Huawei Mate X
Huawei Mate X |
---|
Huawei Mate X, Անդրոիդի հիման վրա ստեղծված ծալվող սմարթֆոն մշակված Huawei ընկերության կողմից։ Այն ցուցադրվեց 2019 թվականի փետրվարի 25-ին MWC 2019-ի շրջանակում[1], և պաշտոնապես հայտարարվեց, որ սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2019 թվականի հունիսին, սակայն թողարկումը հետաձգվեց։ Հետաձգելով ընկերությունը սկսեց ավելի մանրակրկիտ փորձարկել սմարթֆոնի էկրանը, հիմնվելով Samsung Galaxy Fold-ի օգտատերերի ակնարկների վրա[2][3]։ Mate X-ը Չինաստանում վաճառքի հանվեց 2019 թվականի նոյեմբերին[4][5][6][7]։ Միջազգային տարբերակի թողարկման ամսաթիվը մնում է անհայտ։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Mate X-ը ունի 8 դյույմանոց OLED էկրան, որը ծալելու արդյունքում առաջանում է 6,6 դյույմ անկյունագծով հիմնական էկրան և հետևի 6,38 դյույմանոց հետևի էկրան[8]։ Էկրանը պատված է պլաստիկով և ֆիքսվում է հատուկ ստեղնի միջոցով։ Նրանում օգտագործվում է Kirin 980 պրոցեսսոր, այն օժտված է 8 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներքին հիշողությամբ։ Վերջինս կարող է ընդլայնվել 256 ԳԲ-ով, Huawei կողմից թողարկված Nano Memory-ի սարքով։ Սմարթֆոնը ունի երկու մարտկոց, որոնք գտնվում է սմարթֆոների երկու մասերում, ընդհանուր ծավալը կազմում է 4500 մԱ/ժամ և կարող է արագ լիցքավորվել։ Mate X-ի աջ կողմում կա վահանակ, որի հետևի մասում են տեղակայված չորս տեսախցիկները և լույս, իսկ ձախ մասում է գտնվում միացման ստեղնը, որը նաև ծառայում է ինչպես մատնահետքի սենսոր և ներքևի վահանակը որտեղ էլ տեղակայված է USB-C-ին։ Տեսախցիկները իրենցից ներկայացնում են 40 ՄՓ-անոց հիմնական օբյեկտիվ, 16 ՄՓ-անոց լայնշերտ օբյեկտիվ և 8 ՄՓ-անոց տելֆոտոի համար նախատեսված ոսպնյակ և ժամանակի թռիչքային սենսոր։ Կողային վահանակը երկու անգամ հաստ է սմարթֆոնից, ինչը հեռախոսը ձեռքին բռնելը դարձնում է ավելի հեշտ։ Ի տարբերություն Galaxy Fold-ի, սմարթֆոնը ստանդարտ ներկայացվում է 5G ցանցի հնարավորությամբ[9][10][11]։
Mate X-ը աշխատում է Android 9.0 "Pie" օպերացիոն համակարգով։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sin Ben (March 9, 2019)։ «MWC 2019 winners? Chinese phone brands. Here’s what they revealed»։ South China Morning Post։ Վերցված է March 9, 2019
- ↑ Kharpal Arjun (2019-06-14)։ «Huawei delays foldable phone launch until September to do extra tests after Samsung's troubles»։ CNBC (անգլերեն)։ Վերցված է 2019-06-17
- ↑ Strumpf Dan (2019-06-14)։ «Huawei Postpones Launch of Mate X Foldable Phone»։ Wall Street Journal (en-US)։ ISSN 0099-9660։ Վերցված է 2019-06-17
- ↑ Hughes Matthew (հոկտեմբերի 23, 2019)։ «Chinese customers to unfold their Huawei Mate X on 15 November»։ The Register։ Վերցված է հոկտեմբերի 23, 2019
- ↑ Wang Yue (February 28, 2019)։ «How Huawei's Foldable Mate X Can Be Apple's Nightmare In China»։ Forbes։ Վերցված է March 9, 2019
- ↑ Palmer Danny (February 24, 2019)։ «Huawei's Mate X foldable 5G smartphone has one big design difference»։ ZDNet։ Վերցված է March 9, 2019
- ↑ Bedford Tom (հունիսի 14, 2019)։ «Huawei Mate X launch pushed back for totally-not-Android-related reasons»։ TechRadar։ Վերցված է հունիսի 14, 2019
- ↑ Sin Ben (February 24, 2019)։ «First Look At Huawei's Foldable 5G Phone, The Mate X»։ Forbes։ Վերցված է March 9, 2019
- ↑ Dolcourt Jessica (March 7, 2019)։ «Galaxy Fold vs. Huawei Mate X: Battle of the foldable phones»։ CNET։ Վերցված է March 9, 2019
- ↑ Savov Vlad (February 24, 2019)։ «Huawei’s Mate X foldable phone is a thinner 5G rival to the Galaxy Fold»։ The Verge։ Վերցված է March 9, 2019
- ↑ Amadeo Ron (փետրվարի 24, 2019)։ «Move over Samsung, Huawei's foldable smartphone is an absolute stunner»։ Ars Technica։ Վերցված է փետրվարի 24, 2019