It Gets Better Project

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
It Gets Better Project
It Gets Better logo.png
ՏեսակՔարոզարշավ
Հիմնադրված2010-09-21 (10 տարի առաջ)
ՆպատակներԼԳԲՏ երիտասարդների շրջանում ինքնասպանությունների կանխարգելում
ՏեղագրությունԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՏարածաշրջանԱմբողջ աշխարհ
Կարևոր անձինքԴեն Սեվեջ և Թերի Միլեր
Կայքitgetsbetter.org

«It Gets Better» ( անգլ. թարգմանաբար՝ «Ամեն ինչ փոխվում է դեպի լավը», «Ամեն ինչ բարելավվում է»), գործունեությունը համացանցում ծավալող ակցիա, որը հիմնադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում գեյ ակտիվիստ, հեղինակ և լրագրող Դեն Սևեջի և նրա ամուսնու[1]՝ Թերի Միլերի կողմից[2]՝ ի պատասխան դեռահասների ինքնասպանություններին, որոնք բուլիինգ են ենթարկվել այն բանի համար, որ գեյ են, կամ նրանց հասակակիցները կասկածել են, որ նրանք գեյ են։ Դրա նպատակն է կանխել ինքնասպանությունները ԼԳԲՏ երիտասարդների շրջանում, ստիպելով մեծահասակներին հաղորդագրություն փոխանցել, որ այդ դեռահասների կյանքը կբարելավվի[3]: Նախագիծն արագ աճել է. առաջին շաբաթվա ընթացքում ներբեռնվել է ավելի քան 200 տեսանյութ[4], իսկ հաջորդ շաբաթ նախագծի ՅուԹյուբյան ալիքը հասել է 650 տեսանյութերի սահմանաչափի[5]: Նախագիծը այժմ գործում է իր սեփական՝ It Gets Better Project կայքում[5], և ավելի քան 50,000 գրառում է ներառում տարբեր սեռական կողմնորոշումների մարդկանց[6]՝ այդ թվում, բազմաթիվ աստղերի կողմից[7]։ Տեսանյութերն ավելի քան 50 միլիոն դիտում են հավաքել։

Նախագծից ակնարկներով գիրքը լույս է տեսել 2011 թվականի մարտին[8]։ 64-րդ Primetime Creative Arts Emmy Awards մրցանակաբաշխության ժամանակ նախագիծն արժանացել է Հեռուստատեսային արվեստի և գիտությունների ակադեմիայի մարզպետի մրցանակին (անգլ.՝ Academy of Television Arts & Sciences Governor's Award) «ուսուցանելու և ոգեշնչելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների ռազմավարական, ստեղծագործական և հզոր օգտագործման» համար՝ համաձայն ակադեմիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Բրյուս Ռոզենբլումին[9]։

Քարոզարշավի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման տեսանյութ է ձայնագրել It Gets Better Project-ի համար (2010)

Քարոզարշավն աջակցում է ստացել մեդիայի բազմաթիվ աստղերի, ինչպես նաև տարբեր սեռական կողմնորոշումների հարյուրավոր այլ մարդկանց կողմից։ Կարճ տեսանյութերում մարդիկ պատմում են իրենց կյանքի պատմությունները։ Երգիչ Ջեֆրի Սթարը նույնիսկ հատուկ նախագծի համար «Kiss It Better» անվանմամբ երգ է ձայնագրել, որն անվճար ներբեռնման համար տեղադրել է համացանցում:

Նախագծում մասնակցություն են ունեցել երգչուհի Լեդի Գագան[10], դերասանուհի Էն Հեթուեյը[11], լրագրող Լարի Քինգը[12], երգիչ Դարրեն Հեյզը[13], դերասանուհի և հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը[14], երգչուհի Կեշան[15], ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, քաղաքական գործիչներ Հիլարի Քլինթոնը[16] և Ջո Բայդենը[17], երգչուհի և դերասանուհի Ջուելը[18], դերասան Իան Սոմերհոլդերը[11], դերասանուհի Ջուլի Բենցը[11], դերասան Քրիս Քոլֆերը[19], դերասան և կատակերգու Դեյն Քուքը[20], մոդել Էդրիան Քարին[21], երգչուհի Գլորիա Էստեֆանը[22], երգչուհի և դերասանուհի Իվ Ջեֆերսը[23], դերասան Ջեսի Ֆերգյուսոնը[24], հեռուստահաղորդավար Թիմոթի Գանը[25], դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը[26], հայտնի բլոգեր Պերես Հիլթոնը[27], երգչուհի Ջանեթ Ջեքսոնը[28], դերասան Նիլ Պատրիկ Հարիսը[29], երգչուհի Սիարան, երգիչ Ադամ Լամբերտը[30], դերասանուհի Ջենի ՄաքՔարթին[11], երգիչ Էյ Ջեյ Մաքլինը[31], դերասան Զաքարի Քուինտոն[32], եպիսկոպոս Ջին Ռոբինսոնը[33], երգիչ Prince Poppycock-ը և շատ այլոք։

