I Love New York

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
I Love New York
I Love New York.svg
Ապրանքի տեսակերաժշտական կոմպոզիցիա և slogan?
ԵրկիրԱՄՆ
ԿարգախոսԵս սիրում եմ Նյու Յորքը
Կայքiloveny.com

I Love New York (I ❤ NY ձևով, բառացի՝ ես սիրում եմ Նյու Յորքը), պատկերանիշ, որը գովազդային արշավի հիմք հանդիսացավ և 1977 թվականից ի վեր Նյու Յորք նահանգում, ներառյալ Նյու Յորք քաղաքը[1] գործածվում է որպես զբոսաշրջությունը զարգացնող խթան[2]։ Պատկերանիշը, որի սեփականատերն է Նյու Յորք նահանգի տնտեսական զարգացման վարչությունը[3], դրոշմվում է հուշանվերների, բացիկների և բրոշյուրների վրա. ընդ որում՝ դրանցից որոշներն ունեն արտոնագրեր, սակայն շատերը՝ ոչ։ «I Love New York» երգը Նյու Յորք նահանգի պաշտոնական օրհներգն է[4]։

Պատկերանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիք Ուոլքերի «Love Vandal»-ը Մանհեթենի 17-րդ փողոցում

Պատկերանիշը բաղկացած է մեծատառ I տառից (ես), կարմիր սրտի պատկերից () և նրանց տակ գրված մեծատառ N և Y տառերից, որոնք Նյու Յորք անվան սկզբնատառերն են[5]։ 1977 թվականին Ուիլիամ Դոյլը՝ Նյու Յորք նահանգի առևտրի վարչության հանձնակատարի տեղակալը, հանձնարարեց Ուելս Ռիչ Գրին գովազդային գործակալությանը կազմակերպել Նյու Յորք նահանգի մարքետինգային արշավ։ Դոյլը մարքետինգային արշավի աշխատանքներում ընդգրկեց նաև շնորհալի գրաֆիկական դիզայներ Միլթոն Գլեյզերին։ Գլեյզերի վերջնական էսքիզը՝ գովազդային գործակալության առաջարկած «ես սիրում եմ Նյու Յորքը» կարգախոսի հետ մեկտեղ զետեղվեց մի տաքսու վրա[6]։ Պատկերանիշը բաղկացած էր I տառից, որին հետևում էին կարմիր սիրտ և NY տառերը՝ բոլորը մեկ տողի վրա։ Հետագայում Գլեյզերը որոշեց NY տառերը իջեցնել ներքևի տող՝ հավանաբար ներշնչվելով Ռոբերտ Ինդիանայի Love քանդակի պատկերից[7]։ Գլեյզերը կարծում էր, որ գովազդային արշավը կտևի ընդամենը մեկ-երկու ամիս և աշխատանքը կատարեց pro bono՝ հասարակական սկզբունքով[5]։ Սակայն նորարարական փոփ արտ ոճով ստեղծված պատկերագիրը գլխապտույտ հաջողություն ունեցավ և տարիներ շարունակ վաճառվում է՝ դառնալով Նյու Յորք քաղաքի խորհրդանիշերից և սերտ առնչություններից մեկը։ Սպիտակ, հասարակ վերնաշապիկների վաճառքը քաղաքով մեկ, որոնց վրա դրոշմված էր պատկերանիշը, խթանեց նրա հանրաճանաչությանը՝ պատկերանիշը դարձնելով առաջին հայացքից ճանաչվող խորհրդանիշ։ Գլեյզերի սկզբնական էսքիզը Դոյլը նվիրեց Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին[8]։ Պատկերանիշը հատկապես նշանավոր դարձավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, դառնալով միասնության խորհրդանիշ հասարակության տարբեր խավերի շրջանում։ Ահաբեկչական հարձակումներից հետո Նյու Յորքի շատ այցելուներ ձեռք էին բերում և հագնում էին պատկերանիշով վերնաշապիկներ՝ ի նշան իրենց աջակցության։ Ի հիշատակ ահաբեկչության, Գլեյզերը ստեղծում է նաև պատկերանիշի ձևափոխված տարբերակը՝ «Ես ավելի շատ եմ սիրում Նյու Յորքը», կարմիր սրտիկի մեջ ավելացնելով մի փոքրիկ սև կետ, որը խորհրդանշում էր Համաշխարհային առևտրի կենտրոնը[5], ընդ որում, սև կետը ցույց է տալիս Համաշխարհային առևտրի կենտրոնի մոտավոր տեղը Մանհեթեն կղզում։ Պատկերանիշը տպագրվեց «New York Daily News» պարբերականում և դարձավ Նյու Յորքի ահաբեկչությունից տուժածների աջակցության բարեգործական ֆոնդի պատկերանիշը։ Պատկերանիշի ներքևում ավելացվեցին հետևյալ տողերը «Առատաձեռն եղի՛ր։ Քո քաղաքը քո կարիքն ունի։ Այս պաստառը վաճառքի համար չէ»[5]։

