Hyatt Regency Ekaterinburg

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hyatt Regency Ekaterinburg
Տեսակհյուրանոց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Հասցեулица Ельцина, 8
Բարձրություն83 մետր
Հարկեր20
Բացված2009
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Hyatt Regency Ekaterinburg, հինգաստղանի հյուրանոց Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում։ Մտնում է Եկատերինբուրգ Սիթի գործարար թաղամասի շենքերի լայնածավալ նախագծի կազմի մեջ։

Հասցեն՝ ք. Եկատերինբուրգ, Բորիս Ելցինի փողոց, 8։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցը բացվել է 2009 թվականի մայիսի 21-ին[1]։ Միջոցառմանը մասնակցել են Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսելը, Եկատերինբուրգի քաղաքապետ Արկադի Չեռնեցկին, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը[1]։

Քաղաքապետը, որը համակարգել է հյուրանոցի նախագիծը նախագծումից մինչև շինարարությոն ավարտ, վստահ է, որ Hyatt Regency Ekaterinburg-ի շենքը հոյակապ է ներգծվել Ուրալի մայրաքաղաքի կենտրոնի ճարտարապետական կերպարի մեջ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է 20-հարկանի շենքում, ունի 296 համար, որոնցից 56-ը՝ լյուքս դասի, մի քանի ռեստորաններ և բարեր, ֆիթնես-կենտրոն, սպա-համալիր, մի քանի ճաշկերույթի դահլիճ, կոնգրես-հոլ։ Շենքի բարձրությունը 83 մետր է։ Հյուրանոցի ստորգետնյա ավտոկայանատեղը նախատեսված է 130 մեքենայի համար։ Օբյեկտի ընդհանուր մակերեսը 33 հազար քառակուսի մետր է[1]։

Հետաքրքրաշարժ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]