I motif կառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

I-motif կառուցվածքներ, առաջանում են ԴՆԹ-ի ցիտոզինով հարուստ տեղամասերում։ Այս կառուցվածքը իրենցից ներկայացնում է քառապարույր ԴՆԹ։ 1993թ. Գիտնականներ Գերինգը, Լերոյը և Գուերոնը ցույց են տվել, որ Ցիտոզինով հարուստ տեղամասերը կարող են առաջացնել քառապարույր կառուցվածքներ թթվային միջավայրում։ I-motif-ները հիմնականում բաղկացաց են ԴՆԹ-ի երկու իրար փաթաթված դուպլեքսներից, որոնք ինտերկոլացիոն կերպով ստանում են հակազուգահեռ կողմնորոշում։ I-motif-ներ առաջանալու համար անհրաժեշտ է ունենալ Ց-ով հարուստ ռեգուլյար հաջորդականություն։ Անհրաժեշտ պայման է, որ նուկլեոտիդների հաջորդականության մեջ իրար հաջորդեն առնվազն երեք Ցիտոզին։Պարտադիր է, որ Ց-Ց զույգի մեկ և միայն մեկ Ցիտոզին լինի պրոտոնացված՝ հակառակ դեպքում I-motif-ներ չեն առաջանա:Հաջորդականությունները, որոնք ունակ են I-motif կառուցվածքներ առաջացնե,լ հիմնականում հանդիպում են մարդու գենոմում և ենթադրվում է որ հանդիպում են նաև մարդու քրոմոսոմների ցենտրոմերային և թելոմերներային տեղամասերում, գենի պրոմոտորային տեղամասերում և ԴՆԹ-ի խաչանման կառուցվածքներում։ Քառապարույր կոմպլեքսները կարող են փաթաթվել ԴՆԹ-ի չորս առանձին շղթաներով, բայց այս երևույթ կարելի է համարել հազվադեպ հանդիպող ։ Ավելի հաճախ այս կառուցվածքները առաջանում են այն դեպքում երբ երկպարույր ԴՆԹ-ի Գուանինով կամ Ցիտւզինով հարուստ տեղամասում պարույրները ինչ-որ պատճառով քանդվում են և նուկլեինաթթվի միակ թելիկը ուղակի հանգույց է կապում, առաջացնելուվ նման կառուցվածքներ։

  1. Xu Yan, Sugiyama Hiroshi (2006)։ «Formation of the G-quadruplex and i-motif structures in retinoblastoma susceptibility genes (Rb)»։ Nucleic Acids Research 34 (3): 949–954։ ISSN 1362-4962։ PMC 1361614։ PMID 16464825։ doi :10.1093/nar/gkj485
  2. Kim Byul G., Chalikian Tigran V. (2016-09-01)։ «Thermodynamic linkage analysis of pH-induced folding and unfolding transitions of i-motifs»։ Biophysical Chemistry (անգլերեն) 216 ։ 19–22։ ISSN 0301-4622։ doi :10.1016/j.bpc.2016.06.001