Insomnium (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Insomnium
Insomnium John Smith 2019 (5).jpg
Ժանրերմելոդիկ դեթ մետալ
Գործունեություն1997
ԼեյբլCandlelight Records? և Century Media Records[1]
Կայքinsomnium.net
Insomnium Վիքիպահեստում

Insomnium (լատ.՝ անքնություն բառից, կարդացվում է՝ Ինսոմնիում), ֆիննական անգլալեզու երաժշտական խումբ, որը ստեղծվել է Յոենսուու քաղաքում: Հանդես են գալիս մելոդիկ դեթ մետալ ոճում: Ստեղծագործությունների հիմնական թեմաները վիշտը, միստիցիզմը և բնությունն են: Ոճում առկա են նաև դում մետալի էլեմենտներ:

Ստեղծագործությունները պարունակում են սկանդինավյան ֆոլկի և սիմֆոնիկ երաժշտության էլեմենտներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

insomnium-ի լոգոն

Խումբը ստեղծվել է 1977 թվականին արևելյան Ֆինլանդիայի Յոենսուու քաղաքում: Հիմնադիրներն են Մարկուս Հիրվոնենը (հարվածային գործիքներ), Վիլլե Ֆրիմանը (գիթար) և Նիյլո Սևյանենը (վոկալ և բաս գիթար): Այս կազմով նրանք ձայնագրել են 2 դեմո՝ Demo '99 (1999 թվական) և Underneath the Moonlit Waves (2000թվական):

2001 թվականին բրիտանական Candlelight Records լեյբլը խմբի հետ 4 ալբոմի պայմանագիր է կնքում: Այդ ժամանակ խմբին է միանում գիթարիստ Վիլլե Վյաննին Watch Me Fall խմբից:

2011 թվականի հոկտեմբերի 31-ին հայտարարվեց Վյաննիի խումբը լքելու մասին: Նրա տեղը զբաղեցրեց Omnium Gatherum խմբի գիթարիստ Մարկուս Վանհալան:

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Insomnium-ը Rockharz Open Air 2014-ում

Ներկայիս կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիյլո Սեվյանեն՝ վոկալ, բաս կիթառ (1997 թվականից)
  • Վիլլե Ֆրիման՝ վոկալ, կիթառ (1997 թվականից)
  • Մարկուս Վանհալա՝ կիթառ (2011 թվականից)
  • Մարկուս Հիրվոնեն` հարվածայի գործիքներ (1997 թվականից):

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տապանի Պեսոնեն՝ հարվածային գործիքներ, կիթառ (1997-1998)
  • Տիմո Պարտանեն՝ կիթառ (1998-2001)
  • Վիլլե Վյաննի՝ կիթառ (2001-2011):

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 — Demo
  • 2000 — Underneath the Moonlit Waves

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 — In the Halls of Awaiting
  • 2004 — Since the Day it All Came Down
  • 2006 — Above the Weeping World
  • 2009 — Across the Dark (Finnish Metal Expo-ի տարվա ալբոմ)
  • 2011 — One for Sorrow
  • 2014 — Shadows of the Dying Sun
  • 2016 — Winter's Gate

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 — Where the Last Wave Broke
  • 2013 — Ephemeral

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 — Weather the Storm
  • 2014 — While We Sleep

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 — The Candlelight Years

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.centurymedia.com/newsdetailed.aspx?IdNews=9020&IdCompany=3