IQOS ծխախոտի տաքացման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Գովազդ»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

IQOS-ը ծխախոտը տաքացնող համակարգ է՝ ստեղծված Philip Morris International (PMI) կազմակերպության կողմից։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2014 թվականին Ճապոնիայում։ Արտադրանքը շրջանառության մեջ է Philip Morris International (PMI) կազմակերպության Marlboro և Parliament բրենդների ներքո։

IQOS-ը բաղկացած է լիցքավորիչից և գրիչի տեսքով բռնիչից։ Միանգամյա օգտագործման սթիքը, որը ծխախոտ (tobacco) պարունակող կարճ գլանակի տեսք ունի, մշակված է պրոպիլեն գլիկոլով․ այնուհետև տեղադրվում է բռնիչի մեջ և տաքացվում մինչև 350°C ջերմաստիճան։ IQOS-ի օգտագործման ընթացքում առաջացրած աերոզոլը պարունակում է մասնիկներ պիրոլիզի և տերմոգենային քայքայման պրոցեսից։ Ի տարբերություն այրվող սիգարետի՝ IQOS-ի օգտագործման արդյունքում չի առաջանում խեժ ու ածխածնի մոնօքսիդ, որոնք սիգարետի ծխում առկա ամենավտանգավոր բաղադրիչներն են։ IQOS-ը ծխախոտը չի այրում և, հետևաբար, ծուխ չի արտազատում։ Փոխարենը այն արտադրում է գոլորշի, որը սիգարետի համեմատ միջինում 90-%-ով ավելի ցածր մակարդակի վնասակար նյութեր է պարունակում:

Առանց ծխի արտադրանքների վերաբերյալ PMI-ը հրապարակել է փորձագետների կողմից գնահատված 250-ից ավելի հրապարակումներ, որոնցից միայն 35-ը՝ IQOS-ի մասին։ Հետազոտությունները հիմնված են դեղագործական արդյունաբերության միջազգային ստանդարտների վրա և համապատասխանում են ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության (US FDA) ուղեցույցներին։

Արդեն բազմաթիվ օգտատերեր սիգարետից անցում են կատարել ծխախոտը տաքացնող համակարգին՝ IQOS-ին։

Սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

IQOS-ի տաքացնող համակարգը հասանելի է երկու տարբերակով։ Առաջինն ունի երեք հիմնական բաղադրիչներ՝ տաքացվող ծխախոտային գլանակ (HEETS կամ HeatSticks), IQOS բռնիչ և լիցքավորիչ։ Երկրորդն ինտեգրված տարբերակն է, որը համատեղում է բռնիչն ու լիցքավորիչը՝ հնարավորություն տալով օգտագործել սարքը մի քանի անգամ՝ առանց կրկին վերալիցքավորման։ Երկու տարբերակն էլ նույն կերպ են աշխատում․ օգտագործողը տեղադրում է տաքացվող գլանակը բռնիչի մեջ, որն զինված է տաքացումը ճշգրտորեն վերահսկող համակարգով։

IQOS սարքի հիմնական մոդելներն են՝

  • IQOS 2.4
  • IQOS 2.4 Plus
  • IQOS 3
  • IQOS 3 Multi

Շուկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IQOS-ն արդեն առկա է հետևյալ երկրների խոշոր քաղաքներում՝ Անդորա, Հայաստան, Բուլղարիա, Կանարյան կղզիներ, Կանադա, Կոլումբիա, Խորվաթիա, Կյուրասաո, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Գվատեմալա, Իտալիա, Իսրայել, Ճապոնիա, Ղազախստան, Կորեա, Լա Ռեյունյոն կղզի (Ֆրանսիա), Լատվիա, Լիտվիա, Մոլդովա, Մոնակո, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Պաղեստին, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Իսպանիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն և որոշ Duty Free խանութներում։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխախոտի ծխի վնասակարությունը նվազեցնելու փորձերը սկսվել են դեռ 1960-ականներին: Սկզբնական ռազմավարություններն ուղղված էին ավանդական ծխախոտի վնասակարության մակարդակի նվազեցմանը (Baker et al., 2004; Hoffmann et al., 2001): Հետագայում, երբ պարզ դարձավ, որ ծխախոտի ծխի առավել վտանգավոր միացությունները ձևավորվում են այրման հետևանքով, գիտնականները սկսեցին աշխատանքներ տանել ավելի ցածր ջերմաստիճանի միջոցով վնասակարության նվազեցման ուղղությամբ: Ռիսկի գնահատման տեսանկյունից կարևոր է հաստատել վնասակար նյութերի և նիկոտինի այն նվազագույն մակարդակը, որը հնարավոր է ապահովել նորարար կամ վերամշակված ծխախոտային արտադրանքի միջոցով: Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտի (BfR) «Թունաբանության արխիվներ» պարբերականում հրապարակված ուսումնասիրության արդյունքներով հաստատվել է, որ տաքացման համակարգերի արտանետած գոլորշում հիմնական քաղցկեղածին տարրերի մակարդակը զգալիորեն ցածր է ավանդական ծխախոտի ծխի համեմատ։ Արտադրող կազմակերպությունների պնդումն այն մասին, որ գոլորշու մեջ ուսումնասիրված վնասակար և պոտենցիալ վնասակար 9 տարրերի մակարդակը 80-ից 99%-ով նվազում են, նույնպես իրական է: Սա, բնականաբար, հանգեցնում է առողջապահական ռիսկերի զգալի նվազեցմանը, ինչը, այնուամենայնիվ, չի նշանակում, որ դրանք իսպառ բացակայում են։ Ուսումնասիրության առաջատար հետազոտող Ֆրանկ Հենկլեր-Ստեֆանին նշել է, որ Գերմանիայի դաշնային ինստիտուտը կարող է հաստատել, որ ծխախոտի տաքացման համակարգերը պարունակում են զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր իրենց գոլորշու մեջ և ակնկալում է, որ վնասակար նյութերի այս էական կրճատումն անդրադառնում է նաև առողջական ռիսկերի վրա:

Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության (US FDA) ցուցումներին: Միայն IQOS-ի վերաբերյալ հրապարակվել է 35-ից ավելի գիտական աշխատություն: Մասնավորապես, Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունները ցույց են տալիս, որ սիգարետի համեմատ IQOS-ը միջինում 90%-ով նվազեցնում է վնասակար նյութերի մակարդակը:

IQOS-ի վերաբերյալ վեց ամիս տևած գործոնի ազդեցության արձագանքի կլինիկական ուսումնասիրությունը (Exposure Response Study – ERS) հաստատել է վարկածն այն մասին, որ սիգարետ ծխելու համեմատ IQOS-ին անցում կատարելու արդյունքում մարդկանց մոտ նկատվել է կենսաբանական արձագանքի բարելավում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]