Inia araguaiaensis

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Inia araguaiaensis
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Կաթնասուններ
Ընտանիք Գետային դելֆիններ
Տեսակ Inia araguaiaensis
Լատիներեն անվանում
Inia araguaiaensis
Արեալ
պատկեր

Inia araguaiaensis (լատին․՝ Inia araguaiaensis), հարավամերիկյան գետային դելֆինների տեսակ, հայտնաբերվել է 2014 թվականին Բրազիլիայի տարածքում։ Ապրում է Արագուայա գետի ավազանում։ Տեսակն ընդհանուր ամազոնյան դելֆիների տեսակից առանձնացել է գրեթե 2 միլիոն տարի առաջ, երբ Արագուայան դադարել է կապ ունենալ Ամազոնի հետ[1]։

Ավելի վաղ դելֆիներին դասել են ամազոնյան դելֆինների հետ մեկ խմբում։ Նոր տեսակի ինքնուրույնությունը հաստատվել է նրա միջուկային և միտոքոնդրիալ ԴՆԹ ուսումնասիրությունների շնորհիվ, ինչպես նաև մորֆոլոգիական հատկանիշներով։ Սակայն արագուայական դելֆինի մորֆոլոգիական տարբերությունները մերձավոր ազգականից՝ ամազոնականից, աննկատ են։ Բոլիվիական դելֆինից (որին երբեմն համարում են ամազոնականի ենթատեսակ) ունի մեծ տարբերություն։ Արագուայական դելֆինը ունի քիչ ատամներ (յուրաքանչյուր ծնոտին կա 24-28 ատամ՝ ամազոնյանի 25-29-ի և բոլիվիականի 31-35-ի դիմաց), կան նաև որոշ տարբերություններ գանգի չափերի մեջ[2]։

Այդ դելֆինների թվաքանակի գնահատումները ընկած են 600-1500 առանձնյակների միջև[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hrbek T., Da Silva V. M. F., Dutra, N., Gravena W., Martin, A. R., Farias I. P. A New Species of River Dolphin from Brazil or: How Little Do We Know Our Biodiversity // PLOS ONE. — 2014. — Vol. 9, № 1. — P. e83623. — doi(⎘ Թվային օբյեկտի իդենտիֆիկատոր):10.1371/journal.pone.0083623
  2. Hrbek Tomas, Da Silva Vera Maria Ferreira, Dutra Nicole, Gravena Waleska, Martin Anthony R., Farias Izeni Pires (2014-01-22)։ Turvey Samuel T., ed.։ «A New Species of River Dolphin from Brazil or: How Little Do We Know Our Biodiversity»։ PLOS ONE 9: e83623։ PMC 3898917։ PMID 24465386։ doi:10.1371/journal.pone.0083623։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-05-ին։ Վերցված է 2020-06-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]