I Walk the Line
«I Walk the Line» | ||||
---|---|---|---|---|
Ջոնի Քեշի սինգլը | ||||
«With His Hot and Blue Guitar» ալբոմից | ||||
Թողարկված | 1 մայիսի, 1956 | |||
Ֆորմատ | ձայնապնակ | |||
Ձայնագրված | 2 ապրիլի, 1956 | |||
Ժանր | քանթրի, ռոքաբիլլի, ռոքնռոլ | |||
Երգահան | Ջոնի Քեշ[1] և DP?[1] | |||
Տևողություն | 2:45 | |||
Լեյբլ | Sun Records | |||
Պրոդյուսեր | Սեմ Ֆիլիպս | |||
Ջոնի Քեշի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«I Walk the Line» (հայ.՝ «Ձգտում եմ կատարյալ լինել», «Չեմ անցնում սահմանը», բառացիորեն՝ «Գնում եմ գծով»), ամերիկացի քանթրի երաժիշտ Ջոնի Քեշի երգը, որը ձայնագրվել է և թողարկվել 1956 թվականին։ Քեշի՝ երաժշտական բնագավառում ուշադրության արժանանալու մի քանի փորձից հետո «I Walk the Line» երգը դարձել է հայտնություն նրա կարիերայում՝ զբաղեցնելով Billboard Hot Country Songs հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ Սինգլը մնացել է հիթ-շքերթում 43 շաբաթ և վաճառվել ավելի քան 2 մլն օրինակով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ երգը կատարվել է Մարշալ Գրանտի և Լյութեր Պերկինսի՝ երկու ավտոմեխանիկների հետ, որոնց հետ Քեշին ծանոթացրել է իր եղբայրը ՌՕՈւ-ից հեռանալուց հետո։ Այդ ժամանակ Քեշն ու նրա կինը՝ Վիվիանը, ապրում էին Մեմֆիսում։ Ջոնին դարձել է խմբի առաջատար կատարողը և լոբբինգ արել խմբի՝ Sun Records-ից Սեմ Ֆիլիպսի հովանու տակ անցնելու համար։ 1955 թվականին երաժիշտներն սկսել են ձայնագրել երգեր այդ լեյբլում։
Իր երաժշտական կարիերայի ընթացքում Քեշը երգը վերաձայնագրել է չորս անգամ՝ 1964 թվականին՝ «I Walk the Line» ալբոմի համար, 1969 թվականին՝ «At San Quentin», 1970 թվականին՝ «I Walk The Line»-ի համար և 1988 թվականին՝ «Classic Cash: Hall of Fame Series» ալբոմի համար։
2004 թվականին Rolling Stone ամսագիրը երգն ընդգրկել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի» ցանկի 30-րդ հորիզոնականում[2]։
2014 թվականին Rolling Stone ամսագիրը երգն ընդգրկել է իր «Բոլոր ժամանակների 25 լավագույն քանթրի երգերը» ցանկի առաջին հորիզոնականում՝ նշելով․ «Այն ժամանակ, երբ «քանթրի էնդ վեսթերնը» երկրորդական ժանր էր, Քեշը ներխուժել էր փոփ-չարթերի առաջին քսանյակ։ Այդ պահից ի վեր ոչ ոք չէր կասկածում Քեշի ձայնի ուժին և լավ քանթրի երգի համընդհանուր գրավչությանը»[3]։
Տեքստ և երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեշի երգերի մեծ մասի նման «I Walk the Line» երգի մեղեդին պարզ է։ Երգիչը փորձում է ունկնդիրների ուշադրությունը կենտրոնացնել ավելի շատ տեքստի վրա, քան երաժշտական բաղադրիչի վրա։
Մեղեդու հիմքը «բում-չիկա-բում» կամ «բեռնատար գնացք» ռիթմն է, որը լայնորեն տարածված է Քեշի շատ երգերում։ Երգի օրիգինալ տարբերակում հինգ տների միջև կա յուրահատուկ երաժշտական անցում․ Քեշը նոր նոտա է երգում հերթական տան սկսվելուց առաջ։ Վերջին տունը կրկնություն է առաջինից, որը կատարողը երգում է մի ամբողջ օկտավա ավելի ցածր, քան առաջինը։ Քեշի խոսքով՝ իրեն շատ է դուր եկել փոքր թմբուկի ձայնը, սակայն այդ ժամանակ հարվածային գործիքները չեն օգտագործվել քանթրի երաժշտության մեջ։ Այդ ժամանակ քեշը մի կտոր թուղթ է դրել իր կիթառի և կիթառի լարերի միջև ու այդպիսով ստեղծել է իր ուրույն «փոքր թմբուկը»։
Քեշը և նրա խումբը նստած են եղել ֆրոնտմենի տան հետևի բակում, նա բառեր է ընտրել երգի համար, որում ցանկանում էր արտահայտել. «Ես պատրաստվում եմ հավատարիմ մնալ նրանց, ովքեր հավատում են ինձ և ինձ հետ հույսեր են կապում, իմ և Աստծու առաջ։ Նման հետևալին՝ ես դեռ հավատարիմ եմ իմ սկզբունքներին կամ «փորձում եմ անթերի լինել»։ «Տեքստը ծնվել է իմ գլխում այնքան արագ, որ ես միայն հասցնում էի գրի առնել,— հիշում է Ջոնին,— 20 րոպե անց երգը ավարտին հասցվեց»[4]։
