Infineon Technologies
Infineon Technologies AG-ն միկրոկառավարիչների աշխարհի խոշորագույն արտադրողն է, ինչպես նաև Գերմանիայի ամենամեծ կիսահաղորդիչների արտադրողը[11]։ Այն նաև համաշխարհային առաջատարն է ավտոմեքենաների համար նախատեսված կիսահաղորդիչների արտադրության ոլորտում[12]։ 2024 թվականին ընկերությունն ուներ մոտավորապես 58,000 աշխատակից և ընդգրկված էր աշխարհի տասը խոշորագույն կիսահաղորդիչ արտադրողների շարքում[13][14]։ Ընկերությունն առանձնացվել է Սիմենս ԱՋ-ից (Siemens AG) 1999 թվականին[15]։ 2024 թվականին ընկերության վաճառքները կազմել են մոտավորապես 15 միլիարդ եվրո[13]։
Շուկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Infineon-ը կիսահաղորդիչներ և համակարգեր է մատակարարում ավտոմոբիլային, արդյունաբերական և բազմաշուկայական հատվածների համար, ինչպես նաև արտադրում է չիպ-քարտեր և անվտանգությայն սարքեր։ Ընկերությունն ունի դուստր ձեռնարկություններ ԱՄՆ-ում՝ Միլպիտաս քաղաքում (Կալիֆորնիա), ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Սինգապուրում և Տոկիոյում։
Infineon-ը Եվրոպայում ունի մի քանի գործարաններ, այդ թվում՝ Դրեզդենում (Գերմանիա)։ Նրա բարձր հզորության արտադրական ստորաբաժանումը գտնվում է Վարշտայնում (Գերմանիա), ինչպես նաև Ֆիլլախ, Գրաց և Լինց քաղաքներում (Ավստրիա), Ցեգլեդում (Հունգարիա) և Իտալիայում։ Ընկերությունն ունի հետազոտական և նախագծային կենտրոններ՝ Ֆրանսիայում, Սինգապուրում, Ռումինիայում, Թայվանում, Միացյալ Թագավորությունում, Ուկրաինայում և Հնդկաստանում[16], ինչպես նաև արտադրական ստորաբաժանումներ՝ Մալայզիայում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Չինաստանում և Հունգարիայում։ Պորտոյում (Պորտուգալիա) գործում է Համատեղ ծառայությունների կենտրոն[17]։ Ինֆինեոնը (Infineon) ներառված է Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայի DAX ինդեքսում։ 2010 թվականին ընկերության տնօրենի խորհրդի անդամ Կլաուս Վուխերերը ընտրվեց նախագահի պաշտոնում՝ փոխարինելով Մաքս Դիտրիխ Կլեյին[18]։ 2023 թվականին Infineon-ը դարձավ Գերմանիայի խոշորագույն չիպ արտադրողը[19]։ 2011 թվականի դրությամբ, մի շարք կառուցվածքային փոփոխություններից հետո, ընկերությունն ուներ չորս հիմնական բիզնես ուղղություն[20]։
Ավտոմոբիլային ոլորտ (ATV)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆինեոնը (Infineon) մատակարարում է կիսահաղորդիչներ, որոնք կիրառվում են շարժիչի և փոխանցման համակարգի կառավարման մեջ, էլեկտրոնային համակարգերում (օրինակ՝ ղեկային համակարգ, ամորտիզատորներ, օդորակիչ), ինչպես նաև անվտանգության համակարգերում (ABS, անվտանգության բարձիկներ, ESP՝ էլեկտրոնային կայունության կառավարում)։ Արտադրանքի տեսականին ներառում է միկրոկառավարիչներ, հզորության կիսահաղորդիչներ և սենսորներ։ 2018 թվականի ֆինանսական տարում (սեպտեմբերով ավարտվող), ATV հատվածի վաճառքները կազմել են 3,284 միլիոն եվրո[21]։
Կանաչ արդյունաբերական էներգիա (GIP)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության արդյունաբերական բաժինը (մինչև 2023 թվականը՝ IPC անունով)[22] ներառում է հզորության կիսահաղորդիչներ և մոդուլներ, որոնք կիրառվում են էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և սպառման մեջ։ Դրանց կիրառման ոլորտները ներառում են արդյունաբերական շարժիչների և կենցաղային տեխնիկայի էլեկտրաշարժիչների կառավարում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի արտադրության, փոխակերպման և փոխանցման մոդուլներ։ 2018 թվականի ֆինանսական տարում այս հատվածի վաճառքները կազմել են 1,323 միլիոն եվրո[21]։
Էներգիայի և սենսորների համակարգեր (PSS)
