«I’ll Be There for You», ամերիկյան The Rembrandts դուետի երգը, որն առավել հայտնի է որպես «Ընկերներ» սիթքոմի սերիաների սկզբում հնչող երաժշտական թեմա[1]։
Այն նաև թողարկվել է որպես խմբի «L.P.» երրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ՝ ընդգրկվելով Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների լավագույն տասնյակներում։ Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Կանադայի հիթ-շքերթում՝ պահպանելով դիրքը հինգ շաբաթ, որտեղ նաև դարձել է 1995 թվականի ամենավաճառվող սինգլը։ Սինգլը նաև հասել է տասնյոթերորդ հորիզոնականին ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում և ութ շաբաթ գլխավորել է Hot 100 Airplay հիթ-շքերթը։
Երգի տեքստը գրել են «Ընկերներ» սերիալի պրոդյուսերներ Դեյվիդ Քրեյնը և Մարթա Կաուֆմանը, ինչպես նաև երգերի հեղինակներ Ալլի Ուիլիսը, Ֆիլ Սոլեմը և Դենի Ուայլդը։ Երաժշտությունը գրել է Կաուֆմանի ամուսինը՝ Մայքլ Սքլոֆը[2]։
Օրիգինալ թեման, որը տևում է մեկ րոպեից պակաս, հետագայում վերաձայնագրվել է որպես երեք րոպեանոց փոփ երգ[3]։ Այն բանից հետո, երբ ծրագրային տնօրեն Չարլի Քուինը և հաղորդավար Թոմ Փիսը հեռարձակել են բնօրինակ կարճ տարբերակը WRVW ռադիոկայանում, այն այնքան է հայտնի դարձել, որ նրանք ստիպված են եղել վերաձայնագրել այն: Խմբի մենակատար Ֆիլ Սոլեմը նշել է. «Մեր լեյբլի ղեկավարները մեզ ասացին, որ մենք պետք է լրացնենք երգը և ձայնագրենք այն: Մենք այլընտրանք չունեինք[4]»։
2009 թվականին Blender ամսագիրը երգը ներառել է «Պատմության 50 վատագույն երգերի» ցանկում[5]։ Սակայն Paste[6], Complex[7] և Observer[8] ամսագրերը երգը համարել են լավագույն հեռուստատեսային թեմաներից մեկը։
↑ 2,02,1I'll Be There for You (European CD single liner notes). The Rembrandts. East West Records America. 1995. 7559-64429-9.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑I'll Be There for You (UK 7-inch single vinyl disc). The Rembrandts. East West Records. 1995. A 4390 LC.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑I'll Be There for You (UK cassette single sleeve). The Rembrandts. Elektra Records, East West Records America. 1995. A4390C, 7559-64390-4.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑I'll Be There for You (European & Australian CD single liner notes). The Rembrandts. Elektra Records, East West Records America. 1997. A4390CD, 7559-64391-2.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑«Top 100 Singles 1995». Music Week. January 13, 1996. էջ 9.
↑«1995 The Year in Music»(PDF). Billboard. Vol. 107, no. 51. December 23, 1995. էջ YE-80. Արխիվացված(PDF) օրիգինալից June 28, 2021-ին. Վերցված է September 7, 2021-ին.