It (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

It
ՄազերԿարմիր
ՍտեղծողՍտիվեն Քինգ

«It», նաև հայտնի է ինչպես «Փեննիուայզ պարող ծաղրածուն» կամ Ռոբերտ «Բոբ» Գրեյ, Ստիվեն Քինգի 1986 թ. սարսափ նովելի (It) գլխավոր հերոսն է։ Փեննիուայզը մի կերպար է, ով հարցակվում է Դերրի քաղաքի երեխաների վրա ամեն 27 տարի, օգտագործելով մի շարք կարողություններ, ինչպիսիք են ձևափոխվելու, խաբելու և մեծահասակների համար անտեսանելի լինելու ունակությունները։ 2013 թ. հարցազրույցներից մեկում Քինգը նշել է, որ Փեննիուայզի գաղափարը իր մոտ ծագել է, երբ ինքն իրեն հարցրել է թե ինչից են երեխաներն ամենաշատը սարսափում և կարծել է, թե պատասխանը ծաղրածուներն են[1]։ Կերպարը 1990 թ. հեռուստատեսային շուի ժամանակ մարմնավորվել է Թիմ Քըրիի կողմից[2], իսկ 2017 թ. ֆիլմում՝ Բիլլ Սկարսգարդի, ով կշարունակի մարմնավորել դերը՝ «It. Երկրորդ գլուխ» ֆիմում, որը կթողարկվի 2019 թ. Սեպտեմբերի 6-ին։

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովելում «It»-ը անմահ երևույթ է։ Երկիր մոլորակ հասնելուց հետո, «It»-ը քնում է 27-30 տարի և արթնանում, որպեսի քաոս ստեղծի և սնվի (հիմնականում երեխաների վախերով)։ Այն կարող է շատ ուրիշ էակների ձևեր ստանալ, քան ֆիլմը պատկերում է, օրինակ՝ չղչիկների, շնաձկների, տզրուկների և մարդագայլի։ Այն նաև կարող է մարմնավորել երեխաների ցանկացած վախ։ Նովելի տարբեր հատվածներում, «It»-ը պնդում է, որ իր իրական անունը Բոբ Գրեյ է և այն ստացել է «It» անվանումը երեխաների խմբի կողմից։ Ամբողջ գրքի ընթացքում «It»-ը դիմվում է ինչպես արական սեռի ներկայացուցիչ, սակայն ավելի ուշ երեխաները սկսում են կարծել, որ այն կարող է լինել կին, քանի որ տեսնում են իրեն կին սարդին մարմնավորելուց։ Ավելին, «It»-ին կնոջ կերպարանքով տեսնելուց, Աուդրա Դենբրոուն ասում է «Օ տեր Աստված, «It»-ը կին է»։ «It»-ի բնական թշնամին «Կրիա»-ն (“Turtle”) է, ով Քինգի «Macroverse»-ի հնագույն բնակիչներից է, ով իոններ առաջ ստեղծեց մեր տիեզերքը։ Կրիան նորից հայտնվում է Քինգի «The Dark Tower» գրքի շարանում։ Գիրքը ասում է, թե իբրև «It»-ը և Կրիան ստեղծվել են ինչ-որ ամենակարող ուժի կողմից, ում դիմում են ինչպես «Ուրիշը» (“the Other”): Կրիան և «It»-ը հավերժական թշնամիներ են։ «It»-ը եկել է մեր աշխարհ նախապատմական ժամանակներում, աստերոիդի հարվածի նման ինչ-որ իրադարձության ժամանակ։ «It»-ը ժամանել է այն վայր, որը մի փոքր ուշ դարձել է Դերրի, Մեյնը։ Նովելի մեջ որոշ իրադարձություններ նկարագրված են «It»-ի տեսանկյունից, որտեղ նա նշում է, որ ինքը մարդկանցից առավել է և Կրիան իր աստիճանին մոտ է, նշելով, որ մարդիկ ուղղակի խաղալիքներ են։ «It»-ը բացատրում է, որ ինքը նախընտրում է սպանել և ուտել երեխաներին, ոչ թե բնածին պատճառների համար, այլ քանի որ երեխաների վախերը ավելի հեշտ է մարմնավորել, որի արդյունքում էլ երեխաները ավելի հեշտ են վախենում։ «It»-ը շարունակաբար զարմանում է երեխաների հաղթանակներով և գրքի վերջում սկսում է կարծել, որ ինքն այդքան էլ առավել չէ, ինչքան կարծում էր, սակայն նա երբեք չի մտածում, որ երեխաները առանձին լինելով կարող են տապալել նրան։