[խմբագրել | խմբագրել կոդը]Power & Sensor Systems (PSS) բաժինը ներառում է կիսահաղորդիչ բաղադրիչների արտադրությունն արդյունավետ էներգակառավարման և բարձր հաճախականությամբ կիրառությունների համար։ Դրանք կիրառվում են լուսավորման կառավարման համակարգերում և LED լուսավորությունում, սերվերների, համակարգիչների, նոթբուքների և սպառողական էլեկտրոնիկայի հոսանքի մատակարարման միավորներում, արտաքին սարքերի, խաղային կոնսոլների, բժշկական տեխնոլոգիաների կիրառություններում, հաղորդակցության և ձայնային համակարգերի պաշտպանության ֆունկցիա ունեցող բարձր հաճախականությամբ բաղադրիչներում, ինչպես նաև սիլիկոնային MEMS միկրոֆոններում։ 2018 ֆինանսական տարում PSS բաժինը ապահովել է 2,318 միլիոն եվրոյի վաճառք[21]։
Կապակցված անվտանգ համակարգեր (CSS)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապակցված անվտանգ համակարգեր (CSS) բաժինը մատակարարում է միկրոկառավարիչներ՝ բջջային հեռախոսների SIM քարտերի, վճարային քարտերի, անվտանգության չիպերի, անձնագրերի, ինքնության քարտերի և այլ պաշտոնական փաստաթղթերի համար։ Ինֆինեոնը (Infineon) զգալի քանակությամբ չիպեր է մատակարարում Գերմանիայի նոր ինքնության քարտերի համար[23]։ Կապակցված անվտանգ համակարգերբաժնի վաճառքները 2018 թվականին կազմել են 664 միլիոն եվրո[21]։ Համաձայն IHS 2016 թվականի Ներդրված թվային անվտանգության զեկույցի՝ «Ինֆինեոնը (Infineon) համարվում է ներդրված անվտանգության համաշխարհային առաջատարը»։
Գնումներ և վաճառքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆինեոնը (Infineon) 2004 թվականին գնել է թայվանական չիպ դիզայներ ADMtek ընկերությունը[24][25]։ 2006 թվականին ընկերության նախկին Հիշողության սարքեր բաժինը առանձնացվեց՝ դառնալով դուստր ձեռնարկություն՝ Քիմոնդա ԱՋ (Qimonda AG)։ Ինֆինեոնը (Infineon) պահպանել էր վերջինիս բաժնետոմսերի ավելի քան երեք քառորդը։ Իր գագաթնակետին Քիմոնդան (Qimonda-ն) ուներ մոտ 13,500 աշխատակից և մինչև 2009 թվականի հունվարին Մյունխենի շրջանային դատարանում սնանկության հայց ներկայացնելը, գրանցված էր Նյու Յորքի ֆոնդային բորսայում[26]։
2009 թվականի հուլիսին, երբ Ինֆինեոնը (Infineon) վաճառեց իր Լարային կապ ստորաբաժանումը Գոլդեն Գեյթ Քէփիթլ (Golden Gate Capital) ընկերությանը՝ 250 միլիոն եվրոյով, ստեղծվեց նոր ընկերություն՝ Լանթիք (Lantiq) անվամբ[27]։ Այն ուներ մոտ 1000 աշխատակից[28], իսկ 2015 թվականին Ինթելը (Intel-ը) ձեռք բերեց այն՝ վճարելով 345 միլիոն ԱՄՆ դոլար[29]։ 2011 թվականի հունվարին Ինֆինեոնը (Infineon) վաճառեց նաև իր Անլար կապի ստորաբաժանումը Ինթելին (Intel)՝ 1.4 միլիարդ ԱՄՆ դոլարով[30]։ Նորաստեղծ ընկերությունը կոչվեց Ինթել Մոբայլ Քոմյունիքեյշնս (Intel Mobile Communications) (IMC)[31][32]։ Այն ուներ մոտ 3,500 աշխատակից[31][32]։ 2019 թվականին IMC-ի սմարթֆոնների մոդեմների բիզնեսը գնեց Էփլ Ինկ․ (Apple Inc.) ընկերությունը[33]։
2014 թվականի օգոստոսին Ինֆինեոնը (Infineon Technologies) համաձայնեց ձեռք բերել ամերիկյան International Rectifier Corporation (IR) ընկերությունը՝ մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով[34], որից մեկ երրորդը վճարվեց կանխիկ, իսկ մնացածը՝ վարկային գծով[35]։ Գնումը պաշտոնապես ավարտվեց 2015 թվականի հունվարի 13-ին[36]։ 2016 թվականի հուլիսին Ինֆինեոնը (Infineo) հայտարարեց, որ պատրաստվում է գնել ՈՒոլսֆիդ (Wolfspeed) ընկերությունը (Ստեղծվել էր Cree Inc.