38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Goelitz Announces New Corporate Identity». The Gourmet Retailer. 2000 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Jelly Belly to Close Pleasant Prairie, Wisconsin Store and Tour». Jelly Belly to Close Pleasant Prairie, Wisconsin Store and Tour (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-22-ին. Վերցված է 2020-09-02-ին.
- ↑ «Candymaker overcomes global market challenges at new facility in Thailand». Packaging Digest. 2010 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Jelly Belly Acquisition Update».
- ↑ 5,0 5,1 Bearden-White, Christina (2013 թ․ մարտի 3). «Gustav Goelitz (1846-1901)». Immigrant Entrepreneurship. German Historical Institute. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «The History of Candy Corn: A Halloween Candy Favorite». Better Homes and Gardens. 2015-08-28. Արխիվացված օրիգինալից 2016-10-14-ին. Վերցված է 2016-10-18-ին.
- ↑ «The Saccharine History of Candy Corn | National Geographic | The Plate». 2015-10-27. Արխիվացված է օրիգինալից 2016-10-20-ին. Վերցված է 2016-10-18-ին.
- ↑ «How I Made My Millions: Episode 14». CNBC. 2012 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «A Hill of Beans, Jelly Belly on CNBC». Jelly Belly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Wilhelm, Maria (1981 թ․ փետրվարի 23). «If the Reagan Administration Is Full of Beans, Blame Jelly Belly Baron Herman Rowland». People Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Jelly Belly honors Reagan». NBC News. 2004 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Murphy, Kate (2008 թ․ հունիսի 26). «Not Just Another Jelly Bean». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Knoll, Corina (2011 թ․ հունիսի 22). «Jelly Belly creator sour over lost legacy but sees sweet future: David Klein now gives midday $5 tours at his no-frills candy factory in Covina while he brainstorms ideas for a new line of gourmet jelly beans in exotic flavors as he seeks what he craves most: recognition». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Jelly Belly Jelly Beans Celebrate Three Decades and Bean-Filled Future» (Press release). Jelly Belly. 2013 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Wade, Tony (2013 թ․ մարտի 29). «Not-so-sweet story of original 'Mr. Jelly Belly'». Daily Republic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Rogers, John (2011 թ․ հոկտեմբերի 30). «Former Mr. Jelly Belly looking for sweet comeback». AP Online. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին – via HighBeam Research.
- ↑ Wade, Tony (2013 թ․ մարտի 29). «Not-so-sweet Story of Original Mr. Jelly Belly». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Jelly Belly Trademark». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 19,0 19,1 Rowland, Herman G. Sr. (2012). «The Candy Man Can». Chicken soup for the entrepreneur's soul: Advice & inspiration for fulfilling dreams. Cos Cob, CT: Backlist, LLC, a unit of Chicken Soup for the Soul Pub. էջ 135. ISBN 978-1-4532-7622-8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Danilovich, Nico (2023 թ․ հունիսի 2). «Why 3.5 Tons Of Jelly Beans Were Once Shipped To The White House». Tasting Table. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ McCreary, Donna D. (2009 թ․ հուլիսի 9). «President Ronald Reagan and Blue Jelly Beans». Great History. Արխիվացված է օրիգինալից 2014-04-26-ին. Վերցված է 2019-09-07-ին.
- ↑ «This Is Why M&Ms Are The Official Candy Of The White House». 2017 թ․ հունվար. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Murphy, Kate (2008 թ․ հունիսի 26). «Not Just Another Jelly Bean». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Jelly Belly sues Florida man who it says is claiming to be the company founder». Արխիվացված օրիգինալից 2022-08-27-ին. Վերցված է 2023-02-18-ին.
- ↑ «Jelly Belly Acquisition Update».
- ↑ «Jelly Belly Flavor Guides». JellyBelly.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 27,0 27,1 Pahle, Rebecca (2016 թ․ ապրիլի 16). «22 of the World's Craziest Jelly Bean Flavors». Mental Floss. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 «Jelly Belly Unveils Beer Flavored Jelly Bean». Entertainment Close-Up. Close-Up Media. 2014 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին – via HighBeam Research.
- ↑ Nichols, Laura (2014 թ․ մայիսի 31). «Jelly Belly Fans Quench Their Thirst with Draft Beer-Flavored Candies». PRWeek (US). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «15 new snacks to try for Halloween 2015». CNN News. 2015 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Sera (2009 թ․ ապրիլի 2). «Candy Review: Jelly Belly's BeanBoozled». Candy Addict. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «How I Made My Millions: Episode 14». CNBC. 2012 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 33,0 33,1 Andersen, Charlotte Hilton. «12 Tasty Alternatives to Energy Gels». Shape. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 34,0 34,1 Adams, Alison (2017 թ․ սեպտեմբերի 11). «Are Jelly Belly Beans a Good Source of Quick Energy for Running?». Livestrong.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Jelly Belly Confections». JellyBelly.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Jelly Belly to Close Pleasant Prairie, Wisconsin Store and Tour». Jelly Belly to Close Pleasant Prairie, Wisconsin Store and Tour (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-22-ին. Վերցված է 2020-09-02-ին.
- ↑ Holman, Donna. «Jelly Belly Center (WI)». Factory Tours USA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Saunders, Jessica (2008 թ․ հուլիսի 27). «Jelly Belly prepares to open first overseas plant as demand sweetens». San Francisco Business Times. Արխիվացված օրիգինալից 2016-08-16-ին. Վերցված է 2015-04-15-ին.