IPhone 16 Pro
| Ենթակատեգորիա | • այՖոն • iPhone Pro | |
|---|---|---|
| Next higher rank | iPhone 16 Pro Max | |
| Ցածր մակարդակ | iPhone 16 | |
| Նախորդ | • IPhone 13 Pro • IPhone 14 Pro • IPhone 15 Pro | |
| Հաջորդ | • iPhone 17 Pro | |
| Հաջորդող | iPhone 17 Pro | |
| Գույն | ոսկեգույն, silver, սպիտակ, սև | |
| Նյութ | տիտան | |
| Արտադրող | Էփլ, Foxconn | |
| Բրենդ | Էփլ | |
| CPU | Apple A18 Pro | |
| Connector | USB Type-C | |
| Օպերացիոն համակարգ | iOS | |
| Լայնություն | 71,5 միլիմետր | |
| Բարձրություն | 149,6 միլիմետր | |
| Զանգված | 199 գրամ | |
| Խորություն | 8,25 միլիմետր | |
| Պաշտոնական կայք | www.apple.com/iphone-16-pro | |
| Warranty period | 1 տարի | |
iPhone 16 Pro և iPhone 16 Pro Max, Apple Inc կազմակերպության կողմից ստեղծված iPhone մոդելի սմարթֆոններ։ Դրանք ներկայացնում են iPhone-ի տասնութերորդ սերունդը, որը եկել է փոխարինելու iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max մոդելներին: Սմարթֆոնները ներկայացվել են iPhone 16-ի հետ միասին Apple-ի հատուկ միջոցառման ժամանակ՝ Apple Park-ում (Կուպերտինո, Կալիֆոռնիա), 2024 թվականի սեպտեմբերի 9-ին: Վաճառքը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերի 20-ին:
Տեխնիկական բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիզայն և պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]iPhone 16 Pro-ն ունի 6․3 դյույմանոց OLED Super Retina XDR էկրան, իսկ iPhone 16 Pro Max-ը ունի ավելի մեծ 6․9 դյույմանոց էկրան[1]: Երկու մոդելներն էլ ունեն «եզրից եզր» էկրանի դիզայն, սակայն ի տարբերություն նախորդ մոդելների ունեն ավելի բարակ եզրեր, ինչը դարձնում է նրանց «այսօրվա ամենաբարակ մոդելները բոլոր iPhone-ների շարքում»: Pro մոդելները թողարկվում են սպիտակ տիտանի, անապատի տիտանի, բնական տիտանի և սև տիտանի գույներով, ունեն թեթև և քերծվածքների հանդեպ դիմակայուն պատյան[2]:
-
Սպիտակ տիտան
-
Սև տիտան
-
Ֆոտոխցիկի կառավարման կոճակ
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]IPhone 16 Pro մոդելները համալրված են Apple A18 Pro չիպով, որը ստեղծվել է երկրորդ սերնդի 3 նանոմետրանոց տեխգործընթացով, ինչը զգալիորեն բարձրացնում է արտադրողականությունը, հատկապես արհեստական ինտելեկտի հետ կապված առաջադրանքներում: Այս չիպը ունի 6 միջուկային պրոցեսոր, 6 միջուկային GPU և 16 միջուկային նեյրոնային շարժիչ, որն արագացնում է մեքենայական ուսուցման հնարավորությունները ՝ ապահովելով Apple Intelligence-ի գործառույթների անխափան ինտեգրում: Երկու մոդելներն էլ առաջարկում են 8 ԳԲ LPDDR5 հիշողություն: IPhone 16 Pro-ի հիշողության տարբերակներն են 128 ԳԲ-ից 1 ՏԲ, իսկ iPhone 16 Pro Max-ը՝ 256 ԳԲ-ից 1 ՏԲ[3][4]։
Apple-ը և արհեստական բանականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]IPhone 16 Pro-ի առաջատար առանձնահատկություններից մեկը Apple Intelligence-ի հետ ինտեգրումն է: Apple Intelligence-ը ընդլայնում է Siri-ի ֆունկցիոնալությունը՝ բարելավելով բնական լեզվի ըմբռնումը և ներմուծելով գեներացնող գործառույթներ, ինչպիսիք են օգտատիրական էմոջիները և տեսողական ինտելեկտը, որոնք կարող են իրական ժամանակում վերլուծել լուսանկարները և նույնականացնել առարկաները: ԱԲ-ի հնարավորությունները նախատեսված են սարքի վրա աշխատելու համար, ինչը նվազագույնի է հասցնում տվյալների փոխանակումը արտաքին սերվերների հետ[5][6]։
Տեսախցիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]iPhone 16 Pro մոդելները ունեն թարմացված տեսախցիկային համակարգ: Դրանք հագեցված են 48 ՄՊ լայնանկյուն խցիկով՝ օպտիկական պատկերի կայունացմամբ (OIS) մատրիցայի տեղաշարժով և երկու պիքսելանոց ավտոֆոկուսով։ Ուլտրա լայնանկյուն տեասախցիկն այժմ 48 ՄՊ է։ 5-անգամյա օպտիկական մասշտաբավորումը, որը նախկինում հասանելի էր միայն 15 Pro Max մոդելում, այժմ հասանելի է նաև 16 Pro մոդելում: Երկու մոդելներն էլ կարող են ձայնագրել վիդեո 4K ֆորմատով 120 կադր վայրկյան արագությամբ՝ ունենալով iPhone-ների համար ամենաբարձր լուծաչափն ու կադրային հաճախականությունը[7]:
Փոփոխություններ և առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի իր սարքային և արհեստական բանականության հնարավորություններից, iPhone 16 Pro-ն առաջարկում է առողջության բարելավված հետևում, հատկապես Apple Watch Series 10-ի հետ ինտեգրման շնորհիվ: Միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ ժամացույցը կունենա քնի ժամանակ շնչառական շարժումների դադարի հայտնաբերման գործառույթ, որը կօգտագործի iPhone-ի առողջության հետևման առաջադեմ հնարավորությունները և համատեղելիությունը Apple սարքերի միջև:
Գույներ
[խմբագրել | խմբագրել կոդը]iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը ունեն չորս գույներ՝[8] «սպիտակ տիտան», «անապատի տիտան», «բնական տիտան», «սև տիտան».
| Цвет | Название |
|---|---|
| Սպիտակ տիտան | |
| Անապատի տիտան | |
| Բնական տիտան | |
| Սև տիտան |
Ֆոտոխցիկի կառավարման կոճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]IPhone 16-ի բոլոր մոդելներն այժմ ունեն նոր կոճակ, որը կոչվում է Camera Control: Այս կոճակը գտնվում է սարքի աջ կողմում և թույլ է տալիս օգտվողին բացել տեսախցիկի հավելվածը, անցնել տեսախցիկի տարբեր կառավարման սարքերի և գործառույթների միջև, ինչպես նաև լուսանկարել և տեսանյութեր նկարել: Կոճակը տարբերակում է թեթև և ուժեղ սեղմումը: Մեկ հպումով կոճակը բացում է տեսախցիկի հավելվածը: Թեթև կրկնակի սեղմումով բացվում է մի փոքր ընտրացանկ՝ տեսախցիկի տարբեր հսկիչներով, ինչպիսիք են խոշորացումը կամ տոնայնությունը, իսկ ուժեղ սեղմումով օգտագործողը լուսանկարում է: Եթե կոճակը մի քանի վայրկյան պահեք, տեսանկարահանումը կսկսվի[9]։
Վաձառք և գին
[խմբագրել | խմբագրել կոդը]IPhone 16 Pro-ի և iPhone 16 Pro Max-ի նախնական պատվերները սկսվել են 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ դրանք վաճառքի են հանվել 2024 թվականի սեպտեմբերի 20-ին: IPhone 16 Pro 128 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար գինը սկսվել է 999 դոլարից, իսկ iPhone Pro Max-ը սկսվել է 1199 դոլարից՝ 256 ԳԲ հիշողությամբ մոդելի համար:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Everything Apple Announced Today: iPhone 16, Apple Watch Series 10, New AirPods | WIRED
- ↑ Apple Unveils iPhone 16, Apple Watch Series 10 and AirPods 4
- ↑ Apple’s iPhone 16 Event Recap: New iPhones, Apple Watches, and AirPods | Reviews by Wirecutter
- ↑ «iPhone 16 Pro and iPhone 16 Pro Max - Apple». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ https://www.cnbc.com/2024/09/09/apple-event-2024-live-updates-iphone-16-apple-watch-10.html
- ↑ «Представлены iPhone 16 Pro и iPhone 16 Pro Max с увеличенными дисплеями». MobiDevices (ռուսերեն). 2024 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Hammond, Samantha Murphy Kelly, Samantha Delouya, Elise (2024 թ․ սեպտեմբերի 9). «Apple debuts iPhone 16 designed for AI | CNN Business». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 10-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ iPhone 16 Pro — пожалуй, первый айфон, которым нужно учиться пользоваться. И это не похоже на мантру Джобса «It just works»
- ↑ «iPhone 16 Pro and iPhone 16 Pro Max - Apple (AU)». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 14-ին.