-ի կողմից՝ Հյուսիսային Կարոլինայում)՝ 850 միլիոն ԱՄՆ դոլարով[37], սակայն գործարքը չհաստատվեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության մտահոգությունների պատճառով[37][38]։ 2016 թվականի հոկտեմբերին Ինֆինեոնը (Infineon) ձեռք բերեց Ինոլուս (Innoluce) ընկերությունը, որը մասնագիտանում է MEMS և LiDAR համակարգերի մշակման մեջ՝ ինքնավար մեքենաների համար։ Նրանց մշակած LiDAR համակարգը կարող է վայրկյանում սկանավորել մինչև 5000 տվյալակետ, ունենալով մինչև 250 մետր հասանելիություն, իսկ զանգվածային արտադրության պայմաններում մեկ միավորի արժեքը սպասվում էր շուրջ 250 ԱՄՆ դոլար[39][40]։ 2018 թվականի մարտին Ինֆինեոնը վաճառեց իր Ռադիոհաճախականության հզորություն ստորաբաժանումը Cree Inc.-ին՝ 345 միլիոն եվրոյով[41]։ 2019 թվականի հունիսին ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է գնել Սայպրես Սեմիկոնդակտոր (Cypress Semiconductor) ընկերությունը՝ 9.4 միլիարդ ԱՄՆ դոլարով[42][43]։ Գործարքը պաշտոնապես ավարտվեց 2020 թվականի ապրիլի 17-ին[44][45]։
2023 թվականի մայիսին Ինֆինեոնը (Infineon) ձեռք բերեց շվեդական Իմեյջիմոբ (Imagimob) ընկերությունը, որը մասնագիտացած է "Փոքրածավալ մեքենայական ուսուցում" լուծումների մշակման մեջ՝ արհեստական բանականության կիրառման համար[46]։ Նույն տարում՝ հոկտեմբերին, ընկերությունը ձեռք բերեց կանադական GaN Systems ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Օտտավայում[47]։ 2023 թվականին Ինֆինեոնը (Infineon) սկսել է ընդլայնման ծրագիր՝ 5 միլիարդ եվրոյի ներդրում կատարելով Մալայզիայում՝ Կուլիմ քաղաքում գտնվող կիսահաղորդիչների արտադրական գործարանում[48]։ Բացի այդ, ընկերությունը նախատեսում է կառուցել ևս երկու գործարան Դրեզդենում՝ 5 միլիարդ եվրո արժողությամբ, որից 1 միլիարդ եվրոն ակնկալում է պետական սուբսիդիայի միջոցով՝ 4 միլիարդ եվրոյի Եվրոպական չիպերի ակտի շրջանակում։ Նոր գործարանները կապահովեն մոտ 3000 աշխատատեղ[19]։
Ֆինանսական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018[49] | 2019 | 2020[13] | 2021[13] | 2022[13] | 2023[13] | 2024[13] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շրջանառություն | 3.843 | 4.320 | 5.795 | 6.473 | 7.063 | 7.599 | 8.029 | 8.567 | 11.060 | 14.218 | 16.309 | 14.995 |
Մաքուր եկամուտ | 0.272 | 0.535 | 0.632 | 0.743 | 0.790 | 1.075 | 0.870 | 0.368 | 1.28 | 2.179 | 3.137 | 1.301 |
Ակտիվ | 5.905 | 6.438 | 8.741 | 9.087 | 9.945 | 10.879 | 13.412 | 21.999 | 23.334 | 26.912 | 28.439 | 28.639 |
Աշխատակիցներ | 26,725 | 29,807 | 35,424 | 36,299 | 37,479 | 40,100 | 41,418 | 46,665 | 50,288 | 56,194 | 56,800 | 56,065 |
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է Ինֆինեոն ընկերության ղեկավար կազմը 2019 թվականի դրությամբ[50]․
- Յոխեն Հանեբեկ (Գլխավոր գործադիր տնօրեն – CEO)
- Անդրեաս Ուրշից (Մարքեթինգի գլխավոր տնօրեն – CMO)
- Ռուտգեր Վեյբուրգ (Գործառնական տնօրեն – COO)
- Էլկե Ռայհարտ (Թվայնացման և ծառայությունների գլխավոր տնօրեն – CDSO)[51]
- Սվեն Շնայդեր (Գլխավոր ֆինանսական տնօրեն – CFO)
Դատական գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]2004–2005 թթվականներին կատարվեց հետաքննություն՝ կապված 1999–2002 թթ․ ընթացքում իրականացված DRAM միկրոսարքավորումների գների պայմանավորված բարձրացման գործով, որն ազդել էր մրցակցության վրա և բարձրացրել անձնական համակարգիչների (PC) գները։ Հետաքննության արդյունքներով՝ Սամսունգը վճարեց 300 միլիոն ԱՄՆ դոլար տուգանք, Hynix-ը՝ 185 միլիոն, իսկ Ինֆինեոնը (Infineon)՝ 160 միլիոն[52][53]։
Անվտանգության խոցելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հոկտեմբերին հաղորդվեց մի խոցելիության մասին, որը ստացել էր ROCA անվանումը։ Այն վերաբերում էր Ինֆինեոնի (Infineon) կողմից մշակված կոդային գրադարանին, որը լայնորեն օգտագործվել էր անվտանգության սարքերում, ինչպիսիք են «սմարթ քարտերը» և վստահելի հարթակի մոդուլները (TPM – Trusted Platform Modules)։ Խոցելիությունը հնարավորություն էր տալիս հանրային բանալիների միջոցով ստանալ գաղտնի բանալիները։
