I Luh Ya Papi

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I Luh Ya Papi»
«I Luh Ya Papi» սինգլի շապիկը (Ջենիֆեր Լոպեսի և Ֆրենչ Մոնտանայ, )
Ջենիֆեր Լոպեսի և Ֆրենչ Մոնտանայի սինգլը
«A.K.A.» ալբոմից
ԹողարկվածՄարտի 11, 2014 (2014-03-11)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014
ԺանրՀիփ հոփ, սինտփոփ
Տևողություն3:27
ԼեյբլCapitol Records
ՊրոդյուսերDetail, Քwրի Ռունի
Ջենիֆեր Լոպեսի սինգլների ժամանակագրություն
«Adrenalina»
(2014)
«I Luh Ya Papi»
(2014)
«We Are One (Ole Ola)»
(2014)
Ֆրենչ Մոնտանայի սինգլների ժամանակագրություն
«Loyal»
(2013)
«I Luh Ya Papi»
(2014)
«They Don't Love You No More»
(2014)

«I Luh Ya Papi», ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երգն է համագործակցությամբ ռեփեր Ֆրենչ Մոնտանայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի մարտի 11-ին որպես Ջենիֆեր Լոպեսի «A.K.A.» կոչվող ութերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։

Երգի նախապատմություն և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես զգում եմ օրհնված։ Ես հարավային Բրոնքսից եմ, այն նույն փողոցից, որտեղից նա է։ Նրա հետ աշխատելը օրհնություն է ինձ համար։ Այս ձայնագրությունը մեծ է պարզապես այն փաստի համար, որ մենք երկուսս էլ հարավային Բրոնքսից ենք և արեցինք դա»։
- Ֆրենչ Մոնտանան Ջենիֆեր Լոպեսի հետ համագործակցության մասին[1]

Երգի պրեմիերան կայացել է 2014 թվականի մարտի 5-ին Power 106 ռադիոկայանի եթերում[2]։ Բացի բնօրինակից, նույն օրը նաև ներկայացվում է ռեփեր Բիգ Շոնի ռեմիքս տարբերակը[3]։ Մարտի 11-ին երգը պաշտոնապես թողարկվում է որպես Ջենիֆերի «A.K.A.» ալբոմի առաջին սինգլը։ Ապրիլի 21-ին երգչուհին իր SoundCloud-ի էջում հրապարակում է DJ Khaled-ի ռեմիքս տարբերակը, որում իրենց մասնակցությունն ունեն Ֆրենչ Մոնտանան, Բիգ Շոնը և Թայգան[4]։

«I Luh Ya Papi»-ն հիփ հոփ երգ է, որը գրվել է Detail-ի, Անդրե Պրոկտորի, Ֆրենչ Մոնտանայի և Ջենիֆեր Լոպեսի կողմից[5]։ Երգում Ջենիֆերը 3 տարբեր շեշտադրումներով ռեփ է կարդում և երգում է[6][7]։ Երգի խոսքերը պարունակում են մի շարք ակնարկներ և «բացահայտ հղումներ» Ջենիֆեր Լոպեսի մարմնի վերաբերյալ[8]։

Քննադատների կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հիմնականում արժանացել է դրական կարծիքների երաժշտական քննադատների կողմից։ The Guardian թերթի լրագրող Մայքլ Քրեգը չնայած այն անվանել է «ծիծաղելի վերնագրված», սակայն նա գրում է, որ երգի հուկը «կարող է ըստ էության պահանջել վիրահատություն ձեր գլխից դուրս գալու համար»[6]։ Idolator կայքի լրագրող Մայք Ուոսը երգը համեմատել է երգչուհու 2011 թվականին թողարկված «I'm Into You» երգի հետ և գրում է․ «արտադրությունը ջեմով փաթեթավորված է գրավիչ հուկի հետ և կրկներգը զարհուրելի գրավիչ է։»[9] Սքոթ Սթերլինգը Radio.com կայքից, իր հոդվածում երգն անվանել է «արևոտ և վարակիչ մեղեդիով»[10]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ջեսսի Տերերոն, նկարահանվել է Մայամիում, Ֆլորիդա[11][12]։ Տեսահոլովակի կադրերը նկարահանվել են առանձնատան ներսում և դրսում, լողավազանի մոտ, շքեղ զբոսանավի վրա և լուսավորված ստուդիայում։ Տեսահոլովակի տարբեր կադրերում Ջենիֆերը շրջապատված է կիսամերկ տղամարդկանցով[13][14]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 20-ին Ջենիֆեր Լոպեսը և Ֆրենչ Մոնտանան երգը կենդանի կատարել են American Idol (Ամերիկյան տաղանդ) հեռուստանախագծի շրջանակներում, որտեղ Ջենիֆերը նաև ընդգրկված է ժյուրիի կազմում[15]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
Ավստրալիա (ARIA) 25
Բելգիա (Ultratop Flanders) 32
Կանադա (Canadian Hot 100) 78
Հարավային Կորեա (Gaon Digital Chart) 59
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 170
Մեծ Բրիտանիա (UK R&B Chart) 33
ԱՄՆ (Billboard Hot 100) 77
ԱՙՄՆ (Billboard Hot Dance Club Songs) 5
ԱՄՆ (Billboard Rhythmic) 32

