Ես սկիզբն եմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է I Originsից)
Ես սկիզբն եմ
անգլ.՝ I Origins
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…] և դրամա
Թվականսեպտեմբերի 25, 2014[4] և 2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Քեհիլ[2][5][6][…]
ՊրոդյուսերՄայք Քեհիլ
Սցենարի հեղինակՄայք Քեհիլ
ԴերակատարներԱրչի Փանջաբի[7][8], Ասթրիդ Բերժե-Ֆրիսբի[8], Բրիթ Մարլինգ[7][5][9][…], Կառա Սեյմուր[7][8], Մայքլ Փիթ[7][5][9][…], Սթիվեն Յան[7][5][9][…], Ուիլյամ Մեփոթեր[7][8], Չարլզ Ու. Գրեյ[8], Վենիդա Էվանս և Վիկտոր Վարնադո
ՕպերատորՄարկուս Ֆյորդերեր
ԵրաժշտությունFall On Your Sword?
ՄոնտաժՄայք Քեհիլ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն116 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ես սկիզբն եմ» (անգլ.՝ I Origins), 2014 թվականի ամերիկյան արտադրության գիտաֆանտաստիկ դրամա, որի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերը Մայք Կեհիլն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Սանդենս կինոփառատոնի ժամանակ՝ 2014 թվականի հունվարի 18-ին։ Ֆիլմը տեղայնացվել է «Fox Searchlight Pictures» կինոընկերության կողմից[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ հետազոտող Այան Գրեյը՝ Քարենի և Քեննիի հետ միասին, փորձում է գիտականորեն հաստատել, որ աչքը էվոլյուցիա է ապրել՝ աչքի զարգացումը տեղի է ունեցել փուլ առ փուլ։ Երեկույթներից մեկի ժամանակ Այանը հանդիպում է Սոֆի անունով մի աղջկա և լուսանկարում է նրա աչքերը։ Շուտով նրանց կապն էլ ավելի է ամրանում։ Նրանց ամուսնության օրը Քարենը Այանին կանչում է լաբորատորիա, որպեսզի նա տեսնի իր հայտնաբերածը՝ Eisenia fetida տեսակի որդը կույր է, սակայն ԴՆԹ-ում ունի գեներ աչք զարգացնելու համար։ Տուն վերադառնալիս՝ վերելակում, Սոֆին մահանում է շատ անսպասելի մահով։

Սոֆիի աչքը

Յոթ տարի անց Այանը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում` հարցազրույցի ժամանակ ներկայացնելով իր նոր գիրքը, որը աչքի էվոլյուցիայի մասին է։ Նրան եկել են աջակցելու ընկերը` Քեննին, և կինը` Քարենը, ով Այանից սպասում է իր առաջնեկին։ Ծննդարանում նկարում են նոր ծնված մանուկի աչքերը։ Մի քանի ամիս անց բժիշկ Ջեյն Սիմոնսը կանչում է ծնողներին և ասում, որ երեխայի մոտ հնարավոր աուտիզմ է զարգանում։ Սակայն տարօրինակ հետազոտությունները Այանին և Քարենին դրդում են խորանալ գործի մեջ և նոր գաղտնիքներ պարզել։ Այս ամենից դրդված՝ Այանը գնում է Իդահո, որտեղ նա հայտնաբերում է, որ իր երեխայի նման աչքեր ունեցող մարդը մահացել է երկու տարի առաջ։ Նա համարեց, որ իրենց երեխան մահացած մարդու ռեինկարնացիան է։

Գրեյի գործընկերը՝ Քեննին, գտնում է Սոֆիի աչքերի նման աչքեր Հնդկաստանում երիտասարդ մի աղջկա մոտ։ Գրեյը ուղևորվում է Հնդկաստան՝ նրան գտնելու նպատակով։ Նա գտնում է այդ աղջնակին՝ Սալոմինային, և տանում է նրան իր հյուրանոցի համար՝ թեստ անցկացնելու նպատակով (պատկերների միջոցով նա ստուգում էր Սալոմինայի կապը Սոֆիի հետ)։ Փորձի արդյունքները արտասովոր չէին, և Գրեյը բավական վրդովված էր։ Նա պատրաստվում էր լքել հյուրանոցը Սալոմինայի հետ, սակայն Սալոմինան սկսեց ճչալ և լացել վերելակի ժամանելուն պես։ Այստեղ Գրեյը հասկացավ, որ շատ հնարավոր է, որ նա կապ ունի Սոֆիի հետ, և դա հնարավոր չէ բացատրել կամ ապացուցել գիտականորեն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2014/07/18/movies/i-origins-an-emo-science-thriller-from-mike-cahill.html?partner=rss&emc=rss&_r=0
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt2884206/
  3. http://www.metacritic.com/movie/i-origins
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.bbfc.co.uk/releases/i-origins-film
  6. http://www.filmaffinity.com/es/film716076.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.imdb.com/title/tt2884206/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 9,2 http://www.adorocinema.com/filmes/filme-221216/
  10. «'I Origins', 'The Babadook' and 'Cub' win at a Sitges Film Festival that's been more fantastic than ever». sitgesfilmfestival.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]