I’m in Love with My Car
| «I’m in Love with My Car» | ||||
|---|---|---|---|---|
| Քուինի երգը «A Night at the Opera» ալբոմից | ||||
| Թողարկված | նոյեմբերի 21, 1975 | |||
| Ձայնագրված | 1975 թվականին | |||
| Ժանր | Հարդ ռոք | |||
| Լեզու | անգլերեն | |||
| Տևողություն | 03:04 (ալբոմային տարբերակ) 03:10 (սինգլի տարբերակ) 03:11 (Queen Rocks-ի տարբերակ) 03:28 (Մայք Շիփլիի 1991 թվականի ռեմիքս) | |||
| Լեյբլ | EMI Records | |||
| Հեղինակ | Ռոջեր Թեյլոր | |||
| Կոմպոզիտոր | Ռոջեր Թեյլոր | |||
| Պրոդյուսեր | Քուին և Ռոյ Թոմաս Բեյքեր | |||
| A Night at the Opera ալբոմի երգացանկ | ||||
| ||||
«I’m in Love with My Car» (անգլ. թարգմանաբար՝ «Ես սիրահարված եմ իմ մեքենային»), բրիտանական Քուին ռոք խմբի երգը «A Night at the Opera» ալբոմից, թողարկված 1975 թվականի նոյեմբերի 21-ին։ Երգը թողարկվել է ալբոմի Ա կողմում։ Երգի հեղինակը և բոլոր վոկալային հատվածների կատարողը Ռոջեր Թեյլորն է[1]։
Ալբոմի տարբերակով երգը տևում է 3 րոպե 4 վայրկյան։ Սինգլում թողարկվել է ռեմիքս տարբերակը՝ 3 րոպե 10 վայրկյան տևողությամբ, որի սկզբում և վերջում ավելացվել է մեքենայի շարժիչի ձայն, սակայն վերջում ավելացվել է գործիքային հատված, որի հետևանքով շարժիչի ձայնը չի լսվում։ 1997 թվականին երգը թողարկվել է «Queen Rocks» հավաքածուում, որում, ինչպես սինգլ տարբերակում, սկզբում հնչում է շարժիչի ձայն, միևնույն ժամանակ ձայնը պահպանվում է նաև վերջում, այս տարբերակը տևում է 3 րոպե 11 վայրկյան։ 1991 թվականին Hollywood Records լեյբլը «A Night at the Opera» ալբոմի վերաթողարկման ժամանակ թողարկել է երգի ռեմիքս տարբերակը։ Ռեմիքսը տարբերվում է մի փոքր փոփոխված մուտքով (էֆեկտների կիրառմամբ), գործիքների հնչողությամբ և ավարտի որոշակի փոփոխմամբ։
Թեյլորը այս երգը գրել է իր մեքենայի՝ Alfa Romeo-ի մասին, սակայն այն միակը չէ, որի մասին երգում հիշատակվում է։ Նրա խոսքերով, այս երգը բոլոր վարորդների մասին է, սակայն նախատիպերից մեկը եղել է Ջոնաթան Հարրիսը, որը Քուինի ուղեկցորդն է խմբի համերգների ժամանակ[2]։
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոջեր Թեյլոր` հարվածային գործիքներ, վոկալ
- Ֆրեդի Մերկուրի` բեք վոկալ, դաշնամուր
- Բրայան Մեյ` էլեկտրակիթառ
- Ջոն Դիքոն` բաս կիթառ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Queen "A Night At The Opera" album and song lyrics». www.ultimatequeen.co.uk. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Queen Interviews - Group - 11-16-1997 - BBC World Service - Queen Archives: Freddie Mercury, Brian May, Roger Taylor, John Deacon, Interviews, Articles, Reviews». www.queenarchives.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.