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Թվական Ֆորմատ Լեյբլ
Կանադա Կանադա[16] Մարտի 11, 2014 Թվային ներբեռնում Universal
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[17] Capitol
Ֆրանսիա Ֆրանսիա[18] Մարտի 12, 2014 Universal
Գերմանիա Գերմանիա[19]
Իտալիա Իտալիա[20]
Ճապոնիա Ճապոնիա[21]
Իսպանիա Իսպանիա[22]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն[23] Capitol UK

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jennifer Lopez "I Luh Ya Papi" Video & Lyrics». NuvoTV. SíTV, Inc. 2014 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  2. Benjamin, Jeff (2014 թ․ մարտի 6). «Jennifer Lopez Declares "I Luh Ya PaPi" on New Single». Fuse.tv. The Madison Square Garden Company. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  3. Wass, Mike (2014 թ․ մարտի 5). «Jennifer Lopez Taps Big Sean for "I Luh Ya Papi" Remix: Listen to the Radio Premiere». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  4. https://soundcloud.com/jenniferlopez/jlo-i-luh-ya-papi-dj-khaled-remix-featuring-french-montana-big-sean-and-tyga
  5. Phaneuf, Whitney (2014 թ․ մարտի 6). «It's French Montana vs. Big Sean on Jennifer Lopez's new song 'I Luh Ya Papi'». HitFix. HitFix, Inc. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  6. 6,0 6,1 Cragg, Michael. «Jennifer Lopez feat French Montana – I Luh Ya PaPi: New music». The Guardian. Guardian Media Group. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  7. Peterson, Jacques (2014 թ․ մարտի 5). «Jennifer Lopez Drops New Hip-Hop Single, 'I Luh Ya Papi'». Popdust, Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  8. «Jennifer Lopez releases raunchy new single I Luh Ya PaPi». Daily Mail. Associated Newspapers Ltd. 2014 թ․ մարտի 6. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  9. Wass, Mike (2014 թ․ մարտի 5). «Jennifer Lopez's "I Luh Ya Papi" Drops: Hear The French Montana-Assisted Urban Club Banger». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  10. Sterling, Scott T. (2014 թ․ մարտի 6). «Hear Jennifer Lopez's New Single, 'I Luh Ya Papi' Featuring French Montana». Radio.com. CBS Radio. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  11. «New Music: Jennifer Lopez f/ French Montana – 'I Luh Ya Papi'». Rap-Up.com. Rap-Up, LLC. 2014 թ․ մարտի 5. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  12. «Jennifer Lopez Premieres New Single 'I Luh Ya Papi'». MTV News UK. Viacom International Media Networks. 2004 թ․ մարտի 6. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  13. Webber, Stephanie (2014 թ․ փետրվարի 13). «Jennfier Lopez Wears Hot Pants, Films With Speedo-Clad Men in Miami for New Music Video». Us Weekly. Wenner Media. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  14. Mercedes Lara, Marla (2014 թ․ փետրվարի 13). «Jennifer Lopez Filming With Shirtless Men in Miami». PopSugar. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  15. Maharana, Kabita (2014 թ․ մարտի 21). «American Idol Season 13 Result Show: Jennifer Lopez Performs 'I Luh Ya Papi' [Video]». International Business Times. IBT Media Inc. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  18. «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (French). Amazon.fr. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (German). Amazon.de. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (Italian). Amazon.it. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (Japanese). Amazon.co.jp. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads» (Spanish). Amazon.es. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «I Luh Ya Papi: Jennifer Lopez: MP3 Downloads». Amazon.uk. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]