Iron Force (համակարգչային խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Iron Force, Iron Force համակարգչային խաղը բոլոր նրանց համար է, ովքեր նախընտրում են մարտական խաղեր տանկերով։ Խաղը միավորում է ընկերներին՝ ոչ մասշտաբային ծրագրավորված օպերացիաների ընթացքում, որոնք կազմակերպվում են տարբեր երկրների թշնամիների սպաների դեմ։ Խաղում կարելի է ներծրագրային գնումներ կատարել և իհարկե՝ անջատել այդ ռեժիմը։ Ամենակարևոր հանգամանքը խաղի հետևյալն է՝ այն պահանջում է մշտական միացում համացանցին։ Առանց համացանցի այս խաղը խաղալ հնարավոր չէ։

Խաղացողի նպատակն է դառնալ լավագույնը՝ մարտի դաշտում։ Ձեզ հարկավոր է հագնել տանկի հրամանատարի հագուստը, մասնակցել 5 հետաքրքիր մարտի և կռվել 3 հասանելի ռեժիմներում։ Դրանք են՝ մասսայական կռիվը, թիմային խաղը և <ինչ գտար քոնն է> ռեժիմը։

<Տանկը քոնն է, հետևաբար քոնն են նաև կանոնները>,- ահա այսպիսին է կարգախոսը, որին էլ պետք է հետևել խաղի ընթացքում։ Պետք է վերաբլոկավորել բոլոր տանկերը։ Միայն դուք եք որոշում, թե ինչպես է պետք օգտագործել յուրաքանչյուր տանկը։ Ընդհնաուր նորացման համակարգը թույլ է տալիս փոփոխել կրակի ուժգնությունը, արագությունը, հարձակման հստակութունն ու բոլոր մնացած պարամետրերը։ Կարելի է նաև ստանալ նոր տրաֆարետներ ու տանկերի վրա փակցվող տիպեր։ Դրանք բերում են ավել միավորներ ու հավելյալ առավելություն մարտի դաշտում։

Խաղի թողարկիչները խորհուրդ են տալիս մոտ պահել ընկեներին, իսկ թշնամիներին՝ էլ ավելի մոտ։ Ստեղծեք ձեր լեգիոնը, կամ միացեք այլ խաղացողների լեգիոններին ու հաղթեք ամեն շաբաթ կազմակերպվող մրցություններում, որտեղ կարող եք ճանաչվել լավագույն խաղացող։ Նշենք, որ Iron Force խաղը անվճար է։ Այն իրականացվում է օն-լայն ռեժիմում՝ տարբեր երկրների խաղացողների միջև։ Խաղը հնարավորություն է տալիս տանկերի բազում տեսականուց ընտրել ձեր նախընտրած տանկերը։ Մարտի դաշտում գոյություն ունի 5 խաղային բոնուս։ Անհրաժեշտ է կատարել հանձնարարություններն ու արժանանալ բոնուսների։ Ինչ խոսք՝ կռիվ-կռիվ խաղերը եղել և մնում են տղաների ամենասիրելի խաղերը։ Ոմանք նախընտրում են կռվել նավատորմով, ոմանք՝ ինքնաթիռներով ու սուզանավերով։ Iron Force խաղն առաջարկում է վարել մարտերը տանկերով։ Ընտրությունը ձերն է…