Նյու Յորք նահանգի երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«I Love New York» երգը գրել է կոմպոզիտոր Սթիվ Կարմենը 1977 թվականին, որպես գովազդային արշավի մաս։ 1980 թվականին նահանգապետ Հյու Քերին այն հռչակեց Նյու Յորք նահանգի օրհներգ։ Սթիվ Կարմենը, որը հայտնի էր իր երգերի հեղինակային իրավունքները լրջորեն պաշտպանելով, երգի հեղինակային իրավունքները հանձնեց նահանգին՝ դրա դիմաց չպահանջելով ոչինչ։ Այդ քայլը, բնականաբար, մեծացրեց նրա հեղինակությունը և համբավը[9]։

Նմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Ռոբին Ուիլյամսը՝ արաբերեն «Ես սիրում եմ Նյու Յորքը» պատկերանիշով վերնաշապիկով

Պատկերանիշը դարձել է միջմշակութային հանրածանոթ նշան՝ հայտնվելով երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում։ "I ..." նշանը կարելի է հանդիպել զբոսաշրջային գրեթե բոլոր գրավչավայրերում։ Նյու Յորքը փորձում է պաշտպանել իր ապրանքային նշանը։ Մինչև 2005 թվականը նահանգային իշխանությունները ներկայացրել են մոտ 3 հազար բողոք՝ հեղինակային իրավունքը ոտնահարած նմանակումների դեմ[10]։ Շրջանառության մեջ են հայտնվել նաև պատկերանիշի այնպիսի հումորային նմանակումներ, ինչպիսիք են «I My Pets» (Ես սիրում եմ իմ ընտանի կենդանիներին), կամ «I Seals]]» (Ես սիրում եմ փոկեր)[11]։ 1980 թվականին դատարանը որոշեց, որ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուի պրոդյուսերները չօգտագործեն «I Love Sodom» (Ես սիրում եմ Սոդոմը) պատկերանիշը, վճռելով, որ դա նմանակում է[12][13]։ 2013 թվականի տվյալներով Նյու Յորք նահանգը հազարավոր բողոքներ և պատկերանիշի նմանակումների թողարկումը դադարեցնելու նամակներ է հղել[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Interview with Milton Glaser, The Believer
  2. «I Love New York Logo»։ New York State Library - New York State Education Department։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-06-ին։ Վերցված է 2017-11-09 
  3. «'I Love NY' products, contracted to companies by NYS, are made overseas»։ WGRZ։ April 1, 2016։ Վերցված է October 15, 2016։ «The logo, according to products it's printed on, is the service mark of the state Department of Economic Development.» 
  4. «New York State Information - State Emblems»։ New York State Library - New York State Education Department 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Lambert Tiffany (September 11, 2013)։ «A Heart in the Right Place»։ Object of the Day։ Smithsonian Cooper-Hewitt, National Design Museum։ Վերցված է September 11, 2013 
  6. «The Story Behind I Heart New York»։ Buy T-Shirts Online։ March 19, 2015 
  7. «Milton Glaser: his heart was in the right place»։ The Daily Telegraph։ Վերցված է July 8, 2015 
  8. «Milton Glaser: his heart was in the right place»։ The Daily Telegraph։ Վերցված է March 5, 2012 
  9. Wansley Joy (October 27, 1980)։ «They Call Steve Karmen 'the Beethoven of Spot Sonatas'—Meaning He's King of TV Jingles»։ People 14 (17)։ ISSN 0093-7673։ Վերցված է January 1, 2011 
  10. Kirstin Dorsch (July 18, 2005)։ «New York Loves Its Trademark»։ Bloomberg Businessweek։ Վերցված է July 28, 2011 
  11. Byrne Robert (1988)։ 1,911 Best Things Anybody Ever Said։ New York, NY: Ballantine Books։ ISBN 0-449-90285-4 
  12. «Looking to Revive New York»։ Gothamist։ February 12, 2007։ Արխիվացված է օրիգինալից April 30, 2014-ին։ Վերցված է February 13, 2013 
  13. «Elsmere Music v. National Broadcasting Co.»։ June 9, 1980 
  14. Newman, Andy (May 29, 2013)։ «A Cup Is at the Heart of a Trademark Dispute»։ The New York Times։ Վերցված է May 30, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]