Դրա հետևանքով՝ այն բոլոր համակարգերը, որոնք կախված էին այդ բանալիների գաղտնիությունից, դառնում էին խոցելի՝ տվյալների գողության կամ անձի ինքնության կեղծման համար։ Խոցված համակարգերի մեջ էին՝
- 750,000 էստոնական ազգային ID քարտեր
- 300,000 սլովակական ազգային ID քարտեր[54]
- համակարգիչներ, որոնք օգտագործում էին Microsoft BitLocker կոշտ սկավառակի կոդավորման գործիքը՝ վարակված TPM-ների հետ համատեղ[55]։
Microsoft-ը անմիջապես խոցելիության բացահայտումից հետո թողարկեց շտկում (patch), որը շրջանցում էր խնդիրը՝ Windows Update-ի միջոցով[56]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.infineon.com/cms/de/about-infineon/imprint/
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/infineon-technologies-ag?rid=10751968675-85
- ↑ https://www.infineon.com/cms/de/about-infineon/company/management-board/jochen-hanebeck/
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ 5,0 5,1 https://www.infineon.com/dgdl/INFIN+Flyer+About+Infineon+at+a+Glance+Update+JPK+EN_V17.pdf?fileId=5546d4614815da8801483b5ca7240434
- ↑ https://fidoalliance.org/members/
- ↑ https://www.wirelesspowerconsortium.com/members/18347
- ↑ 8,0 8,1 8,2 Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
- ↑ https://live.euronext.com/en/product/equities/DE0006231004-BGEM
- ↑ Infineon Technologies AG — Frankfurt Stock Exchange.
- ↑ AG, Infineon Technologies. «Infineon is the new market leader in the global microcontroller market - Infineon Technologies». www.infineon.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 14-ին.
- ↑ AG, Infineon Technologies. «Infineon stärkt globale Marktführerschaft bei Automotive-Halbleitern, beflügelt von Platz 1 bei Mikrocontrollern - Infineon Technologies». www.infineon.com (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 14-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Infineon Technologies. «Key Figures 2024» (PDF). Infineon.com. Վերցված է 2025 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Annual Report 2023» (PDF). Infineon.com. 2024 թ․ փետրվարի 14. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Siemens names chip spinoff Infineon». EE Times. 1999 թ․ մարտի 17. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Infineon Site in Ukraine». Infineon Technologies. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Infineon Technologies Shared Service Center».
- ↑ Köhn, Rüdiger (2010 թ․ փետրվարի 12). «Ratlosigkeit im Fall Infineon: Die gescheiterte Rebellion». Faz.net (գերմաներեն).
- ↑ 19,0 19,1 Eddy, Melissa (2023 թ․ մարտի 27). «Germany Wants More Chip Makers, but They Won't Come Cheap». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ AG, Infineon Technologies (2011). «Arunjai Mittal Becomes Management Board Member Responsible for Sales, Marketing and Strategy Development at Infineon - Industrial & Multimarket Business Divided into Two Divisions - Infineon Technologies». www.infineon.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 «Annual Report 2018» (PDF). Infineon Technologies. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Green Industrial Power: Infineon's Decarbonization Initiative».