Նմանատիպ նախագծեր ընդունող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում նույնպես ստեղծվել է նախագծի՝ «Es wird besser» անվանմամբ գերմանալեզու տարբերակը[34], Նիդերլանդներում՝ «Het wordt beter»[35], Մոլդովայում՝ «Totul se va schimba spre bine»[36]։ Ֆինլանդիայում մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում նաև նախարար Ալեքսանդր Սթուբբը մասնակցել են «Kaikki muuttuu paremmaksi» (հայերեն՝ Ամեն ինչ փոխվում է դեպի լավը) տեսաարշավին, որը կոչ է արել դեռահասներին հարմարավետ զգալ իրենց սեռական կողմնորոշման մեջ[37]։ Մեծ Բրիտանիայում վարչապետ Դևիդ Քեմերոնը[38] և խորհրդարանի այլ անդամներ, ռազմականներ, դերասաններ, ուսուցիչներ, ծնողներ մասնակցել են նմանատիպ՝ «It gets better… today» ( անգլ. թարգմանաբար՝ «Ամեն ինչ փոխվում է դեպի լավը․․․ այսօր») քարոզարշավում[39][40][41]։ Կանադայում It Gets Better Canada կազմակերպությունը 12 րոպե տևողությամբ տեսահոլովակ է նկարահանել հայտնի կանադացիների մասնակցությամբ[42]։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահներից մեկը՝ Նելի Կրուսը ձայնագրել է «It Gets Better Europe» տեսանյութը[43]։

2017 թվականի հուլիսին սկսել է աշխատել It Gets Better Project-ի ռուսական փոխկապակցված ստորաբաժանումը։ Այն ստեղծվել է Սանկտ Պետերբուրգից մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ (Նյու Յորքում գլխավոր կազմակերպության հետ գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականի մայիսի 27-ին)[44]։

Գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտին թողարկվել է Դեն Սևեջի և Թերի Միլերի խմբագրած՝ «Ամեն ինչ փոխվում է դեպի լավը․ Քամինգ աուտ, բուլիինգի հաղթահարում և արժանապատիվ կյանքի ստեղծում» (անգլ.՝ It Gets Better: Coming Out, Overcoming Bullying, and Creating a Life Worth Living) ակնարկների գիրքը, որը նույն թեմատիկայով էր, ինչ տեսանախագիծը։ Այն ավելի քան 100 շարադրություններ և ակնարկներ է պարունակում[45], որոնցից որոշները վերցվել են տեսանյութերից, իսկ մնացածները բնօրինակ են։ Գիրքը հրատարակվել է Dutton Penguin-ի կողմից։ Այն ընդգրկվել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում[46]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wyatt Buchanan (October 21, 2005)։ «Marriage can be right for us all, says Dan Savage. But let's not get carried away with monogamy»։ San Francisco Chronicle։ Արխիվացված է օրիգինալից January 6, 2012-ին։ Վերցված է April 30, 2011 
  2. «Video: Authors @Google: Dan Savage and Terry Miller on the It Gets Better Project | It Gets Better Project»։ Itgetsbetter.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-03-ին։ Վերցված է 2011-08-21 
  3. Parker-Pope Tara (September 22, 2010)։ «Showing Gay Teens a Happy Future»։ The New York Times 
  4. Savage Dan։ «Welcome to the It Gets Better Project»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-11-ին։ Վերցված է 2010-10-12 
  5. 5,0 5,1 Hartlaub Peter (2010-10-08)։ «Dan Savage overwhelmed by gay outreach's response»։ San Francisco Chronicle։ Վերցված է 2010-10-09 
  6. Noreen Fagan (փետրվարի 8, 2011)։ «Dan Savage talks teens, straight people and It Gets Better»։ Xtra!։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 14, 2011-ին։ Վերցված է փետրվարի 15, 2011 
  7. «President Obama: It Gets Better»։ October 21, 2010 
  8. Furlan Julia (March 22, 2011)։ «The 'It Gets Better Project' Turns the Spotlight on Anti-Gay Bullying»։ WNYC։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2011-ին։ Վերցված է March 30, 2011 
  9. «"It Gets Better" to Get Governors Award»։ emmys.com։ 2012-08-22։ Վերցված է 2012-09-15 
  10. «Lady Gaga - The Monster Ball - Phoenix - "It Gets Better"»։ YouTube։ Վերցված է 2011-09-22 
  11. 11,0 11,1 11,2 11,3 «The Trevor Project - It Gets Better!»։ YouTube։ Վերցված է 2010-10-08 
  12. «CNN: Janet Jackson opens up about Michael/Trevor Project»։ Larry King Live։ YouTube։ 2010-11-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-28-ին։ Վերցված է 2010-11-09 
  13. «It gets better - a message for gay youth»։ YouTube։ 2010-09-29։ Վերցված է 2010-10-08 
  14. «An Important Message - From Ellen DeGeneres (Gay Suicide)»։ YouTube։ 2010-09-30։ Վերցված է 2010-10-08 
  15. «It Gets Better: Ke$ha»։ YouTube։ Վերցված է 2010-10-08 
  16. Bell Melissa (հոկտեմբերի 19, 2010)։ «Hillary Clinton: 'It will get better' (VIDEO)»։ Washington Post։ Վերցված է 2010-10-19 
  17. «Vice President Biden: It Gets Better»։ նոյեմբերի 17, 2010։ Վերցված է նոյեմբերի 18, 2010 
  18. «Jewel - It Gets Better project»։ YouTube։ Վերցված է 2010-10-08 
  19. «Chris Colfer for The Trevor Project - It Gets Better»։ YouTube։ 2009-11-09։ Վերցված է 2010-10-08 
  20. «danecook's webcam video October 04, 2010, 06:00 PM»։ YouTube։ 2010-10-04։ Վերցված է 2010-10-08 
  21. «It Gets Better w/Adrianne Curry» 
  22. «Gloria Estefan: "It Gets Better"»։ YouTube։ Վերցված է 2010-10-21 
  23. «Eve: "It Gets Better!"»։ October 2, 2010 
  24. «IT GETS BETTER: "Modern Family" Stars Jesse Tyler Ferguson & Eric Stonestreet»։ October 9, 2010 
  25. «It Gets Better»։ YouTube։ 2010-10-05։ Վերցված է 2010-10-08 
  26. «It Gets Better: Hewitt, Pratt, Burke and more»։ It Gets Better Project։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2010-10-27 
  27. Perez Hilton (September 21, 2010)։ «It Gets Better»։ YouTube 
  28. «Janet Jackson PSA for The Trevor Project - It Gets Better»։ YouTube։ 2010-12-01։ Վերցված է 2010-12-01 
  29. «Neil Patrick Harris' Message to Gay Youth»։ YouTube։ Վերցված է 2010-10-08 
  30. «Adam Lambert: "It Gets Better"»։ YouTube։ 2009-08-04։ Վերցված է 2010-10-21 
  31. «AJ Mclean "IT GETS BETTER"»։ October 2, 2010 
  32. «it gets better - zachary quinto»։ YouTube։ Վերցված է 2010-10-08 
  33. «IT GETS BETTER: Gene Robinson, Bishop of New Hampshire»։ YouTube։ Վերցված է 2010-10-14 
  34. Marco Splettstößer (2010)։ «Es wird besser Deutschland»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 28 августа 2011 
  35. «Het wordt beter»։ 9 октября 2010։ Վերցված է 28 августа 2011 
  36. «Totul se va schimba spre bine»։ 5 февраля 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 03 апреля 2013 
  37. Helsingin Sanomat (4 ноября 2010)։ «Министр Стубб поддерживает ЛГБТ-подростков»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 5 ноября 2010 
  38. «David Cameron MP Prime Minister - It gets better... today»։ YouTube։ November 19, 2010։ Վերցված է November 25, 2010 
  39. «Stonewall - It gets better... today. We can make it happen. - Your video messages and stories»։ Stonewall։ November 19, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է December 3, 2010 
  40. «Stonewall - It gets better... today. We can make it happen. - High profile support: Video messages»։ Stonewall։ November 19, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է December 3, 2010 
  41. «Stonewall YouTube Channel»։ YouTube։ November 19, 2010։ Վերցված է December 3, 2010 
  42. «It Gets Better Canada»։ November 2, 2010։ Վերցված է November 6, 2010 
  43. «It Gets Better Europe»։ YouTube։ December 4, 2010։ Վերցված է December 12, 2010 
  44. Официальное открытие проекта It Gets Better Россия
  45. «Dan Savage: For Gay Teens, Life 'Gets Better'»։ NPR։ March 23, 2011 
  46. Schuessler Jennifer (April 10, 2011)։ «Hardcover Nonfiction»։ The New York Times 

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]