Ֆիլմ և Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ. կարճատև շոուում Փենիուայզը մարմնավորված է Անգլիացի դերասան Թիմ Քարիի կողմից, ում խաղը գովասանքի է արժանացել քննադատների կողմից։ 2017թ. ֆիլմի ադապտացիայի և իր 2019 թ. շարունակության մեջ Փենիուայզը մարմնավորված է Շվեդացի դերասան Բիլլ Սկարսգարդի կողմից[3]։ Սկզբնորեն Փենիուայզի կերպարը մարմնավորելու էր Ուիլլ Փոուլթերը, սակայն մի փոքր ուշ Փոուլթերը հրաժարվեց կերպարից։ 2016 թ. Հունիսի 3-ին հայտարարվեց, որ դերը տրվել է Սկարսգարդին։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ լրատվամիջոցներ, ինչպիսիք են «The Guardian»-ը, խոսել են կերպարի մասին, այն դասելով որպես ֆիլմի և փոփ մշակույթի ամենասարսափելի ծաղրածուներից մեկը[4][5][6] : «The Atlantic»-ը նշել է, որ «Փեննիուայզի ամենա սարսափելի մասն այն է, որ նա կենտրոնանում է երեխաների վախերի վրա»[7] : Բրիտանացի գիտնական Միկիտա Բրոտտմենը նույնպես խոսել է Փեննիուայզի մասին, նշելով, որ չար ծաղրածուներից ամենա սարսափելին է[8]։ Քննադատներից ոմանք, օրինակ՝ Մարկ Դերին կապ են հաստատել Փեննիուայզի և մարդասպան Ջոն Ուեյն Գեյսիի միջև[9][10][11], ով երեխաների խնջույքների ժամանակ Փոգո ծաղրածուի կերպարանքն էր ընդունում[10][11]։ Դերին նաև ասել է, որ «կերպարը պատկերում է մեր վախը՝ խելագառ Ռոնալդ ՄակԴոնալդի մեջ»[12]։ Սակայն Քինգը իր կայքում չի նշում Գեյսիին, որպես իր ներշնչումներից մեկը։ Ամերիկյան փանք ռոք խումբ «Փեննիուայզ»-ը ստացել է իր անունը կերպարից[13] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Radford, Benjamin (2016). Bad Clowns. UNM Press. էջեր 29, 36, 67–69, 99–103. ISBN 9780826356673. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  2. Paquette, Jenifer (2012). Respecting The Stand: A Critical Analysis of Stephen King's Apocalyptic Novel. McFarland. էջեր 162–163. ISBN 0786470011. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  3. Kroll, Justin (2016 թ․ հունիսի 2). «'It' Reboot Taps 'Hemlock Grove' Star Bill Skarsgard to Play Pennywise the Clown». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  4. Glenza, Jessica (2014 թ․ հոկտեմբերի 29). «The 10 most terrifying clowns». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  5. «10 Most Terrifying Clowns in Horror Movies». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  6. «The Scariest Clowns in Pop Culture». Nerdist. 2015 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  7. Gilbert, Sophie. «25 Years of Pennywise the Clown». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  8. Brottman, Mikita (2004). Funny Peculiar: Gershon Legman and the Psychopathology of Humor. Routledge. էջ 1. ISBN 0881634042. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  9. Skal, David J (2001). The Monster Show: A Cultural History of Horror. Macmillan. էջ 363. ISBN 9780571199969. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին. {{cite book}}: Check |first1= value (օգնություն)
  10. 10,0 10,1 «It». public.wsu.edu.
  11. 11,0 11,1 «11 Creepy Facts About Stephen King's 'It'». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  12. Dery, Mark (1999). The Pyrotechnic Insanitarium: American Culture on the Brink. Grove Press. էջ 70. ISBN 9780802136701. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  13. Frasier, David K. (2005). Suicide in the Entertainment Industry. McFarland. էջ 314. ISBN 9780786423330. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.