Ich will

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ich will
Rammstein խմբի սինգլ
Mutter ալբոմից
Rammstein
Թողարկված{{{2}}} սեպտեմբերի 10, 2001
{{{2}}} մայիսի 13 2002
ՁայնագրվածStudio Miraval, Ֆրանսիա, 2000
ԺանրNeue Deutsche Härte
Ինդաստրիալ-մետալ
Տևողություն3:37
ԼեզուԳերմաներեն
ԼեյբլMotor Music
ՊրոդյուսերՅակոբ Հելլներ, Rammstein
Rammstein-ի ալբոմների ժամանակագրություն
Links 2 3 4
2001
Ich will
2001
Mutter
2002

Ich will (հայերեն՝ "Իշ վիլլ", թարգմանվում է որպես «Ես ուզում եմ», «ես պահանջում եմ», «ես ցանկանում եմ»), գերմանական Rammstein ինդաստրիալ-մետալ-խմբի երգն է իրենց երրորդ «Mutter» ալբոմից։ Խմբի թվով 11-րդ սինգլն է։ Թողարկվել է 2001 թ. սեպտեմբերի 10-ին Մոթոռ Մյուզիք լեյբլի կողմից[1]։ Առաջին անգամ երգը կատարվել է 2001 թ. ապրիլի 1-ին, և այդ օրվանից կատարվում է խմբի յուրաքանչյուր համերգի ժամանակ։ Հիմնականում այս երգով են ավարտվել «Reise, Reise» և «Liebe ist für alle da» շրջագայության համերգները։

Տեսահոլովակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի նկարահանումները կատարվել են 2001 թ. օգոստոսի 8-ին և 9-ին Բեռլինում` նախկին ԳԴՀ Գաղտնի Խորհրդի (Bundeskanzleramt) շենքի մոտ։ Տեսահոլովակում խմբի անդամները բանկ են կողոպտում[2][3]։ Խմբի անդամներն ամբողջ կազմով` դիամակավորված և զինված մտնում են բանկ։ Վերցնում են պատանդներ։ Իրենց պահում են տարօրինակ ձևով՝ փողերը չեն վերցնում, այլ նետում են վեր, իրենց ձեռքով միացնում են ազդանշանները։ Հետո Թիլը ունենում է հարցազրույց, իսկ Ֆլակեն ռումբը ձեռքին նստում է սեղանին։ Հերթով կողոպտիչները դուրս են գալիս փողոց որտեղ նրանց ցնծությամբ դիմավորում են լրագրողներն իրենց խոսափողներով, իսկ հատուկջոկատայիններն անմիջապես ոլորում են ձեռքերը։
Վերջում ցույց են տալիս Ֆլակեին, ով այդպես էլ մնացել է սեղանին նստած։ Որոտում է պայթյուն և ավարտին երևում են անցած հոլովակների կադրեր։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Maxi-single

  1. Ich will (Album Version) - 3։37
  2. Ich will (Live) - 4։17
  3. Ich will (Westbam Mix) - 6։19
  4. Ich will (Paul van Dyk Mix) - 6։13
  5. Pet Sematary (Performed live with Clawfinger) - 6։31
  6. Ich will (Live CD-R Track) - 4։05
  • Comes as a 2-track CD with Ich will (Album Version) and Ich will (Live).

UK CD Part 1 (Red Cover)

  1. Ich will (Radio Edit)
  2. Links 2 3 4 (Clawfinger Geradeaus Remix) - 4։28
  3. Du hast (Remix By Jacob Hellner) - 6։44
  4. Ich will (Video) - 4։05

UK CD Part 2 (Green Cover)

  1. Ich will (Radio Edit)
  2. Halleluja - 3։45
  3. Stripped (Heavy Mental Mix By Charlie Clouser) - 5։18

UK DVD Part 3 (Orange Cover)

  • Ich will (Live Video Version)
  • 4 x 30 Seconds Video Clips
    • Bück dich
    • Rammstein
    • Wollt ihr das Bett in Flammen sehen?
    • Asche zu Asche
  • Photo Gallery (10 Shots)
  • 2 x Audio Tracks
    • Feuerräder (Live Demo Version 1994)
    • Rammstein (Live)

Ձայնագրել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սինգլը Ռամշթայն խմբի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «Making of «Ich Will»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. Տեսահոլովակը ՅուԹյուբ կայքում