- ↑ «Infineon chips for the new identity cards» (գերմաներեն). Computerwoche.de. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Infineon to Acquire Taiwanese Chip Designer ADMtek - First Acquisition in Asia Strengthens Infineon´s Communications Business - Infineon Technologies».
- ↑ «Infineon buys ADMtek for US$100 million in cash - Taipei Times». 2004 թ․ հունվարի 29.
- ↑ NYSE Regulation, Inc. (2009 թ․ հունվարի 23). «NYSE Suspends Qimonda AG, Moves to Remove from the List». NYSE. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Infineon verkauft Wireline Communications Geschäft an US-Investor - Infineon Technologies».
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Jens Hack/Harro ten Wolde (2015 թ․ փետրվարի 2). «Intel buys former Infineon 'Internet of Things' chip unit Lantiq». Reuters. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ AG, Infineon Technologies. «Intel to Acquire Infineon's Wireless Solutions Business - Infineon Technologies». www.infineon.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 31,0 31,1 «Infineon schließt Verkauf des Mobilfunkgeschäfts an Intel ab – Neues Unternehmen Intel Mobile Communications GMBH nimmt Betrieb auf - Infineon Technologies».
- ↑ 32,0 32,1 «Intel buys Wireless Solutions section from Infineon». Infineon.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Axon, Samuel (2019 թ․ հուլիսի 25). «Apple acquires Intel's 5G smartphone modem business for $1 billion». ars Technica. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Infineon to Buy International Rectifier, a Chip Maker, for $3 Billion». Dealbook.nytimes.com. 2014 թ․ օգոստոսի 20.
- ↑ Alex Sherman, Amy Thomson and Alex Webb (2014 թ․ օգոստոսի 21). «Infineon to Buy International Rectifier for $3 Billion». Bloomberg News.
- ↑ «Infineon Technologies AG successfully acquires International Rectifier».
- ↑ 37,0 37,1 By Friedrich Geiger and Eyk Henning, Wall Street Journal. “Infineon to Buy Cree’s Wolfspeed Unit for $850 Million .” 14 July 2016. 25 July 2016.
- ↑ «Cree ends Wolfspeed deal with Infineon over U.S. security concerns». Reuters. 2017 թ․ փետրվարի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ AG, Infineon Technologies. «Infineon strengthens leading position in automated driving through acquisition of Innoluce BV - Infineon Technologies». www.infineon.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «A breakthrough in miniaturising lidars for autonomous driving». The Economist. 2016 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Cree Acquires Infineon's RF Business for €345 Million». everything RF. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Infineon Nears Deal to Buy Cypress Semiconductor». Bloomberg. 2019 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Infineon acquires Cypress Semiconductor for $9.4B». SiliconANGLE (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Infineon completes acquisition of Cypress». DIGITIMES (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Company Presentation June 2020» (PDF). Infineon. 2020 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Infineon acquires Tiny Machine Learning leader Imagimob to strengthen its offering in embedded AI solutions». Bloomberg.com (անգլերեն). 2023 թ․ մայիսի 16. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Infineon completes acquisition of GaN Systems, becoming a leading GaN power house». Infineon.com. 2023 թ․ հոկտեմբերի 25.
- ↑ «German semiconductor firm Infineon invests almost RM25b in Malaysia, expands fab in Kulim». Microsoft Start. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Infineon Technologies Bilanz, Gewinn und Umsatz | Infineon Technologies Geschäftsbericht | 623100». wallstreet-online.de. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Infineon names Linde's Schneider as next CFO». Reuters. 2019 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Management Board». infineon.com. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
- ↑ Gross, Grant (2004 թ․ սեպտեմբերի 15). «Infineon to pay $160M fine for DRAM price-fixing». Computerworld. IDG. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Samsung Agrees to Plead Guilty and to Pay $300 Million Criminal Fine for Role in Price Fixing Conspiracy».
- ↑ Gavin, Shoebridge (2017 թ․ հոկտեմբերի 18). «Slovak ID card security risk exposed». RTVS. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Goodin, Dan (2017 թ․ հոկտեմբերի 16). «Millions of high-security crypto keys crippled by newly discovered flaw». Ars Technica. Condé Nast.
- ↑ Busvine, Douglas (2017 թ․ հոկտեմբերի 16). «Infineon says has fixed encryption flaw found by researchers». Reuters. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Infineon Technologies կատեգորիայում։ |