Բոբ Դիլանը խիստ տպավորվել է երգից։ Նա Քեշի վոկալը կոչել է «Ձայն Երկրի կենտրոնից»[5]։
Քավեր տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«I Walk the Line» երգի քավեր տարբերակները ձայնագրած կատարողների թվում են քանթրի երաժիշտներ Ուեյլոն Ջենինգզը, Հենք Ուիլյամսը, Ռոդնի Քրոուելը, Էռնեստ Թաբը և Ջորջ Ջոնսը, կոմպոզիտոր Հոագի Քերմայքլը, ջազ երգիչ Դին Մարտինը, ֆրանսիացի դիջեյ Laurent Wolf-ը, երգիչ Բոբբի Դարինը (ծաղրանմանակում), կինոդերասան Լեոնարդ Նիմոյը, երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը Էդ Քինգի և Էլեն Վուդի հետ, քանթրի կատարողներ Քրեյգ ՈՒեյն Բոյդը, Live ռոք խումբը[6][7]։ Երգը կատարել է նաև դերասան Հոակին Ֆենիքսը, որը կատարել է Ջոննի Քեշի դերը «I Walk the Line». ֆիլմում։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (1957) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Billboard Hot Country Singles | 1[8] |
Billboard Hot 100 | 17[8] |
Laurent Wolf-ի քավեր տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«I Walk the Line» | ||||
---|---|---|---|---|
Laurent Wolf-ի սինգլը | ||||
«Harmony» ալբոմից | ||||
Թողարկված | 22 օգոստոսի, 2009 | |||
Ֆորմատ | CD | |||
Ժանր | հաուս | |||
Երգահան | Ջոնի Քեշ[1] և DP?[1] | |||
Տևողություն | 2:53 | |||
Լեյբլ | Columbia Records | |||
Պրոդյուսեր | Laurent Wolf | |||
Laurent Wolf-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Ֆրանսիացի դիջեյ Laurent Wolf-ի քավեր տարբերակը թողարկվել է 2009 թվականի օգոստոսին «I Walk the Line Remix» վերնագրով։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Компакт-диск | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Walk the Line» (Radio Edit Version) | 3:28 | |||||||
2. | «Walk the Line» (Club Version) | 6:59 | |||||||
3. | «No Stress» (Zen @ Acoustic) | 7:35 | |||||||
4. | «Colombia» | 5:06 |
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2008-2009) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ultratop Flanders[9] | 18 |
Ultratop Wallonia[10] | 23 |
SNEP[11] | 8 |
Mega Single Top 100[12] | 83 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ISWC-Net
- ↑ «The RS 500 Greatest Songs of All Time» (անգլերեն). RollingStone.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Rolling Stone: 25 лучших кантри-песен всех времен» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «About «I Walk the Line»» (անգլերեն). Theopenscroll.com.
- ↑ «Rolling Stone «I Walk the Line»» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Whitburn, Joel Hot Country Songs 1944 to 2008. — Record Research, Inc, 2008. — С. 109. — ISBN 0-89820-177-2
- ↑ «Digital Downloads». roughtstock.com. Արխիվացված է օրիգինալից 2014-12-08-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 8,0 8,1 «Johny Cash Awards» (անգլերեն). Allmusic. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Ultratop.be — Laurent Wolf — Walk the Line Remix (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Ultratop.be — Laurent Wolf — Walk the Line Remix (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Lescharts.com — Laurent Wolf — Walk the Line Remix (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
- ↑ Dutchcharts.nl — Laurent Wolf — Walk the Line Remix (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի տեքստը Արխիվացված 2019-04-24 Wayback Machine MetroLyrics կայքում
|